Առաջինները (4. Իրանի պատմության լավագույն ըմբիշը)
Իրանում ըմբշամարտն ունի բազմադարյան պատմություն:
Իրանում ըմբշամարտը զարգացում է ապրել Նասերդդինշահի օրոք: Ավելի ուշ ավանդական զուռխանեների կողքին հիմնադրվեցին մերօրյա մարզադահլիճները: Ազատ ու հունահռոմեական ոճերի ըմբշամարտի մարզումներն Իրանում սկսվեցին 1317 թվականից: Օտարերկրյա ըմբշամարտի մարզախումբն առաջին անգամ Իրանում եղել է 1326 թվականին, իսկ օլիմպիական խաղերում իրանական ըմբշամարտիկների ներկայությունը եղել է 1327 թվականին: Վերջին տարիներին Իրանը մեծ նվաճումներ է ունեցել ըմբշամարտում: 1364 թվականին Ռեյ քաղաքում ծնված ըմբիշ Համիդ Սուրյանը համարվում է բոլոր ժամանակների լավագույն ըմբիշը: Նա մրցում է 59 կգ. քաշային կարգում: Սուրյանը տարբեր առաջնություններում շահել է վեց ոսկե մեդալներ, իսկ 1391 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ արժանացել է մեկ այլ ոսկե մեդալի: Նա իրանցի միակ ըմբիշն է, ով շահել է յոթ ոսկե մեդալներ: