Արևմտյան երկրները մարդու իրավունքների վերաբերյալ հակասական քաղաքականություն են վարում
Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամը նշել է, որ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից Խաշեղջիի սպանության գործով և Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից իրականացվող ոճրագործությունների վերաբերյալ անտարբերությունը վկայում է նրանց հակասական դիրքորոշումների մասին:
Երկուշաբթի օրը «Իրան» լրատվական գործակալությանը և «Փրես Թի Վի»-ին տված հարցազրույցում, Ալաեդդին Բորուջերդին ասել է, որ արևմտյան երկրները ծաղրում են մարդու իրավունքները: Նա հավելել է.-«Ամերիկացիներն ու եվրոպական երկրները հուսահատվել են իրենց ղեկավարների՝ մարդու իրավունքների նկատմամբ ունեցած վերաբերմունքի պատճառով»:
Բորուջերդին նշել է, որ Վաշինգտոնը պատերազմ է վարում Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, հավելելով.«Վաշինգտոնը պարտվել է տարածաշրջանի պատերազմներում՝ հարյուրավոր միլիարդավոր դոլարների և բանակի մեծ կորուստների գնով»:
Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամն ասել է, որ տարածաշրջանում ճգնաժամի ավարտը կլինի Սիոնիստական ռեժիմի ոչնչացումը: