Մայիս 31, 2016 17:17 Asia/Tehran

Առաջնորդության բանիմացների ժողովի 5-րդ նստաշրջանի աշխատանքը մեկնարկելու առիթով այս ժողովի անդամները հանդիպեցին իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդին:

Առաջնորդության բանիմացների ժողովը ներկայացնում են պայմանները լրացնող իսլամագետները, որոնք ԻԻՀ Սահմանադրության 107-րդ հոդվածի համաձայն պարտականություն ունեն ընտրել ժամանակի իսլամագետ առաջնորդին, այսինքն ԻԻՀ-ի առաջնորդին: Այս ժողովի բոլոր անդամներն ընտրվում են ժողովրդի ուղղակի և գաղտնի քվեներով՝ ութամյա ժամանակաշրջանի համար: Առաջնորդության ընտրության գործում իր զգայուն դիրքի բերումով այս ժողովն ունի այնպիսի անկախություն,որ ոչ մի այլ կառույց չունի և համաձայն Սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի լիազորված է ինքնուրույն տնօրինել իր խնդիրները, որպեսզի որևէ այլ կառույց չկարողանա այս փոքր, սակայն ռազմավարական նշանակությամբ խորհրդարանին առնել իր ներազդեցության տակ կամ նրա մեջ փոփոխություն մտցնել: Առաջնորդության բանիմացների ժողովի 5-րդ նստաշրջանի ընտրությունը չորս ամիս առաջ կայացավ Իրանի ժողովրդի խուռներամ մասնակցությամբ և նոր խորհրդարանը վերջին օրերին պաշտոնապես սկսեց իր աշխատանքը: Այդ կապակցությամբ այս ժողովի անդամները հանդիպում ու զրույց ունեցան Իրանի իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդի հետ:

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն այս հանդիպման սկզբում Բարձրյալ Աստծուն փառք տվեց Իրանում վերջին ընտրությունների շքեղ կայացման համար և հաջողություն մաղթեց Բանիմացների ժողովում ժողովրդի նոր ընտրյալներին: Նա ապա կարևոր արտահայտություններ կատարեց Բանիմացների ժողովի էության ու պարտականությունների մասին: ՆՎ Այաթոլլահ Խամենեին Բանիմացների խորհուրդը Աստվածային բարիք համարելով ընդգծեց, որ երկրի ամբողջ տարածքից բանիմացների ու փորձագետների ի մի հավաքվելը մեծ պոտենցիալ է ստեղծում, որը կարող է բազմաթիվ բարիքների աղբյուր դառնալ: Նա աշխարհում տարբեր միությունների ստեղծման պատճառը մեծ աշխատանքների ի կտար ածման առիթ ստեղծելը համարեց, որոնք հնարավոր չէ կատարել առանց համախմբման: Մեծահարգ առաջնորդն ընդգծեց, որ Սահմանադրությամբ Բանիմացների ժողովի համար որոշված պարտականությունը նման մեկ խորհրդարանի կարողության միայն մի բաժինն է համարվում և ժողովրդի ընտրյալ խորհրդարանն ունի երկրի գլխավոր հարցերին ուշադրություն դարձնելու և մեծ աշխատանքներ կատարելու մեծ պոտենցիալ:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդգծեց, որ ԻԻՀ-ի Սահմանադրությամբ երկրի գործադիր հարցերի պարտականությունը տրված չէ Բանիմացների ժողովի ուսերին, սակայն ժողովրդի ընտրյալ բանիմացները որպես հոգևորական, ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ և կամ հոգևոր դպրոցների դասատուներ իրենց զբաղեցրած դիրքերի բերումով գտնվում են ժողովրդի մեջ և կարող են առաջնորդել հանրային կարծիքը: Հետևաբար այս խորհրդարանը հեղափոխության նպատակների ուղղությամբ կարող է մեծ գործեր կատարել և կենտրոնանալով երկրի կարևոր հարցերի վրա, որպես ժողովրդի կողմից վստահված բանիմաց անձ իր տեսակետն ու պահանջը ներկայացնել:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին Բանիմացների ժողովի ուղղությունն ու կողմնորոշումը իսլամական հեղափոխության նպատակներն ու ուղղությունը համարելով, ընդգծեց. «Հեղափոխության գլխավոր առաքելությունը իսլամի իշխանության հաստատումն է»: Մեծարգո Առաջնորդը հավելել է.-« «Իսլամի իշխանությունը», «Ազատությունը», «Անկախությունը», «Սոցիալական արդարությունը», «Հասարակական բարեկեցությունը», «Աղքատության ու տգիտության վերացումը», «Արևմուտքում քաղաքական ու հասարակական , տնտեսական ու բարոյական նեխածությունների դիմակայումը» և «Իմպերիալիստական ճակատին դիմակայելը» Իրանի ժողովրդի իսլամական հեղափոխության կարևորագույն նպատակներն են համարվում»: Իրանի իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը մեծապետականության տիրակալության դիմակայումը հեղափոխության նպատակներից համարեց, որի ուղղությամբ պիտի շարժվի բանիմացների ժողովը: Նա մատնանշելով , որ մեծապետականության բնույթը տիրակալության տարածման մեջ է, ընդգծեց, որ ցանկացած ժողովուրդ ու համակարգ եթե դիմադրություն չցուցաբերի մեծապետականների գերին կդառնա և տիրակալության դիմակայումն Իրանի իսլամական հեղափոխության գլխավոր նպատակներից է համարվում:

---

Ակնարկելով Իրանի դեմ Սադդամի և նրա համաշխարհային հովանավորների ութամյա պատերազմին, թշնամու հրահրմամբ Իրանի սահմաններում ազգամիջյան խռովություններին, հեղափոխականների դեմ ահաբեկչական քայլերին և նավթային պատվանդանների ու նույնիսկ ճամբորդատար ինքնաթիռների դեմ ԱՄՆ-ի հարձակումներին, Իրանի իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն ընդգծեց, որ Իրանի դեմ պատերազմում թշնամին ծանր պարտություն է կրել և հաջորդ փուլում դիմել է փափուկ պատերազմին: Նա տնտեսական շրջափակումները և ստահոդ քարոզչությունները փափուկ պատերազմի ուղղությամբ թշնամու ձախողած հնարքներ համարեց: ՆՎ Այաթոլլահ Խամենեին Իրանի իսլամական հեղափոխության դեմ թշնամու փափուկ պատերազմի հաջորդ փուլը որոշում կայացնող կենտրոններ, ինչպես նաև ժողովրդի համոզումներում փոփոխություն առաջացնելու նպատակով մշակութային ներթափանցումը համարելով, ասաց. «Այս փափուկ պատերազմում ջանքերն ուղղված են համակարգը ուժի տարրերից մաքրելու ենթահող նախապատրաստելուն: Ցանկանում են այնպես անել, որ իսլամական համակարգը զրկվի իր ներքին տարրերից, որոնք նրա հզորության հիմքերն են կազմում: Երբ համակարգը թուլացավ ու զրկվեց իր հզորության տարրերից, նրան ոչնչացնելն ու տարբեր ուղղություններով առաջնորդելը գերպետությունների համար դժվար գործ չի լինի: Նրանք ցանկանում են համակարգին պարտադրել, որ նրանց հետևի»: Նա նշեց, որ Ղուրանում ընդգծված Մեծ Ջիհադն այստեղ է իմաստ ստանում: Աստված Ղուրանում ասում է. «Ուրեմն անհավատներին մի հետևիր և Ղուրանից ներշնչվելով մեծ ջիհադ կատարիր նրանց դեմ»: Այս այայում Աստված մարգարեին կոչ է անում չհետևել անհավատներին և Ղուրանի միջոցով մեծ ջիհադ կատարել նրանց դեմ:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին նաև ընդգծեց կրոնական հարցերում նորարարության անհրաժեշտությունը և ասաց, որ կրոնը բոլոր ժամանակների ու բոլոր պայմանների համար է և տրամաբանելու կարողություն ունեցող բանիմացը պիտի կարողանա ընդլայնել կրոնին վերաբերող հարցերի սահմանները, որպեսզի դրանք պատասխան տան ժամանակի պահանջներին: Իսլամ կրոնը, որպես աստվածային վերջին ու ամենակատարյալ կրոն, որը Աստծո կողմից սահմանվել է մարդկության համար ունի եզակի յուրահատկություն և դա ժամանակի պայմանների հետ համակերպվելն է: Այս համակերպումը կրոնի մեջ փոփոխության իմաստով չէ, քանի որ իսլամն ունի կայուն ու անփոփոխ օրենքներ: Անփոփոխ օրենքները ձևավորում են ընդհանրությունները, իսկ որոշ մանրամասնություններ ժամանակի պայմանների հետ կապված կարող են փոխվել և կամ կարող են այնպիսի հարցեր առաջանալ, որոնք օրինակ հարյուր տարի առաջ չեն եղել: Նման պայմաններում կրոնի կայուն ու փոփոխվող օրենքներին ծանոթ կրոնագետը, որը տիրապետում է կրոնական աղբյուրներին կարող է հիմք ընդունելով անփոփոխ օրենքները նոր օրենքներ ու կանոններ սահմանել: ՆՎ Այաթոլլահ Խամենեին ժողովրդի բանիմաց ընտրյալներին կոչ արեց չանտեսել կրոնական հարցերում նորարարությունը:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին թշնամու միջոցով հեղափոխությանը պատճառված վերքերի ապաքինման ուղղությամբ ջանք գործադրելը ժողովրդի բանիմացների գործունեության ոլորտներից համարեց և ասաց, որ կրոնական ու թայֆայական կամ շիայի ու սուննի միջև պառակտման հարցը, հատվածային տարաձայնություններ ու հասարակությունը շինծու կերպով երկու բևեռների բաժանելը վերքեր են, որոնք թշնամին ցանկանում է պատճառել հեղափոխության մարմնին և պիտի դրանք բուժել:

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն իր արտահայտությունների երրորդ բաժնում ընդգծելով երկրի հզորությունն ասաց. «Հեղափոխության գոյատևման ուղին, հեղափոխության առաջադիմության ուղին և հեղափոխության նպատակների իրագործման ուղին երկրի հզորացումն է...Եթե երկիրը հզոր լինի կարելի կլինի մեծապետականությանը զիջումներ պարտադրել, իսկ եթե երկիրը թույլ լինի ոչ միայն մեծապետականությունն ու գերպետությունները, այլ նույնիսկ թույլ ու անարժան պետություններն էլ դառնում են պահանջկոտ»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ակնարկելով միջուկային և 20 տոկոսով հարստացված ուրան արտադրելու տեղական կարողությանն, ասաց, որ արևմուտքի կողմից միջուկային Իրանի պաշտոնապես ընդունումն այս բնագավառում Իրանի հզորության պատճառով է: Իրանցի գիտնականները կարողացան ուրանը 20 տոկոսով հարստացնել և առաջին, երկրորդ, երրորդ ու չորրորդ սերնդի 19 հազար ցենտրիֆուգներ արտադրել և տեղական գիտությամբ կառուցել Արաքի ծանր ջրի ռեակտորը: Մեծապետականության պարագլուխներն ու հատկապես Սիոնիստական ռեժիմը գիտական ու տնտեսական շրջափակումների գագաթնակետին Իրանի կարողությունների դրսևորման ականատես եղան ու պարտավորվեցին չնայած նախկին լուրջ հակառակություններին ընդունել միջուկային Իրանի գոյությունը: ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդգծեց. «Սա մեր դիմաց ամերիկացիների զիջումը չէր: Այս զիջումը մենք մեր հզորությամբ պարտադրեցին, դա մեզ որևէ մեկի կողմից չի շնորհվել»: Իրանի իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն ընդգծեց, որ այս հզորությունը պիտի ստեղծվի քաղաքական ու տնտեսական բոլոր մյուս բնագավառներում, որպեսզի անազդեցիկ դառնան թշնամու սպառնալիքներն ու շրջափակումները: Նա ասաց, որ Բանիմացների ժողովը կարող է կառավարությունից, խորհրդարանից ու դատական իշխանությունից պահանջել հետամուտ լինել հզորացման տարրերի ստեղծմանը:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին Բանիմացների ժողովի նման յուրահատուկ դիրք զբաղեցնող հավաքականությունների հեղափոխական լինելու չափանիշը բարեպաշտությունը, քաջությունը, աչալրջությունն ու հստակությունը համարեց: Նա ընդգծելով թշնամուն ճանաչելու անհրաժեշտությունն ասաց. «Թշնամին մի ճակատ ունի: Թշնամին մի անհատ կամ պետություն չէ, այլ ճակատ է և մենք պիտի ճանաչենք այս ճակատն ու նրա մեթոդները և իմանանք, թե ովքեր են կապված այս ճակատին ու այս ճակատն ինչպես է շարժվում, որպեսզի մեզ սխալի մեջ գցի»: Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը նաև ընդգծեց, որ թշնամու դիմաց չպիտի պարտության ու նվաստացման զգացում ունենալ, քանզի դա լինելու է պարտության սկիզբը: Նա իր արտահայտություններն ավարտեց ողջույն հղելով Իրանի իսլամական հեղափոխության հիմնադիր Էմամ Խոմեյնիին, հեղափոխության նահատակներին ու նաև իսլամի մեծ մարգարեին:

 

Պիտակ