Պոմպեոն արգելել է Սաուդյան Արաբիայի որոշ պաշտոնատարների մուտքը ԱՄՆ
https://parstoday.ir/hy/news/world-i99819-Պոմպեոն_արգելել_է_Սաուդյան_Արաբիայի_որոշ_պաշտոնատարների_մուտքը_ԱՄՆ
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վաշինգտոնը, Ռիադի որոշ պաշտոնյաների ճանաչում է որպես Սաուդյան կառավարության ընդդիմադիր լրագրողին սպանելու մեջ մեղսակից և քայլեր է ձեռնարկում արգելելու նրանց մուտքն այդ երկիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2018 13:16 Asia/Tehran
  • Պոմպեոն արգելել է Սաուդյան Արաբիայի որոշ պաշտոնատարների մուտքը ԱՄՆ

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վաշինգտոնը, Ռիադի որոշ պաշտոնյաների ճանաչում է որպես Սաուդյան կառավարության ընդդիմադիր լրագրողին սպանելու մեջ մեղսակից և քայլեր է ձեռնարկում արգելելու նրանց մուտքն այդ երկիր:

Reuters- ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Միացյալ Նահանգների իշխանություններն արգելել են Սաուդյան Արաբիայի 21 քաղաքացու մուտքը երկիր: Որոշումը կապված է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի աղմկահարույց սպանության հետ:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքում ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության աղմկահարույց դեպքին, առաջին անգամ չի բացառել, որ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը կարող է ներքաշված լինել այլախոհի սպանության մեջ:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշողջին անհետացել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:

Ավելի ուշ, Սաուդյան Արաբիան հաստատեց, որ լրագրողը մահացել է: Ըստ նրանց, դա տեղի է ունեցել հյուպատոսարանի ներսում ծագած վեճի հետևանքով: