Գիտական հեղափոխությունը և գիտության արտադրության շարժումն Իրանում (1)
Այս ծրագրում կխոսենք վերջին երկու տասնամյակներում Իրանում գիտական առաջընթացի ու ձեռքբերումների մասին: Այս հաղորդումն Իրանի արդյունաբերության վերաբերյալ ծրագրի առաջին մասն է:
Բարև Ձեզ, հարգելի ռադիոունկնդիրներ: Իրանը հնագույն ժամանակներից եղել է քաղաքակրթության ու գիտության օրրան: Եվ այսօրվա ներկա քաղաքակրթությունը մեծ մասամբ ժառանգել է այն ձեռքբերումներն ու հաջողությունները, որ այս երկրում ձեռք են բերվել տարբեր ժամանակաշրջաններում:
Չնայած այդ ձեռքբերումներն Իրանի պատմության մեջ ուղեկցվել են վայրիվերումներով, սակայն Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը և Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ավարտը, շրջադարձային դարձան ԻԻՀ գիտության արտադրության և աճի համար: Հաշվի առնելով Իրանում գիտության և գիտական կրթության կարևորությունը, երկրում հաստատվեց "Ուսուցիչների շաբաթ", որպեսզի հնարավորություն ստեղծվի գնահատել ուսուցիչների, դասախոսների և պրոֆեսորների աշխատանքը: Անձինք, ովքեր մոմի նման վառվում են, որպեսզի ժողովրդի համար ուղեցույց դառնան: Իրանի ժողովուրդը, հիմնվելով իր կրոնի ու մշակույթի վրա, մեծ կարևորություն է տալիս գիտությանն ու գիտնականներին, քանի որ համոզված է, որ աշխարհի երջանկությունը և մարդկանց ապագան ուսուցիչների ու կրոնական առաջնորդների ձեռքում են: Իրանի իսլամական հանրապետությունը, հենվելով այս կարծիքի վրա, վերջին տարիներին գիտության ու կրթության ոլորտներում միջազգային մասշտաբով մեծ ձեռքբերումներ է ունեցել և համաշխարհային մասշտաբով առաջընթաց է արձանագրել գիտության արտադրության ոլորտում: Այս հաղորդաշարի նպատակն է ձեզ ներկայացնել գիտության ոլորտում Իրանի հսկայական ձեռքբերումները: Հետևեք մեզ, որպեսզի միասին ծանոթանանք այս ձեռքբերումներին ու հաջողություններին:
Իրանի իսլմական հանրապետությունը, չնայած մի շարք երկրների կողմից սահմանված շրջափակումներին, վերջին երկու տասնմայակներում հետազոտության ու գիտության ոլորտներում մեծ ձեռքբերումներ է արձանագրել: Որպես օրինակ, Իրանի համալսարանականների թիվը հեղափոխությունից առաջ կազմում էր 100 հազար ուսանող, վերջին տարիներին հասել է մոտ 4 միլիոն հոգու: Մյուս կողմից, Իրանի բնակչությունը, վերջին չորս տասնամյակների ընթացքում աճել է մոտ երեք անգամ, 30 միլիոնից հասնելով 80 միլիոնի: Իրանի համալսարանների ուսանողների թիվը աճել է մոտ 40 անգամ: Հատկանշական է, որ գիտության ոլորտում Իրանի արձանագրած աճն ու զարգացումը հնարավոր են եղել սոցիալական արդարության շնորհիվ: Օրինակ` կրթության ոլորտում գենդերային հավասարության պահպանումը: Այսօր Իրանի համալսարանների ուսանողների մոտ կեսը կանայք են: Բացի այդ, մեծ ուշադրություն դարձնելով հատկապես սահմանամերձ շրջանների վրա, հնարավորություն է ստեղծվել, որպեսզի հասարակության բոլոր խավերն ունենան տարրական և բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն:
Գիտնականների համաշխարհային կենտրոնի զեկույցների համաձայն, վերջին երկու տասնամյակներում Իրանը եղել է գիտություն արտադրող առաջատար երկրների թվում: Thomson Reuters գործակալության զեկույցներից մեկի համաձայն, 2016թ Իրանում գիտական արդյունաբերության ծավալը նախորդ տարվա համեմատությամբ 40 տոկոս աճ է արձանագրել:
Այս զեկույցի համաձայն, 2016թ. իրանցի հետազոտողները տպագրել են աշխարհում տպագրված գիտական հոդվածների 1/6-ը: Նույն զեկույցի համաձայն, 16 տարվա ընթացքում, աշխարհի մասշտաբով գիտության արտադրության ոլորտում, Իրանի մասնաբաժինը 18 անգամ աճել է: Իրանի Գիտության և կրթության նախարարության գիտության ու տեխնոլոգիաների բաժնի պատասխանատուներից Դոկտոր Վահիդ Ահմադիի ասելով, Scopus տվյալների բազայի համաձայն, որը հրապարակել է 2014 թվականին 20 երկրների գիտական աճի տվյալները, Իրանը, համաշխարհային մասշտաբով, գիտական զարգացման ոլորտում զբաղեցնում է երրորդ տեղը: Բացի այդ, վերջին տարիներին Իրանը ԲՈՒՀ-երի մակարդակով աշխարհում զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը: Սա լավ ցուցանիշ է նախորդ տարիների ու շատ առաջադեմ երկրների ցուցանիշների համեմատությամբ և ցույց է տալիս Իրանի ԲՈՒՀ-երի գիտական մակարդակի աճը:
Հեղափոխության հաղթանակից ու Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի ավարտից հետո Իրանում գիտական մեծ նվաճումներ արձանագրվեցին: Իրանի իսլամական հեղափոխությունից առաջ, շահի ռեժիմի կառավարման տարիներին, Իրանը տարբեր ոլորտներում, այդ թվում`բարձրագույն կրթության ոլորտում, որևէ առաջընթաց չուներ: Բացի այդ, երկրում առկա էր մասնագիտացված ու կրթված աշխատուժի խիստ պակաս: Որպես օրինակ, հեղափոխության հաղթանակին նախորդող տարիներին և նույնիսկ նոր վարչակազմի առաջին տարիներին, Իրանի տարբեր քաղաքների հիվանդանոցներում աշխատում էին աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Հնդկաստանից ու Պակիստանից եկած բշժիշկներ: Սակայն ժողովրդի ու պատասխանատուների ջանքերի շնորհիվ, տասը տարվա ընթացքում այդ խնդիրները լուծվեցին, և Իրանն ինքնաբավ դարձավ շատ ոլորտներում, հատկապես` առողջապահության և ճարտարագիտության: Այս պահին շատ, այդ թվում` նանոտեխնոլոգիայի, ցողունային բջիջների, ատոմային տեխնոլոգիայի, տիեզերական գիտության, դեղագործության ոլորտներում, Իրանը շարժվում է համաշխարհային ստանդարտների համապատասխան և ունի լավագույն տվյալները համաշխարհային մասշտաբով:
Վերջին տվյալների համաձայն, ցողունային բջիջների ոլորտում Իրանը հայտնվել է աշխարհի երկրների լավագույն տասնյակում: Իրանցի մասնագետներին հաջողվել է օգտվել ցողանուային բջիջներից` ոսկրածուծ, մաշկ և նույնիսկ սրտի վնասված հյուսվածքների փոխպաստվաստման համար: Իրանի ամենակարևոր գիտական կենտրոններից մեկը համարվող "Ռոյան" հետազոտական կենտրոնի մասնագետներին հաջողվել է ցողունային բջիջների միջոցով իրականացնել աչքի ոսպնյակի փոխպատվաստում, դրանք օգտագործել քաղցկեղի բուժման և սրտի վնասված հյուսվածքների փոխպատվաստման համար, ողնուղեղի վնասվածքների , կլոնավորման ու սաղմնային բջիջների փոխպատվաստման համար:
Ժամանակակից տեխնոլոգիաների և ավիատիեզերական ոլորտը մյուս ճյուղն է , որում Իրանը, հիմնվելով սեփական գիտնականների ուժի վրա, կարողացել է հասնել առաջատար երկրներին: Այս բոլոր ձեռքբերումները գրանցվել են այն պայմաններում, երբ վերջին 15 տարիների ընթացքում Իրանի նկատմամբ կիրառված միջուկային և այլ շրջափակումները մեծ ճնշում բերեցին երկրին, իսկ շատ արևմտյան երկրներ փորձեցին խափանել Իրանի առաջընթացն ու զարգացումը: Իրանի երիտասարդ գիտնականները, հենվելով սեփական ուժի վրա, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, երկրում զարգացրեցին միջուկային տեխնոլոգիան, չնայած արևմտյան երկրների խոչընդոտներին: Ավիատիեզերական ոլորտներում նույնպես Իրանին հաջողվեց հայտնվել 9 երկրների շարքում , որոնք տիրապետում են արբանյակային տեխնոլոգիային: 2013թ իրանցի հետազոտողներին հաջողվեց Փաժուհեշ հրթիռով կենդանի օրգանիզմներ ուղարկել տիեզերք, մեկ քայլ մոտենալով դեպի տիեզերք մարդ ուղարկելուն:
Վերոնշյալը վկայում է, որ վերջին տասնամյակների ընթացքում, իսլամական հանրապետության համակարգի շնորհիվ, Իրանը կարողացել է գիտական ոլորտում մեծ ձեռքբերումներ ունենալ և առաջընթաց արձանագրել: Այդ առաջընթացը որոշ ոլորտներում ահռելի է եղել: Եվ դա հնարավոր է եղել իսլամական հեղափոխության երկխոսության շնորհիվ, որը հիմնված է իսլամ կրոնի և իրանական մշալկույթի ու հարուստ քաղաքակրության վրա, որտեղ գիտությունն ու գիտնականը կարևոր տեղ են զբաղեցնում:
Իրանի իսլամական հանրապետության ճիշտ քաղաքականությունը, ուղղված գիտության ու կրթության ոլորտում, նպաստեց երկրում գրագիտության աճին, տնտեսության ու հասարակական ոլորտներում երկիրը հասցրեց ինքնաբավության , իսկ հարևան և այլ երկրների դեպքում նպաստեց դրական հարաբերությունների հաստատմանը: Սեփական ուժի վրա հենվելով, Իրանն այսօր դարձել է աշխարհի և Միջին Արևելքի տարածաշրջանի ամենաուժեղ և ամենաանվտանգ երկրներից մեկը: Հենվելով սեփական գիտնականների և զարգացող գիտության վրա, Իրանն ընթանում է իսլամական քաղաքակրթության պանծալի ժամանակաշրջանի վերակենդանացման ճանապարհով և հուսով է, որ այսպիսով ճանապարհ կհարթվի նաև այլ իսլամական երկրների համար, որպեսզի մարդկության պատմության համար բացվի նոր ոսկե էջ:
Ծրագրի հաջորդ մասերում կխոսենք Իրանի հասարակության, կրոնի, մշակույթի, և գիտության արտադրության մասին, ինչպես նաև իսլամական հեղափոխությունից հետո Իրանի գիտական առաջընթացի մասին: Հուսով ենք, որ այս հաղորդումները կկարողանան ներկայացնել Իրանի ներուժը` իսլամական հեղափոխության երկխոսության շնորհիվ և հնարավորություն կստեղծեն, որպեսզի մեր սիրելի ռադիոունկնդիրներն ավելի մոտիկից ճանաչեն Իրանի գիտական ու հետազոտական ձեռքբերումները և օրինակ վերցնեն այս մոդելից, բոլոր հասարակությունների բարոյական ու նյութական փրկությունն ապահովելու համար: Խոսքը վերաբերում է հատկապես իսլամական երկրներին: