Պոմպեոն արգելել է Սաուդյան Արաբիայի որոշ պաշտոնատարների մուտքը ԱՄՆ
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վաշինգտոնը, Ռիադի որոշ պաշտոնյաների ճանաչում է որպես Սաուդյան կառավարության ընդդիմադիր լրագրողին սպանելու մեջ մեղսակից և քայլեր է ձեռնարկում արգելելու նրանց մուտքն այդ երկիր:
Reuters- ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Միացյալ Նահանգների իշխանություններն արգելել են Սաուդյան Արաբիայի 21 քաղաքացու մուտքը երկիր: Որոշումը կապված է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի աղմկահարույց սպանության հետ:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքում ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության աղմկահարույց դեպքին, առաջին անգամ չի բացառել, որ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը կարող է ներքաշված լինել այլախոհի սպանության մեջ:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշողջին անհետացել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
Ավելի ուշ, Սաուդյան Արաբիան հաստատեց, որ լրագրողը մահացել է: Ըստ նրանց, դա տեղի է ունեցել հյուպատոսարանի ներսում ծագած վեճի հետևանքով: