Իսլամական հեղափոխությունն իսլամական քաղաքակրթության զարթոնքի ճանապարհին ( Նվիրված Իսլամական հեղափոխության տարեդարձին)
Իրանի իսլամական հանրապետությունը բազմաթիվ դժվարություններով հանդերձ, այսօր իր ուրույն տեղն ունի աշխարհում և իսլամական հեղափոխության 42-րդ տարեդարձին, իսլամական նոր քաղաքակրթություն կերտելու նպատակով առաջ է շարժվում: Ձեզ հրավիրում ենք ունկնդրել իսլամական հեղափոխության տարեդարձին, Բահմանի 22-ին նվիրված հաղորդումը։
Պատմության ընթացքում, աշխարհի տարբեր երկրներում ի հայտ են եկել տարբեր քաղաքակրթություններ, սակայն որոշակի նվաճումներից հետո, դրանք ոչնչացել են:
Իրանի, Միջագետքի, Հունաստանի, Հռոմի, Եգիպտոսի, Չինաստանի նման քաղաքակրթություններից յուրաքանչյուրը մեծ ծառայություն է մատուցել մարդկությանը մշակույթի և գիտության ոլորտում: Սակայն երբ իսլամի տարածվելուց հետո ի հայտ եկավ իսլամական քաղաքակրթությունն, այն մեծ նշանակություն ունեցավ մյուս քաղաքակրթությունների համար: Այն ձևավորվեց իսլամի հիման վրա, որի հիմքում ընկած էր գիտությունը և որը մուսուլմաններին կոչ է անում գիտություն ձեռք բերել:
Դարերի ընթացքում, բազմաթիվ գիտնականներ, ներկայացրեցին իրենց գիտական տեսությունները և հայտնագործությունները: Ի հայտ եկան փիլիսոփաներ, բանաստեղծներ ու արվեստագետներ, որոնք գեղեցիկ ստեղծագործություններ հեղինակեցին: Ցավոք սրտի, իսլամական քաղաքակրթության փայլուն արևը տարբեր պատճառներով ապրեց իր մայրամուտը և իսլամական երկրները մշակութային ու գիտական առումով հետընթաց ունեցան և չկարողացան զարգանալ: Այդ երկրները ենթարկվեցին գերտերությունների գաղութատիրությանը:
1979թ. երբ իսլամական հեղափոխությունը հաղթեց, իսլամական գաղափարախոսության համար նոր հույս արթանացավ: Իսլամական քաղաքակրթության մի շարք գործոններ՝ ինչպես բարոյական արժեքների զարգացումը, գիտական նվաճումները, ազգային ուժի զարգացումը, ինքնաբավության գաղափարը և այն ջանքերը որ գործադրվեցին որպեսզի իսլամ աշխարհը միավորվի, պատճառ դարձան, որ Իրանը մեծ առաքելություն ստանձնի իսլամական քաղաքակրթության զարթոնքի ուղղությամբ: Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասում է, որ հեղափոխության ուղին նոր քաղաքակրթություն կերտելն է: Իսլամական հեղափոխության հաղթանակից 4 տասնամյակ անց, սադրանքներ, դժվարություններ ու խոչընդոտներ ստեղծելով, թշնամիները փորձել են ոչնչացնել այս ժողովրդավարական համակարգը կամ այն շեղել իր իսկական ճանապարհից: Սակայն բոլոր խոչընդոտներով հանդերձ, իսլամական հանրապետությունն այսօր իր ուրույն տեղն է զբաղեցնում և արագ քայլերով կերտում իսլամական քաղաքակրթությունը: Հենց այդ պատճառով, «Հեղափոխության երկրորդ քայլը» հայտարարության մեջ, որը հրապարակվեց հեղափոխության 40-րդ տարեդաձի առիթով, ԻԻՀ առաջնորդն ասաց. «Հաջորդ տասնամյակները ձեր տասնամյակներն են և դուք եք, որ պետք է պաշտպանեք ձեր հեղափոխությունը, ավելի մեծ փորձ հավաքելով և ավելի մեծ շարժառիթով, և նրան մոտեցնեք իր նպատակին, որն է՝ իսլամական քաղաքակրթության ստեղծումը և պատրաստ լինեք, որպեսզի գերագույն վիլայաթի արևը ծագի»:Այլ խոսքով, ԻԻՀ առաջնորդը համոզված է, որ իսլամական քաղաքակրթության զարթոնքի ու իմամ Մահդիի հայտնվելու համար, ներկայումս առավել քան երբևէ, պայմաններ են ստեղծվել:
***
Յուրաքանչյուր քաղաքակրթություն ստեղծվելու համար, պետք են ենթակառուցվածքներ ու հիմքեր: Չնայած դա երկարատև ու դժվար գործընթաց է, սակայն ունենում է նաև մեծ ձեռքբերումներ: Յուրաքանչյուր քաղաքակրթության ամենակարևոր ցուցիչներից մեկը,դրա վրա իշխող մշակույթն է: Իսլամական քաղաքակրթությունը, հակառակ արևմտյան նյութական քաղաքակրթության, հենված է բարոյական արժեքների և Աստծուն հավատալու վրա: Նման քաղաքակրթություն իր զարգացման համար չի անտեսում ժողովրդի շահերը և գիտությունը չի ծառայեցնում իր անօրինական նպատակներին ու չի սեփականացնում: Իսլամական մշակույթի և քաղաքակրթության վրա իշխող հոգին աստվածային է ու բարոյական: Իրանի իսլամական հեղափոխությունն ինչպես պարզ է դրա անունից, հիմնված է իսլամի առաջադեմ ուսմունքների վրա և դրա նպատակներն են հասարակության բարօրությունն ու երջանկությունը, բարոյական ու նյութական առումով:
Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ նշում է. «Իսլամական նոր քաղաքակրթության մեջ բարոյականությունը զուգակցվում է նյութական բարօրության հետ և նյութական կյանքի առաջադիմությանն ուղեկցում են նաև բարոյականության կատարելագործումը, խոնարհությունն ու հեզությունը: Այսօր շատ երկրներ այս տեսակետից պաշտպանում են Իրանի իսլամական հանրապետությանը, ինչը վկայում է, որ իսլամական քաղաքակրթության ձևավորման համար հարմար պայմաններ են ստեղծվել»: Յուրաքանչյուր քաղաքակրթության համար կարևոր է դրա գիտական ու տեխնոլագիական զարգացումը: Իսլամական հեղափոխությունն առաջին օրից մինչ օրս, ութը տարի պարտադրված պատերազմին ու բազմաթիվ պատժամիջոցներին դիմակայելով, փայլուն նվաճումներ է ունեցել: Իրանը, 10 տոկոսանոց գիտական աճով, այսօր այդ առումով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանից հետո: Այս երկիրը նանոտեխնոլոգիայի ոլորտում չորրորդ տեղն է զբաղցնեում, իսկ տիեզերական գիտության, միջուկային տեխնոլոգիայի, ցողունային բջիջների, բժշկագիտության և ռազմական բարդ սարքավորումների, մասնավորապես՝ հրթիռների ու ԱԹՍ-ների արտադրության ոլորտում լավագույն երկրների ցանկում է գտնվում: Նման գիտական նվաճումները, հիմնված են Իրանում առկա հնարավորությունների վրա: Անցած 40 տարիների ընթացքում գիտությունը մեծ զարգացում է ապրել: Երիտասարդներն այսօր ավելի են հետաքրքրվում գիտությամբ: Երկրում զարգացել է գրագիտության մակարդակը և հարյուրավոր համալսարաններում, մոտ 4 միլիոն ուսանող ստանում է բարձրագույն կրթություն: Իրանում բազմաթիվ են նաև գիտության տարբեր ոլորտների մասնագետներն ու փորձագետները: Ուստի կանխատեսվում է, որ առաջիկա տարիներին Իրանն ավելի մեծ քայլեր կանի գիտության ոլորտում և ավելի մեծ հաջողություններ կարձանագրի: Ընդհանրապես, քաղաքակրթությունները նաև արտաքին սպառնալքիների դեմ են կանգնում և թուլանում ռազմական հարձակումների արդյունքում կամ ոչնաչնում: Որպես օրինակ, Եվրոպայից սկսված Խաչակրաց արշվանքի ժամանակ, որին զուգահեռ տեղի ունեցավ Արևելքից մոնղոլների արշավանքը, մեծապես վնասվեց իսլամական քաղաքակրթությունը:
ԻԻՀ որպես իսլամական քաղաքակրթության հեղինակ, հենց առաջին օրվանից սպառնալիքների ու թշնամիների հարձակմանն է ենթարկվել: Հենց այդ պատճառով էլ Իրանի ռազմական ուժերը խիստ պատրաստ են պաշտպանել Իրանն ու իսլամական քաղաքակրթությունը: Եվ դա շատ կարևոր է, քանի որ թույլ երկիրը երբեք չի կարող դիմագրավել թշնամու ոտնձգություններին և ստեղծել մեծ ու ծաղկուն քաղաքակրթություն: Շատ կարևոր հանգամանք, որին պետք է ուշադրություն դարձնել, այն է, որ իսլամական նոր քաղաքակրթությունն այլ երկրների դեմ ոտնձգություն իրականացնելով տեղի չի ունեցել, հակառակ արևմտյան քաղաքակրթության: Այս քաղաքակրթությունը հիմնված է զարգացած գաղափարախոսության ու երկնային մշակույթի վրա: Այն իր ճանապարհը հաղթում է, տարածելով իր ազդեցությունն ու գաղափարախոսությունը: Արևմտյան երկրների հակաիրանական քարոզչության պատճառը հենց դա է: Իրանի առաջնորդն, անդրադառնալով այս հարցին, նշել է. «(Իսլամական) քաղաքակրթությունը հիմնված է մարդկությանը հուզող հարցերը նոր մտքի, նոր խոսքի միջոցով լուծելու վրա: Սա մի նոր լեզու է, որն ընկալում են նոր սերունդները և տարբեր հասարակությունների կարքիավոր խավերը»:
ԻԻՀ ղեկավարները նշում են, որ այս համակարգը մարդկության փրկչի՝ Մահդիի գալստյան համար պայմաններ է ստեղծում, և գտնում են, որ իսլամական լիարժեք ու համատարած քաղաքակրթությունը կարող է իրականացվել մեծ իմամի գալու ժամանակ: Այս ճշմարտությունը հստակ ձևակերպվել է «Հեղափոխության երկրորդ քայլը» հայտարարության մեջ: Մեծ իմամի ժամանակ կտարածվի արդարություն և համաշխարհային անվտանգություն, իսկ մարդկային հարաբերություններում կտիրեն բարեկամությունն ու եղբայրությունը և գիտությունն ու տեխնոլոգիան կհասնեն իրենց զարգացման գագաթնակետին և կնպաստեն մարդկության երջանկությանը:
Շնորհավորում ենք իսլամական հեղափոխության տարեդարձի,բահմանի 22-ի կապակցությամբ, հուսալով, որ այն կհասնի իր նպատակներին: