Գիտական հեղափոխությունը և գիտության արտադրության շարժումն Իրանում(2)
Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Շարունակում ենք «Գիտական հեղափոխությունը և գիտության արտադրության շարժումն Իրանում" հաղորդաշարը:Այս ծրագրում կխոսենք Ղուրանում, Իսլամի մարգարեի ուղերձներում, ինչպես նաև իսլամական ուսուցումներում գիտության ու գիտելիքի դերի մասին:
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք այն մասին, որ վերջին տասնամյակներում սկսված շարժման շնորհիվ, Իրանը կարողացավ գիտական ոլորտում մեծ ձեռքբերումներ արձանագրել և գիտության ու տոխնոլոգիաների արտադրության ոլորտում առաջատար դիրք գրավել աշխարհի տարբեր երկրների թվում: Այս տարիների ընթացքում, Իրանը մեծ հաջողություններ է արձանագրել մի շարք բնագավառներում, այդ թվում` միջուկային, տիեզերական ու օդերևութաբանական, նանոտեխնոլոգիայի ու ցողունային բջիջների: Նշեցինք, նաև, որ այդ առաջընթացը երկխոսության վրա հիմնված լինելու իսլամական հեղափոխության գաղափարախոսության և իսլամական-իրանական քաղաքակրթության արդյունքն է:

Գիտությունն ու գիտելիքը մեծ կարևորություն ունեն իսլամում: Ղուրանում կան մեծ թվով այաներ, որոնք վկայում են, որ իսլամում եզակի կարևորություն է տրվում գիտությանն ու գիտելիքին: Որպես օրինակ, այդ այաներից մեկում, Աստված, դիմելով գիտնականներին ու կրթված մարդկանց, ասում է, որ նրանք բարոյական մեծ պարգևների են արժանանալու:
Մեկ ուրիշ այայում ասվում է , որ Աստծո օրհնությունը նրանցն է, ովքեր ունեն գիտություն: Իսլամում գիտելիքի ու գիտության կարևորման մյուս օրինակը երդումն է , որ Աստված տվել է Ղուրանում` հանուն գրչի: Բացի այդ, Ղուրանի առաջին այաներում, որ իջել են իսլամի մարգարեին, խոսվում է կարդալու, կրթության ու դաստիարակության մասին: Եվ ընդհանրապես, մարգարեների մասին խոսելիս, ամենակարևոր հարցը որ նշվում է այն է, որ նրանք պետք է գիրք ու իմաստնություն քարոզեն: Այս բոլորը ցույց են տալիս, թե որքան է Ղուրանը կարևորում գիտությունը:
Ղուրանը բոլոր մարդկանց ու հավտացյալներին հորդորում է սովորել, խորամուխ լինել աշխարհի գաղտնիքների մեջ ու հասկանալ աստվածային այաների իմաստնությունը: Ղուրանի մեծ թվով այաներում ասվում է, որ Աստծո ծառաները պետք է մտածեն երկինքների, երկրի, կենդանիների ու բույսերի արարչագործության մասին ու անցյալից դաս քաղեն: Որոշ այաներում, Աստված մարդկանց հորդորում է օգտվել գիտությունից, որպեսզի բարձրացնեն իրենց հասարակական հասկացությունը: Այաներից մեկում Աստված ասում է. "Այնպիսի վարք դրսևորեք, որի հիքմում ընկած լինի բանականությունը": Մեկ այլ տեղ ավսում է. "Որևէ գործ կուրորեն ու առանց մտածելու մի արեք":

Ղուրանը գիտությունն ու կրթությունը համարում է մարդուն այլ արարածներից տարբերող ամենակարևոր գործոնը:
Իսլամի մեծ մագարեն նույնպես մեծ հարգանք էր տածում գիտության ու կրթության նկատմամբ: Նրա ասելով. «Նա, ով գիտելիք ստանա ու կրթվի և Աստծո գոհունակությանն արժանանալու համար այդ գիտելիքն ուրիշներին փոխանցի, 70 անգամ ավելի մեծ պարգև կստանա Աստծուց, քան մյուսները»: Մարգարեն գիտությունն ու կրթությունը համարում է մարդկանց զարգացման ճանապարհը և առաքինության հիմքը: Հենց այդ պատճառով էլ մարգարեն ասում է, որ նա, ով գիտության ուղղությամբ է քայլում, Աստծո ողորմությանն է արժանանում: Մարգարեն նշում է, որ Աստծո աչքին գիտություն ստանալն ավելի գերադասելի է, քան ջիհադ անողի, սահմանապահի, ուխտագնացի արարքները: Ծառերը, ամպերը, ծովերը, աստղերն ու բույսերը և այն ամենն ինչի վրա արևը շողում է, գիտություն որոնողի համար Աստծուց շնորհ են խնդրում: Իսլամի մեծ մարգարեն ասում է, որ գիտնականին հարգելը կամ նվաստացնելը հավասար է իրեն և Աստծուն հարգելուն կամ նվաստացնելուն: Նա հավեում է. "Նա, ով հարգի գիտնականին, ինձ է հարգում: Իսկ նա, ով հարգում է ինձ, հարգում է Աստծուն: Իսկ Աստծուն հարգողների վախճանը լինելու է դրախտում": Մեկ ուրիշ տեղ ասվում է. "Նա, ով նվաստացնի գիտնականին, ինձ է նվաստացրել: Իսկ նա, ով ինձ նվաստացնի, անհավատ է":
Թեև կրոնական պաշտամունքը և աղոթքն իսլամի ուսմունքի հոգին են, սակայն մարգարեի տեսակետից, գիտություն ստանալն ավելի վեր է, քան պաշտամունքը: Նա այս կապակցությամբ ասում է. "Գիտնականն ավելի վեր է պաշտամունք անողից, ինչպես լիալուսինն է վեր աստղերից": Մարգարեն այս կապակցությամբ ասում է. "Պաշտամունքն առանց գիտության, նման է այն ավանակին, որ աղացի շուրջը պտտում է, սակայն ոչ մի տեղ չի հասնում": Մարգարեն գիտնականի դիրքն ու հարգանքն ավելի վեր է դասում նույնիսկ նահատակներից, որ իրենց կյանքը նվիրում են Աստծուն: Նա ասում է. "Գաբրիելին հարցրի, Աստծո մոտ գիտնականներն են ավելի մեծ տեղ գրավում, թե` նահատակները": Նա պատասխանեց. "Մի գիտնականն Աստծո մոտ ավելի վեր է հարյուր նահատակից: Քանի որ գիտնականները հետևում են մարգարեին, իսկ նահատակները` գիտնականներին": Իսլամի մարգարեն այստեղ նորից գիտնականին հավասար է դասել մարգարեներին, որպեսզի ցույց տա, թե գիտությունն ու կրթությունը որքան կարևոր են իսլամում: Մեկ այլ տեղ նա ասում է, որ գիտնականին տեսնելը նման է մարգարեին տեսնելուն:

Փաստերը վկայում են, որ գիտությունն ու կրթությունը և գիտնականներն ու կիրթ մարդիկ, իսլամում և մարգարեի տեսակետից, շատ մեծ հարգանք են վայելում: Որպես օրինակ, Բադր պատերազմում գերիներին ազատ արձակելու պայման առաջարկվեց այն, որ նրանք կրթեն մուսուլմաններին: Իսկ երբ իսլամն ի հայտ եկավ, մարգարեն կազմակերպեց տարբեր դասընթացներ, որպեսզի մարդիկ կրթվեն: Մարգարեի այս վարքագիծը տարածվեց մուսուլմանների շրջանում և իսլամական հասարակության մեջ գիտությունը զարգացավ: Մարգարեի տեսակետից, գիտելիք ստանալը կարևոր է յուրաքանչյուր կնոջ և տղամարդու համար: Նա գտնում է , որ գիտությունն ու կրթություն ստանալը կապ չունի սեռի, հասարակական դիրքի և տարիքի հետ: Հենց այդ ատճառով էլ մարգարեն տարբեր տեղերում շեշտել է, որ մարդը պետք է կրթովի:
Կարևոր խնդիրներից մեկն այն է, որ իսլամում հավատքն ու կրթությունը պետք է լինեն համատեղված: Այս գաղափարախոսությունը միջնադարում եկեղեցում տիրող գաղափարաոսության հակառակն էր, երբ գիտությունը հավատքի թշնամին էր և հավատացյալներին արգելվում էր գիտելիք ստանալ: Սակայն իսլամում հավատքն ու կրթությունը ոչ միայն չեն հակասում իրար, այլ հակառակը` լրացնում են: Իսլամն ասում է , որ գիտությունն օգնում է, որպեսզի մարդն ավելի մոտենա Աստծուն: Բազմաթիվ աղբյուրներում ասվում է , որ քանի դեռ հավատացյալը չի մտածում, չի կարող հավատալ: Մեկ այլ տեղ ասվում է, որ գիտության պտուղը պաշտամունքն է: Իսլամում գիտությունն ու կրթությունն աստվածային իմսատնության ու հավատքի հասնելու աստիճաններն են: Սակայն հենց գիտությունն ու կրթությունը, որ համարվում են չարիքից փրկվելու միջոց, կարող են մոլորեցնել մարդուն:
Այլ խոսքով, գիտելիքն ու կրթությունը նման են երկսայր սրի, որոնք կարող են մարդուն երջանկացնել կամ դժբախտացնել: Իսլամի տեսակետից, իսկական գիտությունը ծառայում է, որպեսզի մարդն աշխարհիկ ու հանդերձյալ կյանքերում երջանիկ լինի:
Ավարտվեց այսօրվա հաղորդումը: Հաջորդ հաղորդման ընթացքում կխոսենք մարդուն աշխարհիկ ու հանդերձյալ կյանքերում երջանիկ դարձնող գիտության մասին: