Ռուհոլլաhի դպրոցում (17.Կանայք հեղափոխությունից հետո)
https://parstoday.ir/hy/radio/iran-i100846-Ռուհոլլաhի_դպրոցում_(17.Կանայք_հեղափոխությունից_հետո)
Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Իմամ Խոմեյնիի տեսակետները կանանց վերաբերյալ և կխոսենք այն մասին, թե ինչ դերակատարություն ունեցան կանայք հեղափոխությունից հետո, երկրի քաղաքական ու հասարակական կյանքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2018 12:46 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Իմամ Խոմեյնիի տեսակետները կանանց վերաբերյալ և կխոսենք այն մասին, թե ինչ դերակատարություն ունեցան կանայք հեղափոխությունից հետո, երկրի քաղաքական ու հասարակական կյանքում:

Բարև Ձեզ, հարգելի բարեկամներ, Ձեզ ենք ներկայացնում «Ռուհոլլահի դպրոցում» հաղորդաշարի հերթական թողարկումը: Նախորդ հաղոդման ժամանակ խոսեցինք այն մասին, որ իսլամական հեղափոխության հիմնադիր իմամ Խոմեյնին, վերականգնեց Իրանի կրոնական ու ազգային արժեքները, ինչի արդյունքում կանայք նոր դեր ստանձնեցին: Ստեղծվեց հնարավորություն, որպեսզի նրանք ավելի ակտիվ դեր ունենան  երկրի քաղաքական ու հասարակական կյանքում: Նշեցինք, որ իմամ Խոմեյնին ոչ միայն կարևորեց կանանց իրավունքները, այլ նաև վերականգնեց նախորդ բռնատեր վարչակարգի կողմից ոտնահարված կանանց իրավունքները: Հենց այդ պատճառով էլ իմամ Խոմեյնին իսլամի սրբազան կանանցից Զահրայի ծննդյան օրը հռչակեց որպես կանանց օր:

Այս հաղորդման ընթացքում կխոսենք իսլամական հանրապետության հիմնադրումից հետո երկրի քաղաքական ու հասարակական կյանքում կանանց դերի մասին:

Կանայք իսլամական հեղափոխության ընթացքում

 

Ինչպես նշեցինք նախորդ հաղորդման ընթացքում, կանայք մեծ դեր են ունեցել իսլամական հեղափոխության հաղթանակում և իմամ Խոմեյնին մշտապես կարևորել է նրանց դերը: Որոշ դեպքերում նա նույնիսկ նշել է, որ Իրանի հեղափոխության հաղթանակում կանանց դերն ավելի մեծ է եղել քան տղամարդկանցը: Իմամի տեսակետից, կանայք իրենց խիզախությամբ տղամարդկանց խրախուսեցին մասնակցել հեղափոխական պայքարին և ամրապնդեցին հեղափոխական ժողովրդի տարբեր խավերի միջև կապը:  

Իսլամական հեղափոխությունն ազատություն ու հասարակական արդարություն հաստատելու նպատակով, ստեղծեց մի այնպիսի համակարգ, որպեսզի կանանց քաղաքական իրավունքները վերականգնվեն և վերականգնվի նաև նրանց արժանապատվությունը: Սակայն կանանց դերակատարությունը չսահմանափակվեց միայն հեղափոխության առաջին օրերով: Բռնատիրական վարչակարգի ավարտը պատճառ դարձավ, որ կանանց դերը հասարակության մեջ և քաղաքական ոլորտում, բարձրանա: Կանայք իսլամական հանրապետության ստեղծումից հետո կարողացան ինքնավստահության վրա հիմնվելով մեծացնել իրենց դերակատարությունը:

Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ նշում է. «Այսօր, իսլամական հեղափոխության շնորհիվ, կինոջ որպես հասարակության ազդեցիկ անդամ, որոշակիորեն ձեռք է բերել իր դիրքը: Խիզախ ու  պատասխանատու կանայք, տղամարդկանց հետ կողք կողքի, կառուցում են Իրան: Նրանք կարևորում են նաև ուսումն ու գիտելիքի ձեռքբ բերելը: Բոլոր քաղաքներում ու գյուղերում այսօր կան մշակույթով ու գիտությամբ հետաքրքրված կանայք: Իսլամական շարժումն իսլամի շնոհիվ այնպիսի մեծ փոփոխություն առաջացրեց կանանց ու տղամարդկանց կյանքում, որ մի գիշերում նրանք անցան հարյուր տարվա միջով: Այսօր կանայք, տղամարդկանց կողքին, աշխատում են երկիրը կառուցելու ուղղությամբ, ինչը տեղի է ունենում կանանց ու տղամարդկանց ազատության շրջանակում: Իսկ նախորդ ռեժիմի ժամանակ ասվում էր որ նրանք ազատ են, սակայն նրանք գտնվում էին բանտի մեջ և խոշտանգվում էին»:

Իրանցի կին օդաչու Ֆահիմե Ահմադի Դասթջերդի

 

Իմամ խոմեյնին մշտապես ասում էր, որ իսլամական հանրապետությունը հնարավորություն ստեղծեց, որպեսզի կանայք ավելի ակտիվ մասնակցություն ունենան իշխանական ապարատում: Նրա ասելով, իսլամը ոչ միայն դեմ չէ կանանց ազատությանը, այլ կնոջ ազատության հիմնադիրն է  բոլոր ոլորտներում: Կանայք կարող են մասնակցել բոլոր ոլորտներում: Կանայք իրականում ազատ են և ոչ թե այնպես, ինչպես շահն էր ցանկանում:

Կարևորելով այն հանգամանքը, որ կնոջ ազատությունը միայն այն ժամանակ է երաշխավորվում, եթե հասարակության մեջ պահպանվում են բարոյական արժեքները, Իմամ Խոմեյնին նշել է. «Կանանց դերը կառավարությունում ճիշտ և ազատ մարդու դերն է: Հակառակ անցյալի, երբ ոչ կանայք էին ազատ և ոչ էլ տղամարդիկ: Այն ժողովուրդը, որի կանայք ու տղամարդիկ ազատ չէին ու գտնվում էին անազատության մեջ, դուրս եկավ այդ բեռից: Այսուհետ կանայք ազատ են, սակայն իհարկե պահպանելով բարոյական արժեքները»:

Կանայք ակտիվ մասնակցություն ունեցան նաև երկրի կառուցման գործում: Իմամ Խոմեյնիի  հրամանով ստեղծվեց կազմակերություն, որը կոչվեց «Երկիրը կառուցելու ջիհադ»: Նպատակն էր աղքատությունն ու զրկանքը վերացնել երկրից, ինչին մասնակցելու հնարավորություն ունեին հասարակության բոլոր ներկայացուցիչները: Այս հրամանից հետո, կանայք, տղամարդկանց կողքին, արեցին ամեն ինչ, որպեսզի հասարակության մեջ հաստատվի արդարություն և հաղթահարվի աղքատությունը: Կարևորելով այս հարցում կանանց դերը, իմամ Խոմեյնին ասաց. «Սա  Աստծո կամքն էր: Ոչ մի ուժ չէր կարող նման գործ անել: Դա մի ուժ էր, որը կանանց ու երիտասարդներին հրավիրեց մասնակցել կառուցման ջիհադին: Կանայք, որ մի ժամանակ անտարբեր էին ու մղվել էին երկրորդ պլան, այսօր ասպարեզ մտան ու տեսան, թե ինչպիսի գործեր կարող են անել: Երբ հողագործները տեսնում են, որ կանայք դուրս են եկել տնից ու օգնում են իրենց, դա շատ կարևոր արժեք է: Կանանց գործը մեծ արժեք ունի»:

Կանայք Սրբազան պաշտպանության տարիներին

 

Բացի երկրի վերակառուցումը, կանայք ակտիվ մասնակցություն ունեցան նաև Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմում: Նրանք կանգնեցին տղամարդկլանց կողքին և առաջնագծում և թիկուքնում: Իմամ Խոմեյնին այս կապացությամբ ասում է. «Նման պայմաններում, երբ մենք ենթարկվել ենք գերտերությունների հարձակումներին, կանայք, աջակցելով մեզ, պաշտպանում են ռազմաճակատի մարտիկներին»: Իմամ Խոմեյնին այս երևույթն աննախադեպ համարելով ասում է. «Երբ ես հեռուստատեսությամբ տեսնում եմ, որ որոշ խմբեր, որոնք բաղկացած են կանանցից, ձեռք ձեռքի տալով փաթեթավորում են զինվորների իրերը կամ հաց են թխում նրանց համար, ես անհարմար եմ զգում: Ուսումնասիրեք պատմությունը սկզբից մինչ օրս: Եթե գտաք նման երիտասարդ կանանց, որ իրենց հաճույքներին հետևելու փոխարեն պաշտպանում են բանակը,  աշխարհազորայիններին ու պահակազորը»: Կանայք մեծ դեր ունեցան նաև զրկված ու անապահով մարդկանց աջակցելու գործում: Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասում է. «Իմ քույրերը, որ մասնակցեցին այս շարժմանը, մեծ գործ արեցին: Նրանք հնարավորություն ստեղծեցին հաղթանակի համար: Եվ հիմա այն, ինչ ձեռք են բերել, նվիրում են կարիքավոր ընտանիքներին: Սա մեծ արժեք է»: Իմամ Խոմեյնին կանանց այս քայլը համարում է  պայքար Աստծո ճանապարհին: Նա ասում է. «Կանայք մեր ժամանակներում ապացուցեցին, որ ջիհադի գործում տղամարդկանց կողքին են ու նույնիսկ առաջ են անցել: Իրանցի կանայք նվիրեցին իրենց կյանքը և իրենց ունեցվածքը: Նրանք շարժման հենց սկզբից գտնվում էին առաջնագծում: Նրանք նվիրեցին իրենց ոսկին, հարստությունը աղքատ ու կարիքավոր մարդկանց: Եվ նրանց նպատակը մաքուր էր»:

Իմամ խոմեյնին կարևորում էր կանանց նվիրվածությունը` խիզախ զավակներ դաստիարակելու գործում: Զավակներ, որոնց նրանք նվիրեցին հեղափոխությանն ու պատերազմին, ինչը աստվածահաճո և արժեքավոր գործ է: Դա վկայում է նրանց հավատքի մասին, որը հաղթեց բռնատիրությանը: Նրա ասելով. «Կանայք իրենց երեխանրին դաստիարակեցին նվիրվելու հոգեբանությամբ: Կանայք մշտապես ասում էին. «Ես նվիրել եմ մի երիտասարդի, երկուսին էլ պատարստ եմ նվիրել»: Այսպիսով նրանք ժողովրդի մոտ տարածեցին նահատակվելու և անձնվիրության հոգեբանությունը, ինչն էլ հաղթեց բռնատիրությանը: Եվ հավատքը հենց այս առումով էր կարևոր»:

Նա մշտապես բարձր գնահատելով իրանցի կանանց դիամդրությունը սրբազան պատերազմում, խոսելով օդուժի նահատաների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ նշում էր. «Ես ձեզ, հարգարժան կանայք, որ բարձր տրամադրությամբ այստեղ եք գտնվում, և ցուցաբերում եք քաջություն ու դիմադրություն հանուն իսլամական երկրի բարգավաճման, շնորհակալություն եմ ասում: Ձեր խոսքում նկատելի է դիմադրության ուժը: Ես ձեզ, հարգարժան կանայք և նահատկների ընտանիքներ, շնորհակալ եմ, որ այսպիսի բարձր տրամադրություն ունեք և կանգնում եք սադրանքների դեմ: Ես օդուժի հրամանատարների և մյուս նահատակների ընտանքիներին շնորհակալ եմ, որ նման բարձր ոգով կանգնած եք սադրանքների դիմաց»: