Թանգարանային զբոսաշրջությունը Իրանում(7)
https://parstoday.ir/hy/radio/iran-i130974-Թանգարանային_զբոսաշրջությունը_Իրանում(7)
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ձեզ ենք ներկայացնում «Թանգարանային զբոսաշրջությունը Իրանում» հաղորդաշարի հերթական համարը:Նախորդ հաղորդման ընթացքում այցելեցինք «Իրանի գորգի թանգարանը»,ծանոթանալով Իրանի գորգերի թանկարժեք հավաքածուներից մեկին:Այսօր ներկայացնելու ենք Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանը, այնտեղ գտնվող թանկարժեք իրերը:
(last modified 2026-03-02T12:09:01+00:00 )
Հունվար 13, 2021 09:59 Asia/Tehran

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ձեզ ենք ներկայացնում «Թանգարանային զբոսաշրջությունը Իրանում» հաղորդաշարի հերթական համարը:Նախորդ հաղորդման ընթացքում այցելեցինք «Իրանի գորգի թանգարանը»,ծանոթանալով Իրանի գորգերի թանկարժեք հավաքածուներից մեկին:Այսօր ներկայացնելու ենք Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանը, այնտեղ գտնվող թանկարժեք իրերը:

Իրանում, ժամանակակից արվեստներին ծանոթանալը  սկսվեց քառասուն-հիսունական թվականներին ՝ Թեհրանի պետական համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետի հիմնադրման,դասախոսների  և ուսանողների Եվրոպա կատարած այցերի  և նոր ոճերին ծանոթանալու արդյունքում , որը գեղարվեստական ոճերի առումով Իրանում մեծ փոփոխությունների հիմք դրեց :Այդ նպատակով  Թեհրանում հիմնադրվեց թանգարան ,որտեղ ներկայացվում են  ժամանակակից արվեստները: Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանը ,աշխարհում ժամանակակից արվեստների կարևոր գանձերից է ,և ըստ մասնագետների թանգարանի իրերը գնահատվել են  ավելի քան 5 միլիարդ դոլար :Թանգարանում  ցուցադրված  են վերջին դարերի ժամանակակից արվեստի բազմաթիվ գլուխգործոցներ, ինչը այցելուներին  եզակի հնարավորություն է ընձեռել դրանք  մոտիկից դիտելու համար:

Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանը

Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանը ,որը աշխարհի 10 լավագույն թանգարանների շարքում է ,պարունակում  է աշխարհի արվեստի եզակի գանձեր և զանազան երկրների ժամանակակից արվեստի ամենակարևոր  գանձարաններից մեկն է համարվում: Հետաքրքիր է իմանալ, որ այս թանգարանին է պատկանում աշխարհում ժամանակակից արվեստի 5ից-10 կարեւոր հավաքածուներից մեկը և  պահպանվում են  աբստրակցիայի, փոփ արվեստի, մինիմալիզմի, կոնսեպտուալ արվեստի և ֆոտոռեալիզմի  կարևոր գործեր:Թանգարանի մշտական ​​գանձարանում պահվում են կիրառական  արվեստի էլիտայի ավելի քան 3000 արժեքավոր գործեր , որոնցից բացառիկ նշանակություն ունեն  գրեթե 400-ը:Թանգարանում գտնվող   կարևոր գործերից են՝  Պոլ Գոգենի, Ռենուարի, Պիկասոյի, Մաքս Էռնեստի, Ռենե Մագրիտի, Ջակսոն Պոլլակի ,Հեքնիի,Ռ.Բ. Կիտաժի և Ջին  Դուբուֆեի ստեղծագործությունները:

Շարունակելով հաղորդումը ներկայացնում ենք Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանը:Թանգարանը ,ճարտարապետական առումով ևս շատ բան ունի ասելու :Թանգարանի շենքը կառուցված է 5000 քառակուսի մետր հողատարածքի վրա, որի կառուցումը տևել է ինը տարի և բացումը կատարվել է 1977 թվականին:Թանգարանն իր հարակից այգիներով ունի 8500 քառակուսի մետր տարածք և դրա  նախագծման մեջ օգտագործվել են թե՛ իրանական ավանդական ոճը թե՛  ժամանակակից ոճը:Թանգարանի ներքին տարածքում իրանական ավանդական ճարտարապետության ամենակարևոր տարրերից են՝ գավիթը ,քառակողմ տարածքը,անցման կետերը և անցուղին :(Իրանի ավանդական տների գավիթը գտնվում է նախքան տան հիմնական մուտքը և  գլխավոր դռնից հետո, որը սովորաբար լինում է  ութանկյունի կամ քառանկյունի ):Շենքի արտաքին տեսքը վերցված է նաև Իրանի անապատային տարածքների հողմային աշտարակներից:

Թանգարանի ներքին հատվածում  կարելի է տեսնել ժամանակակից  ճարտարապետական տարրեր:Թանգարանի ներքին հատվածի փակ տարածքը ոլորապտույտ է և այցելուները ընթանալով քիչ թեքությամբ ուղիով ,ուղղորդվում են թանգարանի ներքևի հարկը: Թանգարանի ներքին հատվածի ոլորապտույտ ուղին հակասելով արտաքին տեսքին ,ժամանակակից ոճ ունի :Թանգարանի շենքի պատերը փակ են,ունենալով  քիչ անցքեր և նման են ամրոցի, որոնք ունեն ծանր և ամուր ծավալ:

Թանգարանի ներքին խորհրդանիշներից մեկը, որը գտնվում է ոլորապտույտ  միջանցքի վերջում, «Նորիյուկի Հարագուչի» ստեղծագործությունն է։Այն խորհրդանշում է  իրանական տների մեջտեղում ջրի ավազանը , որը գեղեցկորեն տեղադրված է թանգարանի ներքին տարածքում: Այս աշխատանքը կոչվում է «նյութ և միտք » և պատրաստված է պողպատից ու լցված է 800 լիտր յուղով;Այն  կոչվում է  «յուղի ավազան»:Սև յուղով լցված և սևագույն ավազանը արտացոլման ունակություն ունենալով ,նման է գեղեցիկ հայելու: Այս գեղեցիկ ստեղծագործության հեղինակ Հարագուչին առաջին «նյութը և միտքը» պատրաստեց Ճապոնիայում և աշխարհի զանազան երկրների համար պատրաստել է 19 «նյութ և միտք» ,որոնցից երրորդը և ամենամեծը Թեհրանի համար է պատրաստել :Ժամանակի ընթացքում ավազաններից շատերը քանդվել են իսկ դրանցից մի քանիսը պահվում են Ճապոնիայի կամ այլ երկրների թանգարանների պահեստներում: Այսպիսով դրանցից և ոչ մեկը ,Իրանի յուղի ավազանի պես  հանրությանը չեն ցուցադրվում և այցելուները միշտ չեն կարող տեսնել այն: Այդ պատճառով ժամանակակից  արվեստի թանգարանի յուղի ավազանը համարվում է, որպես ճապոնացի արվեստագետի  միակ «նյութը և միտքը»կանգուն ստեղծագործությունն  աշխարհում:

Նորիյուկի Հարագուչին Թեհրանում

Թանգարանային ցուցահանդեսի մշտական ​​հավաքածուի մեջ  պահվում են շուրջ 3000 արժեքավոր գործեր , որոնք պատկանում են Իրանի և աշխարհի կերպարվեստի անցյալի և ներկայի էլիտաներին :Շատերը չգիտեն, որ  Ջակսոն  Պոլաքի երեք կարեւոր պաստառներից  մեկը, որի գլուխգործոցն է ու նկարված է վերացական էքսպրեսիոնիզմի ոճով, գտնվում է Թեհրանի ժամանակակից  արվեստի թանգարանի գանձարանում ,թանգարանում են գտնվում նաև Մարկ Ռոտկոի , Ալբերտո Ջիակոմետիի և Ռենե Մարգրիտի ու շատ ուրիշների գործերը  :Ժամանակակից արվեստի թանգարանն ունի 9 պատկերասրահ , այդ թվում ՝ Պոլ Գոգենի «Նատյուրմորտ գլխիկով ծաղկաման և ճապոնացիներ... », ինչպես նաև Վանսան Վանգոգի «Հավերժության դարպասի վրա»պաստառը:

 Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում,տարբեր ցուցահանդեսներ են անցկացվում: Այս թանգարանի կարևոր ցուցահանդեսներից է եղել 2016 թվականին անցկացված  «Վիմ Դելվոյ»-ի արվեստի գործերը:Բելգիացի այս նկարիչն աշխարհի հանրահայտ արվեստագետներից է: Նրա աշխատանքներն իրականում ստեղծվել են տարբեր հասկացությունների հակասությունից, նա յուրաքանչյուր օբյեկտի վերաբերվում է այնպես, որ այն իբր  կորցրել է իր նախնական արդյունավետությունը և  փոխաբերական իմաստ է վայելում: Ժամանակակից արվեստի թանգարանում Վիմ Դելվոյից ներկայացված ցուցանմուշները ընդգրկում են ծավալուն ժամանակահատված և բազմազան ոճեր: Օրինակ,Դելֆտի գյուղական մոտիվներով   «գազի ցիլենդրները», ստեղծվել են 1980-ականներին,մարմարե հատակները պատկանում են  2000 թվականին, իսկ «փորագրված անվադողերը» ՝ 2000-ականների երկրորդ կեսից մինչև`2010 թվականներին:

Թեհրանում Վիմ Դելվոյի թանգարանը

Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի կարևոր մասերից է ,դրսի տարածքը ,որը նման է կիսանդրիների պուրակի և կարելի է տեսնել 20-րդ դարի հանրահայտ արվեստագետների արձաններ:Թանգարանի պուրակում կարելի է տեսնել Մաքս Էռնստի, Հենրի Մուրի, Մաքս Բիլի և իրանցի ու օտարերկրյա այլ արվեստագետների արձաններ:Գեղեցիկ ու գրավիչ արձաններ ,որոնք յուրաքանչյուր այցելուի ուշադրությանն են արժանանում :

Թանգարանի արձանների պուրակը

Ժամանակակից արվեստի թանգարանը գեղարվեստական ​​և մշակութային հավաքածու է և ոչ թե՝միայն  արվեստի գործերը ցուցադրելու վայր:Յուրաքանչյուր շաբաթ այս թանգարանում  անցկացվում են զանազան  միջոցառումներ, ուստի այս համալիրը պետք է համարվի, որպես Իրանի  գեղարվեստական ​​կարևոր գործունեության և կիրառական  արվեստի բնագավառում կարևոր աշխատանքների ու  իրադարձությունների կենտրոն:Թանգարանն ունի նաև   շուրջ 5000 պարսկերեն  և ոչ պարսկերեն ձեռագրերի մասնագիտացված գրադարան, որը ներառում է արվեստի մի շարք հարցեր,իշարս ՝ ճարտարապետություն, նկարչություն, դիզայն,գծագրություն, տեսողական հաղորդակցություն, լուսանկարչություն, կինո և այլն:

Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի ճարտարապետության և կինեմատիկայի կենտրոնները կամ կինեմատիկան համարվում են  այս մշակութային և գեղարվեստական ​​կենտրոնի մեկ այլ մասնագիտացված հնարավորություններից: Այս կինեմատիկայի  ստեղծման նպատակն է ցուցադրել Իրանի և համաշխարհային կինոյի արժեքավոր գործերը, գնահատել ցուցադրվող ֆիլմերը `հանդիսատեսի ճաշակին  որակ հաղորդելու համար: Համալիրում կայանում են գրախոսական նիստեր, սեմինարներ և ցուցահանդեսների բացման և փակման հանդիսություններ:Այս բաժնում,  վավերագրական ֆիլմերի  ցուցադրումից բացի , ուսումնասիրվում և ցուցադրվում են նաև Իրանի  և աշխարհի կինոգործիչների աշխատանքները:

Թանգարանի գրադարանը

Սիրելի բարեկամներ ավարտեցինք «Թանգարանային զբոսաշրջությունը Իրանում» հաղորդաշարի հերթական թողարկումը: Հաջորդ հաղորդման ընթացքում կներկայացնենք «Գոլեստան թանգարանային պալատը»:Մինչ նոր հանդիպում, Տերն ընդ Ձեզ: