Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում (14)
https://parstoday.ir/hy/radio/iran-i157384-Գիտելիքահենք_տնտեսությունն_Իրանում_(14)
Ներկա աշխարհում բնական ռեսուրսներն այլևս չեն համարվում արդյունաբերական տնտեսության հիմքը: Այսօր դրանց փոխարինում են մտավոր ռեսուրսները: Հենց այս պատճառով, այն կազմակերպությունները, որոնք աշխատում են գիտության հիմքի վրա և հռչակված են որպես գիտելիքահենք ընկերություններ, կարևոր դեր ունեն յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գործում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 01, 2021 11:42 Asia/Tehran

Ներկա աշխարհում բնական ռեսուրսներն այլևս չեն համարվում արդյունաբերական տնտեսության հիմքը: Այսօր դրանց փոխարինում են մտավոր ռեսուրսները: Հենց այս պատճառով, այն կազմակերպությունները, որոնք աշխատում են գիտության հիմքի վրա և հռչակված են որպես գիտելիքահենք ընկերություններ, կարևոր դեր ունեն յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գործում:

Շաբաթական հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում, ծանոթանում ենք գիտելիքահենք տնտեսությանը, գիտելիքահենք հիմնարկներին ու ընկերություններին:

 

Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ: Նախորդ հաղորդման ընթացքում ծանոթացանք մի քանի իրանական գիտելիքահենք ընկերություններին: Այս հաղորդման ընթացքում կխոսենք ևս երկու ընկերությունների մասին՝ «Քանի Պլաստ Շիլեր» և «Սիրաֆ» ինժիներատեխնիկական և ծովային ընկերություն:

«Քանի Պլաստ Շիլեր» ընկերությունն աշխատում է պլաստիկի և կաուչուկի արդյունաբերության համար անհրաժեշտ դետալների արտադրության և նախագծման տեխնոլոգիայի ոլորտում:  Ընկերության հիմնադիրներն իրենց աշխատանքը սկսել են 2004թ. «Քինգ Ցիլինդր» ապրանքանիշով, պլաստիկի արդյունաբերության ոլորտում: 2014թ․ Սպահանում կառուցվեց ընկերության գործարանը, և ընկերությունը վերանվանվեց «Քանի Պլաստ Շիլեր»:   2017թ. ընկերությունը ստացավ որպես գիտելիքահենք արտադրական ընկերություն գործունեություն ծավալելու թույլտվություն:  Այս գիտելիքահենք ընկերությունը,  մեծ ներդրումներով, ժամանակակից սարքավորումների ու մասնագետ կադրերի շնորհիվ, արտադրում է բարձրորակ  սարքավորումներ և մրցում եվրոպական խոշոր ընկերությունների հետ ։ Ընկերությունը նոր չափանիշներ ներկայացրեց Իրանում պլաստիկի արտադրության հաստոցների արդյունաբերության ոլորտում: «Քանի Պլաստ Շիլեր» ընկերությունն  առաջին և միակ ընկերությունն է Իրանում, որն արտադրում է նախշավոր պարույրներ:

«Քանի Պլաստ Շիլեր» ընկերությունն  առաջին և միակ ընկերությունն է Իրանում, որն արտադրում է նախշավոր պարույրներ

 

Ներկայումս ընկերությունն արտադրում է տարբեր տեսակի ցիլինդրներ և 4 մ երկարությամբ ու 300 մմ տրամագծով պարույրներ և հնարավորություն ունի արտադրել ավելի մեծ երկարությամբ և մի քանի մասից բաղկացած պարույրներ:  Ընկերությունը նաև Իրանում առաջինն է  Bimetal ցիլինդրների արտադրության ոլորտում: Այս տեսակ ցիլինդրների գյուտը գրանցվել է ընկերության անունով: «Քանի Պլաստ Շիլեր»-ն ունի այս ապրանքը նախագծելու և արտադրելու հնարավորություն՝ սպառողների պատվերի համաձայն և բարձր որակով:  Ընկերության նպատակն է արտադրել  բարձրորակ արտադրանք, որակի վերահսկման գործընթացն ակտիվացնելու շնորհիվ և օգտվել պողպատյա հումքից՝ կոնկրետ անալիզով  և անձնագրով ապրանքներ արտադրելու համար:  Ընկերության արտադրական գործընթացն իրականացվում է մի քանի փուլով, այդ թվում՝ ամրության սահմանում, չափսերի վերահսկողություն և հնարավորություն ունի կատարել անհրաժեշտ ջերմային մշակում՝ վերահսկելի առանձնահատկությունների առկայությամբ: Այս գործողությունների շնորհիվ, արտադրվող ապրանքների մեխանիկական ամրությունն ավելի մեծ է, իսկ  օգտագործման ժամկետներն ավելի երկար:

«Քանի Պլաստ Շիլեր» ընկերությունն իր հաճախորդներին մատուցում է  տարբեր տեսակի ծառայություններ, այդ թվում՝ Bimetal ցիլնդրների նախագծում, մինչև 300 մմ տրամագծով և 5 մ խորությամբ անցքերի բացում և 5 մետր խորությամբ ու 700 մմ տրամագծով  ներքին մակերեսների խորը տաշում: Ընկերությունն իրականացնում է 4 և 8 մետր երկարությամբ միատարր պարույրների և երկու մասից բաղկացած ցիլինդրների արտարդություն: «Քանի Պլաստ Շիլեր»-ը իրականացնում է նաև մասնագիտական նախագծում՝ ռեզինե և սիլիկոնե ապրանքների արտադրության համար:   Ընկերությունն իր բոլոր արտադրանքների համար տալիս է 5 տարվա երաշխիք: Այս գիտելիքահենք ընկերությունն արտադրության ընթացքում պահպանում է որակի սահմանված ստանդարտները և գրանցել է չորս ազգային արտոնագիր՝ ցիլինդրների և Bimetal պարույրների ոլորտում:

---

«Սիրաֆ» ինժիներատեխնիկական և ծովային ընկերությունը 2017թ. սկսել է իր գործունեությունը որպես գիտելքահենք ընկերություն: «Սիրաֆ»-ն արտադրում է հիմնականում ծովային սարքավորումներ՝ ալյումինից և պողպատից: Ընկերության բոլոր ծառայություններն ու արտադրանքը համապատասխանեցվում են միջազգային ստանդարտներին: Ընկերությունը մատուցում է նավահանգստային ու ձկնորսական, ափամերձ տարածքների պահպանության ծառայություններ և ունի ծովային ու նավաշինության ոլորտի համար անհրաժեշտ սարքավորումների արտադրության հնարավորություն:

«Սիրաֆ» ինժիներատեխնիկական և ծովային ընկերություն

 

«Սիրաֆ» ինժիներատեխնիկական և ծովային ընկերությունը 2017թ ստացել է որպես գիտելիքահենք-արտադրող ընկերություն աշխատելու թույլտվություն: «Սիրաֆ»  ընկերությունը նախագծում և արտադրում է ալյումինե և պողպատե թեթև մասնագիտական լողացող միջոցներ, հարակից սարքավորումներով: Այս արդյունաբերական համալիրն ունի զարգացած հնարավորություններով մեծ տարածք՝ լողացող միջոցների համար և ծովային սարքավորումների արտադրության արհեստանոցներ: Այն համարվում է Իրանում ծովային սարքավորումներ արտադրող առաջին ապրանքանիշը: «Սիրաֆ»-ի ողջ արտադրանքն ու ծառայությունները համապատասխանում են միջազգային ստանդարտներին և արտոնագրերին: «Սիրաֆ»-ն աշխատում է տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերությունների հետ, այդ թվում նավահանգստային տարբեր ծառայություններ, ձկնորսություն, ծովափնյա տարածքների պաշտպանություն, ուղևորափոխադրումներ, ներքին և արտասահմանյան նավաշինություն,  բացի այդ, համագործակցում է նաև լողացող միջոցների սեփականատերերիև  նավահանգիստների սեփականատերերի հետ, հատկապես ծովային լույսերի  ոլորտում, ինչպես նաև անդրծովափնյա արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների, այդ թվում՝ նավթակայանների  հետ:  «Սիրաֆ» ինժիներատեխնիկական և ծովային ընկերությունը, հենվելով իր բարձր կարողության և հետազոտական աշխատանքների վրա, ներկայացնում է բարձր որակ, արագ արտադրություն, մրցակցային գներ, և լավագույն լուծումներ, ինչի շնորհիվ ձեռք է  բերել մեծ թվով հաճախորդներ: Ընկերության նպատակն է ձեռք բերել TQM` ընդհանուր որակի կառավարման համակարգ՝ արտադրանքի ամենաբարձր որակն ապահովելու համար: Ընկերության ապրանքանիշը վստահելի ապրանքիշ է հաճախորդների տեսանկյունից: «Սիրաֆ»-ի ամենակարևոր զենքն իր գիտելիքն ու փորձն է, որոնց հիման վրա ընկերությունը կարողանում է իր հումքը և պահեստամասերը ձեռք բերել լավագույն ընկերություններից: Ընկերությունը կարողացել է առաջատար դիրք գրավել  ծովային արդյունաբերության ոլորտում և մեծ ձեռքբերումներ գրանցել միաջզգային ոլորտում: «Սիրաֆ»-ի նպատակներից է դաստիարակել երիտասարդ և խելացի մասնագետներ՝ երկրի կայուն զարգացմանը նպաստելու համար: Ընկերության հեռանկարը գիտելիքի ու փորձի վրա հիմնվելով Իրանի ծովային  արդյունաբերությունն օր օրի ավելի զարգացնելն է, խորացնելով հետազոտությունները և արտադրության ոլորտում ցուցաբերելով ճկունություն, որպեսզի Իրանի անունը ներառվի  փոքր լողացող միջոցների արտադրող  երկրների թվում:

Ներկա դրությամբ «Սիրաֆ»-ը հատուկ պատվերով և ըստ հաճախորդի նախասիրությունների,  նախագծում և արտադրում է ծովային թեթև լողացող միջոցներ, և այս ոլորտում խորհրդատվություն է տրամադրում: Ընկերությունն արտադրում է տարբեր տեսակի լողացող միջոցներ և սարքավորումներ, ձկնորսական նավակներ, ծովից աղբ հավաքող սարքեր, փրկարարական նավակներ, արևային էներգիայով սնուցվող լողացող միջոցներ և այլն:

փրկարարական նավակ՝«Սիրաֆ» ընկերության արտադրած սարքավորումներից

 

«Սիրաֆ» ընկերության արտադրած սարքավորումներից են նավի անվտանգությունն ապահովող սարքավորումներն այդ թվում՝ լույսեր, անհատական անվտանգության ապահովման սարքավորումներ, էլեկտրաէներգիայի կառավարման կենտրոններ:

«Սիրաֆ» ընկերության արտադրած սարքավորումներից մի օրինակ

 

«Սիրաֆ» ծովային ակադեմիան փորձում է բարձրացնել ծովային արդյունաբերության ոլորտում մասնագիտական հմտությունները: Ընկերությունը մեծ փորձ ունենալով լողացող միջոցների և ծովային սարքավորումների արտադրության, նավարկության և նավաշինության, տարբեր տեսակի լողացող միջոցների վերանորոգման ոլորտներում, արդեն երկար տարիներ զբաղված է ծովագնացության ոլորտի մասնագետների պատարստմամբ: Հիմնվելով  իր 22 տարվա փորձի վրա, ընկերությունը հիմնել է ծովային ակադեմիա, որը համարվում է Իրանի և Արևմտյան Ասիայի ծովային ամենամեծ ակադեմիան: Ակադեմիայի նպատակն է նոր մասնագետներ պատրաստել ծովային ոլորտի կարիքների համաձայն և գիտության վերջին ձեռքբերումների հիման վրա:

Ժամանակակից գիտելիքներից օգտվելով և ծովային արդյունաբերության կարիքները հաշվի առնելով,  մասնագետ կադրերի  պատրաստումը «Սիրաֆ» ծովային ակադեմիայի կողմից, կարող է մեծ առաջընթաց արձանագրել Իրանում և տարածաշրջանում ծովային ոլորտի մասնագետների պատրաստման գործում:

«Սիրաֆ» ծովային ակադեմիա