Ապրիլ 13, 2024 12:48 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք «Ուժային կենտրոնները արաբական ծոցի նահանգներում» գրքի տպագրմանն  ու հրատարակմանը, ինչպես նաև Պարսից ծոցի անվանումը խեղաթյուրելու առումով արաբական որոշ երկրների ջանքերին:

 

Վերջին տարիներին ,արաբական որոշ երկրներ փորձել են իրենց պաշտոնական ու անպաշտոն գրառումներում  խեղաթյուրելով Պարսից ծոցի անվանումը ,Պարսից ծոցի անվան փոխարեն օգտագործել կեղծ և խեղաթյուրված ՝արաբական ծոց անվանումը: Սակայն Պարսից ծոցի փոխարեն այս բառառակապակցությունն օգտագործելու ծրագիրը պատմական առումով և աշխարհագրական տեքստերի, փաստաթղթերի, ատլասների ու քարտեզների հիմամբ,  բացահայտ  կեղծիք է։

Պարսից ծոցը ,ջրային մի  տարածք է 237,473 քառակուսի կիլոմետր տարածությամբ ,որը գտնվում է Օման ծովի երկայնքում ,և Իրանի ու  Արաբական թերակղզու միջև: Պարսից ծոցը «Մեքսիկական»ծոցից եւ «Հադսոն»-ի ծոցից հետո ,աշխարհի երրորդ մեծ ծոցն է համարվում: Պարսից ծոցի մի կողմում ,գտնվում է Իրանի իսլամական Հանրապետությունը ,իսկ մյուս կողմում Իրաքը,Քուվեյթը,Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Օմանը, Կատարը և Էմիրությունները: Այս ջրային տարածքի պատմական անվանումը,միշտ շաղկապված է եղել Իրանի անվանումների հետ և տարբեր լեզուներում ,«Պարսից ծոց»-ը թարգմանվել է «Ֆարս ծով և Փարս ծով»: Նաև միջազգային բոլոր փաստաթղթերում ու կազմակերպություններում  դրա պաշտոնական անվանումը«Պարսից ծոց »է և Միջազգային Ջրագրական կազմակերպությունը այս ծոցը անվանակոչելու համար օգտագործում է «Իրանի ծոց»անվանումը ,որը համազոր է (Պարսից ծոց)-ին:

Անցյալ մեկ դարվա ընթացքում ,Մեծ Բրիտանիան ,Պարսից ծոցի հարավային ափին իշխելու և այդ տարածքները Իրանի իշխանությունից անջատելու  նպատակով,Պարսից ծոցի համար օգտագործել  է արաբական ծոց կեղծ անվանումը: Պարսից ծոցի անվանման շուրջ առաջին բանավեճը վերադառնում է 1916-ին :Այդ տարի  որոշ պատմաբաններ գումարներ ստանալով ,մտադիր էին խեղաթյուրել պատմությունը ,սակայն չհաջողեցին: Այնուհետ 1946 թվականին  արաբ ազգայնականները ,վիճարկման  ենթարկեցին «Փարս ծով»-ի անունը և արաբական ծոցի առաջին շշուկները սկսվեց: Սակայն քանի որ պատմական բոլոր գրքերում և փաստաթղթերում օգտագործվել էր Պարսից ծոց անվանումը, ձախողեցին նաև այդ ջանքերը: 1960 թվականին, պանարաբական մտայնությամբ Եգիպտոսի ղեկավար Ջամալ ԱբդոլՆասերը , օգտագործեց արաբական ծոց կեղծ անվանումը: Նա դիմեց արաբական բոլոր երկրներին ,որ արաբական ծոց կեղծ անվանումը օգտագործեն Պարսից ծոց անվան փոխարեն: Սակայն այդ ձախողված ջանքերով հանդերձ ,աշխարհի տարբեր երկրներ այս ջրային ուղու համար նույնությամբ օգտագործում են Պարսից ծոց ավանդական ու հիմնական անվանումը: ՄԱԿը ևս մինչ օրս երեք անգամ 1971-ին,1984-ին եւ 1990-ին պաշտոնական փաստաթղթեր հրապարակելով , Իրանի հարավային ջրային ճանապարհի և Արաբական թերակղզու արևելյան հատվածի պաշտոնական և անփոփոխ անվանումը հայտարարել է «Պարսից ծոց»։

Արաբական ազգայնականությունը և արաբական որոշ ղեկավարների,հատկապես Եգիպտոսի  և Իրաքի  անցյալ տասնամյակների հակաիրանական քաղաքականությունները ,այն ջանքերից են եղել ,որոնք փորձում էին արաբական ծոցի կեղծ անվանումը օգտագործել Պարսից ծոցի փոխարեն: Կա այն տեսակետը ,որ արաբական որոշ երկրներ ,Պարսից ծոցի կեղծ անվանումը արծարծելով նպատակ  ունեն չարագործություն անել ,Իրանի տարածքային ամբողջականության դեմ: Այս դավադիր սցենարը տարածաշրջանային արաբ դերակատարների դրդապատճառներից ու նպատակներից բացի , արտատարածաշրջանային որոշ դերակատարների շրջանում ունի նաև իրավական և քաղաքական համատեքստ:

Պարսից ծոցի ռազմավարական և աշխարհաքաղաքական կարևորությունը ,տարածաշրջանում Իրանի հարաճուն հզորացումը ,ի մասնավորի գիտական նվաճումներին  և արդիական տեխնոլոգիային հասանելիության առումով ,պատճառ են դարձել ,որ արաբ որոշ շեյխեր ԱՄՆ-ի աջակցությամբ փորձեն իրենց  մտացածին ու անորոշ հարցերով, այդ թվում՝ արաբական ծոցով , շեղել Իրանին զարգացման ճանապարհից։ Ավելի քան անցյալ մեկ տարվա ընթացքում արաբական որոշ երկրներ ջանքեր են իգործ  դրել ,որպեսզի գիրք հրատարակելով վերականգնեն իրենց ձախողած քաղաքականությունը Պարսից ծոցի փոխարեն արծարծելով  ,արաբական ծոցը: Սա այն դեպքում, երբ նախկինում ևս  ապարդյուն է մնացել պատմաբաններին գայթակղելու քաղաքականությունը՝ որպեսզի «արաբական ծոց»  բառակապակցությունը օգտագործեն այս միջազգային ջրային ճանապարհի պատմությունը խեղաթյուրելու համար: Պարսից ծոցի անվանումն օգտագործվել է բազմաթիվ միջազգային փաստաթղթերում, ատլասներում ու քարտեզներում, ինչպես նաև աշխարհահռչակ որոշ գրքերում։Այն հեղինակավոր ատլասներից, որոնցում հիշատակվում է Պարսից ծոցը, կարելի է ակնարկել՝  Անաքսիմանդրի աշխարհի քարտեզին, Հեկատեոսի աշխարհի քարտեզին և Պտղոմեոսի աշխարհի քարտեզին։ Հատկանշական է ,որ  ավելի քան 100 պատմական քարտեզներում, Բրիտանիայի կառավարության արխիվում գտնվող ավելի քան 3500 փաստաթղթերում, ինչպես նաև ավելի քան 1000 ոչ իրանական փաստաթղթերում, աշխարհաշրջիկների  300 ուղեգրություններում, ՄԱԿ-ի ավելի քան 18 փաստաթղթերում, արաբերենով 100 քարտեզներում և փաստաթղթերում և աշխարհի ավելի քան 250 պատմական ատլասներում օգտագործված է Պարսից ծոցի անվանումը։

Ուսումնասիրելով «Իրանի պատմական պայմանագրերի ժողովածու» գիրքը՝ պարզվում է , որ Պարսից ծոցի անվանումն օգտագործվել է առաջին և երկրորդ հազարամյակից մինչև կես դար առաջ առնվազն 30 պատմական պայմանագրերում: 2004 թվականին National Geographic հանդեսի համարներից մեկում մի քարտեզ էր  հրապարակվել, որտեղ շատ փոքր տառերով և փակագծում «Պարսից ծոց» անվան կողքին գրվել էր «արաբական ծոց» անվանումը, որը Իրանում խիստ հակազդեցությունների արժանացավ : National Geographic-ի այդ քայլից  հետո, Իրանն արգելեց այդ հանդեսի վաճառքը , կանխեց Իրանում այս հանդեսի լրագրողների  գործունեությունը և պահանջեց ուղղել սխալը։Իրանցի մի խումբ բլոգերներ,ի բողոք այդ կառույցի քայլին, կազմակերպեցին և  իրականացրին  համակարգված ծրագիր: Այս բլոգերները համացանցում էջ էին ձևավորել՝արաբական ծոց անվամբ, սակայն  երբ օգտատերերը բացում էին  էջը, այս նախադասությունն էին տեսնում ՝ «այս անունով ծոց գոյություն չունի»։

Ի վերջո, National Geographic-ը տեղի տվեց լրատվամիջոցների ճնշմանը և 2004 թվականի դեկտեմբերի 30-ին հրատարակեց ատլասի նոր տարբերակը: Այս անգամ առանց փակագծերով ներկայացված նախադասության,հետևյալ բացատրությամբ էր հանդես եկել. «Այս ջրուղին , որը պատմականորեն կոչվում է Պարսից ծոց, ոմանց կողմից անվանվում  է արաբական ծոց»։

Ինչպես նշեցինք , արաբական երկրները վերջին տարիներին հսկայական գումարներ են ծախսել ,որպեսզի տարածեն արաբական ծոցի կեղծ անվանումը: Այս երկրները հսկայական գումարներ են հատկացնում  գրքեր հրատարակելու  ,և տեղեկատվական այլ հարթակներ ստեղծելու համար ,որպեսզի Պարսից ծոցը  փոխարինեն արաբական ծոցով: Այս խնդրից ելնելով ,արաբական որոշ երկրներում ,ուսումնառությանը նպաստող արաբական որոշ գրքերում, հանվել է  Պարսից ծոցի անվանումը և օգտագործվել է արաբական ծոց անվանումը։

Իրանի ոստիկանության անցյալ տարվա զեկույցի համաձայն,գրքի մի հրատարակչություն ,որն աշխատում էր ապօրինի ձևով ,արաբերեն ուսուցման տասնյակ հազարավոր գիրք է հրատարակել ,որոնց մեջ օգտագործվել էր արաբական ծոց տերմինը ,որը առգրավվել է Իրանի ոստիկանության կողմից: Իրանի ոստիկանության խոսքով՝ ,որոշված էր ,որ արաբերենի ուսուցմանը նպաստող այս գրքերը առաքվեին Իրաք ,սակայն  առաքումից  առաջ ,այդ բեռնվածքը հայտնաբերվել  և կալանքի տակ է առնվել ոստիկանության կողմից:

Զեկույցը ապացուցում է ,որ արաբական որոշ երկրներում կատարելապես պետական մի ընթացք ,բացահայտորեն և քողարկված ձևով փորձում է խեղաթյուրել Պարսից ծոցի անվանումը և իր ընթերցողներին դասագրքերի և ուսուցանող գրքերի միջոցով փոխանցել արաբական ծոց կեղծ անվանումը:

Որոշ ժամանակ առաջ հրատարակված գրքի անվանումն է«CENTERS OF POWER IN THE ARAB GULF STATES» «Ուժային կենտրոնները արաբական ծոցի նահանգներում» ,որը վկայում է այն մասին, որ արաբական երկրները բյուջե են հատկացրել արաբական ծոցի կեղծ անվանումը տարածելու համար:

Բայց, անկասկած, ապարդյուն են անցնելու արաբական որոշ պետությունների նման ձախողված  ջանքերը,որոնք գումարներ են ծախսում  արաբական ծոցի կեղծ անվանումը տարածելու գծով  գրքեր և դասագրքեր տպագրելու համար ,քանի որ այն հակասում է միջազգային շատ հեղինակավոր փաստաթղթերին, քարտեզներին և պատմական գրություններին  ,որոնցում ընդգծվել է «Պարսից ծոց» անվանումը։

 

Պիտակ