Ապրիլ 24, 2024 13:26 Asia/Tehran

Ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման, «Ազնիվ խոստում» կոչվող Իրանի պաշտպանական օպերացիան իսրայելական կեղծ ռեժիմի դեմ փոխեց Մերձավոր Արևելքի տարածաշրջանի քաղաքական և անվտանգային հավասարումները:

Կիրակի՝ ապրիլի 14-ի լուսադեմին, Իրանի Իսլամական Հանրապետությունը տասնյակ անօդաչու թռչող սարքերով ու հրթիռներով թիրախավորեց օկուպացված Պաղեստինի խորքում գտնվող Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական և հետախուզական հենակետերը: Սիոնիստական ​​ռեժիմը ապրիլի 1-ին հարձակվել էր Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։ Այս հարձակման ժամանակ նահատակվեցին Իրանի ռազմական խորհրդականներից յոթը՝ Սիրիայի մի շարք քաղաքացիների հետ միասին։ Սիոնիստական ​​ռեժիմի այս գործողությունը միջազգային իրավունքի և Ժնևի կոնվենցիաների խախտում է։ Հյուպատոսությունները համարվում են դիվանագիտական ​​վայրեր և ունեն դիվանագիտական ​​անձեռնմխելիություն։ Սիոնիստական ​​ռեժիմը հունվարից Դամասկոսում և Բեյրութում սպանել է իրանցի մի շարք ռազմական խորհրդատուների։ Նեթանյահուն և պատերազմ հրահրող նրա կաբինետը ապրիլի 1-ին հատեց Իրանի բոլոր կարմիր գծերը՝ խախտելով միջազգային իրավունքը։ Իսրայելի ռազմատենչ վարչապետը կարծում էր, որ այս գործողությամբ կփրկվի Գազայի պատերազմի փակուղուց և կընդլայնի պատերազմի շրջանակը։ Սիոնիստները Պաղեստինի 75-ամյա օկուպացիայի ընթացքում կատարել են բոլոր տեսակի հանցագործությունները՝ ապավինելով ԱՄՆ-ի և եվրոպական կառավարությունների, գլխավորապես Բրիտանիայի օգնությանն ու աջակցությանը։ Իսկ այժմ Սիոնիստական ​​ռեժիմը Գազայի հատվածում ավելի քան յոթ ամիս է, ինչ հենվելով ԱՄՆ-ի ֆինանսական ու քաղաքական աջակցության վրա, արյունահեղություն է անում: Անցած յոթ ամիսների ընթացքում ավելի քան 100 հազար պաղեստինցի է զոհվել ու վիրավորվել: Վիրավոր և նահատակ պաղեստինցիների երկու երրորդը կանայք և երեխաներ են։ Ավելի քան երկու միլիոն պաղեստինցիներ տեղահանվել են Գազայի հատվածում և գտնվում են լիակատար պաշարման մեջ։ Նրանք այժմ գտնվում են վատթարագույն վիճակում։

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) խոսնակ Թես Ինգրամը (Tess Ingram) նախազգուշացրել է Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին և մտահոգություն հայտնել Գազայում մեծ թվով վիրավորների և սովյալների առնչությամբ։ «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ՄԱԿ-ի այս պաշտոնյան Գազայի հատվածն անվանել է «երեխաների համար ամենավտանգավոր վայրը»։ «Գազայում իսրայելական պատերազմի մեկնարկից ի վեր 11 հազար պաղեստինցի երեխա է զոհվել», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակը՝ նշելով, որ Գազայի հատվածում ամեն օր երեխաներ են մահանում սննդի և սանիտարական պայմանների բացակայության պատճառով։ Իսրայելին կոչ անելով հեշտացնել մարդասիրական օգնության մուտքը Գազա՝ միջազգային մարդասիրական օրենքների համաձայն, նա հայտարարեց. «Մենք գործ ունենք բարդ պայմանների հետ, որոնք թույլ չեն տալիս օգնությունը, հատկապես երեխաների համար, մտնի Գազայի հատված»։

Չնայած Գազայի հատվածում կատարած բոլոր այս հանցագործություններին, Իսրայելը չի ​​կարողացել հասնել իսրայելցի գերիներին ազատելու և ՀԱՄԱՍ-ի ոչնչացման իր նպատակներին: Այս հանցագործություններով Իսրայելը կասկածի տակ է դրել Ամերիկայի և եվրոպական կառավարությունների հեղինակությունն ու կեղծ մարդասիրական իմիջը, այն աստիճանի, որ այս կառավարությունները քննադատում են Իսրայելին՝ իրենց մարդասիրական իմիջը պահպանելու համար, իսկ միևնույն ժամանակ շարունակվում է ֆինանսական և ռազմական օգնության հոսքը կեղծ իսրայելական ռեժիմին։ Նեթանյահուին անհրաժեշտ է բացել նոր ճակատ՝ Գազայի հատվածում ոտնձգության փակուղուց դուրս գալու համար, որպեսզի կարողանա շարունակել իր պատերազմական ​​մեքենայի տեղաշարժը և պաղեստինցիների կոտորումը տեղահանված պաղեստինցիների վերջին հավաքատեղիում՝ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահում: Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումն իրականացվեց պատերազմն ընդլայնելու և Ամերիկան ​​Իրանի դեմ ուղիղ առճակատման մեջ ներքաշելու նպատակով։ Բայց Իրանի արձագանքը Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակմանը կատարվեց բավականին խելամիտ եւ հակառակ Սիոնիստական ​​ռեժիմի ակնկալիքներին ու հաշվարկներին։ Մինչև ապրիլի 14-ը և «հազար դաշույնի ու օձի գլխին խփելու» ռազմավարությամբ Իրանի անօդաչու թռչող սարքերի ու հրթիռային հարձակումները, Իսրայելը փորձում էր հարվածել դիմադրության հոսանքին և Իրանի Իսլամական Հանրապետության դիմադրության կորիզին։ Սակայն ապրիլի 14-ից և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ չորս տասնամյակ ստվերային պատերազմից հետո Իսրայելն առաջին անգամ հայտնվել է իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի թիրախում:

-----

Իսրայելի վրա Իրանի պատասխան հարձակումը սոսկ ռազմական գործողություն չէր, այլ քաղաքական ռազմավարական մոտեցում, որը ցույց տվեց, որ «ռազմավարական համբերությունը» իր տեղը զիջել է «ռազմավարական զսպմանը»: Իսրայելի վրա պատասխան հարձակումից առաջ Իրանը օգտագործել էր «ապտակ» և «պատիժ» բառերը, որոնք իմաստային առումով առանձնապես հուժկու չեն և օգտագործվում են միայն նախազգուշացման համար։ Երբ Իրանի ապտակը համարժեք է 300 հրթիռի, Իրանի «բռունցքը» հաստատ ավելի ուժեղ կլինի, իսկ եթե բանը հասնի «սրին», ապա Իսրայելը հաստատ ավելի ահեղ իրավիճակում կհայտնվի։ Ամերիկյան կառավարությունը քաջ գիտակցում է պատերազմի շրջանակների ընդլայնվելու և Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշվելու վտանգները՝ ի պաշտպանություն Սիոնիստական ​​ռեժիմի: Այդ իսկ պատճառով Նեթանյահուին ուղղված առաջին կոչում Ջո Բայդենը, դատապարտելով Իրանի գործողությունները, Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետին կոչ է արել ինքնազսպվածություն ցուցաբերել և հակահարված չտալ Իրանին: Ջո Բայդենը հստակ ասել է Նեթանյահուին, որ չի աջակցի Իսրայելին Իրանի դեմ որևէ ռազմական գործողության դեպքում։ Ապրիլի 14-ի լուսադեմի գործողությունից առաջ Իրանի Իսլամական Հանրապետությունը ամերիկացիներին ուղղված հաղորդագրությունում հստակ հայտարարեց, որ այս գործողությունը արձագանք է միջազգային իրավունքը խախտող Իսրայելի գործողություններին՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման հարցում, և որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած գործողությանը կհետևի Իրանի արագ արձագանքը տարածաշրջանում ամերիկյան բազաները թիրախավորելու տեսքով։

    Ապրիլի 14-ի գործողությունից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարեց, որ այս գործողությունը միայն պատժիչ բնույթ ունի և արձագանք է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակմանը։ Եթե Սիոնիստական ​​ռեժիմը ցանկանա արձագանքել Իրանի այս հարձակմանը, ապա ավելի հուժկու պատասխան կստանա։ Այդ իսկ պատճառով Իրանը թիրախավորեց միայն Իսրայելի ռազմաբազաները։ Իրանի հրթիռների թիրախները եղել են Սիոնիստական ​​ռեժիմի բանակի հենակետերը‍‍՝ գլխավորապես գրավյալ տարածքների հարավում՝ Նեգևում գտնվող ավիաբազան։ «Նեվաթիմ» ավիաբազան Իսրայելի կարևոր հենակետերից է, որը թիրախավորվել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների ժամանակ։ Իսրայելի 12-րդ ալիքը հաստատել է, որ 7 հրթիռ է խոցել այս կարևոր ավիաբազային։ Նեվաթիմի ավիաբազան, որը հայտնի է որպես Իսրայելի ռեժիմի 28-րդ ռազմաօդային ուժերի բազա, գտնվում է օկուպացված տարածքների հարավում՝ Բերշեբայի և Արադի միջև։ Ըստ Իրանի արտգործնախարար Ամիրաբդուլլահյանի՝ այս օպերատիվ թիրախի ընտրության պատճառն այն է եղել, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակվել են հենց այս բազայից։ Լրատվամիջոցները և ռազմական ու անվտանգության հարցերով փորձագետները այս գործողությունը համարեցին նոր բեկումնային կետ տարածաշրջանի հավասարումների հարցում. Իրանն ու Իսրայելը ստվերային ու միջնորդված պատերազմից անցան ուղիղ պատերազմի և հատեցին միմյանց կարմիր գծերը։ Տարածաշրջանում նոր հավասարումների ուրվագծումը կարող է դիտվել որպես Իրանի պատասխանի մեկ այլ էֆեկտ: Սա նշանակում է, որ տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս հաստատվելով որպես հրթիռային և անօդաչու թռչող սարքերի տերություն՝ Իրանը հստակ ուղերձ հղեց, որ կարող է համարժեք կերպով արձագանքել իր դեմ ուղղված ցանկացած սպառնալիքին: Այս առնչությամբ «Ալ Ջազիրա»-ն հայտնել է, որ Իրանը խախտել է սիոնիստական ​​ռեժիմի կարմիր գծերը Իսրայելի դեմ հիբրիդային հարձակման միջոցով:

  Ապրիլի 14-ին Իսրայելի դեմ Իրանի գործողությամբ վերացավ ևս մի մեծ ու ընդգծված կարմիր գիծ Իրանի և Իսրայելի միջև, և դա անմիջական հարձակումն է մեկի հողից մյուսի դեմ։ Մինչ այժմ ոչ Իրանը, ոչ Իսրայելը, մյուսի տարածքի դեմ ուղիղ հարձակում չի ունեցել, բայց այժմ Իրանը հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր է արձակել անմիջապես իր տարածքից Իսրայելի ուղղությամբ։ Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակմամբ խախտվեց երկու կողմերի միջև առկա խիստ կարմիր գիծը, ինչի հետևանքով երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում վերացվեց Իրանի և Իսրայելի միջև մեկ այլ կարմիր գիծ։ Այս միտումը, ամենայն հավանականությամբ, կդադարեցվի, որպեսզի լարվածության մակարդակն էլ ավելի չբարձրանա։ Փաստորեն, Իսրայելի կողմից Իրանի հյուպատոսության վրա հարձակման կարմիր գծի խախտման դիմաց, Իրանը վերջ դրեց պատմական ու ավելի մեծ կարմիր գծին՝ իր տարածքից ուղղակիորեն հարձակվելով Իսրայելի վրա։ Իսրայելի վրա Իրանի հարձակումները զսպող բնույթ ունեին։ Միջազգային հարաբերությունների դասական լեքսիկոնում զսպման նպատակը դիմացինի կողմից ռազմական որոշումների իրականացումն ու գործառնականացումը կանխելն է․ Զսպման ռազմավարությունը ոչ թե չպայքարելու, այլ ավելի շուտ պատերազմը կանխելու և խաղաղությունը պահպանելու համար է, որպեսզի մյուս կողմը համոզվի, որ գոյություն ունեցող լուծումների շարքում պատերազմն ունի ամենաքիչ ազդեցությունը և ամենաբարձր գինը...

 

 

 

Պիտակ