-
Միրշայմեր. Իրանի գործունեությունը գերազանցեց սպասումները և, ի վերջո, նա կհաղթի
Հուլիս 19, 2026 12:18Չիկագոյի համալսարանի միջազգային հարաբերությունների ականավոր տեսաբան, պրոֆեսոր Ջոն Միրշայմերը, անդրադառնալով լարվածության և Իրանի դեմ ԱՄՆ-ի հարձակումների նոր փուլին, պնդել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը առավելություն կունենա այս դիմակայությունում։ Նա ասել է, որ Իրանի գործունեությունը այս հակամարտություններում հակասում էր շատ դիտորդների կանխատեսումներին, և վերջնական արդյունքը կլինի Իրանի օգտին։
-
Իրանի Չալդրան շրջանի Սուրբ Թադեի վանքում կայացել է ուխտագնացության 72-րդ արարողությունը
Հուլիս 19, 2026 11:11Սուրբ Թադեոսի՝ Հիսուս Քրիստոսի առաքյալներից մեկի նահատակության տարելիցին, Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Չալդրանի Սուրբ Թադեի վանական համալիրում անցկացվել է 72-րդ ուխտագնացությունը և մատուցվել է Պատարագ՝ Իրանից և աշխարհի տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր հայերի մասնակցությամբ։
-
Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերը հարվածել են Քուվեյթում գտնվող ԱՄՆ-ի երկու կարևոր ռազմաբազաների
Հուլիս 19, 2026 10:31ԻԻՀ բանակի հասարակայնության հետ կապերի գրասենյակը հայտարել է, որ բանակի հարվածային անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Քուվեյթում գտնվող ԱՄՆ-ի երկու կարևոր ռազմաբազաների։
-
Վերլուծություն․ Ի՞նչ նպատակներ է հետապնդում ԱՄՆ-ը՝ հարվածելով Իրանի ենթակառուցվածքներին
Հուլիս 18, 2026 17:552026 թ. հուլիսին, ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական հարվածների վերսկսմամբ, թիրախների շրջանակն ընդլայնվել է՝ ռազմական կենտրոններից և տեխնիկայից անցնելով նաև կենսական նշանակության ենթակառուցվածքներին, այդ թվում՝ կամուրջներին, տրանսպորտային ցանցերին, ջրային և էներգետիկ օբյեկտներին։
-
Բայրամովը Լավրովի հետ բանակցություններից հետո հնարավոր է այցելի Ուկրաինա
Հուլիս 18, 2026 12:03Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվա կատարած այցից հետո, որտեղ նա հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ծրագրում է մեկնել Կիև։ Դրա մասին հաղորդում է Minval Politika պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
-
ՄԱԿ-ում դատապարտել են Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածները․ IRNA
Հուլիս 18, 2026 11:44Համաշխարհային կազմակերպությունը դատապարտում է քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին հասցվող ցանկացած հարված, քանի որ դրանք կարող են որակվել որպես միջազգային հումանիտար իրավունքի խախտում։
-
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
Հուլիս 18, 2026 11:00Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքներն ու շահերը պետք է հարգվեն, և չի կարելի թույլ տալ, որ աշխարհը վերադառնա «ջունգլիների օրենքին»։
-
Բահրեյնում ԱՄՆ-ի կենտրոններն ու ռազմաբազաները թիրախավորվել են Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերով
Հուլիս 18, 2026 10:14ԻԻՀ բանակը «Սաեղե» գործողության տասնհինգերորդ փուլում ոչնչացնող անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է ԱՄՆ բանակի բազաներն ու կենտրոնները, ինչպես նաև Բահրեյնի մի քանի կապուղիներ։
-
Արևմուտքը ՌԴ–ի դեմ մեղադրանքներն օգտագործում է` արդարացնելու Եվրոպայի ռազմականացումը. ԱԳՆ
Հուլիս 18, 2026 09:46Sputnik. Հակառուսական քարոզչությունն ուժեղացնելու համար Արևմուտքը ՌԴ–ի դեմ մեղադրանքներ է օգտագործում կիբեռտիրույթում «մշտական չարամիտ գործունեություն» ծավալելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
-
Իրանի դեսպանի նախազգուշացումը Եվրոպային/ ԱՄՆ ագրեսիան հանդուրժելու ծուխը կմտնի ձեր աչքը
Հուլիս 17, 2026 17:50Pars Today – Գերմանիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, քննադատելով Եվրոպայի լռությունը Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ուղղված ԱՄՆ նախագահի հստակ սպառնալիքների նկատմամբ, զգուշացրել է, որ Վաշինգտոնի ագրեսիան հանդուրժելու ծուխը, ի վերջո, կմտնի եվրոպացիների աչքը։