ԻԼԻՊ-ի ահաբեկչությունը ծառայում է Իրանի թշնամիներին
(last modified Wed, 09 Nov 2022 06:46:36 GMT )
Նոյեմբեր 09, 2022 10:16 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք թվականիս հոկտեմբերի 26-ին Շիրազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը:

Չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 26-ին, Իրանի հարավում, Շիրազ քաղաքում գտնվող «Ահմադ բեն Մուսա»-ի  սրբավայր դամբարանի երկնքում արևը տխրեց ու մայր մտավ սգի մատնելով մարդկանց։ ԻԼԻՊ-ի անողոք ահաբեկիչներից մեկը դաժանորեն կրակել է ուխտավորների վրա Իսլամի մեծ Մարգարեի այս ժառանգորդի սրբավայրում:Կրակոցի հետևանքով նահատակվել են 13 և վիրավորելով մոտ 30 ուխտավորներ: Սրբավայր մտնելուց հետո այս հանցագործ ահաբեկիչը թիրախավորել է բոլոր անմեղ մարդկանց՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, թե՛ երեխաներին: Ահաբեկիչը վնասվածք ստացավ անվտանգության ուժերի կողմից և մի քանի օր անց մահացավ։

Այս ցավալի ողբերգությունը, հատկապես նրա սրտաճմլիկ պատկերների տարածումից հետո, խորը վիշտ ու բուռն զայրույթ պատճառեց Իրանի մուսուլման ժողովրդին: Այս զոհերի մեջ կան երկու նահատակների և երեք վիրավոր երեխաներ, իսկ «Արթին Սարայդարանի» վիճակն ամենացավալին է։ Այս միջադեպի հետևանքով հորը, մորը և եղբորը կորցրած 5-ամյա այս երեխան դարձել է ԻԼԻՊ ահաբեկչության զոհերի խորհրդանիշը։

Ահմադ բեն Մուսան՝ Իմամ Մուսա Քազեմի բարեպաշտ, առաքինի և խիզախ որդին, Սուրբ Մարգարեի մաքրամաքուր թոռն է որի դամբարանն համարվում է Իրանի ամենակարևոր կրոնական վայրերից մեկը: Այդ իսկ պատճառով ամեն տարի Մարգարեի հարյուր հազարավոր սիրահարներ այցելում են նրա սրբավայրը, օգտվում այս սուրբ վայրի լույսից ու ոգեղենությունից և հայցում առ Աստծված, որ նրա շնորհիվ կատարի իրենց խնդրանքները և ընդունի իրենց աղոթքները:

«Ահմադ բեն Մուսա»-ի (Շահչարաղ) սրբավայրը Շիրազում

Իսլամի մարգարեի զավակների դամբարաններն ու շիրիմները սուրբ վայրեր են, որտեղ մուսուլմանները կարող են օգտագործել նրանց հոգևոր տարածքը՝ իրենց հոգիները բարձրացնելու և այս սրբերի արժանապատվությունից  շնորհներ ստանալու համար: Բայց Վահաբիզմի շեղված համոզմունքներին հետևող ԻԼԻՊ խմբավորումը ոչ միայն չի ընդունում այս բարեպաշտ արարքը, այլև պարտավորեցնում է մյուս մահմեդականներին ընդունել իր կարծիքը և հակառակ դեպքում սպասել մահվան։ Մինչ այժմ այս խմբի անդամները վնասել կամ ամբողջությամբ ավերել են Իսլամի սիրելի մարգարեի մի շարք պատվավոր ժառանգների ու ժողովրդի ուշադրությունն ու հետաքրքրությունը հանդիսացող կրոնական մեծերի սրբավայրերը։ ԻԼԻՊ-ը ամենամեծ ծայրահեղական և բռնի խմբավորումն է, որը հետևում է վահաբիական համոզմունքներին և գործում է մի շարք երկրներում, ինչպիսիք են Սիրիան, Իրաքը, Աֆղանստանը, Լիբիան և որոշ այլ տարածաշրջաններ: Իհարկե, մի շարք իսլամական երկրներում կան նաև այլ ահաբեկչական և պատերազմ հրահրող խմբեր, որոնց մտավոր հիմքը ձևավորվում է նախապաշարված և այլասերված վահաբական մտքերով: «Ալ-Ղաիդան», «Բոկո Հարամը» Նիգերիայում և «Սահաբա խմբակցությունը» Պակիստանում ահաբեկչական խմբավորումներից են, որոնք ստեղծվել են այս բռնի համոզմունքների հիման վրա: Միաժամանակ վահաբիզմը անկում է ապրել իր կենտրոնում, որը Սաուդյան Արաբիան է։ «Մոհամմադ բեն Աբդուլ Վահաբի» գլխավորած վահաբական աղանդը սկսել է իր գործունեությունը 18-րդ դարի կեսերից և Ալ Սաուդի աջակցությամբ, կատարել է այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են Արաբական թերակղզում և Իրաքում հակառակորդների սպանությունը, Սուրբ Մարգարեի ժառանգների սրբավայրերի ոչնչացումը, ինչպիսիք են Իմամ Հոսեյնը Քերբալայում և այլ իմամները, որոնք թաղված են Մեդինայի գերեզմանատանը, ինչպես նաև իսլամական հնությունների ոչնչացումը Մեքքայում և Մեդինայում: 1932 թվականին Սաուդյան Արաբիայի թագավորության ստեղծմամբ վահաբականները, կառավարության նավթադոլարների աջակցությամբ, լայնորեն քարոզեցին իրենց կեղծ համոզմունքները իսլամական երկրներում և կառուցեցին բազմաթիվ կրոնական դպրոցներ: Այս գործողությունների քարացած վահաբիստական ​​մտքերով և բռնի ոգով մարդկանց դաստիարակելն է, ովքեր թեև փոքրամասնություն են կազմում, սակայն աչքի են ընկել բազմաթիվ քարոզչության և նաև ահաբեկչական գործողություններ իրականացնելու պատճառով։

Այեշա Ալ-Օմարիի  լուսանկար՝ ԻԼԻՊ ահաբեկիչը հարձակվել է Շիրազի «Շահչերաղ» սրբավայրի վրա

Չնայած ԻԼԻՊ-ը առերես կրոնական խմբավորում է՝ նախապաշարմունքներով և ծայրահեղական համոզմունքներով, սակայն շատ դեպքերում այն ​​ունի ընդհանուր դիրքորոշումներ և նպատակներ ԱՄՆ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի հետ: Չնայած այս թաքֆիրական խմբավորման դեմ պայքարի մասին ԱՄՆ-ի քարոզչություններին, բազմաթիվ ապացույցներ ցույց են տալիս, որ Վաշինգտոնն օգտագործում է ԻԼԻՊ-ը որպես գործիք իր նպատակներն առաջ տանելու համար: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտորեն նախկին նախագահ Բարաք Օբամային և պետքարտուղար Հիլարի Քլինթոնին անվանել է ԻԼԻՊ-ի հիմնադիրներից։ Նաև ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին կապալառու Էդվարդ Սնոուդենը, այս մասին իր բացահայտման մեջ նշել է. «ԱՄՆ-ի, Անգլիայի և Սիոնիստական ​​ռեժիմի հետախուզական ծառայությունները դերակատարում են ունեցել ԻԼԻՊ-ի ձևավորման գործում և «Մեղվի փեթակ» կոչվող գործողության մեջ ստեղծել են ԻԼԻՊ խմբավորումը»։ Բացի ռազմական ուժերից, ԻԼԻՊ-ը տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց է սպանել Սիրիայում և Իրաքում։ Սակայն այժմ երկիրը, որտեղ այս զինյալ խմբավորումն առավել ակտիվ է, Աֆղանստանն է։ Այս երկրից Ամերիկայի զորքերի դուրսբերումից հետո ԻԼԻՊ-ի ռազմական տեղաշարժերը մեծացան։ Որոշ հավաստի տեղեկությունների համաձայն՝ այս խմբավորումն ուժեղացնելու նպատակով, ԱՄՆ-ը հնարավորություն է ստեղծել Սիրիայից և Իրաքից դեպի Աֆղանստան, ԻԼԻՊ-ի բազմաթիվ անդամների տեղափոխման համար։ Թալիբների իշխանության գալուց ի վեր, ԻԼԻՊ-ի անխիղճ մարտիկները տասնյակ ահաբեկչական գործողությունների ընթացքում սպանել են հարյուրավոր աֆղանցիների։ Նրանց վերջին հանցավոր գործողություններից մեկը Քաբուլի կրթական կենտրոնի վրա հարձակումն էր, որտեղ սպանվեցին 53 ուսանողներ, որոնց մեծ մասը աղջիկներ էին, հարյուրից ավելին վիրավորվեցին։

Աֆղանստանի տղաներ և աղջիկներ, որոնք սպանվել են Քաբուլում ԻԼԻՊ-ի վերջին հանցագործություններից մեկի հետևանքով

Անկասկած, այն երկրներից մեկը, որի հետ ԱՄՆ-ն ​​ու ԻԼԻՊ-ը ամուր ու երկարամյա թշնամություն ունեն, Իրանն է։ 1979-ի Իսլամական հեղափոխությունից հետո ոչ միայն ԱՄՆ-ն արտաքսվեց Իրանից, այլև Իսլամական Հանրապետության դիմադրությունն ընդդեմ այս իպերիալիստական կառավարության, օրինակ դարձավ այլ ազգերի համար: Ծայրահեղական և ահաբեկչական ԻԼԻՊ խմբավորումը նույնպես թշնամաբար է տրամադրված իրանցիների նկատմամբ երկու պատճառով: Նախ, վահաբիզմի շեղված և անհիմն գաղափարների պատճառով շիաներին և Մարգարեի ընտանիքի հետևորդներին՝ Մարգարեի և նրա ընտանիքի և իմամների այլ ժառանգների սրբավայրերը այցելելու պատճառով համարում են մոլորված: Իրանի նկատմամբ ԻԼԻՊ-ի թշնամության երկրորդ պատճառը իսլամի մեծ գեներալ, նահատակ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ իրանցի և ոչ իրանցի մարտիկների պատերազմն էր Սիրիայում և Իրաքում այս զինյալ խմբավորման դեմ, որը հանգեցրեց  նրանց ինքնահռչակ իշխանության ավարտին 2017 թվականի նոյեմբերին։ Երկու տարի անց, Իրաքում ամերիկացիները դաժանաբար սպանեցին ահաբեկչության դեմ պայքարի այս խիզախ հրամանատարին։ Ուստի Իրանի Ահմադ բեն Մուսայի սրբավայրում անմեղ մարդկանց սպանության ողբերգությունը, թեև  ռազմական արժեք չուներ, ուրախալի էր ԻԼԻՊ-ի և ԱՄՆ-ի համար։ Նաև ԻԼԻՊ-ի այս հանցագործությունը կարելի է դիտարկել Իրանի դիմադրող ժողովրդի դեմ ամերիկյան տնտեսական պատժամիջոցներին համահունչ՝ նրանց վրա ճնշում գործադրելու համար: Սակայն անցյալի փորձը ցույց է տվել, որ ցանկացած ահաբեկչական խմբավորում, որը գործողություններ է իրականացրել Իրանի ժողովրդի անվտանգության ու կյանքի դեմ, վաղ թե ուշ, ավելի ու ավելի ուժեղ հարված է ստացել իրանական խիզախ ու զգոն ուժերից։