Մանուկների փրկության հիմնադրամն ազդարարել է երեխաների վրա Եմենի պատերազմի ազդեցության մասին
Մանուկների փրկության հիմնադրամի մի պաշտոնատար ազդարարել է Եմենի երեխաների հոգեկան ու ֆիզիկական պայմանների վրա այդ երկրի երկարատև պատերազմի ունեցած աղետալի հետևանքների մասին:
Թամեր Կռոլոսը Գերմանիայի «Թագս Ցայտունգ» օրաթերթում ասել է, որ Եմենում 400 հազար երեխաներ տառապում են լուրջ թերսնումից, որը բժշկական խնամքի ու դեղորայքի կարիք ուի:
«Եմենում շուրջ 17 միլիոն մարդ օժանդակային ապրանքների կարիք ունի և այս իրավիճակը կարող է այդ երկրում սովի աղետի հանգեցնել»,-հավելել է Կռոլոսը:
Կռոլոսն անդրադառնալով Եմենի Ալ-Հուդայդա նավահանգստի պաշարմանն, ասել է. «Եմենցիներին անհրաժեշտ սննդամթերքի ավելի քան 80 տոկոսը ներկրվում է այդ նավահանգստից»:
Մանուկների փրկության հիմնադրամում Եմենի հարցերով ներկայացուցիչն ասել է. «Եմենի պատերազմի ժամանակ ավելի քան 1200 դպրոցներ կամ ոչնչացվել են, կամ զավթվել են զորայինների կողմից և կամ օգտագործվում են որպես տարհանվածների ապաստարաններ, հետևաբար շատ երեխաներ դպրոց չեն հաճախում»: