ՀԳՀԾ-ի նկատմամբ երկակի և հակասական դիրքորոշումը՝Բայդենի հետ համընթաց կեցվածք է
(last modified Wed, 16 Dec 2020 09:40:05 GMT )
Դեկտեմբեր 16, 2020 13:10 Asia/Tehran

Եվրամիությունը և Գերմանիայից,Ֆրանսիայից ու Բրիտանիայից բաղկացած եվրոպական եռյակը կարևոր դեր են խաղացել ՀԳՀԾ-ի միջուկային համաձայանգիրը իրականացնելու գործում: Նրանով հանդերձ, որ եվրոպացիները ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հեռացումից հետո ,բացասական մոտեցում են դրսևորել համաձայնագիրը պահպանելու և իրենց խոստումները իրականացնելու առումով ,սակայն հավակնում են թե՝պաշտպանում են այն:

Միաժամանակ Եվրոպայի և իմասնավորի Գերմանիայի ու Ֆրանսիայի կողմից արծարծված մի շարք նոր հավակնություններ ,որոնք շատ ավելի են ՀԳՀԾ-ից,ապացուցում են  ՀԳՀԾ-ի նկատմամբ Եվրոպայի երկակի և իրարամերժ  գործելաոճը: Ֆրանսիայի և Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնատարները ,որոնք իբր Իրանի հետ միջուկային համաձայնությունը պաշտպանող հիմնական կողմերն են համարվում ,իրենց  վերջին դիրքորոշմամբ անդրադարձել են ԱՄՆ-ի վերադարձի համար ՀԳՀԾ-ի բարեփոխման անհրաժեշտությանը  ,առանց անդրադառնալու  իրենց չիրականացրած պարտավորություններին և ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնության հիմնական խախտող ԱՄՆ-ի խոստմնադրժությանը: Նրանք հավակնում են ,որ բավարար չի լինելու ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ-ին:

Այս նոր հայտարարություններից առաջ,Գերմանիայի,Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ՝ Հայկո Մասը, Դոմենիկ Ռաբը և Ժան-Իվ Լը Դրիանը նոյեմբերի 23-ին Իրանի միջուկային համաձայնության հարցով հանդիպել են Բերլինում և հույս հայտնել ,որ ԱՄՆ-ում ուժի փոխանցումը կկարողանա նոր հեռանկար գծել ՀԳՀԾ-ի պահպանման համար:Նրանք Իրանից պահանջել են լիիրավ  իրականացնել ՀԳՀԾ-ի համաձայնագիրը և դադարեցնել այն, ինչը նրանք համարում են ՀԳՀԾ-ի խախտում: Այնուհետ Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհուրդը, որը բաղկացած է եվրոպական մի քանի երկրների գործող և նախկին  բարձրաստիճան  դիվանագետներից, նոյեմբերի 30-ին համատեղ հայտարարությամբ ՝ եվրոպական կառավարություններից պահանջել է  ,որ  համագործակցաբար առիթ ընձեռել ,որպեսզի Բայդենի կառավարությունը վերադառնա  Իրանի հետ  միջուկային համաձայնագրին և այդ համաձայնագրի ամրապնդման համար համագործակցեն ԱՄՆ-ի նոր կառավարության հետ: Այս խորհրդի անդամները, մտահոգություն հայտնելով Դոնալդ Թրամփի գործողությունների կապակցությամբ, նախքան Ջո Բայդենի վարչակազմի իշխանության գալը, պահանջել են  եվրոպական երկրները  համապարփակ և համակարգված գործողություններ իրականացնեն այդ ուղղությամբ :Հաղորդագրության վերջում նշված է.«Եվրոպական երկրները պիտի անհապաղ քայլի դիմեն Իրանի միջուկային ընդլայնվող ծրագիրը սանձելու համար և քաջալերեն Բայդենի նոր կառավարությանը, որպեսզի իր երդմնակալության արարողությունից հետո օգտագործի քաղաքական դրական մթնոլորտը Իրանի հետ ակտիվ գործակցության և ներկայի վտանգավոր ընթացքը փոխելու համար»: 

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մասը գերմանական «Շպիգըլ» շաբաթաթերթի հետ ասուլիսի ընթացքում նշելով ,որ  Իրանի հետ միջուկային միջազգային համաձայնագիրը   ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի կառավարության օրոք  պիտի կրկին քննարկվի ու այդ հարցով  բանակցային գործընթաց սկսվի, ասել է.«Բավարար չէ նախկին համաձայնագրին վերադարձը: ՀԳՀԾ-ից առավել համաձայնություն է հարկավոր ,որտեղ նկատի են առնվելու նաև մեր շահերը»: Մասը հայտարարեց , որ Եվրոպան հստակ ակնկալիքներ ունի Իրանից,ինչպես օրինակ՝հրաժարվել  միջուկային զենքից, նաև ամբողջ տարածաշրջանին սպառնացող բալիստիկ հրթիռներ ստեղծելու ծրագրից:Նա նաեւ շեշտել է, որ Իրանը տարածաշրջանում պիտի  այլ դերով հանդես գա: Մասը շեշտեց, որ այդ մասին արդեն համաձայնեցվել է Ֆրանսիայի և Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ, և  այդ դիրքորոշումը իրականում եվրոպական եռյակի համատեղ  դիրքորոշումն է Իրանի նկատմամբ:Գերմանիայի նոր դիրքորոշումը,նշանակում է, որ  Բեռլինը ինչ որ ձևով հրաժարվել է ՀԳՀԾ-ի նկատմամբ իր նախկին դիրքերից:Բեռլինը հավակնում է, որ Եվրոպայի դերը, Վաշինգտոնին ՀԳՀԾ-ին  վերադարձնելն է, միևնույն ժամանակ Իրանին հարկադրել կատարել այդ համաձայնագրի բոլոր պարտավորությունները՝  «լիակատար հարգել, լիակատար  համապատասխանության» սկզբունքի շրջանակներում:Ֆրանսիան, ևս  որպես եվրոպական եռյակի անդամ, շեշտել է, որ Իրանը պետք է վերադառնա իր միջուկային պարտավորություններին ՝ առանց նշելու մյուս կողմի միջոցով պարտավորությունները կատարելու պարտականությունը:Այս կապակցությամբ Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակներից մեկը , շեշտելով, որ ՀԳՀԾ-ն  երաշխիք է, որպեսզի  Իրանին հասանելի չլինի  միջուկային զենքը, հավակնել է,որ Իրանի վերադարձը ՀԳՀԾ-ի իր պարտավորություններին ,անհրաժեշտ է, որպեսզի Բայդենի կառավարությունը վերադառնա ՀԳՀԾ-ին:Բրիտանիան ևս ,որպես եվրոպական եռյակի անդամներից մեկը նմանոօրինակ դիրքորոշում է կիրառել : Այս ուղղությամբ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Վալասը հավակնելով թե ՝Լոնդոնը հովանավորում է ՀԳՀԾ-ն ,առանց ակնարկելու որ եվրոպացիները թերացել են իրականացնել ՀԳՀԾ-ի շրջագծում իրենց խոստումները ,հայտնել է,որ՝ ակնկալվում է , Իրանը ըստ Միջուկային համաձայնագրի, հավատարիմ մնա իր պարտավորություններին : Նա ,ԱՄՆ-ին ևս խրախուսել է վերադառնալ ՀԳՀԾ-ին : Այնուամենայնիվ, պահպանողական կառավարությունը այլ տեսակետ ունի: Բրիտանիայի խորհրդատու նախարար  և կառավարության  ազգային անվտանգության նախկին խորհրդատու  Մարկ Սեդվիլը ,կրկնելով Իրանի նկատմամբ իր երկրի պաշտոնատարների անցյալի անհիմն հայտարարությունները ասել է ՝ՀԳՀԾ-ն պիտի  թարմացվի »: 

Եվրոպայի եռյակը դեկտեմբերի 7-ին համատեղ հաղորդագրությամբ մտահոգություն է հայտնել Նաթանզի ուրանի հարստացման կառույցներում նոր սենտրիֆյուգներ տեղադրելու Իրանի որոշման կապակցությամբ ,այն համարելով ՀԳՀԾ-ի խախտում:Եվրոպական երեք երկրները, անդրադառնալով  Իրանի իսլամական խորհրդարանում հաստատված «Իրանի ժողովրդի շահերը պաշտպանող և պատժամիջոցները վերացնելու մասին ռազմավարական նախագծին» հայտարարել են .«Այս քայլերը չեն համընկնում Իրանի միջուկային ծավալուն պայմանավորվածութիւններին և ՀԳՀԾ-ին: Եթե Իրանը լուրջ է տրամադրված դիվանագիտական մթնոլորտը պահպանելու հարցով,չպիտի նման քայլեր իրականացնի»: Փոխարենը , Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ընդգծելով ,որ եվրոպացիները իրենց պարտավորությունները իրականացնելով պիտի ապացուցեն ՀԳՀԾ-ի նկատմամբ իրենց հավատարմությունը ասել է.«Անցյալի ճիշտ ուղին շարունակելու համար նոր առիթ է ընձեռվել: Բանակցող կողմը թող վերադառնա իրենց պարտավորությունների իրականացմանը և ինչպես Իրանն է հայտարարել ,ինքը ևս կիրականացնի իր պարտավորությունները »: Եվրամիությունը և Եվրոպայի եռյակը անգամներ հայտարարել են ,որ հաշվի առնելով ՀԳՀԾ-ի  էական դերը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում,ցանկանում են պահպանել այս համաձայնագիրը և խոստացել էին ,որ այս ոլորտում չեն խնայելու որևէ ջանք: Միաժամանակ Երոպացիները նկատի առնելով ԱՄՆ-ի ճնշումները և չունենալով անհրաժեշտ կամք ,հրաժարվել են իրականացնել ՀԳՀԾ-ի իրենց պարտավորությունները ,իմասնավորի  Իրան-Եվրոպա ֆինանսական մեխանիզմ՝ INSTEX-ի իրականացումը: Ըստ էության, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հեռացումից   հետո եվրոպացիների դիրքորոշումների քննարկումը  ցույց է տալիս նրանց  անկարողությունը  Իրանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները իրականացնելու հարցով: Մյուս հարցը հետևյալն է ,որ եվրոպական եռյակի բարձրաստիճան պաշտոնատարները ժամանակ առ ժամանակ արծարծում են թե՝ Իրանը փորձում է ձեռք բերել միջուկային զենք և շեշտում են ,որ կանխելու են դրա իրականացումը:Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը նոյեմբերի 23-ին հայտարարել է ,որ այդ երկիրը փորձում է կանխել Իրանի հասանելիությունը միջուկային զենքին : Մինչդեռ ՀԳՀԾ-ի իրականացումից հետո Ատոմական էներգիայի միջազգային գործակալության բազմաթիվ զեկույցները ապցուցում են ,որ Իրանը իր միջուկային խաղաղասիրական աշխատանքներում որևէ շեղում չի արձանագրել և քանի դեռ  եվրոպացիների խոստմնադրժության պատճառով, աստիճանաբար սկսել է նվազեցնել  ՀԳՀԾ-ի շրջագծում իր պարտավորությունները ,լիիրավ հավատարիմ է եղել միջազգային այս համաձայնագրին: Մի խոսքով այս մասին Լը Դրիանի վերջին հայտարարությունը ցույց է տալիս ,որ Ֆրանսիան քայլ է պահում սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի հետ՝ միջուկային զենք ձեռք բերելու  Իրանի գաղտնի քայլեր իրականացնելու մասին  սին հավակնություններում։ 

Նկատի առնելով այն հանգամանքը ,որ մինչև մեկ ու կես ամիս Ջո Բայդենը սկսելու է  պաշտոնավարել ,որպես ԱՄՆ-ի նորընտիր նախագահ ,ՀԳՀԾ-ն պահպանելու առումով եվրոպացիները հուսադրվել են ,միաժամանակ նրանք այդ մասին նոր գործընթաց են իրականացրել և ցանկանում են,որ ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնագիրը ,ոչ թե որպես վերջնական համաձայնագիր ,այլ որպես Իրանի հետ առաջին համաձայնագիր համարվի ,որը ենթահող է Իրանի տարածաշրջանային քաղաքականությունների և հրթիռային կարողականության մասին առաջիկա համաձայնությունների :Եվրամիության արտաքին քաղաքականության նախկին պատասխանատու Քեթրին Էշտոնը ,ով իր պաշտոնավարության ժամանակաշրջանում դերակատար էր Իրանի հետ միջուկային բանակցություններում,մի հոդվածում Ջո Բայդենին որոշ առաջարկներ է ներկայացրել  ՀԳՀԾ-ն պահպանելու համար: Իհարկե նրա առաջարկները  համընթաց են այդ բնագավառում Բայդենի թիմի դիրքորորշումներին:Էշտոնի խոսքերով.«Բայդենը ,ՀԳՀԾ-ն պիտի համարի ,որպես առաջին համաձայնություն և ոչ վերջինը: Երբևէ որոշված չի եղել ,որ 2015-ի համաձայնությունը համարվի որպես բանակցությունների վերջակետը: Այդ համաձայնության առանցքը   մի մեծ ու հատուկ մտահոգություն էր ,այսինքն Իրանի ուրանի հարստացման ծրագիրը  և այդ հարցում մասամբ հաջող էր»:

Այսպիսով  եվրոպացիները երկակի մոտեցում ունեն: Մի կողմից պնդում են ,որ ցանկանում են պահպանել ՀԳՀԾ-ն և մյուս կողմից սպառնալից և մաքսիմալիստական դիրքորոշում են ընդունում:Թվում է ,որ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնատարների վերջին դիրքորոշումների նպատակն է ՝Եվրոպայի լիիրավ համընթաց կեցվածքը ԱՄՆ-ի նորընտիր կառավարության  և նրա ՀԳՀԾ-ի դիրքորոշման հետ , մի խոսքով Իրանի դիմաց արևմուտքի կողմից նոր և միատարր ճակատ է ստեղծվել : Ուրեմն պարզ է ,որ Բայդենի պաշտոնավարումից հետո ,Եվրոպան Իրանի դիմաց միատարր ճակատում է գործելու : Եթե եվրոպացիները ցանկանան նման գործընթաց կիրառել ,անտարակույս Իրանի լուրջ  ընդիմությանն են արժանանալու : Թեհրանը, ՀԳՀԾ-ն համարել է լոկ մի համաձայնություն ,Իրանի միջուկային հարցի կարգավորման համար և բանակցության մյուս կողմերին թույլ չի տալու, որ ՀԳՀԾ-ի շրջանակներից դուրս բանակցություններ տարվեն հրթիռային ու տարածաշրջանային հարցերի շուրջ։