Իրանական չորս ժառանգություններ ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում
Վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում, Իրանի չորս ոչ նյութական մշակութային ժառանգությունները գրանցվելով՝ Իրանի դիրքը այս ցանկում նման ժառանգություններ ունեցող երկրների շարքում հասել է վեցերորդ հորիզոնականի։Ասիական Երկրների մեջ Իրանը մշակութային ժառանգության գրանցման ցուցանիշով ,համաշխարհային ցանկում չորրորդ տեղն է գրավում։
Ազարի 7-ից 12-ը (նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը) ,Մարոկկոյի Ռաբատ քաղաքում կայացել է ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի 17-րդ նիստը։ Գագաթնաժողովի այս նստաշրջանում, Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվելու համար ներկայացվել էին 46 հայտեր, իսկ Իրանից ներկայացվել էր վեց համատեղ կամ բազմազգ իրավական հայտեր, որոնցից չորսը հաստատվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։
«Յալդաի գիշերը /Չելե», «Ուդ նվագարանի պատրաստելու և նվագելու արվեստը», «Թուրքմենական ասեղնագործություն/թուրքմենակար», «Շերամաբուծությունը և գործվածքի համար մետաքսի ավանդական արտադրությունը» Իրանի չորս համատեղ ժառանգություններն են, որոնք ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության համաշխարհային ցանկում, մինչդեռ երկու այլ իրավական գործեր այդ թվում՝ «Մեհրեգանի տոնը» և «Ռեբաբ նվագարանի պատրաստման և նվագելու արվեստը» չեն գրանցվել այդ ցանկում:
«Շերամաբուծությունը և մետաքսագործության ավանդական արտադրությունը»,գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ Իրանի, Աֆղանստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի անունով:
Ըստ պատմական տվյալների՝ շերամաբուծության և ձեռագործ մետաքսի արտադրության արմատները վերադառնում են Չինաստանին, և այն վերագրվում է Ք.Ծ.Ա- 2650 թվականին: Մետաքսի ճանապարհը նշանակալի դեր է խաղացել այս գիտելիքն ու հմտությունները փոխանցելու այն երկրներին, որոնք գտնվում էին այս ճանապարհի վրա: Իրանը այն երկրներից էր, որը համաշխարհային համբավ ուներ շերամի բոժոժի և մետաքսի արտադրության ոլորտում, Ք.Ծ․Ա․ հինգերորդ և վեցերորդ դարերում և Սասանյանների իշխանության ժամանակաշրջանում, այս արդյունաբերությունը զգալի վերելք արձանագրեց:
Շերամաբուծությունը և մետաքսագործությունը նախկինում տարածված են եղել Գոլեստան նահանգում ,հատկապես, որպես հիմնական և կարևոր ձեռարվեստ և զգալի դեր է խաղացել ընտանիքի և այդ տարածքի տնտեսության մեջ, սակայն վերջին մի քանի տարիներին նվազել է անցյալի թափը:
Թուրքմենական ասեղնագործությունը (թուրքմենակարը), Իրանի և Թուրքմենստանի համատեղ անունով համաշխարհային գրանցում է ստացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում:
Թուրքմեն ժողովրդի մեջ ասեղնագործությունը հայտնի է նաև Քեշթե, Քոջմե և Իլմե անուններով: Ներկայիս թուրքմենական տարածաշրջանում ասեղնագործության պատմությունը հասնում է ութ հազար տարի առաջվա: Ասեղնագործության պատկերավոր արվեստը ,թուրքմեն արվեստագետների կողմից ստեղծված մտավոր դաջեր են,որոնք պատկերվում են մետաքսի կամ բրդյա գործվածքների վրա՝ բնական մետաքսե թելերով, բամբակե կամ սինթետիկ թելերով, օրինակ՝ ակրիլիկ: Դաջերի և գործվածքների մեծ մասի գույնը կարմիր է, իհարկե, նրանք օգտագործում են նաև այլ գույներ, ինչպիսիք են՝ բորդո, դեղին, սպիտակ, լազուր , կապույտ, նարնջագույն և կանաչ, բայց թուրքմենների մոտ կարմիր գույնը խորհրդանշում է հաղթանակի ընթացքում հեղված արյունը և կրակի բոցը:
«Ուդ»նվագարանի պատրաստելու և նվագելու արվեստը այն ոչ նյութական ժառանգություններից է, որը Իրանին հաջողվել է գրանցել ,որպես համատեղ հայտ նույն գագաթնաժողովում։
Ուդը 1500 տարվա վաղեմություն ունեցող նվագարան է, որն Իրանից հասել է արաբական երկրներ, և ներկայումս դրա պատրաստելն ու նվագելը ընդհանրացած է Իրանում: Այս նվագարանի վերին մասը պատրաստված է կաշվից, իսկ արաբական երկրներում վերին մասը փայտից է պատրաստված , և այդ պատճառով այն անվանել են Ուդ (փայտ):
Արաբները ուդով նվագում են արաբական երաժշտություն, թուրքերը՝ թուրքական երաժշտություն, իսկ իրանցիները՝ իրանական երաժշտություն ։ Ներկայումս այս նվագարանը կիրառվում է խմբային կատարումներում և մենակատարների ժամանակ Իրանի բոլոր տարածքներում , ինչպես նաև դասավանդվում է երաժշտական դպրոցներում և համալսարաններում:
Այս նվագարանը , ինչպես շատ այլ կսմիթային գործիքներ, դրվում է երաժշտի ոտքին, և երաժիշտը մի ձեռքով լարերի վրա, իսկ մյուս ձեռքով կնտնտոցով է նվագում։ Նվագարանի իրանը ուռուցիկ ձվաձև է՝ կոր փայտաշերտերով, հարթ ծածկի վրա կան ձևավոր ձայնանցքեր։ Այս գործիքի տեսակներից շատերն ունեն 10 լար, որոնք կապված են զույգերով:
Խարազմին«Մեֆաթհ ալ-Օլում»գրքում, այս նվագարանը անվանել է «բարբատ» և ասել, որ այն սկզբում «բարբաթ» է կոչվել, որը նշանակում է բադի կուրծք: Քանի որ դրա արտաքին տեսքը նման է բադի կրծքին ու պարանոցին։
«Յալդայի գիշերը/Չելեն»՝ որպես Իրանի 19-րդ ոչ նյութական ժառանգություն, Աֆղանստանի հետ համատեղ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։
Յալդայի ժառանգությունը բացատրվում է հետեւյալ կերպ.« Յալդան հնագույն տոն է, և նշվում է այն ժամանակ,երբ արևի պայծառության, լույսի և կյանքի ջերմության տարածումը նկատվում է դրա կազմակերպիչների կողմից։ Հյուսիսային կիսագնդում ձմեռային արևադարձը հավասար է իրանական օրացույցի դեյ ամսի 1-ին, և այս ամսաթիվը համընկնում է այս տարածաշրջանում ցերեկների երկարացման գործընթացի սկսվելուն:
Աշնան վերջին գիշերը ընտանիքները միասնաբար հավաքվում են գերդաստանի ավագի տանը և միասին նշում յալդայի գիշերը: Յալդայի տոնակատարության ժամանակ երեխաներն համարվում են, որպես ապագա սերունդ, իսկ կանայք՝ կյանքի ու ընտանիքի կենտրոնը և հարազատների ու ընկերների հավաքի հիմքը։ Յալդայի տոնակատարության տարբեր բաժիններում , ուշադրության են արժանանում ու գալիք սերնդին փոխանցվում այնպիսի արժեքներ,ինչպիսին են՝, մշակութային ինքնությունը, ուշադրությունը հանդեպ բնությանը և ավանդական ժամանակագրությանը, ընտանիքում կանանց և երեխաների կարևոր դիրքի հարգումը, հաշտեցումը, բարեկամությունը, հյուրասիրությունը և մշակութային տարբեր արտահայտությունների նկատմամբ հարգանքը:
Ելնելով այս երկրի բնակիչների կենսաբանական կլիմայական առանձնահատկություններից և բնության ու տիեզերքի հետ ունեցած կապից՝ Յալդան շարունակվել է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, և ժամանակին համահունչ , թեև առերևույթ փոփոխություններ են տեղի ունեցել դրա կազմակերպման ձևերի առումով, սակայն դրա կառուցվածքն ու բնույթը չեն փոխվել, և այս երկրի էթնիկ տարբեր խմբերը նշում են «Յալդան»:
Հիշեցնենք, որ մինչ այս, Իրանի անունով կամ այլ երկրների հետ համատեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվել է 17 ոչ նյութական ժառանգություններ, այդ թվում՝ Քաշանում գորգագործության ավանդական հմտությունը, իրանական երաժշտության շարքը, թաազիեն, Խորասանի բախշիների երաժշտությունը, Իրանում թատերական դյուցազնապատումը և հեքիաթասացությունը, Նորուզը, քամանչա պատրաստելու և նվագելու արվեստը,իրանական ավանդական մարզաձևերի«Զուրխանեի » և հերոսական սովորությունները, դոթար կամ երկլար նվագարանի պատրաստելու և նվագելու հմտությունը, նավակներ պատրաստելու հմտությունը, լավաշ հաց թխելու և բաժանելու մշակույթը,Ֆարսում գորգալվացողները և գորգագործության ավանդական հմտությունները , Չոգանը, իրանական գեղանկարչությունը ,Սրբ. Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացության ծեսը և գեղագրության արվեստի պաշտպանության ազգային ծրագիրը ։
1389 թվականի աբան ամսի 25-ին (նոյեմբերի 16, 2010թ.) Քենիայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստում, հաշվի առնելով Իրանի ըմբշամարտի և ավանդական մարզաձևի և «Զուրխանեի»մեջ թաքնված մշակութային հարստությունն ու մեծահոգության հասկացությունները, «ավանդական ըմբշամարտի և զուրխանեի ծեսերը» ,որպես մարդկության հոգևոր ժառանգություն գրանցվել են այս կազմակերպության ցանկում:
Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրել ՅՈՒՆԵՍԿՕ-ում «ավանդական ըմբշամարտի և զուրխանեի մշակույթը» իր անունով գրանցելու համար և այդ երկրի հայտը քննարկվել է Մարոկկոյում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության կոմիտեի 17-րդ նիստում, և «ըմբշամարտի մշակույթը, ավանդական ըմբշամարտի խաղերը և ըմբշամարտը» գրանցվել են, որպես այդ երկրի ոչ նյութական ժառանգություն։
Թեև գիտական և միջազգային բոլոր կենտրոնները տեղյակ են, որ ըմբշամարտի ավանդական սպորտն իր արմատներն ունի Շահնամեի հեքիաթներում, Նեզամի Գյանջավիի ստեղծագործություններում և իրանական այլ տեքստերի մեջ, և այդ հնագույն սպորտի տերմինները բազմիցս հիշատակվել են այդ բանաստեղծություններում և փաստաթղթերում,ուստի ավելի լավ կլիներ,որ «Ավանդական ըմբշամարտի սպորտի մշակույթը և հերոսական ըմբշամարտը» գրանցվեին, որպես Իրանի և Ադրբեջանի միջև ընդհանուր ժառանգություն և ոչ թե դրա մենաշնորհի հավակնությունը շնորհվեր Ադրբեջանին:
Իհարկե, Ադրբեջանի Հանրապետությունը մոտ վեց տարի առաջ փորձեց բռնազավթել ավանդական ըմբշամարտի հնագույն սպորտաձևը,ուստի Բաքվում Իսլամական երկրների խաղերի պաշտոնական կայքում պնդել էր թե ավանդական ըմբշամարտի հնագույն սպորտաձևը պատկանում է այդ երկրին, որը միջազգային ֆեդերացիաների և Իրանի ավանդական ըմբշամարտի ազգային մարզաձևերի պատասխանատուների հետապնդումների շնորհիվ Իրանը ուղղեց սխալը և այդ մարզաձևը հայտարարեց իրանական մարզաձև:
Այս զեկույցում նշվում էր, որ, ըստ պատմական փաստերի, Ադրբեջանի ազգային սպորտի հիմքը ավանդական ըմբշամարտն է , որը վերադառնում է 700 տարի առաջվա, որը հատուկ ձև է ստացել Փուրիա Վալիի միջոցով։Նման հավակնություն այն դեպքում է կատարվում , երբ, ըստ առկա պատմական տվյալների, ավանդական ըմբշամարտի բնօրրանը Իրանն է: Իրականում ավանդական ըմբշամարտը և ավանդական ըմբշամարտի մարզասրահի մշակույթը ներկա դարաշրջանում, մարզական առումով ուշադրության արժանանալու փոխարեն , նրա մշակութային ոլորտն է ուշադրության կենտրոնում և այս տեսանկյունից ևս ընդհանուր մշակույթում հայտնի է որպես «ավանդական»։
Իրանում այս մարզաձևը երեք հազար ամյա անցյալ ունի, և նույնիսկ Իրանի «Զուրխանենե»-ներից որոշները 500-ից 600 տարվա անցյալ ունեն , ինչը ցույց է տալիս իրանական այս մարզաձևի վաղեմիությունը: Այս մարզաձևի մարզիկներից շատերը այս մարզաձևով են զբաղվում մոտավորապես 10-12 սերունդ: Փուրիա Վալին նույնպես իրանցի էր, սակայն այսօր ադրբեջանցիները հավակնում են, որ նրա գերեզմանը գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունում, սակայն ոչ ոք չի հերքում, որ այս լեգենդար մարտիկն իրանցի է։
«Զուրխանե»-ի սպորտի միջազգային ֆեդերացիան ստեղծվել է Թեհրանում 1383թվականին (2004 թ.)՝ ավելի քան 21 երկրների ներկայացուցիչների ներկայությամբ և պաշտոնապես սկսել է իր աշխատանքը: Ներկայումս համաշխարհային ֆեդերացիան ունի 57 անդամ 5 մայրցամաքներից, և այս ֆեդերացիան երկու շրջան կազմակերպել է «Զուրխանե»-ի մարզաձևերի ասիական մրցությունների երկու շրջան 2006-ին Թեհրանում , և 2008-ին Կատմանդուում , «Զուրխանեի»մարզանքների եվրոպական մրցությունների երկու փուլ՝ 2007-ին Սարբրուկենում և 2009-ին Ֆրանկֆուրտում և աշխարհի առաջնության մեկ շրջան Բուսանում 2008 թվականին և համաշխարհային գավաթի մեկ շրջան Բաքվում 2009 թվականին և մի քանի միջազգային մրցություններ Քիշ, Դուշանբե և Քաբուլ քաղաքներում։
Նման իրավիճակում, ըստ որոշ դիտորդների, Ադրբեջանի ոչ պատշաճ մոտեցումը հետևանքն է ներքին սխալ կառավարման և Իրանի և իր պատմական արմատների նկատմամբ Ադրբեջանի թշնամական մոտեցման, որը մի քանի տարի է ինչ վերածվել է ինքնության գողության։
Փաստորեն, թեև Ադրբեջանը շարունակում է իր թշնամական մոտեցումները բոլոր ոլորտներում, և խուսափում է նաև Իրանի հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ում համատեղ իրավական հայտ ներկայացնելուց, բայց, ի վերջո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության համաձայն,այս փաստն ընդունելուց բացի այլ ելք չունի: Երկրները պետք է իմանան, որ պատմական անցյալը հնարավոր չէ ձեռք բերել ինքնությունը գողանալով և պատմական իրողությունները խեղաթյուրելով: