Թրամփը հաստատեց, որ Բեն Սալմանը մասնակից է եղել Խաշողջիի սպանությանը
https://parstoday.ir/hy/news/world-i99798-Թրամփը_հաստատեց_որ_Բեն_Սալմանը_մասնակից_է_եղել_Խաշողջիի_սպանությանը
ԱՄՆ նախագահը հաստատեց Սաուդյան ռեժիմի այլախոհ լրագրողի սպանության գործին այդ ռեժիմի գահաժառանգի մասնակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2018 08:18 Asia/Tehran

ԱՄՆ նախագահը հաստատեց Սաուդյան ռեժիմի այլախոհ լրագրողի սպանության գործին այդ ռեժիմի գահաժառանգի մասնակցությունը:

«Ալ-Ջազիրա» հեռուստակայանը չորեքշաբթի առավոտյան հաղորդեց. «Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ  Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանում սաուդացի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունը և դա քողարկելու փորձը լիարժեք խայտառակություն է»:

Դոնալդ Թրամփը Խաշողջիի գործի կապակցությամբ Սաուդյան ռեժիմի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի  վերաբերմունքը պատմության ամենատգեղ կեղծարարությունն է համարել:

ԱՄՆ նախագահն այն պայմաններում է դժգոհություն հայտնում Արաբիայի գահաժառանգի սպանության և դա կոծկելու սաուդցիների վերաբերմունքի կապակցությամբ, երբ դեռ չի համաձայնել դադարեցնել սաուդցիներին զենքի վաճառքը:

Շատ երկրների պաշտոնատարներ ու միջազգային կառույցներ, Ռիադի այս հայտարարությունը կեղծ ու ստահոդ պատմություն են համարել: