Ընտրությունները՝ ԻԻՀ Սահմանադրության տեսանկյունից
Ընտրելու իրավունքը և ճակատագիրը որոշելու իրավունքը ԻԻՀ Սահմանադրության ամենահիմնարար սկզբունքներից են։
Մարդու իրավունքները քաղաքական համակարգերի կարևորագույն հիմքերից են, որոնց մասին նշվում է յուրաքանչյուր երկրի Սահմանադրության մեջ։
ԻԻՀ Սահամանդրության մեջ ժողովրդի իրավունքին անդրադառնում է երրորդ հոդվածը։ Այն ներառում է քաղաքացիական իրավունքի և սոցիալական ազատությունների տեսակներն ու սահմանները։
Այս հաղորդման ընթացքում կքննարկենք Իրանի Սահմանադրության երրորդ գլխով սահմանված ամենակարևոր իրավունքներն ու ազատությունները։
Օրենքի առջև բոլորի հավասարության իրավունքը՝ անկախ գույնից, ռասայից, լեզվից, հավասար իրավունքներից օգտվելու իրավունքը, տղամարդկանց ու կանանց հավասար պաշտպանությունն օրենքով և նրանց իրավունքն օգտվել մարդկային, քաղաքական, տնտեսական և մշակութային իրավունքներից՝ իսլամական չափանիշներին համապատասխան, անվտանգության և անձեռնմխելիության իրավունքից օգտվելու հնարավորությունը՝ կյանքի, ունեցվածքի, բնակարանի և աշխատանքի առումով, լրտեսությունից պաշտպանվելու իրավունքը, անվտանգության ու դատական ոլորտում արդարացման, խոշտանգումների, վիրավորանքների ու հարձակման չենթարկվելու իրավունքը, խոսքի, գրի և մամուլի ազատության իրավունքը՝ իսլամում սահմանված շրջանակներում, խմբային ազատություններից օգտվելու իրավունքը, որը ներառում է անդամակցություն կուսակցություններին, համայնքներին, քաղաքական և առևտրային միավորումներին և իսլամական միավորումներին, երթերին մասնակցելու ազատություն, մտքի և հավատքի ազատություն, աշխատանքի և զբաղմունքի ընտրության ազատությունը, սոցիալական ապահովության իրավունքը, անվճար կրթության իրավունքը, կարիքին համապատասխան բնակարան ունենալու, բնակության վայր ընտրելու իրավունքը, դատական հայց ներկայացնելու և իրավասու դատարաններ դիմելու և փաստաբան ընտրելու իրավունքը։
Ինչպես բոլոր ժողովրդավարական երկրներում, Իրանի Սահմանադրությունը նույնպես սահմանում է երկրում իշխող քաղաքական սկզբունքները, կառավարման կառուցվածքը, հիերարխիան, դիրքն ու սահմանները և սահմանում ու երաշխավորում է երկրի քաղաքացիների իրավունքները։ Սահմանադրության մեջ հատուկ տեղ ունի ժողովրդի ընտրության և սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը։ Ընտրության և սեփական ճակատագիրը որոշելու իրավունքն աշխարհում մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից է։ Սահմանադրության վեցերորդ հոդվածի համաձայն՝ երկրի գործերը պետք է կառավարվեն, որպես հիմք ընդունելուվ հասարակության կարծիքը։ Իսկ հասարակությունն իր կարծիքը հայտնում է ընտրությունների միջոցով, որոնք ներառում են նախագահի, իսլամական խորհրդարանի, տարբեր խորհուրդների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեները։
ԻԻՀ ընտրական համակարգի համաձայն՝ իսլամական համակարգի երկու ամենակարևոր պաշտոնյաները՝ նախագահը և հոգևոր առաջնորդն ընտրվում են ժողովրդի ուղղակի և անուղղակի քվեարկությամբ։
Իսլամական խորհրդարանի ընտրություններն անցկացվում են ժողովրդի ուղղակի մասնակցությամբ։
Առաջնորդության բանիմացների խորհուրդը նույնպես ազդեցիկ և կարևոր որոշումներ ընդունող կառույց է, որի անդամներն ընտրվում են քաղաքացիների ուղղակի քվեարկությամբ, 8 տարի ժամկետով։ Խորհուրդը պատասխանատու է առաջնորդի ընտրության, ղեկավարին պաշտոնանկ անելու և Սահմանադրության հիմամբ վերահսկողություն իրականացնելու համար: Առաջնորդի ընտրության իրավունքը սահմանված է ԻԻՀ Սահմանադրության 107-րդ հոդվածով։ Ըստ այդ հոդվածի՝ Առաջնորդության բանիմացների խորհրդի անդամները, 5-րդ և 109-րդ հոդվածների համաձայն, քննարկելով թեկնածուների իրազեկվածությունն իրավագիտության և հասարակական-քաղաքական խնդիրների մասին, նրանց ժողովրդականությունը, կամ 109-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունը, ընտրում են առաջնորդին։ Եթե բոլոր թեկնածուները գտնվում են հավասար կարգավիճակում, ընտրվում է նրանցից մեկը։
Սահմանադրության 111-րդ հոդվածով սահմանված Առաջնորդության բանիմացների խորհրդի պարտականություններից մեկը՝ առաջնորդության համար անհրաժեշտ պայմանների առկայությունը վերահսկելն է։ Առաջնորդին ընտրելուց հետո, այս խորհուրդը շարունակում է վերահսկել նրա աշխատանքը և կառավարման ձևը։ Եթե առաջնորդը չի կատարում իր պարտականությունները կամ նրա մոտ բացակայում է առաջնորդությունը շարունակելու պայմաններից մեկը, խորհուրդը հեռացնում է նրան։
Սահմանադրությամբ սահմանված՝ ժողովրդի կողմից երկրի կառավարմանը մասնակցելու իրավունքի հաջորդ դրսևորումն իսլամական խորհրդարանի անդամների ընտրությունն է։ Իսլամական խորհրդարանն Իրանի Սահմանադրությամբ սահմանված եռյակ ուժերից մեկն է, որն ունի օրենսդիր գործառույթ։ Խորհրդարանի պատգամավորներն ընտրվում են ժողովրդի ուղղակի քվեարկությամբ և 4 տարի ժամկետով։
Սահմանադրության 69-րդ հոդվածի համաձայն՝ իսլամական խորհրդարանի նիստերը պետք է լինեն դռնբաց, իսկ դրա մասին ամբողջական հաշվետվությունը՝ պետք է ներկայացվի ռադիոյի և պաշտոնական թերթի միջոցով։
Արտակարգ իրավիճակներում, եթե դա պահանջում է երկրի անվտանգությունը, նախագահի, նախարարներից մեկի կամ տասը պատգամավորների առաջարկով, խորհրդարանում կարող է անցկացվել փակ խորհրդակցություն։ Նման նիստերի ընթացքում կայացված որոշումները վավեր են, եթե հաստատվում են Առաջնորդության բանիմացների խորհրդի ներկայությամբ և պատգամավորներից ¾-ի կողմից։ Դռնփակ նսիտերի մասին հաշվետվությունները հանրությանը ներկայացվում են Արտակարգ իրավիճակի չեղարկումից հետո։ Քանի որ Սահմանադրության 69-րդ հոդվածը սահմանում է ժողովրդի դերը երկրի գործերի կառավարման մեջ՝ ընտրությունների միջոցով, հետևաբար, հասարակությունը պետք է տեղեկացված լինի խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների և հաստատված որոշումների մասին։
Իսլամական խորհրդարանի իրավասություններից է նաև նախագահի կողմից առաջարկվող նախարարների որակավորման հաստատումը և նրանց անվստահություն հայտնելը։ Դա վկայում է երկրի գործերում այս կառույցի կարևոր դերակատարության մասին։
ԻԻՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորներն ազատ են արտահայտելու իրենց կարծիքը և չեն կարող քրեական պատասխանատվության ենթարկվել արտահայտած կարծիքի կամ քվեարկության պատճառով։ Այս հոդվածով սահմանվում է, որ պատգամավորներն ազատ են պաշտպանելու ժողովրդի իրավունքներն ու երկրի ազգային շահը և նրանց նկատմամբ չի կարող կիրառվել որևէ իրավական սահմանափակում։
Վերջերս, ժողովրդի բազմամիլիոնանոց մասնակցությամբ իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձը նշած Իրանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին։ Ընտրությունները կկայանան մարտի մեկին։ Այդ օրն իրանցիները կընտրեն իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի պատգամավորներին և Առաջնորդության բանիմացների խորհրդի 6-րդ շրջանի անդամներին։
Հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված երթին ժողովրդի բազմամիլիոնանոց մասնակցությունը ցույց տվեց, որ չնայած թշնամու պատժամիոջցներին, իրանցիները շարունակում են հավատարիմ մնալ իսլամական հեղափոխության սկզբունքներին ու գաղափարներին։
Եվ ընտրությունների օրը նույնպես Իրանի խելացի ժողովուրդն իր ներկայությամբ կիրացնի սեփական ճակատագիրը որոշելու իր իրավունքը և պայծառ ապագա կապահովի երկրի համար։