Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (89)
https://parstoday.ir/hy/radio/iran-i100505-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(89)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2018 02:39 Asia/Tehran
  • Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (89)

«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Առաջին անգամ իրանցի գիտնականը Նյուջերսիի Ռոջերզ համալսարանի իր աշխատակիցների օգնությամբ, պատրաստել է առողջության հետ կապված տվյալները գնահատող սմարթ ապարանջան : Նոր գյուտի նախնական տարբերակը հատուկ սարքով ամրացվում է սմարթ օպերատորին և գնահատում է կենսական ցուցիչների տվյալները: Արյան կարմիր գնդիկների քանակի գնահատումը ևս մտնում է նոր գյուտի ֆունկցիաների ոլորտ: Զարկերն ու կենսաբանական այլ տվյալները վերահսկող ու գնահատող հարմարությունները նորություն չեն: Նորություն է կենսաբանական ու օրգանական ամենափոքր տվյալները ստուգող սարքը:  

Ռոջերզ համալսարանի գիտական կազմի անդամ և հետազոտական խմբի իրանցի ավագ գիտաշխատողի ասածով, ապարանջան կարող է հաշվարկել օրգանիզմում առկա բակտերիաների  ու արյան կարմիր գնդիկների քանակը, նաև գնահատել միջավայրի օրգանական ու հանքային նյութերի թվաքանակը: Ապագայում նոր գյուտը կարող է վիրահատական ասեղի վրա դրված արյան կաթիլի բաղադրությունները քննարկելով, ցուցադրել պահանջվող բոլոր տվյալներն ու բիոլոգիական մանրամասնությունները: Գյուտը կարող է հեղափոխել տարբեր տեսակի, ներառյալ արյան քաղցկեղի նման հիվանդությունների բուժումը: Քանի որ արյան կարմիր գնդիկների քանակի կտրուկ ավելացումը կամ պակասումը կարող է լինել քաղցկեղի առաջացման նախանշան: Ապարանջանը կարող է օգնել նաև օդում առկա վտանգավոր նյութերի և շրջակա միջավայրի այլ տարրերի հայտնաբերմանը:

Իրանցի գիտնականը Նյուջերսիի Ռոջերզ համալսարանի իր աշխատակիցների օգնությամբ, պատրաստել է առողջության հետ կապված տվյալները գնահատող սմարթ ապարանջան :

 

2018 թվականին Թայվանի Թայչունգ քաղաքում անցկացվող Ռոբոտների միջազգային սպորտի ասոցիացիայի ֆեդերացիայի (FIRA-ի Federation of International Robot Sport Association)  համաշխարհային մրցումների երրորդ օրը, իրանական պատվիրակությունը հաղթանակներ է արձանագրել: Ուսանողական բաժնում Ամիր Քաբիր պոլիտեխնիկ համալսարանի ռոբոտիկ թիմերը՝  առաքելության բաժնի թռչող ռոբոտների լիգայի մրցումներում, Չինաստանի և Թայվանի թիմերից հետո, համալսարանի AUTMAV «Աութմավ» թիմը գրավել է մրցումների երրորդ տեղը: Աշակերտական բաժնում և մինչև 19 տարիքային խմբում , «Դանեշ Ղոլհաք» ավագ դպրոցի «Դանեշ Էքս փրայմ» Danesh X-Prime թիմը դարձել է քաղաքային ճգնաժամի կառավարման լիգայի չեմպիոն: Նույն դպրոցի Danesh EXPress «Դանեշ էքսպրես» թիմը նվաճել է լիգայի երկրորդ տեղը:

 

 

Ռոբոտների միջազգային սպորտի ասոցիացիայի ֆեդերացիայի( FIRA-ի Federation of International Robot Sport Association)  համաշխարհային մրցումների ժամանակ իրանական պատվիրակությունը հաղթանակներ է արձանագրել:

 

Մինչև 19 տարիքային խմբի ռոբոտների լիգայում «Դանեշ Ղոլհաք» ավագ դպրոցի Danesh Plus «Դանեշ փլաս» թիմը նվաճել է մրցումների երկրորդ տեղը: Երրորդ հորիզոնականում է հայտնվել «Սալամ Դիբաջի» ավագ դպրոցի նույնանուն թիմը: Լիգայում մինչև 14 տարիքային խմբում «Սալամ Սադր» դպրոցի նույնանուն թիմը գրավել է մրցումների չեմպիոնի տիտղոսը: Անհնարին առաքելության և մինչև 19 տարիքային խմբում Ամիր Քաբիրի ռոբոտիկ դպրոցի «Տերմինատոր» թիմը գրավել է հինգերորդ տեղը:

 

 

Ռոբոտների միջազգային սպորտի ասոցիացիայի ֆեդերացիա ՝ FIRA-ի Federation of International Robot Sport Association  համաշխարհային մրցումների ժամանակ իրանական պատվիրակությունը հաղթանակներ է արձանագրել:

 

Թեհրանի համալսարանի բիոֆիզիկայի և բիոքիմիայի կենտրոնի հետազոտողները պոլիսուրբաթ 20-ի  և նիտրաթթվի օգնությամբ ստացել են ծակոտկենային ոսկու նանոտարրեր: Ուսումնասիրության արդյունքում, ԱՄՆ գյուտարարների միությունում գրանցվել է «Ծակոտկենային ոսկու նանոտարրեր» ստանալու նոր մեթոդը:

 

 

Թեհրանի համալսարանի բիոֆիզիկայի և բիոքիմիայի կենտրոնի հետազոտողները պոլիսուրբաթ 20-ի  և նիտրաթթվի օգնությամբ ստացել են ծակոտկենային ոսկու նանոտարրեր:

 

Մետաղե նանոտարրերն՝ ազդեցիկ շփման մակարդակ ու փոքր խտության բերումով, ներկայացնում են ներուժ գործառույթներով տարրեր ՝ պրոցեսների դյուրացման, մագնիսական հիշողության, բժշկական նկարահանումների ու բիոլոգիական ախտորոշման ոլորտներում: Ծակոտկենային ոսկու նանոտարրերն ունեն եզակի մեխանիկական , քիմիական ու կառուցվածքային հատկություններ և որպես հաղորդիչ լայն կիրառում ՝ սենսորների, սկավառակների և էլեկտրաքիմիական մասնիկներում: Ծակոտկենային ոսկու նանոտարրերը նանոծակոտկեներ ունեցող ոսկու ժապավենների համեմատությամբ ավելի մեծ ծավալ են զբաղեցնում: Ուստի ակնկալվում է, որ լայն կիրառում են ունենալու ՝ երկու կառուցվածքային նանոմակերես ունենալու բերումով: Կին հետազոտողի խոսքերով, ծակոտկենային ոսկու նանոտարրերն այդպիսով ձեռք են բերում բազմաթիվ առավելություններ, ներառյալ պարզությունն ու ցածր գները:

Mechanism of Porous Tween Gold Nano-Particles Formation

 


Բրիտանիայի Էգզետեր համալսարանի գիտնականները գտել են եզակի բաղադրությամբ մարմիններ, որոնք կարող են օրգանիզմի ծերացած բջիջների միտոխոնդրիան թիրախավորելով, երիտասարդացնել բջիջները: Այդ բջիջների երիտասարդացման միջոցով կարելի է հուսալ, որ տարեցները կարող են երիտասարդանալ ՝ երիտասարդ տարիքի տեսքը վերականգնելով: Ծերացման համար պատասխանատու բիոլոգիական կարևոր պրոցեսներից մեկը ՝ բջջային ծերացումն է: Տարիքը բարձրանալուն զուգահեռ, օրգանիզմի բջիջները ևս թուլանում ու մաշվում են : Դա այն իմաստով է, որ նրանք այլևս չեն կարող բազմանալ : Թեև մետաբոլիկական առումով ծերացած բջիջները մնում են ակտիվ, սակայն երիտասարդ բջիջներին հավասար գործունեություն չեն ունենում: Հենց այս փոփոխությամբ է պայմանավորված տարեցների մոտ ակտիվության նվազումը:

Աշխարհում շատ գիտնականներ փորձում են մեխանիզմներ մշակել ծերացած բջիջների երիտասարդացման համար: Էգզետեր համալսարանի գիտնականները պարզել են, որ փոքր քանակությամբ ջրածնի սուլֆիդ բջիջների միտոխոնդրիային ուղղակի ներարկելու դեպքում, հնարավոր կլինի փոխել օրգանիզմի բջիջների տարիքի բարձրացման գործընթացը: Արդյունքում ստացած բաղադրիչների օգնությամբ հնարավոր է դարձել 40-50 տոկոսով երիտասարդացնել ծերացած բջիջները : Հույսեր կան, որ առաջիկայում այդ թիվը մեծանալու է: Ի հարկե ուսումնասիրության նպատակը մարդու կյանքը երկարացնելն ու կախարդական դեղեր գտնելը չէ: Իրական նպատակն է երկար ժամանակ տալ մարդուն ՝ առանց դժվարբուժելի հիվանդությունների ապրելու համար:

 

Բրիտանիայի Էգզետեր համալսարանի գիտնականները գտել են եզակի բաղադրությամբ մարմիններ, որոնք կարող են օրգանիզմի ծերացած բջիջների միտոխոնդրիան թիրախավորելով, երիտասարդացնել բջիջները: