Մեկնարկում են ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորախաղերը Սառը պատերազմից հետ
https://parstoday.ir/hy/news/world-i99861-Մեկնարկում_են_ՆԱՏՕ_ի_ամենախոշոր_զորախաղերը_Սառը_պատերազմից_հետ
ՆԱՏՕ-ն այսօրվանից նախաձեռնում է Սառը պատերազմից հետո ամենախոշոր զորավարժությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 25, 2018 12:39 Asia/Tehran
  • Մեկնարկում են ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորախաղերը Սառը պատերազմից հետ

ՆԱՏՕ-ն այսօրվանից նախաձեռնում է Սառը պատերազմից հետո ամենախոշոր զորավարժությունները:

Reuters- ի հաղորդման համաձայն, «Եռաժանի միացում» կոդային անվամբ Նորվեգիայում անցկացվող զորավարժություններին մասնակցում են տասնյակ հազարավոր զինծառայողներ:

«Եռանի միացում» զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի բոլոր 29 անդամ երկրների, ինչպես նաև գործընկեր պետություններ Ֆինլանդիայի և Շվեդիայի զինծառայողները: Զորավարժությունները կտևեն երկու շաբաթ:

Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարել է, որ զորավարժությունները վկայում են Եվրոպայում սպառնալիքների աճի պայմաններում մարտահրավերներին հակազդելու վճռականության, կարողության և միասնության մասին:

«Հոկտեմբերի 25-ը կարևոր օր է, քանի որ սառը պատերազմի ավարտից հետո ավելի է սրվել Եվրոպայի անվտանգության իրավիճակը»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Ռուսաստանի պաշտպանության նախարար՝ Սերգեյ Շույգոն քննադատել է այդ զորավաժությունների անցկացումը: