Քննարկվել են հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
https://parstoday.ir/hy/radio/armenia-i113287-Քննարկվել_են_հայ_իրանական_բարեկամական_հարաբերությունների_զարգացմանը_վերաբերող_հարցեր
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վարազդատ Կարապետյանը եւ խմբի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը նոյեմբերի 6-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանիի գլխավորած պատվիրակության հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2019 05:36 Asia/Tehran

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վարազդատ Կարապետյանը եւ խմբի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը նոյեմբերի 6-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանիի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Վարազդատ Կարապետյանը խոսել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտության մասին: Նա նշել է, որ Իրանը Հայաստանին եւ հայ ժողովրդին մշտապես կարող է դիտարկել որպես լավագույն դաշնակից եւ անկախ կրոնական պատկանելիությունից՝ խաղաղության տարածողը աշխարհում: «Մեր երկու երկրներն էլ աշխատում եւ պայքարում են կայուն խաղաղության համար եւ սա մեր ժողովուրդների պատմական առաքելությունն է՝ աշխարհին ցույց տալու, որ այս տարածաշրջանում մենք կարող ենք ապրել  որպես եղբայրներ»,-ասել է Վարազդատ Կարապետյանը:

Բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի հավասարակշիռ դիրքորոշումը:

Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանին համոզմունք է հայտնել, որ նման հանդիպումները նպաստում են միջխորհրդարանական հարաբերությունների խորացմանն ու մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացմանը, Խորհրդարանականները պայմանավորվել են ավելի հաճախակի դարձնել հանդիպումները? հատկապես բարեկամական խմբերի մակարդակում, ինչպես նաեւ մշակել երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: