Փոդքասթ . Իրանցիների շրջանում (3-րդ էպիզոդ՝ Ընտանեկան և ընկերական միջավայր)
Իրանն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի տունն է: Եվ Իրանով աշխարհի հմայվածությունը նորություն չէ: Դարեր շարունակ աշխարհը հմայված է մի երկրով, որը տարբերվում է մյուս բոլոր երկրներից:
Բարև: Ներկայացնում ենք «Իրանցիների շրջանում» փոդքասթի 3-րդ էպիզոդը:
Նախորդ թողարկման ընթացքում խոսեցի իրանական տների սենյակների կառույցի մասին , դրանց բակերի ու բակում տեղակայված փոքրիկ ջրավազանների մասին:
Այս բաժնում կներկայացնեմ հույն ճանապարհորդ Սոֆիա Կոտլակիի հուշերն իրանցիների ընտանեկան, ընկերական շփումների մասին։
Ինչպես ասվեց նախորդ հաղորդումներում, Սոֆիան Իրան էր այցելել է հեղափոխությունից հետո՝ 80-ականներին, Իրան- Իրաք պատերազմի ավարտից 7 ամիս հետո։ Ճանապարհորդության մասին իր հուշերը Սոֆիան զետեղել է․ «Իրանցիների շրջանում» գրքում, որում ներկայացրել է իսլամական մշակույթն ու սովորույթները։
Փոդքասթի շրջջանակում մենք փորձում ենք ներկայացնել այն Իրանը, որ տեսել է Սոֆիա Կոտլակին։
Իրանցիների համար ընտանիքն ամենակարևոր միավորն է, ի տարբերություն արևմտյան որոշ հասարակությունների։ Այս մոդելն ավելի լավ ներկայացնելու համար, կարող ենք նկարել շրջանակների համակարգ, որոնք ունեն նույն կենտրոնը։ Կենտրոնին ամենամոտ շրջանակում գտնվում են ընտանիքի ամենամոտ անդամները։ Օրինակ ամուրիների դեպքում դա նրա ծնողներն են, քույրերն ու եղբայրները, իսկ ամուսնացած մարդու դեպքում՝ կինը/ամուսինը և երեխաները։ Հաջորդ շրջանակը ծնողներն են, քույրերն ու եղբայրները, վերջիններիս ընտանքիները, եթե ամուսնացած են, այնուհետև՝ հորեղբայրները, քեռիները, հորաքույրերն ու մորաքույրերն իրենց ընտանիքներով։
Ընտանքիը դարեր շարունակ կատարել է տարբեր գործառույթներ, որոնց մի մասն այսօր իրականացնում են ֆինանսական հաստատությունները, խնամքի կենտրոնները, ընտանեկան խորհրդատուները և նույնիսկ բժիշկները: Իրանական ընտանիքում ծագած յուրաքանչյուր խնդրի դեպքում դրա լուծման մեջ կարևոր ու առաջնային դերն ընտանեկան ու սոցիալական հարաբերություններինն է։ Օրինակ, եթե որևէ մեկին մեկ ամսով գումար է անհրաժեշտ, ինչ որ խնդիր լուծելու համար, այն կարող է պարտքով տալ զարմիկը։ Կամ եթե օրինակ փոքր երեխա ունեցող ամուսինները հրավիրված են հարսանիքի, երեխաներին կարող են խնամել նրանց բարեկամները։ Ամուսինների միջև առաջացած խնդրի լուծման համար կարելի է դիմել ընտանիքի ավելի տարեց անդամներից մեկին։ Երեխան մրսե՞լ է։ Հորաքույրը նրա համար հավով ապուր կպատրաստի, իսկ ճանապարհին կմտնի դեղատուն ու խոտաբույսերով թեյ կվերցնի իր հետ։ Ընտանիքի ու սոցիալական խմբերի դերն իրանական հասարակության մեջ այնքան կարևոր է, որ ցանկացած այլ երկիր մեկնած իրանցիներն անմիջապես գնում են այն խանութներն ու ռեստորանները, որոնց մասին դրական են արտահայտվել մյուս իրանցիները։
Ընկերների ու ծանոթների հետ իրանցիների հարաբերությունները նույնպես շատ հետաքրքիր են։ Ընտանիքն ու ընկերական շրջապատը, ծանոթների խումբն օգնում են մարդկանց ոչ միայն հոգեբանական առումով, այլ նաև գործերն ավելի հեշտ առաջ տանելու հարցում։ Ընտանեկան ու ընկերական այս շրջանակը հուսալի աջակցություն է ապահովում, որից կարելի է օգտվել անհրաժեշտության դեպքում։ Անհրաժեշտ է իմանալ, թե ով ինչ հարցում կարող է օգնել։ Օրինակ, երբ մենք որդուս համար դպրոց էիքն փնտրում, Հոսեյնի բարեկամուհին, ով աշխատում էր կրթության վարչությունում, օգնեց մեզ։ Նա նաև երաշխավորագիր տվեց մեզ՝ դպրոցում գրանցվելու համար։ Սակայն աջակցության այս ցանցը միայն հատուկ դեպքերի համար չէ։ Իրանցիներն իրենց ընտանիքի ու ընկերներին ներկայացնում են նաև իրենց ծանոթ դերձակներին, բժիշկներին կամ մասնավոր ուսուցիչներին։
Ընկերական շրջապատում պարտականությունները փոխադարձ են։ Յուրաքանչյուրն ում օգնել են, հետագայում ինքն էլ օգնելու է որևէ մեկին։ Սակայն այս «սոցիալական կրոնը» ոչ թե պարտավորություն է, այլ սոցիալական հարաբերությունների կարևոր բաղադրիչ։ Սոցիալական ինչ որ խմբի անդամ լինելու զգացողությունն իրանցիներին ապահովության ու միայնակ չլինելու զգացողություն է տալիս։
Պատմեմ մի հիշողություն՝ կապված խմբի ներսում ու դրանից դուրս իրանցիների հարաբերությունների հետ։
Մի օր Թեհրանի դեղատներից մեկում դեղատոմսը մեկնեցի վաճառողին։ Նա այդ պահին ջերմ զրույց էր վարում իր գործընկերոջ հետ և ինձ թվաց, որ քանի որ ինձ չի ճանաչում, անուշադիր է իմ նկատմամբ։ Հետո պարզվեց, որ այդպես չէր։ Մի փոքր անց, նա անխոս վերցրեց իմ դեղատոմսը և դեղերը փնտրելուն զուգահեռ, ժպտալով ողջունեց մի տղամարդու և հարցրեց, թե ինչով կարող է օգնել։ Տղամարդը բարևեց, ժպտաց ու կանգնեց հերթի վերջում։ Դեղատան աշխատակցուհին գտավ ու ինձ տվեց անհրաժեշտ դեղերը։ Նման իրավիճակում կարելի է մտածել, թե իրանցիները հյուրընկալ ու ընկերասեր չեն։ Սակայն հետո կհասկանաք, որ դա այդպես չէ։ Իրավիճակում, որում ես հայտնվել էի, տղամարդը դեղատան աշխատակցի ընկերական կամ ծանոթների շրջանակում էր, իսկ ես դուրս էի այդ շրջանակից։ Սակայն դա պատճառ չդարձավ, որպեսզի ինձ ավելի վատ, կամ տղամարդուն ավելի լավ սպասարկեն։
Ընկերական կամ ընտանեկան միջավայրում հարաբերություններն Իրանում, ինչպես արդեն ասացի, մտերիմ են ու հարգալից։ Սակայն այդ շրջանակից դուրս գտնվողը կարող է հայտնվել ներսում։ Երբեմն որևէ կարծիք կամ ընդհանուր հետաքրքրություն, կարող են «դրսի» մարդուն բերել «ներս» ու նրան դարձնել խմբի անդամ։
***
Այժմ, երբ լսեցինք Սոֆիայի կարծքն իրանցիների ընտենական ու ընկերական հարաբերությունների մասին, մնացեք մեզ, որպեսզի իմանանք նրա կարծիքն իրանցիների կոլեկտիվիզմի մասին։
Սոֆիան իր ուսումնասիրություններում հանգել է այն արդյունքի, որ մշակույթները հիմնված են երկբևեռ կապակցության վրա, որի բևեռներից մեկն անհատապաշտությունն է, մյուսը՝ կոլեկտիվիզմը և այն էլ ոչ թե քաղաքական, այլ խմբի հայեցակարգի մեջ։ Առաջին դեպքում սոցիալական սերտ հարաբերությունների շրջանակը դուրս չի գալիս ընտանիքից։ Նման հասարակության անդամները մտածում են միայն իրենց մասին և ընտրում այն խմբերը, որոնց ցանկանում են պատկանել։ Այս մշակույթն ամենաշատ տարածումն ունի ԱՄՆ-ում, Բրիտանիայում և Ավստրալիայում։
Մյուս կողմում հասարակություններն են, որոնք հիմնված են կոլեկտիվիզմի մշակույթի վրա։
Սոֆիայի կարծիքով, Իրանի հասարակությունն ավելի շատ այս մշակույթի կրողն է։ Իրանցիների ընտանեկան շփումներն արտացոլվում են նաև նրանց սոցիալական գործունեության մեջ, ինչպես նաև սոցցանցերում։ Երեխաները մինչև ամուսնանալը և երբեմն նաև դրանից հետո, ապրում են ընտանիքի հետ։ Նման հասարակության մեջ դժվար է պատկերացնել, որ չամուսնացած զավակը, կամ նույնիսկ ամուսնալուծությունից հետո, երբ ինքն արդեն ունի երեխաներ ու պատասխանատու է նրանց համար, ապրի առանձին։ Ամուսնալուծությունից հետո զավակը վերադառնում է հայրական տուն, մինչև նորից ամուսնանա, քանի որ զգացմունքային այն աջակցությունը, որի կարիքն այդ պահին նա ունի, կարող է ստանալ միայն ընտանիքում։ Անձի ինքնությունը որոշվում է ընտանիքում նրա ունեցած դերով։
Ընտանեկան հարաբերությունների կարևորության մյուս օրինակը ծերերի խնամքն է։ Իրանում ծերերի խնամքով զբաղվում են ոչ թե հատուկ այդ աշխատանքի համար վարձված դակայներն այլ հենց ընտանիքի անդամները։ Իսլամում ծնողներին խնամելը շատ է կարևորվում։ Դա չի նշանակում, որ օտարները չեն խնամում տարեցներին։ Պարզապես դա այլընտրանք է՝ նվազագույն օգտակարության գործակցով։
Շատերի համար ընտանիքում տարեցների առկայությունը ոչ միայն ավելորդ բեռ չի համարվում, այլ օրհնություն է։ Իսլամը շատ է կարևորում հարգանքը ծնողների նկատմամբ։ Ղուրանի «Ալ-Ասրա» սուրահը պատվիրում է քաղաքավարի ու հոգատար լինել ծնողների նկատմամբ և վիրավորական ու անհարգալից խոսքեր չասել նրանց։
Իսլամի մարգարե Մուհամմադն ասել է․ «Իմ ժողովրդի տարեցների նկատմամբ հարգանքը հարգանք է իմ նկատմամբ»:
Շարունակելով խոսել իր հետազտության մասին, Սոֆյա Կոտլակին ասում է․ «Իրանական մշակույթի մասին հետազոտության ընթացքում ավելի շատ պատկերացում կազմեցի սոցիալական խմբերի կարևորության մասին։ Իրանցիների մշակույթում կայն այնպիսի դրական հասկացություններ, ինչպես՝ պատասխանատվությունը, անձնուրացությունը, համագործակցելը, միասնականությունը։ Իսկ եսասիրությունը և անհատապաշտությունն այս հասարակության մեջ դատապարտելի ու բասացական երևույթներ են համարվում և բացասաբար են գնահատվում: Իրանցիները համոզված են, որ ընտանիքը հասարակության մեջ գոյություն ունեցող լավ ու վատ երևույթների մի մասի աղբյուրն է։ Օրինակ՝ լավ դաստիարակված երեխաները կդառնան պատասխանատու ու սոցիալական մարդիկ և իրենք էլ նույն կերպ կդաստիարակեն իրենց երեխաներին։ Իսկ կոպիտ, անպատասխանատու, եսասեր, ուրիշների նկատմամբ անզգույշ և սոցիալական պատասխանատվությունից զուրկ երեխաները ճիշտ չեն դաստիարակվել:
Ընտանիքի կարևորությունն Իրանում նկատելի է նաև ԶԼՄ-ներում, այդ թվում՝ հեռուստատեսության մեջ, որը շատ սիրված է։ Որպես օրինակ, ծառայությունների կամ զվարճանքի կենտրոնների գովազդից բացի, գեղեցիկ ընտանիքի մոդելն օգտագործվում է նաև բիզնեսի, առևտրի և այլ ոլորտների վերաբերյալ գովազդային հոլովակներում։ Դրանցում ներկայացված ընտանիքները մեծ են ու երջանիկ և այնտեղ կան նաև տատիկներ ու պապիկներ։
Ավարտվեց « Իրանցիների շրջանում» փոդքասթի հերթական թողարկումը։
Դուք կարող եք հետևել մեզ նաև սոցցանցերում Ֆեյսբուքում, թվիթերում, թելեգրամում և ինստագրամում, հետևյալ հղումներով՝
facebook.com/parstoday.arm
twitter.com/radio_armenian
t.me/parstoday_arm
instagram.com/parstodayarmenian
Մի քանի օրից փոդքասթի տեքստը կտեղադրվի ռադիոյի կայքում՝ parstoady.ir/hy հասցեով:
Կարող եք նաև ուղարկել մեզ ձեր կարծիքները էլեկտրոնային փոստով,որի հասցեն է Armenianradio@ ws.irib.ir
Ուրախ կլինենք լսել ձեր կարծիքներն իսլամական հեղափոխության վերաբերյալ։
Եթե այս փոդքաստի բովանդակությունը ձեզ հետաքրքիր էր, խնդրում ենք այն տարածել ձեր ընկերների սոցիալական էջերում։
Շնորհակալ եմ մեզ հետևելու համար։ Մնացեք խաղաղությամբ։