Գերմանացիները դեմ են Սաուդյան Արաբիայի ու գերմանական ընկերությունների առևտրական հարաբերությունների հետ
https://parstoday.ir/hy/news/world-i99860-Գերմանացիները_դեմ_են_Սաուդյան_Արաբիայի_ու_գերմանական_ընկերությունների_առևտրական_հարաբերությունների_հետ
Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ գերմանացիների մեծ մասը դեմ է Սաուդյան Արաբիայի ու գերմանական ընկերությունների առևտրական հարաբերություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2018 09:08 Asia/Tehran
  • Գերմանացիները դեմ են Սաուդյան Արաբիայի ու գերմանական ընկերությունների առևտրական հարաբերությունների հետ

Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ գերմանացիների մեծ մասը դեմ է Սաուդյան Արաբիայի ու գերմանական ընկերությունների առևտրական հարաբերություններին:

Սիվիի ինստիտուտի վերջին սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ Գերմանիայի քաղաքացիների 65 տոկոսը կարծում է, որ գերմանական ընկերությունները Սաուդյան Արաբիայի հետ չպետք է որեւէ գործարք կնքեն, գրում է գերմանական «Դի Վոլտ» թերթը:

Սոցհարցման արդյունքների համաձայն, Գերմանիայի քաղաքացիների միայն 22 տոկոսն է համաձայն այդ խնդրի հետ ու մյուս 13 տոկոսը ոչ մի կարծիք չունի այդ կապակցությամբ:

Սաուդյան Արաբիայի և Գերմանիայի միջև առևտրական հարաբերություններին դեմ են նաև գերմանական կուսակցությունների կողմնակիցները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ կանաչների կողմակիցների շրջանում Արաբիայի հետ առևտրի հարցով ընդդիմադիրների թիվը կազմում է 77 տոկոս:

Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմակիցների 62 տոկոսը լիովին մերժում է Սաուդյան Արաբիայի հետ գերմանական ընկերությունների հարաբերությունները:

Սոցիալ դեմոկրատ կուսակցության կողմնակիցների 66 տոկոսը նույնպես դեմ է այդ խնդրին: