Հոլիվուդ Քաթ(1)
«Հոլիվուդ Քաթ »(Hollywood Cut) հաղորդաշարը հիմնված է համանուն խորագրով վավերագրական ֆիլմի վրա, որի նպատակն է վերլուծել այն իրանաֆոբիայի նախագիծը, որը հետապնդվում է տարածաշրջանում ԱՄՆ-ի և Ղոդսն օկուպացրած ռեժիմի կողմից։ Այն մշակվել է Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության Արտասահմանյան բաժնի ռադիոներում հեռարձակվելու համար։
Հարկ է նշել, որ այս վավերագրական ֆիլմը պատրաստվել է Իրանի «Press TV» հեռուստաալիքի կողմից և վերջին երկու-երեք տարիների ընթացքում հեռարձակվել է արտասահմանյան բաժնի որոշ այլ հեռուստաալիքներով, ինչպիսիք են «Hispan TV»-ն և «Al-Kowsar»-ը:
Այսօր հաղորդագրությունների փոխանակումը համարվում է սոցիալական և քաղաքական հզորության հիմնարար գործոններից մեկը, և աշխարհը վերջին տասնամյակների ընթացքում թեւակոխել է նոր փուլ, որը կոչվում է մեդիա պատերազմ: Այս ժամանակաշրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգները լայնածավալ ջանքեր է գործադրել համաշխարհային համակարգը միակողմանի դարձնելու և այլ հասարակություններում ամերիկյանացման նախագիծը տարածելու գործում։ Ամերիկյան լրատվամիջոցները, հատկապես հոլիվուդյան կինոն, դարձել են այս նախագծի հիմնական և ամենատարածված գործիքը ամերիկյան քաղաքական գործիչների նպատակներն իրականացնելու համար։ Այդ նպատակներից մեկն էլ իրականության փոխարեն կեղծիքների ու ստերի ներկայացնումն է, ինչը հանգեցրել է պատմության խեղաթյուրմանը և որոշակի պատմական փաստերի՝ գլխիվայր շուռ տված ներկայացնելուն: Այս առումով նկարահանվել են ֆիլմեր, որոնցում խորամանկ մեթոդներով պատմությունը ներկայացվում է գլխիվայր։ Այս պատմության մեջ իրանաֆոբիայի ալիքը շատ է տարածվել արևմտյան լրատվամիջոցներում և հատկապես Հոլիվուդում։
Իրանաֆոբիայի պրոպագանդան, որը արևմտյան պաշտոնական լրատվամիջոցները սկսել են վերջին երեք տասնամյակների ընթացքում և որպես պատրվակ են դարձրել այս երկրի դեմ ռազմական գործողությունների և պատժամիջոցների օրինականացման համար, կարելի է վերլուծել երեք փուլով. Առաջին փուլը սկսվեց 80-ականներին, որն ամբողջությամբ ուղղված էր Իրանի դեմ, որտեղ տարբերություն չէր դրվում հասարակ մարդու և իշխանության միջև։ Այս ժամանակաշրջանում Իրանը ներկայացվում էր որպես սպառնալիք տարածաշրջանի կայունության և Արևմուտքի շահերի համար։ Իրանցիները ներկայացվում էին որպես նողկալի, տգեղ, խորամանկ, դաժան և ծայրահեղական մոտեցումներով պատանդառու ահաբեկիչներ, որոնք արժանի չէին արևմտամետ Փահլավիների դինաստիայի իշխանությանն ու ոտքի էին կանգնել այս ռեժիմի դեմ: Իրանաֆոբիայի այս ալիքում իրանցիները ներկայացվում էին որպես վտանգավոր և ատելի մարդիկ, որոնց պետք է վերացնել ամեն կերպ, նույնիսկ՝ օգտագործելով Սադամի քիմիական ռումբերը։ Բեթի Մահմուդիի «Առանց իմ դստեր, երբեք» խորագրով գիրքը, որը հետագայում վերածվեց համանուն ֆիլմի՝ «Իրանի ռմբակոծում, ռմբակոծում» երգի հետ մեկտեղ հակաիրանական քարոզչության վառ օրինակներ էին։
Իրանաֆոբիայի երկրորդ փուլը մեկնաարկեց 90-ականների վերջին։ Հետհեղափոխական ժամանակաշրջանում իրանցի գաղթականների առաջին սերունդը կարողացավ ավելի լավ պատկեր ներկայացնել իրանական հասարակության ու մշակույթի մասին իրենց ընդունող երկրներում: Ստեղծվել էին նաև մի շարք քաղաքական և հասարակական շարժումներ, որոնք վկայում էին Իրանի ժողովրդի կենսունակության ու հոգևորության մասին։ Այս պատկերները խիստ հակասություն ունեին Իրանի դեմ ստեղծված կեղծ պատկերացումների հետ։ Արդյունքում, իրանաֆոբիայի պրոպագանդան սկսեց փոխվել, և նողկալի ու դաժան իրանցի ահաբեկիչները հանկարծ դարձան արևմտամետ լիբերալներ, որոնք գտնվում են Իսլամական Հանրապետության ռեժիմի դամոկլյան սրի տակ և սպասում են Արևմուտքի օգնությանը։ Այս իրավիճակում արևմտյան վերլուծաբանները տարբեր տեսություններ են ներկայացրել, այդ թվում՝ Իրանն ապրում է մութ դարաշրջանում, և Արևմուտքը ճնշման տակ է նրանց օգնելու համար, որպեսզի նրանք անցնեն այս ժամանակաշրջանը՝ հասնելով տրամաբանության ու լուսավորության։ Կառավարության և ժողովրդի միջև կարծիքների տարբերությունը ևս լավ պատրվակ էր տնտեսական և քաղաքական լարվածություն ստեղծելու համար, որը Իրանի դեմ ռազմական ուժի կիրառմանը զուգահեռ, պետք էր ուշադրության արժանանար այսպես կոչված Իրանի լիբերալ քաղաքացիներին աջակցելու համար։ Իրանաֆոբ պրոպագանդայի վառ օրինակ էր «Իրանիում» վավերագրական ֆիլմը։
Երրորդ փուլը, որը կապված է վերջին մի քանի տարիների հետ, նոր մոտեցում է ցուցաբերում Իրանաֆոբիայի պրոպագանդայի գործում։ Այս փուլում իրանցիները ոչ 80-ականների ատելի, հետամնաց ու ծայրահեղական ահաբեկիչներն են, ոչ էլ արևմտամետ լիբերալ քաղաքացիները, ովքեր ցանկանում են Արևմուտքի կողմից պատժամիջոցներ և Իրանի հաշվարկված ռմբակոծումը՝ իրենց ազատությունը վերականգնելու համար։ Իրականում իրանցիները վերապատրաստված թշնամիներ են, ովքեր ոտքի են կանգնել՝ ձգտելով իրենց կայսրությանն ու փառավոր անցյալին, և այդպիսով նրանք լուրջ վտանգ են ներկայացնում այլ հասարակությունների համար: Այս անգամ Իրանը նման է նացիստական Գերմանիային, և փորձում է վերականգնել Պարսկական կայսրությունը, Սեֆյանների կայսրությունը և շիա-արիական քաղաքակրթությունը։ Իրանցիները ինքնահավան, ռասիստ, ռասայական գերակայության կողմնորոշումներով, բռնի և ծավալապաշտական նկրտումներով մարդիկ են: Հետաքրքիրն այն է, որ այս նոր մոտեցման շրջանակներում այս թշնամուն վերացնելու միակ միջոցը նույն հին առևտրային պատժամիջոցներն են ու ռազմական գործողությունների կիրառումը։
Հետազոտող Մեհդի Դարյուշ Նազեմ ալ-Ռոայան ասում է. «Հոլիվուդյան արտադրությունները չեն արտացոլում Իրանի իրավիճակն ու իրականությունը․ Մշակութային շեշտադրումները սխալ են, գենդերային շեշտադրումները ճիշտ չեն և պարզապես կարծրատիպային են, քաղաքական շեշտադրումները նույնպես ճիշտ չեն։ Իհարկե, պատկերացումներում խնդիրներ կան, քանի որ հոլիվուդյան սցենարներում հիմնականում իրանցիները բացասական կերպարներ են: Սա վտանգավոր ձև է ազգը պատկերելու համար։ Բայց դա միայն Իրանը չէ։ Եթե դիտարկենք հոլիվուդյան բոլոր բլոկբաստեր ֆիլմերը, որոնցում կա Իրանը կամ ամերիկյան պատերազմական գործողությունների տեսարան, օրինակ, Վիետնամը կամ Աֆղանստանը, ապա դուք կտեսնեք, որ ամեն ինչ սխալ է պատկերված, և ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։ Օրինակ Marvel-ի կամ Transformers-ի բոլոր ֆիլմերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն ունի ռազմաբազաներ Չինաստանում և Ռուսաստանում, կամ որ ԱՄՆ-ի միջուկային զենքերը գտնվում են ՄԱԿ-ի վերահսկողության տակ, և բազմաթիվ այլ բաներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Դրանց նպատակը ընկալումների կառավարումն է: Պետք է հիշել, որ ֆիլմերը շատ լավ միջոց են ներկայացնելու հերոսին, չար ուժին և իրական աշխարհում քաղաքական նպատակները։ Դիտելով այս ֆիլմերը, մարդիկ ունենում են պայմանավորված մոտեցումներ։ Այդ իսկ պատճառով դրանք ֆիլմեր են, որոնք իրանցիներին ու ռուսներին ներկայացնում են որպես վտանգավոր ազգեր։
«Փրկիր մեզ չարիքից» արտադրությունը վերջին տասնամյակում Հոլիվուդի նկարահանած ֆիլմերից է՝ իրանաֆոբիան և իսլամաֆոբիան քարոզելու և տարածելու համար։ 2014 թվականի հուլիսին էկրան բարձրացած այս ֆիլմը նկարահանվել է ռեժիսոր Սքոթ Դերիքսոնի կողմից։ 118 րոպեանոց այս ֆիլմի պատմությունը պտտվում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի մի քանի զինվորների շուրջ, ովքեր 2010 թվականին բախվում են իրաքցի ապստամբների հետ։Արմավենու այգում թշնամու դեմ կռվելու ընթացքում մի քանի րոպե տևողությամբ կրակահերթի հետևանքով, ողջ են մնում միայն երեք ամերիկացիներ, ովքեր հետագայում մի սառը նկուղ են գտնում։ Սառը նկուղը մտնելուց հետո նրանցից մեկը զարմանում է՝ տեսնելով պատի վրայի նկարչություններն ու գրությունը, քանի որ օգտագործված տառերը օտար լեզվի են պատկանում։ Ուշագրավն այն պահն է, երբ մոտիկից է ցուցադրվում պատի վրայի տեքստերը, որոնք շատ նման են պարսկական այբուբենին, բայց իրականում լատիներեն են։ Ի վերջո, պատմությունը ներկայացվում է այնպես, որ հանդիսատեսին ցույց տա, որ նույնիսկ հին Իրանում, որն ընդգրկում էր Բաբելոնը կամ այսօրվա Իրաքը, իրանցիները ձգտում էին չարիք մտցնել այս աշխարհ, այլ խոսքով, այն փորձում է հանդիսատեսին հավատացնել, որ նրանք եղել են սատանայի հետևորդներն ու երկրպագուները:
Այն, ինչ ներկայացված է այս ֆիլմում, ամենավատ մեղադրանքն է, որ կարելի է վերագրել Իրանին, քանի որ ֆիլմի սկզբնական տեսարանը ցույց է տալիս իսլամական մի երկիր, սակայն ռեժիսորը ֆիլմի գագաթնակետը ձևավորում է Իրաքում մնացած պարսկական փորագրությունների հիման վրա և փորձում է, իրանաֆոբայի ու իսլամաֆոբիայի դրվագների կիրառմամբ, ոչնչացնել Իրանի և իսլամի իմիջը հանրային գիտակցության մեջ:
Թվում է, թե Ամերիկայի համար շատ կարևոր է օգտագործել ցանկացած միջոց, հատկապես տեղեկատվական մեթոդները՝ Հոլիվուդը, լրատվամիջոցները, հանրամատչելի մշակույթը, ինչպես նաև իր և իր դաշնակից երկրների բնակիչների երևակայությունը՝ արդարացնելու և լեգիտիմացնելու իր դիրքորոշումը, արտաքին քաղաքականությունը և նրա նոր ռազմական դոկտրինը, և այս շրջանակներում այս երկրի համար շատ կարևոր է, որ Իրանը և ոչ միայն Իրանը, այլև Ռուսաստանը, Չինաստանը, Կուբան, Վենեսուելան, Հյուսիսային Կորեան ներկայացվեն որպես վտանգավոր երկրներ։ Այս երկրներին այս կերպ պատկերելը միջոց է արդարացնելու Միացյալ Նահանգների թշնամական քաղաքականությունը և հատկապես այն, ինչ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն անվանում է հարկադրական դիվանագիտություն: ԱՄՆ-ն օգտագործում է այն ամենը, ինչ կարող է՝ պատկերացումները կառավարելու համար։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ում կա այն ընդհանուր համոզմունքը, որ Իրանը ահաբեկչության հովանավոր է կամ հետամնաց միջնադարյան վայր, որը ղեկավարվում է բռնակալների կողմից, ովքեր ցանկանում են նվաճել աշխարհը կամ այն վերադարձնել միջնադարեր։ ԱՄՆ-ում նման պատկերացումների աղբյուրը «Փրկիր մեզ չարիքից» կինոյի պես ֆիլմերն են։ Ահա թե ինչու, երբ ամերիկացի կամ արևմտյան երկրների քաղաքացիներից շատերը այցելում են Իրան, նրանք ցնցվում են, քանի որ այն, ինչ իրենց ասել են, բոլորովին տարբերվում է Իրանի իրականությունից, և դա պատճառ է դառնում, որ նրանք ենթագիտակցաբար կասկածի տակ դնեն իրենց երկրի քաղաքականության մեծ մասը։