Թրամփը հաստատեց, որ Բեն Սալմանը մասնակից է եղել Խաշողջիի սպանությանը
ԱՄՆ նախագահը հաստատեց Սաուդյան ռեժիմի այլախոհ լրագրողի սպանության գործին այդ ռեժիմի գահաժառանգի մասնակցությունը:
«Ալ-Ջազիրա» հեռուստակայանը չորեքշաբթի առավոտյան հաղորդեց. «Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանում սաուդացի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունը և դա քողարկելու փորձը լիարժեք խայտառակություն է»:
Դոնալդ Թրամփը Խաշողջիի գործի կապակցությամբ Սաուդյան ռեժիմի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի վերաբերմունքը պատմության ամենատգեղ կեղծարարությունն է համարել:
ԱՄՆ նախագահն այն պայմաններում է դժգոհություն հայտնում Արաբիայի գահաժառանգի սպանության և դա կոծկելու սաուդցիների վերաբերմունքի կապակցությամբ, երբ դեռ չի համաձայնել դադարեցնել սաուդցիներին զենքի վաճառքը:
Շատ երկրների պաշտոնատարներ ու միջազգային կառույցներ, Ռիադի այս հայտարարությունը կեղծ ու ստահոդ պատմություն են համարել: