Իրանի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրների ծաղկուն հարաբերությունները
Վերջին տասնամյակներում Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները տարբեր երկրների հետ, որոնք դեմ են Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի գերիշխանական ու հեգեմոն քաղաքականությանն ու գործողություններին, գնալով ընդլայնվում են:
Այս առումով Իրանը լավ հարաբերություններ է հաստատել Բոլիվիայի հետ միասին ,Լատինական Ամերիկայի տարածաշրջանի որոշ երկրների հետ, ինչպիսիք են՝ Կուբան, Վենեսուելան, Նիկարագուան, , որոնք պայքարի երկար պատմություն ունեն ԱՄՆ-ի գլխավորությամբ իմպերիալիզմի և համաշխարհային մեծապետականության դեմ և այս երկրների հետ միջազգային հարթակներում ամուր ու կայուն դիրքեր է ունեցել Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի դիրքորոշումներին ու գործողություններին դիմակայելու ասպարեզում, որոնք մտադիր են եղել իրենց ցանկություններն ու նպատակները պարտադրել այլ երկրներին։ Այս մասին ընդգծել են այս երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի բարձրաստիճան պաշտոնյաները։ Վենեսուելայի արտաքին գործերի նախարար «Իվան Խեյլ Պինտոն» լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Իրանը և իր երկիրը բնութագրել է ,որպես աշխարհի քաղաքական նոր համակարգի և աշխարհի քաղաքական աշխարհագրության մի մասը և ասել է.« Երկու երկրների համագործակցության նպատակն է՝ պահպանել ընդհանուր շահերը և գլոբալ հավասարակշռությունը»: Պինտոն ,միջազգային հարաբերություններին իշխող ամերիկյան մոդելը , կայուն չի համարել՝ մատնանշելով այս երկրի ներքին թույլ կողմերը, ինչպիսիք են՝ քառասուն միլիոն աղքատները, մարդկային արժեքներից հեռու լինելը, ուրիշների ռեսուրսները թալանելը և մարդու իրավունքները ոտնահարելը և շեշտել է ,որ աշխարհի նոր քաղաքական համակարգը ,ականատեսն է լինելու նոր ուժերի ,որոնց մաս են կազմում Իրանն ու Վենեսուելլան:
Վերջին տարիներին Իրանի և Լատինական Ամերիկայի առաջադեմ երկրների հարաբերությունները մշտապես առաջընթաց են ապրել և այդ հարաբերություններն ընդլայնվում են քաղաքական, տնտեսական, առևտրային, արդյունաբերական, էներգետիկայի, առողջապահության և այլ ոլորտներում։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի՝ այս տարածաշրջան կատարած այցից մեկ ամիս անց Արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերիի 2023 թվականի փետրվարին Լատինական Ամերիկա կատարած այցը ,հաստատում է 13-րդ կառավարության կամքը Լատինական Ամերիկայի հետ հարաբերությունները զարգացնելու համար: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդարանական հարցերով տեղակալ Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին ասել է.« Իրանի Իսլամական Հանրապետությունը լավ հարաբերություններ ունի Կուբայի, Նիկարագուայի, Բրազիլիայի, Չիլիի , Վենեսուելայի և Լատինական ու Հարավային Ամերիկայի այլ երկրների հետ և սպասվում է, որ նոր կառավարությունում այդ հարաբերությունները կզարգանան տարբեր ոլորտներում»:
Իրանի Իսլամական Հանրապետության և Լատինական Ամերիկայի առաջադեմ երկրների միջև լավ հարաբերությունների կատարյալ օրինակն է՝ Իրանի և Վենեսուելայի լայնածավալ հարաբերությունները։ Նկատի ունենալով Իրանի և Վենեսուելայի նկատմամբ Ամերիկայի թշնամական քաղաքականությունը՝ Թեհրանը և Կարակասը որդեգրել են հարաբերությունների և երկկողմ համագործակցության ընդլայնման մոտեցում և այս առումով շեշտել են Վաշինգտոնի պատժամիջոցներին դիմակայելու և փոխադարձ օգնություն ցուցաբերելու վրա։ Նաև , ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու հարցում Իրանն ու Կուբան որդեգրել են հարաբերությունները հնարավորինս զարգացնելու գործընթացը: Նիկարագուան նույնպես Լատինական Ամերիկայի այն երկրների թվում է, որոնք ընդլայնվող հարաբերություններ են հաստատել Իրանի հետ և այս երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցը Թեհրան և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների այցը այս երկրներ հարաբերությունների սերտացման խորհրդանիշն է համարվում: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի այցը Վենեսուելա, Նիկարագուա և Կուբա 2023 թվականի հունիսին և տարբեր համաձայնագրերի կնքումը, ինչպես նաև միջազգային բազմաթիվ հարցերի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումների հրապարակումը, ներառյալ ԱՄՆ-ի միակողմանիության քննադատությունը և բազմակողմանիությանն ու բազմաբևեռ համակարգին աջակցելը, համարվում են Թեհրանի համատեղ դիրքորոշումները՝ Լատինական Ամերիկայի այս երեք առաջադեմ երկրների հետ:
Իրանը լավ հարաբերություններ է հաստատել Լատինական Ամերիկայի այլ երկրների հետ, ինչպիսիք են՝ Բոլիվիան և Բրազիլիան և հատկապես Բրազիլիայի նոր նախագահ Լուիս Լուլա դա Սիլվայի իշխանությունից հետո , Թեհրանի և Բրազիլիայի հարաբերությունները նոր հարթություններ են գտել։2023 թվականի սկզբին իրանական նավերին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նավահանգստում խարսխելու թույլտվությունը ՝ չնայած ԱՄՆ-ի ճնշմանն ու ընդդիմությանը, ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Լատինական Ամերիկայի կառավարությունները ոչ կամենում են, ոչ էլ ցանկանում են անառարկելիորեն հետևել Վաշինգտոնի պահանջներին: Բրազիլիայում վերջին նախագահական ընտրություններում ձախակողմյան քաղաքական գործիչ Լուլա դա Սիլվան կարողացավ հաղթել իր արևմտամետ մրցակից Ժաիր Բոլսոնարոյին, ով ուներ ամերիկյան ուժղ հակումներ։ Դա Սիլվան ,Բրազիլիայի ղեկավարությունը ստանձնելուց հետո , արագորեն ձգտեց վերականգնել հարաբերությունները Լատինական Ամերիկայի առաջադեմ երկրների հետ, ինչպիսին է Վենեսուելան, և միևնույն ժամանակ այն ձգտում է բարելավել հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այս հարցի խորհրդանիշը իրանական նավերին բրազիլական նավահանգստում խարսխելու թույլտվությունն է, չնայած Վաշինգտոնի խիստ հակազդեցությանը:
Իրանի իսլամական Հանրապետությունը բազմիցս դատապարտել է ԱՄՆ-ի գերիշխանական ու միջամտողական ընթացքը Լատինական Ամերիկայի երկրների նկատմամբ : Այս առնչությամբ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին 2023 թվականի ապրիլի 4-ին Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների և պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Լատինական Ամերիկայում Միացյալ Նահանգների ազդեցության նվազեցումը։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է.« ԱՄՆ-ը, Լատինական Ամերիկան համարում է իր հետնաբակը,(սակայն) այժմ Լատինական Ամերիկայի շատ երկրներում հակաամերիկյան կառավարություններ են պաշտոնավարման անցնում: ԱՄՆ-ն ցանկանում էր ոչնչացնել Վենեսուելան, նույնիսկ կառավարություն էր նշանակել՝ Վենեսուելայի ներկայիս կառավարության փոխարեն, որը դեմ է ԱՄՆ-ին, կեղծ նախագահ էլ նշանակեց, բանակ էլ տվեց, գումար էլ հանձնեց, զենք էլ տրամադրեց, երկու-երեք տարի էլ լարվածություն ստեղծեց, բայց ի վերջո ձախողվեց: Սրանք բոլորը թուլության նշաններ են»:
Ապացույցներն ու տվյալները պարզում են , որ Լատինական Ամերիկայում,որը ԱՄՆ-ն համարում է իր հետնաբակը, ԱՄՆ-ի ազդեցությունը անընդատ նվազում է: ԱՄՆ-ի համաշխարհային մրցակիցները, հատկապես Չինաստանը, գնալով ավելի են ընդլայնել իրենց հարաբերությունները Լատինական Ամերիկայի հետ և մյուս կողմից, այս տարածաշրջանի առաջադեմ երկրները, ինչպիսիք են՝ Վենեսուելան և Կուբան, ԱՄՆ-ի ճնշումները նվազեցնելու նպատակով ավելի ու ավելի են համագործակցում միջազգային այլ տերությունների հետ, ինչպիսիք են՝ Ռուսաստանը և Չինաստանը, նաև այնպիսի երկրների հետ, ինչպիսին Իրանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները «Մոնրոյի դոկտրինի» շրջանակներում 19-րդ դարի սկզբից մշտապես Լատինական Ամերիկան համարել է իր հետնաբակը։ Վաշինգտոնը դեռ իրեն համարում է Լատինական Ամերիկայի խնամակալն ու սեփականատերը, և այդ պատճառով որպես իր քաղաքականության բնաբան ՝միշտ թշնամական մոտեցում է ցուցաբերում և փորձում է տապալել այս տարածաշրջանի ձախակողմյան առաջնորդներին ու կառավարություններին, որոնք գործում են Վաշինգտոնի ցանկություններին և շահերին հակառակ։ Այս մոտեցումը վկայում է ԱՄՆ-ի իմպերիալիստական ու գերիշխանական բնույթի մասին։Սա այն պայմաններում է ,երբ Լատինական Ամերիկայի նոր ղեկավարները ցանկանում են ԱՄՆ-ն հրաժարվի ,այս տարածաշրջանում իր միջամտող քաղաքականությունը շարունակելուց: Այժմ կրկին անգամ այս տարածաշրջանի կարևոր մի շարք երկրներում ձախակողմյանները կրկին ղեկավարի դիրքում են հայտնվել կամ շարունակում են մնալ ուժի դիրքում: Ձախակողմյան պետական այրերը ոտքի են ելել՝հովանավորելու միմյանց, ԱՄՆ-ի և նրա ներքին գործակալների ճնշման դիմաց։ Միաժամանակ Լատինական Ամերիկայի առաջադեմ երկրներն ԱՄՆ-ի հեգեմոնիային դիմադրելու և միջազգային հովանավորություններ շահելու նպատակով,հարաբերություններ են ընդլայնում ոչ արևմտյան ուժերի,ինչպես Ռուսաստանի և Չինաստանի ,ինչպես նաև հակաիմպերիալիստական երկրների ,այդ թվում Իրանի հետ:
Իրանի և Լատինական Ամերիկայի առաջադեմ երկրների սերտ հարաբերություններն ու համակարգված դիրքորոշումները մղել են այդ երկրներին հստակ դիրքորոշումներ ընդունել Իրանի դեմ ԱՄՆ-ի միջամտողական գործողությունների վերաբերյալ և ընդգծել Թեհրանին նման դավադիր գործողությունների դեմ աջակցելու անհրաժեշտությունը։
Այս կապակցությամբ, 2022 թվականի կեսերին Իրանում տեղի ունեցած անկարգություններից և խառնակություններից հետո Նիկարագուայի արտաքին գործերի նախարար Դենիս Մոնկադան 2022 թվականի դեկտեմբերի 19-ին Թեհրանի երկխոսության ֆորումի երրորդ հանդիպման ժամանակ հայտարարեց,որ այդ երկիրը դատապարտում է Իրանում անապահովությունը խթանելու ցանկացած փորձ, ինչպես նաև այս երկրի դեմ անօրինական պատժամիջոցները: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն և այդ երկրի հեգեմոնիան կտրուկ անկում են ապրում: Ավելի վաղ, 2022 թվականի նոյեմբերի վերջին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստում՝ Իրանում անկարգությունները հետաքննելու նպատակով, Նիկարագուայի դեսպանն ու մշտական ներկայացուցիչն ասել էր.-«ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ չպետք է միջամտել երկրների ներքին գործերին»։Նա շեշտել էր.«Իրանը լավապես հարգում է մարդու իրավունքները և Մարդու իրավանց խորհրդում իրականացվող քայլերը ,ուստի չպետք է խախտեն այս երկրի ազգային ինքնիշխանությունը և առիթ հանդիսանան Իրանի ներքին հարցերին միջամտելու»:
Իրանում անկարգությունների ստեղծումն ու հրահրումը դատապարտելու հարցում, Լատինական Ամերիկայի առաջադեմ երկրներից ՝Նիկարագուայի հստակ դիրքորոշումը ,փաստորեն, արտացոլում է Լատինական Ամերիկայի առաջադեմ երկրների՝ Կուբայի և Վենեսուելայի միասնական դիրքորոշումը ,Իրանի հարցով ԱՄՆ-ի գլխավորած Արևմուտքի թշնամական գործողությունների վերաբերյալ, հատկապես ,որ նրանք հովանավորում էին անկարգությունները և խառնակությունները և փորձում դրանք սնուցել: Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը 2022 թվականի հոկտեմբերի վերջին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում կատարելով դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները,և հայտարարել, որ Հավանան դեմ է, Արևմուտքի ջանքերին ,մի երկրի ներքին կայունությունը խափանելու առումով: Ռոդրիգեսը Twitter-ի այս գրառման մեջ նշել է.« Կուբան դեմ է Իրանի նկատմամբ, ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին և այս ժողովրդի ներքին կարգը տապալելու փորձին: Մենք մերժում ենք այլ երկրների ներքին գործերին միջամտությունը և մարդու իրավունքների շահարկումը քաղաքական նպատակներով»։
Նաև 2022 թվականի նոյեմբերի վերջին Իրանում տեղի ունեցած անկարգությունները հետաքննելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստի ժամանակ, Վենեսուելայի ներկայացուցիչը արևմտյան երկրների գործողությունը, բնութագրել է այս երկրների քաղաքական գործունեության շարունակականությունը՝ որոնք իշահ իրենց երկրների քաղաքական նպատակների չարաշահում են Մարդու իրավունքների խորհուրդը։ Վենեսուելայի ներկայացուցիչը քննադատելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում երկակի ստանդարտները,հստակեցրել է.« Այս հանդիպումը անցկացնելը իմաստ չունի, եւ աշխարհի հզոր երկրները ձգտում են ապակայունացնել Իրանը: Վերջին իրադարձությունների ժամանակ մենք ականատես ենք եղել Իրանի դեմ մեդիա և սոցիալական ցանցերի արշավներին»: Այս դիրքորոշումները, որոնց մասին մի քանի պարագաներ են հիշատակվել ,ապացուցում են ,որ Լատինական Ամերիկայի առաջադեմ երկրները, որոնք Իրանի նման, դեմ են ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմուտքի հեգեմոնիայի գերիշխանությանը , լավ են պատկերացրել Իրանում խառնակությունների եւ անկարգությունների նկատմամբ Արևմուտքի աջակցության բնույթը, և այս պատճառով, բացահայտ ու հստակ ձևով հայտնելը են իրենց հակառակութույնը Իրանում անկարգությունները հրահրելու առումով Արևմուտքի ջանքերի նկատմամբ: