Պարսից ծոցը հիշարժան անվանում և մնայուն ինքնություն (Նվիրված Պարսից ծոցի ազգային օրվան)
(last modified Mon, 29 Apr 2024 08:51:46 GMT )
Ապրիլ 29, 2024 12:21 Asia/Tehran

Իրանի մեծ ժողովրդի պատմության մնայուն էջերից է օրդիբեհեշտ ամսի 10-ը,(Ապրիլի 30-ը) որը հռչակվել է՝ Պարսից ծոցի ազգային օր:

Այս օրը Պարսից ծոցի ազգային օր հռչակելը երկու առումով հույժ կարևոր է.

Նախ այն շեշտը,որ դրված է Պարսից ծոցի իրական և հավերժական ինքնության վրա, որը պատմության, աշխարհագրության և տարբեր փաստաթղթերի մեջ միշտ ունեցել է անձեռնմխելի ինքնություն,և պատմաբանները նույնիսկ Ք.ծ.ա. 400 թվականին, այս ծովը կոչել են  Պարսից ծոց:

Երկրորդ կարևորությունը վերաբերում է  Պարսից ծոցի և Օման ծովի գերակա դիրքին: Տարածաշրջանի պատմությունը ապացուցում է , որ Պարսից ծոցը վաղուց իվեր ծովային կարևոր  մայրուղի  է եղել  և դարեր շարունակ զբաղեցրել  է  քաղաքական և առևտրային  կարևոր դիրքեր, և  այսօր ևս համարվում է , որպես աշխարհի ամենակարևոր միջազգային ջրուղին:Այս ծովի ռազմավարական կարևորությունը պատճառ է դարձել , որ գաղութատիրական և ծավալապաշտական   ​​մրցակցությունների սկզբից իվեր, այս տարածաշրջանը բազմիցս գաղութատեր և ագրեսոր ուժերի  մրցակցության և բախման ասպարեզը լինի:

Գաղութատիրությունից հետո , այս տարածաշրջանը վերածվեց քաղաքա-ռազմական մրցակցությունների կենտրոնի ,տարածաշրջան ներթափանցելու և գերիշխելու  համար: Պորտուգալիան,Նիդերլանդները,Բրիտանիան,Ֆրանսիան և ԱՄՆ-ն այն օտար ուժերից են, որոնք գերիշխելու նպատակով ներթափանցել են  տարածաշրջան և դրա հսկա ռեսուրսներին տիրանալու  համար մրցակցել միմյանց հետ:

Պորտուգալացի հանրահայտ  ծովագնաց Ալբոկերկն ՝ համոզված էր , որ ցանկացած երկիր կարող է ղեկավարել համաշխարհային առևտուրը ՝ վերահսկելով երեք կետեր ՝ Մալագային, Ադենին և Հորմուզին: Այդ մտայնության պատճառով,  պորտուգալացիները 1506 թվականին մտնելով Պարսից ծոց գրավեցին իրանական մի շարք կղզիներ,ինչպես՝ Ղեշմը և Հորմոզը: 1621 թվականի ապրիլի 30-ին ավարտվեց պորտուգալացիների գերիշխանությունը այս ջրանցքի և Հորմոզի նեղուցի նկատմամբ:

Աշխարհի այլ ջրային և ցամաքային շրջանների համեմատությամբ, Պարսից ծոցը տարբեր առումներով ունի յուրահատուկ առանձնահատկություններ, ինչը նրան եզակի դիրք ու նշանակություն է հաղորդել: Քսաներորդ դարում, երբ նավթը հայտնաբերվեց, Պարսից ծոցի տարածաշրջանը դարձավ աշխարհի կենսական երակը: Տարածաշրջանի հարուստ ռեսուրսները, նաև աշխարհագրական, առևտրային և մշակութային դիրքը, կրկնապատկեցին տարածաշրջանի կարևորությունը և ավելի ակնհայտ դարձրեցին  Պարսից ծոցի դերը,  որպես առևտրային մայրուղի:Այսպիսով, եվրոպական տերությունների ռազմավարական քաղաքական մրցակցությունների ընդլայնումից ի վեր Պարսից ծոցը համարվում է ,որպես կարևոր ջրանցք , նրանց ռազմավարական համատեքստում:Պարսից ծոցի պատմության ինչ-որ ժամանակաշրջանում,բրիտանացի գաղութարարերը նույնպես փափագում էին տիրանալ տարածքին, բայց նրանք ևս  ի վերջո, ստիպված եղան լքել տարածքը:

Պատմական այս վերի վայրումները առիթ հանդիսացան, որ Իրանի մշակութային հեղափոխության Գերագույն խորհուրդը կարևորելով Պարսից ծոցի մշակութային և պատմական ինքնությունը, օրդիբեհեշտի 10-ը, որը համընկնում է Հորմոզի նեղուցից  պորտուգալացիներին վտարելու օրվան, հռչակել որպես «Պարսից ծոցի ազգային օր »:

Պատմական փաստաթղթերի համաձայն,  այս տարածաշրջանի ինքնությունը հնագույն ժամանակներից իվեր  կապված է եղել Պարսից ծոցի անվան հետ:ՄԱԿ-ը և  միջազգային այլ ռեժիմներն ու միջազգային  պայմանագրերը, ներառյալ ծովերի  օրենքը, հստակեցնում  են, որ այս տարածաշրջանը, բացի Պարսից ծոցի անվանումից պաշտոնապես չի ճանաչում այլ անվանում: ՄԱԿ-ի քարտուղարությունը առանձին հայտարարություններում երկու անգամ նշել է, որ փաստաթղթերի, ատլասների և աշխարհագրական քարտեզների համաձայն, այս ջրային  տարածքը կոչվում է Պարսից ծոց:

16-րդ և 17-րդ դարերի անգլիացի նավաստիների և աշխարհագրագետների թողած անհամար քարտեզները վկայում են այս պատմական փաստի մասին:Այս պատմական փաստաթղթերից են՝ հույն աշխարհագրագետ Անաքսիմանդրի ՝Աշխարհի քարտեզը ,հույն հանրահայտ աշխարհագրագետ  ՝ Հեքատեոսի ՝ Աշխարհի քարտեզը  և Ալեքսանդրիացի հայտնի աստղագետ և աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսի՝Աշխարհի քարտեզը:

Հույն պատմաբանները իրենց գրություններում այս ջրուղին անվանել են ՝ «Persicus Sinus» , ինչը նշանակում է «Պարսից ծոց»:Եվորպացիներից մնացած և դարեր անց հրապարակված շատ քարտեզներ ,Պարսից ծոցը հենց այս անվանումով են հիշատակում: Պարսից ծոցը իրականում արժեքավոր գանձ ու ժառանգություն է `հստակ պատմական ինքնությամբ:Եթե ​​հազար անգամ այլ անուններ տան նրան ,մեկ է՝ Պարսից ծոցը առհավետ մնում է Պարսից ծոց:Նման  աղավաղումներ  ապացուցում են որ Պարսից ծոցը, իր աշխարհագրական և քաղաքակրթական արժեքների բերումով, նաև եղել է տարածաշրջանային և միջազգային տերությունների մրցակցության և բախումների ասպարեզ:Պարսից ծոցի վաղեմի  պատմությունը,  լի է իրանական քաղաքակրթության, մշակույթի և արվեստի խորհրդանիշներով և ապացույցներով , որոնք հնարավոր չէ ջնջել կամ ոչնչացնել աղավաղումներով ու կեղծ անուններով:

Աշխարհաքաղաքականության և քաղաքական աշխարհագրության հետազոտող  ՝Փիրուզ Մոջթահեդզադեն  անդրադառնալով Պարսից ծոցի ջրուղու համար օգտագործվող կեղծ անվանումներին ասում է.«Գիտության աշխարհում չի օգտագործվում Պարսից ծոցի կեղծված անվանումները և նման քայլերի են գնում Պարսից ծոցի ափամերձ որոշ երկրներ ,ոչ թե՝վստահության հիմունքով ,այլ քաղաքական նկրտումներով» :

Իրանի խիզախ ժողովուրդը անգամներ ապացուցել է ,որ օտարերկրացիները  որևէ տեղ չունեն Պարսից ծոցում գերիշխելու համար:Բրիտանացիները չորս անգամ հարձակվեցին Բուշեհրի վրա, և չորս անգամ էլ կրոնագետները  հրահանգեցին դիմել ինքնապաշտպանության, իսկ հրամանատարներ՝ Ռաիս Ալի Դելվարին, Ահմադ խան Թանգեստանին և այս  մեծ ժողովուրդը սխրագնք գործեցին և չորս անգամն  էլ ջախջախեցին հին գաղութարարին ,որպեսզի նրա գերիշխանությունից և մշակութային ու սոցիալական ազդեցությունից միայն գերեզմանոցային հուշեր մնան:Իրանի պատմությունը վկան է ՝ այս երկրի պատմական,մշակութային ու ինքնության պահպանման համար դիմադրողականության ու մղված պայքարի: Պարսից ծոցի ազգային օրը պատեհ առիթ է վերանայելու  տարածաշրջանի պատմական շքեղությունն ու իսկությունը ,որը միաձուլվել է Պարսից ծոցի անվանման ու պատմական ինքնության հետ: Այս դիտանկյունից ելնելով օրդիբեհեշտ ամսի 10-ը խորհրդանիշն է պատմության ու մշակույթի և միաժամանակ հիշեցնում է Իրանի ժողովրդի խիզախությունն ու դիմադրողականությունը Պարսից ծոցում ագրեսորների ու օտարների դեմ պատմական պայքարների ընթացքում: