Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (55)
https://parstoday.ir/hy/radio/iran-i85505-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(55)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2018 04:09 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Իրանի Սպահանի արդյունաբերական համալսարանի գիտնականները, նանոտեխնոլոգիայի միջոցով  նախագծել են  ջրակայուն ձայնամեկուսիչ, որը վերացնում է ձայների մեծ մասը: Աղմկոտ վայրերում աշխատող մարդիկ, ժամանակի ենթացքում լսողության խանգարումներ են ձեռք բերում: Խլացուցիչ ձայների հետ շարունակական շփումը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ: Ձայնային աղտոտվածության պատճառով, ձայնամեկուսիչները մեծ պահանջարկ ունեն : Սակայն վերջիններիս շատ հաստ են: Այդ պատճառով, գիտնականները մտածել են նանոտեխնոլոգիայի օգնությամբ թեթև ու բարակ մեկուսիչներ արտադրել: Նոր ձայնամեկուսիչը բարակ է , ճկուն ու ջրակայուն: Այն հեշտ է փաթեթավորել, տեղափոխել  և մոնտաժել: Նոր ձայնամեկուսիչները կիրառելի են նաև փակ տարածքներում:

Նախագծի հեղինակը նշում է, որ արտադրանքը կիսաարդյունաբերական փուլում պատրաստվել է 300 մետրի չափ: Հաստության համար նկատի է առնվել երկու միլիմետր,  ըստ պահանջարկի կարելի է մեծացնել ձայնամեկուսիչ հատկությունը և կիրառվող տարածքը: Մեկուսիչը մոնտաժվում է մեխանիկական եղանակով և սոսնձվում է մակերեսին: Մեզ շրջապատում են ձայներ, որոնք ունեն 3000-5000 հերց հաճախականություն: Ձայնամեկուսիչը կարող է չեզոքացնել ձայների 80 տոկոսը: Ներկա մեկուսիչների համեմատությամբ , նոր տարբերակն ավելի լավ որակ է ապահովում: Ձայնամեկուսիչը լայն կիրառում ունի բնակարանային ու գրասենյակային միջավայրերում, մեքենաշինության, ուղղաթիռների, գնացքների արտադրամասերում, ձայնային ստուդիաներում, համագումարների դահլիճներում, լաբորատորաիաներում և այլ աղմկաշատ վայրերում:

 

 

 

Իրանի Սպահանի արդյունաբերական համալսարանի գիտնականները նանոտեխնոլոգիաների օգնությամբ նախագծել են ձայնային ջրակայուն մեկուսիչ:

 

Իրանի  գիտության ու սննդի արդյունաբերության հետազոտարանի գիտնականները ստացել են սինբիոտիկ  պարունակող հաց, որն ունի նաև դեղի ազդեցություն: Հետազոտությանը մասնակցող գիտնականներից մեկի ասելով, ինուլինն արժեքավոր պրոբիոտիկ է, որը որպես ցորենի ալյուրը հագեցնող մասնիկ , ենթարկվում է առանձին կամ մրգային թելիկների ու թեփային ձևափոխման: Տարբեր հատկություններով հարստացված հացեր պատրաստելու տեխնոլոգիային հասանելիությունը, սպառողների մոտ համային հատկությունների ապահովումը և սննդային արժեքի բարելավումը համարվում են նախագծի առավելությունները: Պրոբիոտիկ  թելիկներն իրենց կառուցվածքով պատկանում են Fructan ածխաջրերի ընտանիքին, որոնք ունեն ցածր կալորիականություն և համարվում են դիետիկ թելիկներ: Այդ դեղ-սնունդն օգնում է պայքարել տարբեր հիվանդությունների դեմ և բարելավում է մարմնի իմունային համակարգի աշխատանքը :

 

Իրանի  գիտության ու սննդի արդյունաբերության հետազոտարանի գիտնականները պատրաստ են սինբիոտիկ  պարունակող հացը, որն ունի նաև դեղի ազդեցություն:

 

Գիտնականները  գտել են երկրաշարժն արագ կանխատեսելու ճանապարհ: Տարիներ շարունակ գիտնականները փորձել են պարզել երկրաշարժի ժամանակն ու հստակ վայրը, որտեղ այն  տեղի է ունենալու: Երկրաշարժից առաջ ձգողականության հետ կապված փոփոխություններ են տեղի ունենում: Եթե գիտնականները կարողանան այդ մասին տեղեկանալ նախօրոք, ապա մի քանի րոպե ժամանակ կպահանջվի մարդկանց փրկելու համար: Science հանդեսում լույս տեսած նոր ուսումնասիրության արդյունքները կատարվել են 2011 թ.-ի Ճապոնիայի երկրաժարշի տվյալների հիմամբ: Ուսումնասիրության արդյունքները պարզել են, որ երկիր մոլորակի ձգողականությունը կարող է երկրաշարժից երեք րոպե առաջ պարզել դրա մեծությունը:

 

 

Գիտնականները  գտել են երկրաշարժն արագ կանխատեսելու ճանապարհ:

 

Վերջերս նկարահանման ասեղի օգնությամբ սրտի վիրահատության ոլորտում մեծ իրադարձություն է տեղի ունեցել: Վիրահատության ժամանակ մոնիտորինգը մեծապես օգնում է վիրաբույժին ՝ իր աշխատանքն ավելի ճշգրտությամբ կատարել: UCL համալսարանի գիտնականների նոր գյուտի շնորհիվ,  վիրահատության տևողությունը և հիվանդի վերականգնման ժամանակաշրջանը կրճատվում են: Նոր մեթոդը նաև փոքրացնում է ինֆեկցիաների հավանականությունը: Գիտնականները հաջողությամբ փորձարկել են նոր ասեղները և հուսով են, որ ապագայում  հնարավորություն կլինի օգտվել նման ասեղներից:

 

 

UCL համալսարանի գիտնականները նկարահանման ասեղի օգնությամբ սրտի վիրահատություն են իրականացրել:

 

 

ԱՄՆ Դալլասի Baylor համալսարանի բժիշկները հաջողությամբ ավարտել են արգանդի փոխպատվաստման վիրահատությունը: Դոնոր հիվանդը երեխաների մայր է և ցանկանում էր օգնել մեկ այլ կնոջ ՝ վայելելու մայրության բերկրանքը: Արդյունքում, նոր արգանդ ստացած կինը մայրացել է: Փոխպատվաստումից հետո պետք է անցնի չորս շաբաթ, որպեսզի բժիշկները հաստատեն, որ այն հաջող է անցել:  Վիրահատությունից հետո բուժումը պետք է շարունակվի մասնագետ բժշկի հսկողությամբ, քանի որ փոխպատվաստված արգանդը ձվարաններին միացված չէ: 

 

 

ԱՄՆ Դալասի Baylor համալսարանի բժիշկները հաջողությամբ են ավարտել արգանդի փոխպատվաստման վիրահատությունը: