«Գնաճի զսպում և արտադրության աճ» (3)
Իրանական 1388 թվականից ի վեր, միայն 1394 թվականին է, որ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կողմից տնտեսությունը չի ներառվել տարվա կարգախոսում, և վերջին 15 տարիներից 14 տարում տնտեսությունը եղել է տարվա կարգախոսի ամենագլխավոր և կարևորագույն առանցքը:
Տարիների անվանակոչության առաջին տարիներին, հիմնականում անունների բնույթը կրոնական էր, օրինակ՝ Իմամ Խոմեյնիի, Իմամ Ալիի, Հոսեյնական պատվի ու արժանապատվության տարի և Մարգարեի տարի։ Բայց հետզհետե այս անվանումներն ստացան գործադիր և տնտեսական բնույթ: Վերջին երկու տասնամյակների ընթացքում այս անվանումները հաճախ են կենտրոնացել տնտեսության խնդրի վրա, հատկապես շեշտը դնելով դիմադրողական տնտեսության և հայրենական արտադրության վրա։
Առաջին հարցն այն է՝ ի՞նչ առանցքներով են արտահայտվում հեղափոխական առաջնորդի տնտեսական կարգախոսները։ Տնտեսական այս կարգախոսների վերլուծությունը ցույց է տալիս, որ այն երկչափ է։ Գլխավոր կողմը՝ կարգախոսը ռազմավարության վերածելն է, իսկ երկրորդ կողմն այն է, թե ինչպես իրականացնել այս ռազմավարությունը:
Իրանի տնտեսության համար հեղափոխության առաջնորդի տնտեսական ռազմավարությունը դիմադրողական տնտեսությունն է։ 1395 և 1396 թվականներին հեղափոխության առաջնորդը որպես տարվա կարգախոսի կողմերից նշել է դիմադրողական տնտեսությունը։ Սակայն դիմադրողական տնտեսությունը տարիներ առաջ է առաջարկվել հեղափոխության առաջնորդի կողմից։
Իրանական 1391 թ.-ի Շահրիվար ամսի երկրորդ օրը դիմադրողական տնտեսության սահմանման մեջ նա նշում է. «Դիմադրողական տնտեսություն նշանակում է, որ մեր տնտեսությունը թե պահպանի երկրում տնտեսական աճի միտումը և թե նվազի այդ տնտեսության խոցելիությունը: Դա նշանակում է, որ երկրի տնտեսական վիճակն ու տնտեսական համակարգն այնպիսին պետք է լինի, որ ավելի քիչ տուժի ու խաթարվի թշնամիների հնարքներից, որոնք կլինեն մշտական և տարբեր ձևերով»։
Երկրորդ հարցն այն է, թե ինչպե՞ս է իրականացվել հեղափոխության առաջնորդի նկատի առած դիմադրողական տնտեսության ռազմավարությունը։ Այս կարեւոր ու գլխավոր հարցի պատասխանը գտնում ենք նաեւ հեղափոխության առաջնորդի բարձրաձայնած տարվա կարգախոսներում:
Սպառման օրինաչափության բարեփոխումը, կրկնակի ջանքերն ու կրկնակի աշխատանքը, տնտեսական ջիհադը, ազգային արտադրությունը, իրանական աշխատանքին և կապիտալին աջակցությունը, աշխատատեղերի ստեղծումը, իրանական ապրանքներին և գիտելիքահենք տնտեսության աջակցությունը հեղափոխության առաջնորդի առաջարկած ուղիներից են՝ այդ ռազմավարությունն իրականացնելու համար: Ըստ այդ կարգախոսների՝ դիմադրողական տնտեսության իրականացումը հնարավոր է իշխանության ու ժողովրդի դերակատարմամբ։
Ամենակարևոր դերը, որ մարդիկ կարող են խաղալ, ներքին արտադրությանն աջակցելն է և սպառման մոդելի բարեփոխումը: Ցավոք, հատկապես վերջին երկու տասնամյակներում մարդիկ հետապնդում են անհարկի և ծայրահեղ սպառողականություն, և այդ սպառողականության մեծ մասը ներառում էր օտարերկրյա ապրանքներ գնելը և տեղական արտադրության անտեսումը, ինչը տեղական որոշ գործարանների և ընկերությունների սնանկացման պատճառներից մեկն է: Ուստի հեղափոխության առաջնորդը 1388 թվականի կարգախոսն անվանեց սպառման ռեժիմի բարեփոխում։ Հաշվի առնելով երկրում մեկ շնչին բաժին ընկնող էներգիայի բարձր սպառումը, 1388 թվականը կոչվել է սպառման մոդելի բարեփոխման տարի։ Մի քանի անգամ, այդ թվում՝ 1402 թվականին, մեծարգո առաջնորդն ընդգծել է ժողովրդի կողմից սպառման ռեժիմը բարեփոխելու անհրաժեշտությունը: 1402 թվականի առաջին օրը Իմամ Ռեզայի սրբավայրի մոտ նա ասաց.«Մեր ժողովրդի մեջ կան որոշ թերություններ, որոնք պատահաբար կապված են տնտեսական խնդիրների հետ... Մեկ այլ կարևոր թերությունն այն է, որ մեր արտադրանքին նախընտրություն տալու փոխարեն, գերադասում ենք օտարինը: Ինքնագերադասումը շատ տեղերում վատ բան է, բայց այս հարցում լավ բան է։ Մենք պետք է գերադասենք հայրենական արտադրությունը»:
Կառավարությունները դիմադրողական տնտեսության իրականացման կարևորագույն դերակատարներն են։ Կրկնապատկել ջանքերը, արտադրության աճը, ներքին արտադրությանն աջակցելը, արտադրության խոչընդոտների վերացումը և գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը պետք է իրականացվեն կառավարությունների կողմից։ Հեղափոխության գերագույն առաջնորդի հայտարարություններում հիմնական բանալի բառը արտադրությունն է։
Արտադրության կարևորության մասին նա նշում է. «Արտադրական թռիչքը երկրի տնտեսության առաջընթացի և զարգացման հիմքն է՝ դիմակայելու թշնամիների սպառնալիքներին և պատժամիջոցներին», «Ներքին արտադրությունը, անկասկած, երկիրը տնտեսական խնդիրներից փրկելու բանալիներից է»:
Հեղափոխության գերագույն առաջնորդը համարում է արտադրության կարևորությունը՝ որպես այլ ոլորտներում ազդող և փոխակերպող գործոն և ասում է. «Եթե արտադրություն լինի, ապա տարբեր ոլորտներում արտադրության աճ կլինի, դա կազդի թե զբաղվածության վրա, և թե կնվազեցնի գնաճը, նույնիսկ կազդի բյուջեի հավասարակշռության վրա, և կբարձրացնի ազգային արժույթի արժեքը»:
Փաստորեն, հեղափոխության գերագույն առաջնորդը ճիշտ եզրակացրեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ թշնամու պատերազմը ներկայումս տնտեսական բնույթ ունի։ Հակառակորդի ըմբռնումն այն է, որ տնտեսական պատերազմի միջոցով կարող է ժողովրդին կենցաղային ճնշման տակ դնել և առճակատում ստեղծել ժողովրդի և համակարգի միջև։ Այդ իսկ պատճառով հեղափոխության առաջնորդը, կենտրոնանալով տնտեսական կարգախոսների վրա, առաջարկում է հայրենական արտադրության աճ և թռիչք՝ թշնամու տնտեսական պատերազմը չեզոքացնելու համար։ Ըստ այդմ, վերջին երկու տասնամյակներում 15 տարվա կարգախոսներն ուղղակի կամ անուղղակի առնչվում էին տնտեսության խնդրին, իսկ վեց տարին անվանակոչվել է «արտադրության» հիմնախնդրի շեշտադրմամբ։