Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (99)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Դկտ. Թոհիդ Դիդարի ղեկավարությամբ իրանցի գիտնականներ սմարթ մակերես են հայտնաբերել, որոնք կարող են հեռացնել բակտերիաների, հարուցիչների ու կենդանի բջիջներին: Գյուտը մեծ նշանակություն ունի բժշկության ոլորտում: Գյուտի օգնությամբ հնարավոր է առանց ինֆեկցիայի կամ արյան մակարդման ռիսկերի, իրականացնել անոթային փոխպատվաստում և արհեստական օրգանական մասնիկների տեղադրում: Նոր գյուտը նաև մեծացնում է 2011 թվականին հայտնաբերված վանող մակերեսների հնարավորությունները, որոնք կիրառվում են ջրակայուն հեռախոսների ու ավտոմեքենաների դիմապակու դեպքում: Դրանք կարող են սննդի մակերեսը զերծ պահել բակտերիաներից: Նոր գյուտը սակայն սահմանափակ կիրառում ունի բժշկական ոլորտում:
«Մաք Մաստեր» համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի անդամներից մեկի ասելով, գյուտը նոր նվաճում է համարվում վանող մակերեսների ոլորտում: Նախատեսվում էր նաև ծրագրում ընդրգկել օգտակար նյութերը գրավող մեթոդ: Քիմիայի ճարտարագիտության թեկնածու Սարա Իմանիի ասելով, արյան բջիջները վանող ծածկույթը հավանաբար կարող է բավարարել վարֆարինի նման դեղերի կարիքը: Դեղը կանխում է արյան մակարդումը: Իրանցի գիտնական Մարիամ Բադուի խոսքով, բժշկության ոլորտում ավելի լավ գյուտերի պահանջ միշտ էլ զգացվում է: Ուսումնասիրության արդյունքները մեծ նվաճում են համարվում բժիշկների համար:

Լաբորատորային համագործակցության արդյունքում, գիտնականները սինտեզավորել են մի տեսակ նանոկատալիզոր, որի օգնությամբ հնարավոր է հավի ճարպը բիոդիզելի վերափոխել: Անմշակ նավթը գազոիլի գլխավոր աղբյուր է համարվում: Հաշվի առնելով նավթային պաշարների պակասումը, գիտնականները փորձում են վառելիքի արտադրման փոխարինող աղբյուր գտնել: Այդ վառելիքներից մեկն էլ բիոդիզելն է, որն արտադրվում է կատալիզորի ներկայությամբ ճարպային աղբյուրներից: Բուշեհրի իսլամական ազատ համալսարանի գիտական կազմի անդամ Դկտ. Հոսեյն Էսմայիլիի ասելով, բիոդիզելի արտադրման ծախսերի շուրջ 70 տոկոսը կազմում է նախնական ճարպային աղբյուրները:
Ըստ գիտնականների, սինտեզավորված նանոկատալիզորի գլխավոր առավելությունը՝ բիոդիզելի արտադրման բարձր արդյունավետությունն է: Քանի որ այստեղ բիոդիզել ստանալու համար օգտագործվում է հավի ճարպային շերտը, որն ամեն դեպքում այլ կիրառում չունի, ուստի ակնկանվում է, որ վերջնական ծախսերը շատ ավելի քիչ են լինելու: Ստացված նյութն ի համեմատություն անմշակ նավթից ստացած գազոյիլը, ավելի քիչ աղտոտիչներ է առաջացնում:

Նահատակ Բեհեշթիի անվան բժշկական համալսարանի գերազանցիկ դասախոս և Իրանի օրոլոգիայի բաժնի վարիչ ՝ Դկտ. Նասեր Սիմֆորուշը, սեպտեմբերին Անկարայում կայացած «Միջինարևելքի՝ օրգանների փոխպատվաստման միության 16-րդ կոնգրեսում» , արժանացել է Միջին Արևելքում երիկամի փոխպատվաստման լավագույն ձեռքբերումների մրցանակի: Կոնգրեսում իրանցի բժիշկը գնահատվել է 34-ամյա գործունեության, ավելի քան հինգ հազար երիկամների փոխպատվաստում, նաև վերջին ամիսներին ուղեղային մահվան դեպքում օրգանների փոխպավտաստումների 60 տոկոսը իրականացնելու համար:
Երիկամների փոխպատվաստման իրանական մոդելի մասին նահատակ Լաբաֆինեժադի անվան բժշկական կենտրոնի գերազանցիկ դասախոս և Իրանի օրոլոգիայի բաժնի վարիչը ասել է , որ այդ մոդելն ուշադրության է արժանացել աշխարհում : Մեթոդը կարող է կրճատել փոխպատվաստման սպասողների հերթերը: Մոդելում, որը կոչվում է «Ոչ-հարազատ փոխպատվաստման» մեթոդ, առաջին անգամ կատարվել է այդ կենտրոնում գենետիկական ոչ-հարազատ զույգի համար: Վիրահատությունն անցավ հաջող ՝ ճանապարհ բացելով Իրանում երիկամների փոխպատվաստման համար:

Իսլամ աշխարհի վարկանիշային կենտրոնի հիմնադրի ասելով, «Բումթերիքս» բազմահղում հետազոտողների դասակարգման աղյուսակի համաձայն, Թեհրանի համալսարանի դասախոս Ալի Ֆահիմի անունն ընդգրկվել է բազահղում հետազոտողների, գիտական ու համալսարանական շրջանակների գործիչների խմբում: «Բումթերիքս» բազմահղում հետազոտողների դասակարգման 2018 թվականի աղյուսակը կազմվում է «Գուգըլ սքալեր»-ում համալսարանական դասախոսների ու գիտնականների ընդհանուր տվյալների հիմունքով: Դասակարգման մեջ ընդգրկվել են 3160 բազմահղում անուններ, որոնց նվազագույնը 100 հոդվածներին հղումներ են կատարվել հարյուր այլ գիտնականների կողմից:

Ավստրիայի «Նորարարության միջազգային մրցանակն» BOREALIS STUDENT INNOVATION AWARD առաջին անգամ շնորհվել է Ամիր Քաբիրի պոլիտեխնիկ համալսարանի պոլիմերային ու ներկերի ճարտարագիտության ֆակուլտետի ուսանող Նավիդ Մոսթոֆիին: Մրցանակը շնորհվում է կատալիստների ,պոլիէլֆինների և նման այլ նյութերի հատկությունները, բաղադրություններն ու առնչվող կողմերն ուսումնասիրելու համար: Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար ամեն տարի, սեպտեմբերից սկսյալ վեց ամիսների տևողությամբ միջազգային մասշտաբով հայտարարություն է տարածվում, ընդունվում են տարբեր համալսարանների հետազոտական նախագծեր: 2018 թվականին մրցանակի արժանացան երեք գիտնականներ՝ Ավստրիայի «Յուհանես Կեպլեր»ի համալսարանի , Ֆինլանդիայի «Ալթո» և Իրանի «Ամիր Քաբիրի» պոլիտեխնիկ համալսարաններից: Մրցանակաբաշխության տասնամյա պատմության ընթացքում, առաջին անգամ մասնակից է եղել Իրանից, իսկ երկրորդ անգամ Ասիայից:

Առաջին անգամ գիտնականները հաստատել են, որ միկրոպլաստիկները կենդանիներից ու շրջակա միջավայրից բացի, մուտք են գործել նաև մարդու օրգանիզմ: Այդ նյութերի ամենափոքրիկ մասնիկները կարող են ներթափանցել օրգանիզմ՝ հայտնվելով լյարդում, արյան շրջանառության և այլ մասեր: Վիեննայի բժշկական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են մասնակիցների լաբորատորային նմուշներ և հայտնաբերել են միկրոպլաստիկների տարբեր մասնիկներ: Մասնակցել էին 8 հոգի, որոնք գրանցել են մեկ շաբաթվա ընթացքում ընդունած սնունդը: Հետազոտողների խոսքերով՝ մեծ հավանականությամբ սննդի վերամշակման ընթացքում կամ դրա փաթեթավորման գործընթացում, միկրոպլաստիկներն աղտոտեն այն:
