Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (94)
https://parstoday.ir/hy/radio/iran-i102149-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(94)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2018 00:44 Asia/Tehran

«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Զանջանի համալսարանի գիտնականները պատրաստել են օսլայից ու  տիտանի երկօքսիդից  կազմված բիոքայքայվող նանոկամպոզիտային բաղադրություն, որը կիրառվելու է սննդի փաթեթավորման մեջ: Սննդային փաթեթավորման պոլիէտիլենային տոպրակները համարվում են շրջակա միջավայրի աղտոտվածության գլխավոր պատճառը: Բիոքայքայվող փաթեթները կարող են փոխարինել ապականիչ նյութերին, սակայն քայքայվող նյութերի պատրաստումը դժվար պրոցես է : Բացի դրանից, նոր արտադրանքով պատրաստված ապրանքի գինն ավելի բարձր է լինելու: Բիոքայքայվող նյութերի բարձր գների պատճառով, այդ փաթեթավորումները տարածում չեն գտնում: Բիոքայքայվող նյութերի արտադրման ծախսերը կրճատելու նպատակով, օսլայից ու տիտանի երկօքսիդից կազմված բիոքայքայվող նանոկամպոզիտային բաղադրությունը,  ավելի էժան ու կիրառական է:  Առևտրականացման փուլ հասնելու դեպքում, փաթեթավորման այդ նյութի յուրաքանչյուր կիլոգրամի գինը ընդամենը 15 տոկոսով գերազանցելու է լուրաքանչյուր կիլոգրամ օսլայի գնից: Փաթեթավորման այդ տեսակը շատ արագ քայքայվում է:

Զանջանի համալսարանի գիտական կազմի անդամի խոսքով, ֆոտոկատալիստիկ հատկությամբ օժտված տիտանի երկօքսիդի  նանոտարրերի առկայության բերումով, փաթեթավորումն արագ քայքայվում է արևի լույսի տակ: Իսկ նանոկամպոզիտային կառուցվածքում նանոտարրերի առկայության արդյունքում, ուլտրամանուշակագույն ճառագայթի միջոցով միաժամանակ նյութը ստանում է վերականգնողական ու հականեխվող հատկություններ: Արտադրված նյութի հատկությունները գնահատելու համար, իրականացվել են ֆիզիկական ու քիմիական բազմաթիվ փորձարկումներ, այդ թվում են խոնավության աստիճանի, ջրի ներծծման մակարդակի, և ջրի հետ շփման անկյան, նաև գոլորշու թափանցելիության   փորձարկումները:

 

Զանջանի համալսարանի գիտնականները պատրաստել են օսլայից ու  տիտանի երկօքսիդից կազմված բիոքայքայվող նանոկամպոզիտային բաղադրություն, որը կիրառվելու է սննդի փաթեթավորման մեջ:

 

 

Իրանի գիտության ու տեխնոլոգիաների ազգային թանգարանը հաղթել է Չինաստանի 2018 գիտական նախագծման միջազգային մրցույթում: Իրանի գիտության ու տեխնոլոգիաների ազգային թանգարանի «Ալհայլ» աշխատանքը գրավել է Չինաստանի 2018 թ․ գիտական նախագծման միջազգային մրցույթի «Կախարդական ապակիներ» բաժնի այցելուների ուշադրությունը: Իրավարար կազմի կողմից աշխատանքն ընտրվել է որպես լավագույն աշխատանք: Մրցույթի շրջանակում, քսան երկիր ՝ այդ թվում Իրանը, ԱՄՆ-ը, Բրիտանիան, Գերմանիան ու Չինաստանն ընտրվել են ներկայացված աշխատանքների ուղղակի ցուցադրման ու բացատրման համար: Մրցույթն անց է կացվել գիտական համաշխարհային գիտաժողովին առընթեր: «Ալհայլ»-ն ընդգրկվում է մեխանիկական ճարտարագիտության ճյուղում, որտեղ քննարկվում են հիդրոլոգիական ու մեխանիկական սարքերի աշխատանքը:

 


Իրանի գիտության ու տեխնոլոգիաների ազգային թանգարանը հաղթել է Չինաստանի 2018 թ․ գիտական նախագծման միջազգային մրցույթում:

 

Ալբորզի Ազատ համալսարանի գիտելիքահենք մի ընկերության հետազոտողները նախագծել, արտադրել ու արտահանել են ավտոմեքենայի հետախուզական համակարգ: Ըստ այդ գիտականների, համակարգն ամրացվում է ավտոմեքենայի վրա և կարող է գնահատել մեքենայի արագությունը, նաև տարածական ու ժամանակային տվյալները: Հետախուզական համակարգը հեռահաղորդակցական ցանցի միջոցով օգտատիրոջ հետ կապ հաստատելու և հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն է ստեղծում: Արբանյակային քսան ալիքներից ինֆորմացիայի ստացումը, նաև տարածական տվյալները ստանալու նպատակով ինֆորմացիայի մշակումը, մեքենայի հետքը քարտեզի վրա գտնելու ծրագիրը համարվում են այդ համակարգի հնարավորությունները: Համակարգը մեքենային միացվելուց հետո, մեքենան գողացվելու դեպքում, հնարավոր է գնալ դրա հետքերով : Այն  կարող է կարճ հաղորդագրությունների միջոցով մեքենայի տիրոջը տեղեկացնել մեքենայի կտրած ճանապարհի մասին: Սարքի օգնությամբ կարելի է նաև տեղեկանալ ճանապարհային խցանումների ու բարդությունների մասին:

Հետախուզական համակարգից կարող են օգտվել նաև սարքավորումներ փոխադրող ընկերություններն ու կազմակերպությունները: Համակարգից կարող է օգտվել տվյալ կազմակերպության վերահսկիչ մասնագետը: Համակարգն օգնում է բարձրացնել մեքենայի անվտանգության գործակիցը: Համակարգը կարելի է կցել անլար սարքերին: Դրա համար հատուկ սերվերներ չեն պահանջվում: Իրանական հետախուզական սարքը արտասահմանյան տարբերակի համեմատությամբ ավելի մատչելի է : Դա համապատասխանում է երկրում շարժվող ավտոմեքենաների ծրագրերին: Համակարգն աշխատում է առանց մարտկոցի : Համակարգի օգնությամբ հնարավոր է ավտոխցիկում նստած վարորդի հետ կապ հաստատել: Հետախուզական համակարգը հասել է արտադրման փուլ և մեծ հավանականությամբ, մոտ ապագայում այն մի քանի երկրներ է արտահանվելու:

 

 

 


Ալբորզի ազատ համալսարանի գիտելիքահենք մի ընկերության գիտնականները նախագծել, արտադրել ու արտահանել են ավտոմեքենայի  հետախուզական համակարգ:

 

Գիտնականները համակարգչային մոդելավորման միջոցով հայտնաբերել են աշխարհի ամենաամուր նյութը: Դա կոչվում է «Միջուկային պաստա» և գտնվում է նեյտրոնային աստղի միջուկային շերտում: Գերխտացված նյութն ունի պաստայաձև կառուցվածք: Ինդիանայի համալսարանի և Կալիֆորնիայի տեխնոլոգիաների հաստատությունն այդ հայտնաբերումն իրականացրել են մոդելավորման գերհամակարգչի միջոցով: Մոդելավորումն առաջին անգամ ցույց է տվել աստղի կեղևային բեկման մեթոդը: Գիտնականների խոսքերով, մոդելավորումն օգնում է աստղաֆիզիկական խոշոր երևույթների մասին ճիշտ ու հստակ կարծիք կազմել:

Մաք Գիլ համալսարանի հետազոտողնեռից մեկի խոսքերով, նեյտրոնային աստղի կեղևային բաժնի ՝ մասնավորապես ստորին հատվածի ամրությունը պայմանավորված է տարբեր աստղաֆիզիկական բարդություններով: Նեյտրոնային աստղերը գերխտացված են : Աստղերի ստորին հատվածում, պրոտոններն ու նեյտրոններն ունեն հարթ թիթեղների նման կառուցվածք: Այդ հատկության շնորհիվ, միջուկային պաստաները ստանում են չափազանց ամուր կառուցվածք : Պարզվել է, որ հիշյալ կառուցվածքը տասն անգամ ավելի ամուր է քան պողպատը:

 

 

 


Գիտնականները համակարգչային մոդելավորման միջոցով հայտնաբերել են աշխարհի ամենաամուր նյութը: