Հունվար 24, 2024 11:42 Asia/Tehran

Խորասանի ԴԱԵՇ կամ (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումը պաշտոնապես հայտարարեց իր գոյության մասին 2015 թվականի հունվարին։Այս խումբը ստեղծվել է Իրաքում և Սիրիայում մի շարք պարտված ահաբեկիչների կողմից, որոնք ԱՄՆ-ի աջակցությամբ տեղափոխվել էին Աֆղանստան։

 

Աֆղանստանում, Խորասանի ԴԱԵՇ-ի գոյության մասին հայտարարությունից հետո,որոշ տեղացիներ և խմբավորումներ և Թալիբանից մեկուսացված  մի շարք անդամներ այս երկրում միացան այս խմբավորմանը: Այդ պատճառով, Խորասանի ԴԱԵՇ խմբավորման տարօրինակ կազմը բաղկացած է Պակիստանի Թալիբանի  նման սալաֆիական խմբերին կապված նախկին աշխարհազորայիններից  ,Աֆղանստանի Հաղանի ցացնի անդամներից և  Ուզբեկստանում ծայրահեղական շարժման և Ալդավե խմբի անդամներից: Այդուհանդերձ, Խորասանի ԴԱԵՇ ահաբեկչական խմբավորումը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գերիշխել  Աֆղանստանի հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվող մի շարք գյուղական վայրերում և  Աֆղանստանի ու Պակիստանի սահմանի երկայնքով կատարած հարձակումների միջոցով,Աֆղանստանի հրապարակային իրադարձություններում յուրահատուկ հզորություն ու դիրք ստանձնեց և մինչև 2021 թվականի օգոստոսը,երբ Թալիբանը Աֆղանստանում իշխանության եկավ,ԴԱԵՇ-ը համարվում էր այդ երկրի կայունությունն ու անվտանգությունը խախտող երկրորդ խումբը:

Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգը, որը սահմանակից է Պակիստանին, աստիճանաբար դարձավ այս երկրում Խորասանի ԴԱԵՇ ահաբեկչական խմբավորման ներկայության հիմնական բազան։ Աֆղանստանում իր գործունեության առաջին երեք տարիներին այս ահաբեկչական խմբավորումն իր ահաբեկչական հարձակումները կենտրոնացրեց փոքրամասնությունների, հատկապես շիաների վրա: Չնայած այն  հարձակումներ էր կատարում Աֆղանստանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Քաբուլում։ Աֆղանստանի տարբեր շրջանների հիվանդանոցների, հասարակական և բարեգործական  հաստատությունների, ինչպես նաև մեծ քաղաքների դպրոցների վրա մահացու հարձակումները շարունակելով, այս խիստ  վտանգավոր խմբի նկատմամբ խոր ատելություն էր առաջացել:

Աֆղանստանում ԴԱԵՇ-ի մահաբեր գործողությունների ընդլայնումը և երկրի կառավարության թուլությունը պատճառ դարձան, որ այս խմբավորումը 2018 թվականին համաշխարհային ահաբեկչության ինդեքսով դառնա աշխարհի չորս ամենավտանգավոր ահաբեկչական կազմակերպություններից մեկը։

Թեև 2019-ի վերջին և 2020-ի սկզբին ԱՄՆ-ի  բանակը և Աֆղանստանի կառավարությունն այն ժամանակ հայտարարեցին ,որ այդ խմբավորմանը խիստ ճնշել են այդ երկրում, բայց Խորասանի ԴԱԵՇ-ի հետագա ահաբեկչական գործողությունները ցույց տվեցին, որ դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ  մի հավակնություն, և որ այս խմբավորումը արմատախիլ չի եղել:

Աֆղանստանի նախկին նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանիի օրոք տարբեր պատճառներով ԴԱԵՇ-ը ոչ միայն չկասեցվեց, այլեւ ահաբեկչական այս խմբավորման հարձակումների շրջանակն ընդլայնվեց:

Հենց այս պատճառով էր, որ Աֆղանստանում սուննի հեղինակավոր անձանց և ազդեցիկ հոգևորականների տարբեր հանդիպումներում նրանք բոլորն ընդգծեցին այդ երկրի կառավարության կողմից թաքֆիրական խմբավորումների, այդ թվում՝ ԴԱԵՇ-ի նկատմամբ  վճռական մոտեցում ցուցաբերելու  անհրաժեշտությունը: Նույնիսկ Աֆղանստանի որոշ սուննի հոգևորականներ կոչ արեցին այս երկրում ժողովրդական ապստամբություն կազմակերպել ԴԱԵՇ-ին ոչնչացնելու  համար:

2015-ից 2020 թվականներին Աֆղանստանում ԴԱԵՇ-ի հիմնական ծրագրերից մեկը ահ ու սարսափ տարածելն էր։ Հանաֆի Թալիբանի և վահաբիական ԴԱԵՇ-ի գաղափարական տարաձայնությունը եղել և մնում է այս երկու խմբավորումների միջև հակամարտության հիմնական պատճառը։ Թալիբանի մշակութային հարցով պաշտոնյաներից՝ Նաիմ ալ Հաղանին  մի  հարցազրույցի ընթացքում ասել է.« Իսլամական երկրները  գաղափարական  և կրոնագիտական  տեսանկյունից տարբերվում են սալաֆիներից և ԴԱԵՇ-ից, Աֆղանստանում մենք հետևում ենք Հանաֆիական կրոնին և որևէ կապ չունենք սալաֆիների և ԴԱԵՇ-ի հետ, նաև սալաֆիները և ԴԱԵՇ-ը Աֆղանստանում ժողովրդական  և կարևոր դիրք չունեն»։

Լուրջ տեսակետ կա, որ ԴԱԵՇ-ի գործունեությունն Աֆղանստանում հնարավոր չէր լինի ,եթե Մոհամմադ Աշրաֆ Ղանիի օրոք Աֆղանստանի ժամանակի կառավարության, անվտանգության համակարգի առնվազն որոշակի շրջանակներ, ինչպես նաև ամերիկացիներ աջակցություն չդրսևորեին:

2015 թվականին Աֆղանստանի Ազգային ժողովում Նանգարհար նահանգի պատգամավոր Զահեր Ղադիրը  երբ հայտարարեց, որ ԴԱԵՇ-ն այս նահանգում տեղաշարժվում է ուղղաթիռներով, և որ կառավարական որոշ շրջանակներ աջակցում են  ԴԱԵՇ-ի ահաբեկչական խմբավորմանը միանգամայն պարզ էր,և  ընդարձակ արտացուլում ունեցավ ԶԼՄ-ներում և Աֆղանստանի ժողովրդի շրջանում: Բայց Աֆղանստանի ժամանակի իշխանությունը միայն լռեց Զահեր Ղադիրի  դիրքորոշման դիմաց։

Քննարկումները պարզում են ,որ  ոչ Աֆղանստանի նախկին և ոչ էլ Թալիբանի ներկայիս կառավարություններում,Աֆղանստանում  ԴԱԵՇ-ի գործունեությունը ոչ միայն չի թուլացել, այլև նրանք օգտագործում են Աֆղանստանի տարածքը հարևան երկրների, այդ թվում՝ Իրանի և Պակիստանի դեմ հարձակումներ իրականացնելու համար։

Այս խմբավորումը, որն իրեն անվանում էր՝  Իսլամական պետություն - Խորասանի Վիլայաթի կամ Խորասանի ԴԱԵՇ(Իրաքի և Լևանտի իսլամական պետություն ԻԼԻՊ),ի սկզբանե իր հարձակումները կենտրոնացրել էր Աֆղանստանի շիաների դեմ , և սրանից երկու տարի առաջ (2021 թ.) երկու իրարահաջորդ շաբաթների ընթացքում տասնյակ շիաներ նահատակվեցին կամ վիրավորվեցին Ղանդուզ և Ղանդահար նահանգներում շիաների ուրբաթօրյա աղոթքի ընթացքում տեղի ունեցած  ոճրագործությունների ժամանակ:

ԴԱԵՇ-ի այս երկու ահաբեկչական հարձակումները Թալիբանի կառավարությանը ենթարկեցին համատարած քննադատության և բողոքի ցույցերի և ինչ-որ կերպ կառավարման ոլորտում թուլացրին այս խմբավորման դիրքերը Աֆղանստանի հասարակական կարծիքի մոտ: Թալիբանի կառավարության չափազանց թուլությունը՝ շիաների դեմ ԴԱԵՇ-ի կոտորածի ընթացքը  կասեցնելու հարցում այն դեպքում էր, երբ Թալիբանը, իշխանության գալուց հետո, պարտավորություն էր ստանձնել  ապահովելու  անվտանգությունը, հատկապես՝ փոքրամասնությունների համար:

Թեև Խորասանի ԴԱԵՇ-ի կարգախոսն էր՝ վերահսկողության տակ առնել Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աֆղանստանի, Պակիստանի և Իրանի մի մասը, սակայն այս խմբավորման գործողությունների մեծ մասը կատարվել է՝ Պակիստանում , Աֆղանստանում, այնուհետև Իրանում։ Այս առումով, անցած տարիների ընթացքում Աֆղանստանում և Պակիստանի որոշ սահմանային շրջաններում տեղակայված ԴԱԵՇ ահաբեկչական խմբավորումը ,այդ երկու երկրների տարածքներից մահացու և արյունալի հինգ հարձակումներ  է իրականացրել Իրանի տարածքում, և այդ հանցագործությունները կատարվել են տարածաշրջանի արաբական որոշ երկրների և ԱՄՆ-ի հովանավորությունների ու աջակցությունների ներքո: 

Խորասանի ԴԱԵՇ-ը համագործակցելով «Լաշքար-է Ջհանգվիի» նման խմբավորումների հետ, Իրանի հարավարևելյան սահմաններում՝ Բելուչեստան շրջանում ,բազմաթիվ գործողություններ է իրականացրել անջատողական նպատակներով:

Խորասանի ԴԱԵՇ-ի ահաբեկչական խմբավորման հարձակումներից են՝ 2017 թվականին Իսլամական խորհրդարանի և լուսահոգի Իմամ Խոմեյնիի սրբավայրի դեմ հարձակումները, 2018 թվականին Ահվազ քաղաքում Իրանի զինյալ ուժերի զորաշքերթի  դեմ հարձակումը, 2022 և 2023 թվականներին երկու անգամ հարձակում Շիրազում Շահչերաղ սրբավայրի դեմ ,նաև 2024 թվականի հունվարի 3-ին Քերման քաղաքում Դիմադրության ճակատի լեգենդար  հրամանատար նահատակ գեներալ  Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցի արարողությանը մասնակիցների դեմ տմարդի հարձակումը, մաս են կազմում Իրանում ԴԱԵՇ-ի ոճրագործական ու սև վկայականի:

Միայն Քերման քաղաքում ԴԱԵՇ-ի ահաբեկչական գործողության ժամանակ, որի պատասխանատվությունը նույնպես ստանձնեցին, այս խմբավորման երկու անդամներ , իրենց պայթուցիկ գոտիները պայթեցրել են գեներալ մայոր Սոլեյմանիի նահատակության տարելիցի հիշատակի արարողությանը ժամանակ, որի պատճառով նահատակվել են  է 94 հոգի և կան  տասնյակ վիրավորներ։

Հատկանշական է , որ 2014 թվականի վերջին Իրաքում և Սիրիայում ԴԱԵՇ-ի շեկավար  Աբու Բաքր ալ-Բաղդադին ,Պակիստանի քաղաքացիություն ունեցող Հաֆեզ Սայիդ Խանին նշանակեց , որպես Խորասանի ԴԱԵՇ-ի էմիր։Հաֆեզ Սայիդ Խանը նախապես  հավատարմության երդում էր տվել Աբու Բաքր ալ-Բաղդադիին մի քանի ծայրահեղական պակիստանցի  թալիբների հետ միասին: Աբու Բաքր ալ-Բաղդադին ,որպես Հաֆեզ Սաիդ Խանի տեղակալ նշանակեց Աբդոլ Ռաուֆ Քազեմին,ով Աֆղանստանի Թալիբան  շարժման մի ճյուղի ղեկավարն էր։

ԱՄՆ-ի հավակնությամբ ՝ Խորասանի ԴԱԵՇ խմբավորման առաջին ղեկավար Հաֆեզ Սաիդ Խանը 2016 թվականի հուլիսին այդ երկրի ԱԹՍ-ների թիրախ է դարձել: Ամերիկացիները հայտարարեցին, որ սպանել են նրան և այս խմբի 30-ից ավելի անդամների։Հաֆեզ Սաիդ Խանից հետո այս խմբավորման ղեկավարությունը ստանձնեց ԴԱԵՇ-ի ծայրահեղական անդամներից ՝ Աբդոլ Հասիբը։

Աբդոլ Հասիբը, ով դաժանության և վայրենության առումով ավելի հայտնի էր , քան Հաֆեզ Սաիդ Խանը և նրա տեղակալը, խումբը ղեկավարեց մինչև 2017 թվականը։Աբդոլ Հասեբի օրոք Խորասանի ԴԱԵՇ ահաբեկչական խմբավորման ամենակարևոր գործողությունը Քաբուլի զինվորական հիվանդանոցի վրա հարձակումն էր, որի հետեւանքով սպանվեցին ավելի քան 50 հոգի,և  հարյուրավորներ վիրավորվեցին։ Քաբոլի զինվորական հիվանդանոցի վրա հարձակումից հետո ,Աբդոլ Հասիբը սպանվեց Նանգարհար նահանգում հարձակման հետևանքով։ Աբդոլ Հասեբին փոխարինեց Աբուսիդը,ով ավելի ծայրահեղական  ​​ էր, և կարճ ժամանակով ստանձնեց այս խմբի ղեկավարումը , նա ևս սպանվեց խմբի նախկին ղեկավար Աբդոլ Հասիբի նման։ Խորասանի ԴԱԵՇ խմբավորման հաջորդ առաջնորդները շատ էլ ճանաչված չէին մինչև որ , խմբավորման ղեկավարությունը ստանձնեց  Ասլամ Ֆարուղին ։ Այս անձը, ով սերտ հարաբերություններ ուներ «Լաշքար-է-Թայբեյի», «Հաղանի» ցանցի և որոշ այլ ահաբեկչական խմբավորումների հետ, ձերբակալվել էր Թալիբանի  կողմից 2020 թվականի ապրիլին։ Ասլամ Ֆարուղիի ձերբակալությունից հետո 2020 թվականի հունիսին իշխանության եկավ ևս մեկ ծայրահեղական ահաբեկիչ, ով իրեն անվանում է Ալ-Շաբաբ ալ-Մոհաջեր:

Սանաոլլահ Ղաֆարին, ով ավելի հայտնի է Շահաբ Ալ-Մոհաջեր մականունով, ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 24-ին Քաբուլի հյուսիսում գտնվող Վալսովալի Շեքարդարե շրջանի մոտ և 2020 թվականից նշանակվել է Խորասանի ԴԱԵՇ-ի ամիր։ Ըստ լուրերի՝ նրա ընտանիքը Հնդկաստանից գաղթել է Աֆղանստան։ Ղաֆարին իր կրոնագիտական կրթությունը ստացել է Քաբուլում, իսկ մի քանի տարի անց Քաբուլի համալսարանի պոլիտեխնիկական քոլեջը ավարտել  է ինժեների կոչումով։

Սանաոլլահը 2010-ից 2012 թվականներին միացել է «Հաղանի» ահաբեկչական խմբավորմանը և մինչև իր հեռանալը 2015 թվականին վերածվել էր  դաշտային ահաբեկչի: ԴԱԵՇ-ի էմիրությունը ստանձնելուց հետո Սանաոլլահ Ղաֆարիի կամ Աշբաբ Ալ-Մոհաջերի ոճրագորղություններից  էին Քաբուլի միջազգային օդանավակայանի վրա հարձակումը, որն իրականացավ 2021 թվականի օգոստոսի 26-ին Աֆղանստանից տարհանման ժամանակ, որի ընթացքում սպանվեց առնվազն 182 մարդ,այդ թվում՝ 169 աֆղան խաղաղ բնակիչ։

Ավարտվեց «Խորասանի ԴԱԵՇ-ը, Աֆղանստանում ամերիկյան ահաբեկչության ի հայտ գալը» խորագրով հաղորդման առաջին մասը։ Հաջորդ թողարկման ընթացքում ավելի մանրամասն կպատմենք այս խմբավորման հանցավոր գործողությունների մասին։

 

 

Պիտակ