Իրանական ապրանքների հովանավորումը՝ հենվելով ներքին կարողությունների վրա (17)
https://parstoday.ir/hy/radio/iran-i100569-Իրանական_ապրանքների_հովանավորումը_հենվելով_ներքին_կարողությունների_վրա_(17)
Իրանի տնտեսությունը, անցում կատարեով ճնշումներից, առաջ է շարժվում, փորձելով դառնալ աճող տնտեսութուն: Իրանը ենթակառաուցվածքային ոլորտներում, այդ թվում` ծովային տրանսպորտի և առևտրական բազմաֆունկցիոնալ միջանցնքներ կառուցելով, իր նավահանգիստների հնարավորությունները 20 անգամ բարձրացրել է: Այսօր կանդրադառնանք այս թեմային և այս ոլորտում Իրանի ու տարածարջանի երկրների համագործակցությանը:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2018 15:54 Asia/Tehran

Իրանի տնտեսությունը, անցում կատարեով ճնշումներից, առաջ է շարժվում, փորձելով դառնալ աճող տնտեսութուն: Իրանը ենթակառաուցվածքային ոլորտներում, այդ թվում` ծովային տրանսպորտի և առևտրական բազմաֆունկցիոնալ միջանցնքներ կառուցելով, իր նավահանգիստների հնարավորությունները 20 անգամ բարձրացրել է: Այսօր կանդրադառնանք այս թեմային և այս ոլորտում Իրանի ու տարածարջանի երկրների համագործակցությանը:

Իրանը մեծ հնարավորություններ ունի ծովային ոլորտում և դրսի աշխարհի հետ իր շփումներն իրականացնում է նավահանգիստների միջոցով: Իրանի ամենակարևոր նավահանգիստներց մեկը` Չաբահարի նավահանգիստը, գտնվում է  Օմանի ծովում: Այն օվկիանոսային միակ նավահանգիստն է և հնարավորություն ունի ընդունել այն նավերին, որոնք շրջում են օվկիանոսներում: Այս նավահանգիստն ունի ռազմավարական կարևոր նշանակություն: Այն ամենամոտ ճանապարհն է  Միջին Ասիայի երկրների, այդ թվում` Աֆղանստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղսզտանի, Տաջիկստանի և Թուրքմենիայի համար, որոնք չունենալով ծովային շփում, կարող են ազատ ջրերում նավարկել: Բացի արտասահմանյան ներդրումների համար հնարավորություն ստեղծելուց, կատարվել են նաև մի շարք քայլեր, այդ թվում` ստեղծվել են մայրուղիներ,  կառուցվել են երկաթգծեր և այլ ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացել Չաբահար նավահանգստում: Այս կապակցությամբ ստորագրվել են նաև հուշագրեր`հարավկորեական «Պեսկո» ընկերության հետ, որը համարվում է  ամենախոշոր պողպատ արտադրող գործարաններց մեկը: Այս համաձայնագիրը հնարավորություն է  ընձեռել համագործակցել Չաբահարի «Մաքրան» պողպատաշինական  ընկերության հետ:

Հնդկաստանն այն երկրներից է, որ վերջին տարիների ընթացքում, Չաբահարի առևտրի գոտու զարգացմանն ուղղված քայլեր է արել, մասնավորապես` ներդրումներ անելով Չաբահար-Զահեդան երկաթգծի և հյուսիս-հարավ միջանցքի նախագծերում:

Իրանում Հնդկաստանի դեսպան Սուրաբ Քումարն Իրանի հյուսիսում Ասթարա-Ասթարա երկաթծգային նախագծի հետ ծանոթանալուց հետո հայտարարեց, որ իր երկիրը հույս ունի, որ նախագծի շահագործումից հետո կկարողանա օգտվել դրա հնարավորություններից: Իսկ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մուդիի ասելով . «Գուջարաթ նահանգի Քանդելա նավահանգիստը շուտով միանալու է Իրանի Չաբահար նավահանգստին: Դա հնարավորոթյուն կտա, որ Հնդկաստանի միջազգային առևտրի ծավալն աճի և մեր նավահանգստի հնարավորություններն աճեն»: Այս կապակցությամբ, Իրանի, Աֆղանստանի և Հնդկաստանի միջև 2016թ մայիսի 23-ին Թեհրանում ստորագրվել է մի համաձայնագիր` Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգստի տրանզիտային հանրավորություններն օգտագործելու նպատակով: Փաստաթղթի ստորագրմանը ներկա  էին Իրանի և Աֆղանստանի նախագահները և Հնդկաստանի վարչապետը: Այս կապակցությամբ Հնդկաստանի հետ ստորագրվել են ևս երկու պայմանագրեր: Առաջինը Չաբահար նավահանգստի զարգացման նպատակով Հնդկաստանի 150 միլիոն դոլարանոց ներդրումային պայմանագիրն է: Երկրորդ պայմանագրի արժեքը կազմել է 85 միլիոն դոլար: Այն նույնպես ներդրումային պայմանագիր է և ուղղված է Չաբահար նավահանգստի զարգացմանը: Այս պայմանագիրը կոչվում է «Կառուցում, շահագործում, տեղափոխում»: ԻԻՀ նավատորմն Իրանի Չաբահար և Հնդկաստանի Քանդելա նավահանգիստների միջև բեռնարկղային (կոնտեյներային) ուղիղ գծի հաստատմամբ, հնարավորություն կստեղծվի ավելի կարճ ժամանակահատվածում` 2 օրում տեղափոխվել Չաբահար նավահանգիստ:

ԻԻՀ ԱԳՆ միջազգային ու իրավաբանական հարցերով տեղակալ՝ Աբբաս Էրաղչին անցած նոյեմբերին Թեհրանում կայացած «Հիդրոպոլիտիկ մարտարահվերներ» նիստում, անդրադառնալով Իրանի տնտեսության դիվանագիտության շրջանակներում Չաբահար նավահանգստի դերակատարությանը, նշեց. «Չաբահարի նավահանգստի վերաբերյալ Հնդկաստանի հետ սոտրագրված պայմանագիրը նպատակ ունի ներդրումներ անել նավահանգստում և ակտիվացնել այն, ինչի արդյունքում այն կդառնա Իրանի Աֆղանստանի ու Հնդկաստանի համար տարանցիկ ճանապարհ»:  Սեպտեմբերի 11-ին Աֆղանստանի Քաբուլում տեղի ունեցավ Իրանի, Աֆղանստանի և Հնդաստանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին այնպիսի հարցեր, ինչպես` տրանսպորտ, Չաբահար նավահանգստի հնարավորությունները, ներդրումային ծրագրերը և առևտրային ու բանկային համագործակցությունները: Պետք է ասել, որ Իրանը տնտեսական առումով ունի մեծ հնարավորություններ և այս երկրին հնարավոր չէ պատժամիջոցներով մեկուսացնել: Այլ խոսքով, Իրանի տնտեսության ներքին հնարավորությունները, նույնիսկ պատժամիջոցների առկայությամբ, երկրի զարգացման համար հնարավորություն են ստեղծում: Դրան գումարվում է  նաև դիմադրողական տնտեսության ուղղությունը: Բացի այդ, Իրանը փորձում է  զարգացնել իր տնտեսական կապերն այլ երկրնրի հետ, օգտվելով իր բոլոր հնարավորություններից: Այս կապակցությամբ կարևոր են հատկապես ծովային ենթակառուցվածքների և նավահանգիստների զարգացումը, հատկապես` տրանսպորտի և ապրանքների տարանցման հարցում: Այս հնարավորությունները հատկապես առկա են Իրանի Չաբահար և Էնզելի նավահանգիստներում:

Չաբահարի նավահանգիստը գտնվում է  Օմանի ծովում: Այն օվկիանոսային միակ նավահանգիստն է և հնարավորություն ունի ընդունել այն նավերին, որոնք շրջում են օվկիանոսներում: Այս նավահանգիստն ունի ռազմավարական կարևոր նշանակություն:

2014թ դեկտեմբերին, Իրան-Թուրքմենիա-Ղազախստան երկաթգծի շահագործումը պատճառ դարձավ, որ Արևելքի (Չինաստանից մինչև Միջին Ասիա) և Արևմուտքի (Արևելյան Եվրոպայի) միջև համաշխարհային առևտրի տարանցիկ 10 հազար կմ ցամաքային ճանապարհը կրճատվի: Իսկ Ռաշտ-Ասթարա երկաթգծի կառուցմամբ, և Ադրբեջանի երկաթգծին դրա միացմամբ, հնարավորություն ստեղծվեց, որ Իրանը միանա Միջին Ասիայի և Կովասի տարածաշրջաններին:

Հնդկաստանը հույս ունի, որ այս երկաթգծի շահագործմամբ, հնարավորություն կունենա օգտվել նաև Ասթարայի երկաթգծի հնարավորություններից: Ասթարա-Ասթարա երկաթգիծն աննախադեպ հնարավորություն է հյուսիս-հարավ միջանցքն ամբողջական դարձնելու համար: Իրանը կարևոր է այն առումով, որ այս երկիրը շփվում է  ազատ ջրերի հետ և  համարվում է  աշխարհի առևտրական խաչմերուկը: Հենց այս պատճառով էլ Իրանի ու Եվրոպայի միջև ստորագրվել է ճանապարհային տրանսպորտի համաձայնագիր:

Հաջորդ հաղորդման ընթացքում կներկայացնենք Իրանի հնարավորությունները` նավահանգիստների և առևտրատնտեսական ճանապարհների ոլորտում: