Գիտության պատմությունն Իրանում (4)
Մաթեմատիկան իրանական քաղաքակրթության հսկայական ոլորտում հիմնական և կիրառական գիտություններից մեկն է, ուստի բազմաթիվ հայտնագործություններ և տեսություններ մաթեմատիկական տարբեր հաշվարկների և դրա ածանցյալների բնագավառում, ինչպիսիք են եռանկյունաչափությունը, հանրահաշիվը, երկրաչափությունը և այլն, արվել են իրանցի գիտնականների կողմից և այս տարածքում: Եվ դա եղել է այնպիսի ժամանակաշրջանում, երբ տգիտության խավարը, նախապաշարմունքները և գիտության ու գիտնականի դեմ թշնամությունը տիրում էին աշխարհի շատ մասերում:
Եվրոպայի պատմության մի շրջան կոչվում է խավարի և սև դարերի շրջան, մինչդեռ իսլամական և իրանական քաղաքակրթության ոլորտում դա գիտության և արվեստի ծաղկման և աճի շրջանն էր: Այսինքն՝ այն ժամանակ, երբ Եվրոպան տգիտության ու վայրագության մեջ էր, և գիտական հարցերով զբաղվողները նետվում էին կրակի մեջ կամ կախաղան էին բարձրանում, իսլամական երկրներում գիտական միտքն իր ծաղկունքի գագաթնակետին էր։
Թուրք պատմաբան և գրող, պրոֆեսոր Խալիլ Ինալջիքն այսպես է բնութագրում այդ ժամանակաշրջանում աշխարհի երկու կողմերի առանձնահատկությունները. «Իսլամական քաղաքակրթությունը ձևավորվեց հիջրեթի չորրորդ դարում իսլամական մտքի, աստվածաբանության և փիլիսոփայության վրա հիմնված իսլամա-իրանական մշակույթի միջոցով գիտության արտադրությամբ, (Իսլամական քաղաքակրթության ոսկե դարում): Այն ժամանակ Եվրոպան տգիտության մեջ էր։ Իսլամական քաղաքակրթության վաղ շրջանում առաջացել է իրանական և իսլամական մշակույթների սինթեզ։
Այս առնչությամբ իրանցի պատմաբան և հետազոտող դոկտոր Մուսա Նաջաֆին ևս ասում է.«Հիջրեթի չորրորդ և հինգերորդ դարերը իսլամական քաղաքակրթության գագաթնակետի շրջանն է: Հետագա ժամանակաշրջաններում ևս իսլամական քաղաքակրթությունը գտնվում էր իր գագաթնակետին, օրինակ իններորդ դարում Իրանում Սեֆյանների իշխանության ժամանակ: Բայց իսլամական քաղաքակրթությունն այն ժամանակաշրջանում երբ գտնվում էր իր գագաթնակետին հանձնել է այնպիսի մեծ մարդկանց, ինչպիսիք են Ավիցեննան, Աբու Ռեյհան ալ-Բիրունին, Ֆարաբին, Ղազալին, Խաջե Նեզամեդդին Թուսին և այլ մտավորականներ: Իսլամական քաղաքակրթության աճի առաջին շրջանում ներկա են եղել բազմաթիվ պատմիչներ և լուրեր հաղորդողներ, և մտավորականներն իսլամական քաղաքակրթության գագաթնակետը դրսևորել են իրենց ժամանակի փիլիսոփայության և հանրամատչելի գիտություններով: Հետագա ժամանակաշրջաններում ցուցանիշները փոխվում են և շարժվում դեպի միստիցիզմ, արվեստ և ճարտարապետություն։
Մաթեմատիկան իրանական քաղաքակրթության հսկայական ոլորտում հիմնական և կիրառական գիտություններից մեկն է, ուստի բազմաթիվ հայտնագործություններ և տեսություններ մաթեմատիկական տարբեր հաշվարկների և դրա ածանցյալների բնագավառում, ինչպիսիք են եռանկյունաչափությունը, հանրահաշիվը, երկրաչափությունը և այլն, արվել են իրանցի գիտնականների կողմից և այս տարածքում: Մաթեմատիկա սովորելու պատճառներից մեկն այն էր, որ դա բնագիտական որոշ դասընթացների, այդ թվում՝ փիլիսոփայության, նախապայմաններից մեկն էր։ Դա նշանակում է, որ բազմաթիվ իրանցի փիլիսոփաներ, եղել են նաև ականավոր մաթեմատիկոսներ։
Իսլամական գիտությունների հետազոտող դոկտոր Ֆուատ Սեզգինն այս կապակցությամբ անդրադառնում է իսլամական քաղաքակրթության դարաշրջանի գիտական գործիքներին, որոնք պատրաստվել և օգտագործվել են մաթեմատիկական գիտելիքների հիման վրա, բայց երբեք չեն գրանցվել մաթեմատիկական գիտության պատմության մեջ: Նա ասում է.«Ուզում եմ ձեզ ցույց տալ մի սարք, որի անունը չի գրանցվել մաթեմատիկայի պատմության մեջ։ Այս գործիքը մեզ է ներկայացրել Աբու Ռեյհան ալ-Բիրունին: Այս սարքը օգտագործվում է երկրի մոդելի վրա շրջան գծելու համար։ Եթե դուք չունենաք նման գործիք, չեք կարողանա երկրի վրա ճշգրիտ շրջան գծել: Սա Աբու Ռեյհան ալ-Բիրունիի գրքում տեղ գտած գործիքներից մեկն է։ Սարքի անունը կարող եք թարգմանել երկու կողմերից իրար կցված քանոն: Այս սարքը օգտագործվում է Երկրի մոդելի կամ սկավառակի երկու կողմերում ձև գծելու համար:
Երկու քանոնների միջև տեղադրում եք շրջանակ կամ սկավառակ և գծում եք ձեր ուզած գիծը կամ ձևը երկու կողմում: Մաթեմատիկայի պատմության մեջ այս սարքն անհայտ մնաց մինչև տասնիններորդ դարը։
Ո՞վ է Աբու Ռեյհան ալ-Բիրունին:
Աբու Ռեյհան Մուհամմադ իբն Ահմադ Բիրունի Խարազմին հիջրեթի չորրորդ դարի երկրորդ կեսի և հինգերորդ դարի սկզբի (973-ից մինչև 1049 թվականները) նշանավոր իրանցի գիտնական է: Հանրահայտ գրող, ով բազմաթիվ աշխատություններ ունի մաթեմատիկայի, աստղագիտության, դեղագիտության և աշխարհագրության ոլորտներում:
Աբու Ռեյհան ալ-Բիրունին այն անհատականություններից է, ում գիտական անհատականության չափերը աշխարհին հայտնի դարձան գիտության առաջընթացով։ Աբու Ռեյհանը տիրապետում էր իր ժամանակի բնական գիտությունների մեծ մասին և առաջիններից էր, ով գտավ բազմաթիվ առարկաների տեսակարար կշիռը: Նա այնքան ճշգրիտ է հաշվարկել առարկաների տեսակարար կշիռը, որ դրանք շատ քիչ են տարբերվում տեսակարար կշիռներից, որոնք վերջին դարերի գիտնականները ներկայացրել են իրենց բոլոր նոր սարքերով:
Նա ճամբորդում էր տարբեր քաղաքներով՝ չափելով դրանց լայնությունն ու երկայնությունը, որոշելով յուրաքանչյուր քաղաքի գտնվելու վայրը մոլորակի վրա։ Տարիների ընթացքում նա կարողացավ այդ կետերը քարտեզագրել հարթ քարտեզի վրա, և դա դարձավ քարտեզագրության (աշխարհագրության ճյուղ) սկիզբը։ Աբու Ռեյհան ալ-Բիրունին իր ժամանակի համեմատ հաշվարկել է Երկրի շրջագծի երկարության ամենաճշգրիտ ցուցանիշը և ներկայացրել է Երկրի իր շուրջը շարժվելու հավանականությունը։
Իր կյանքի մեծ մասը Բիրունին, թեև ընդհատումներով, անցկացրեց Հնդկաստանում: Երկար ժամանակ նա ուսումնասիրել է հնդիկ ժողովրդի պատմությունը, հավատալիքները, սովորույթներն ու փիլիսոփայությունը։ Հետաքրքիր է, որ հնդիկ գիտնականները Աբու Ռեյհանի հետ ծանոթության սկզբում կասկածանքով էին նայում նրան և խուսափում նրա հետ շփվելուց։ Բայց շատ չանցավ, որ Բիրունին կարողացավ շահել հնդիկ գիտնականների վստահությունը և հրավիրելով նրանց ու կազմակերպելով բազմաթիվ հանդիպումներ՝ ցույց տվեց իրանական քաղաքակրթության և մշակույթի մի մասը, և խորը ուսումնասիրություններ կատարեց նրանց սովորույթների և անցյալի վերաբերյալ։ Գիտելիքների և տեղեկատվության այս փոխանակման արդյունքում, Բիրունին գրել է «Թահղիղ Մալելհենդ» գիրքը, որը պարունակում է հավաստի և փաստագրված տեղեկություններ, և այսօր, դրա գրելուց հազար տարի անց, դեռևս հնդիկ գիտնականների առաջին ընտրությունն է որպես ուսումնասիրության վստահելի աղբյուր:
Բիրունին հատուկ ուշադրություն է դարձրել մաթեմատիկայի պատմական հարցերին։ Օրինակ, մի հոդվածում նա ուսումնասիրում է իրանցի գիտնականների կողմից երկու կարևոր եռանկյունաչափական հարաբերությունների (սինուսների և տանգենսների թեորեմ) հայտնաբերման պատմությունը և նրանցից յուրաքանչյուրի ներդրումն այդ ճանապարհին, իսկ մեկ այլ հոդվածում անդրադառնում է այնպիսի հարցերի, որոնք հնարավոր չէ լուծել միայն կարկինի և քանոնի օգնությամբ:
Իր աշխատություններում և հատկապես «Էսթեխրաջ Ալ-Ավտար» գրքում Բիրունին անընդհատ շեշտը դնում է մաթեմատիկական թեորեմների և խնդիրների տարբեր ձևերով ապացուցման և տարբեր մեթոդների նմանությունների ու տարբերությունների վրա։ Օրինակ, «Էսթեխրաջ Ալ-Ավտար» գրքում նշված առաջին թեորեմը լուծելու համար նա ներկայացնում է քսաներկու փաստարկ և հիշեցնում նման և տարբեր փաստարկները։ Այդ իսկ պատճառով, «Էսթեխրաջ Ալ-Ավտար» գրքի ուսումնասիրությունը շատ օգտակար է ուսանողների համար, ովքեր ցանկանում են հմտանալ երկրաչափության մեջ: «Ալ-Թաֆհիմ» գրքի երկրաչափության բաժնում, երբ սահմանում է այնպիսի տերմիններ, ինչպիսիք են մարմինը, մակերեսը, գիծը և կետը Աբու Ռեյհանը շեղվում է Էվկլիդեսի կողմից գրված «Երկրաչափության սկզբունքներ» գրքում նկատված կարգից, երկրաչափության սկսնակների համար կոնկրետ սահմանումներ տալու համար:
Իր փորձարարական և գիտական հետազոտություններում, որոնք հիմնված են մաթեմատիկական սկզբունքների վրա, Աբու Ռեյհանը բարձրացնում է նոր խնդիրներ, իսկ որոշ հատվածներում նա սահմանում է կանոններ, որոնք նախկինում չեն եղել կամ եղել են որպես անորոշ վարկածներ: Աբու Ռեյհանը բացատրել է շատրվաններից ու աղբյուրներից ջրի բարձրացման կանոնը և գիտական լեզվով բացատրել աղբյուրների եռալու պատճառը։ Այնուհետև նա բացատրում է, թե ինչպես կարելի է ջրհորների և աղբյուրների խորքից ջուրը հոսեցնել դեպի բարձր վայրեր, ինչպիսիք են ամրոցները:
Աբու Ռեյհանի ստեղծագործությունների ցանկին նայելով տեսնում ենք, որ նա եղել է իսլամական շրջանի ամենաբեղուն գրողներից մեկը, և եթե ուզում ենք դատել նրան իր գործերի հիմամբ, ապա պետք է ասենք, որ նրա գրեթե բոլոր գործերը խորը ուսումնասիրության արդյունք էին և ակնհայտ է, որ հեղինակը շատ ժամանակ է ծախսել դրանք գրելու համար։ Թերեւս դա է պատճառը, որ Բիրունին նրանց համարում էր իր զավակներն ու իր ստեղծագործությունների նկատմամբ սերը նմանեցնում էր «երեխաների հանդեպ մարդկանց սիրուն»։
Բիրունին մի տրակտատում ներկայացրել է իր ստեղծագործությունների թեմատիկ ցանկը, որի հիման վրա ավարտվել է 103 աշխատանք, 10 գործ ընթացքում է եղել, և նշել է 25 այլ ստեղծագործությունների անունը, որոնց գրառման հարցում համագործացել է մի քանի հեղինակների հետ:
Բիրունիի գիտական, ճշմարտությունը որոնող և փորձապաշտ անհատականությունն այնպիսին է եղել, որ նա իրեն բազմիցս համարել է «գիտության ծառա» և շնորհակալ է եղել իր բարի բախտին, որ կարողացել է մանկուց ծառայել գիտությանը։
Աբուլ Հասան Ալի Իբն Իսա Ալ-Վալավալեջի անունով մի իրավաբան ասում է. «Մահվան մահճում Բիրունիին այցի գնացի։ Այդ ժամանակ նա ինձ հարցրեց. պատմիր ինձ թվաբանության գիտություններից մեկի մասին, որի մասին ավելի վաղ պատմել ես ինձ: Ասացի՝ հիմա այս հարցի տեղը չէ։ Նա ասաց. Ո՛վ մարդ, այս երկուսից ո՞րն է ավելի լավը: Սա իմանալ և մեռնել, թե չիմանալ և անգետ մեռնել: Այդ հարցը պատմեցի ու նա սովորեց: Ապա վերադարձա։ Ես դեռ երկար ճանապարհ չէի անցել, երբ լաց ու կոծ բարձրացավ Աբու Ռեյհանի տնից»:
Այս հուշը, որը կարդում ենք պատմական գրքերում Աբու Ռեյհան ալ-Բիրունիի կյանքի վերջին րոպեների մասին, տեղի է ունեցել հիջրեթի 440 թվականին (1049 թ.) Ղազնեյ քաղաքում, այն վայրում և ժամանակում, երբ կյանքից հեռացավ այս մեծ գիտնականը: