Սեպտեմբեր 04, 2018 13:35 Asia/Tehran

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը մեծ հաղթանակ էր, որը տապալեց թագավորական բռնապետությունը և կարճեց Իրանի ռեսուրսներից ԱՄՆ-ի ձեռքը: Եվ հենց այդ օրվանից սկսվեց ԱՄՆ-ի թշնամությունն Իրանի դեմ:

  Պատերազմ, աջակցություն,ահաբեկչական տարբեր խմբերին, տնտեսական ու ռազմական պատժամիջոցներ և այլն: Մի խոսքով, թաքուն ու բացահայտ թշնամություն: ԱՄՆ-ն Իրանի ժողովրդի համար ստեղծեց դժվարություններ, որպեսզի կոտրի նրանց կամքը, սակայն չկարողացավ հաղթել: Թշնամությունն Իրանի ժողովրդին ստիպեց շարունակել պայքարել ԱՄՆ-ի դեմ` հանուն իր իրավունքի: ԱՄՆ-ի նախագահները մշտապես ներկայանում են բանակցողի դիմակով: Նրանք նշում են, որ ցանկանում են երկու երկրի միջև տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցով: Նրանք ասում են, որ Իրանը պատրաստ չէ բանակցել իրենց հետ: Իրանի ժողովուրդն ունի բազմադարյա մշակույթ և պատմության ընթացքում մշտապես լավ հարաբերություններ է ունեցել աշխարհի բոլոր երկրների հետ:

 

ԻԻՀ 11-րդ կառավարությունը, Հասան Ռոհանու գլխավորությամբ, ամերիկացիների առաջարկով, բանակցող պատվիրակություն ուղարկեց` ԻԻՀ միջուկային հարցով ԱՄՆ-ի ու հինգ եվրոպական երկրների հետ բանակցելու համար: Բանակցությունների արդյունքում հաստատվեց ՀԳՀԾ-ն: Իրանը ցույց տվեց, որ հավատարիմ է իր ստանձնած պարտավորոթյուններին, ինչը 12 անգամ հաստատվեց ԱԷՄԳ-ի կողմից:  

ՀԳՀԾ-ի արդյունքում, Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները պետք է վերանային: Սակայն հենց այդ ժամանակ, ԱՄՆ-ի բանակցելու դիմակը պատռվեց և Դնոլադ Թրամփը, անտեսելով բոլոր համաձայնությունները, դուրս եկավ համաձայնագրից: ԱՄՆ-ն, որ մշտապես եղել է Իսրայելի պաշտպանը, ցույց տվեց, որ բանակցությունն ընդամենը խաբուսիկ լոզունգ էր և Իրանի ժողովրդին ու ողջ աշխարհին ապացուցեց, որ իրեն չի կարելի վաստահել:

Նրա ասելով.”ԱՄՆ նախկին պաշտոնյաների հետ բանակցության արդյունքը, որոնք պահել էին ձևական կողմը, այսպիսին էր: Հիմա պատկերացրեք Իրանի դեմ սուր ճոճող ներկայիս անամոթ պաշտոնյաների հետ ինչպիսի բանակցություններ կարող են լինել: Այդ պաշտոնյաների հետ որևէ բանակցություն, որևէ մակարդակով, չի կարող տեղի ունենալ”:

 

Քանի որ Իրանը կարևոր ու առանցքային դեր է կատարում հատկաես Միջին Ասիայի տարածաշրջանում, այս երկրի հետ բանակցությունը ԱՄՆ-ի հետ մշտապես եղել է անհրաժեշտություն: Ամերիկացի պաշտոնյաները մշտապես ցանկացել են բանակցել Իրանի հետ: Որպես օրինակ, Բարաք Օբաման Իրանին դիմեց բանակցելու նպատակով: Այդպիսով, նրանք ցանկանում են, ցույց տալ, որ ցանականում են բանակցել Թեհրանի հետ և Իրանին բերել բանակցության սեղանին: Սակայն 5+1 խմբի հետ բանակցությունները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն հավատարիմ չէ իր խոստունմներին և կարող է հրաժարվել սեփական ստորագրությունից: Ներկայումս, Իրանի նկատմամբ  ճնշումներ գործադրելով, ԱՄՆ-ն փորձում է ապացուցել, որ Իրանի իսլամական հեղափոխությունն անկարող է լուծել երկրի տնտեսական հարցերը: Արդեն մի քանի տարի, Այաթոլլահ Խամենեին հայտարարում է , որ թշնամու պատժամիջոցների դեմ պետք է պայքարել ներքին արտադրության, դիմադրողական տնտեսության զարգացմամբ: Նա համոզված է, որ եթե դա իրականություն դառնա, երկիրը կարող է հիմնվելով ներքին ուժի վրա, հասնել տնտեսական զարգացման: Վերջերս երկրի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ տնտեսական հարցերը լուծելու համար անհրաժեշտ է միավորվել: Մեծարգո առաջնորդը հավելեց, որ մի խումբ ակտիվ, եռանդուն և մեծ կամքով մարդիկ պետք է լուծեն երկրի տնտեսական դժվարությունները: Խոսելով այն մասին, որ թշնամին երկրի տնտեսական թերությունների ու որոշ բացթողումների պատճառով կենտրոնացել է տնտեսական հարցերի վրա, նա նշել է. “Տնտեսության ոլորտում պետք է աշխատել ամբողջ հզորւթյամբ, լցնելով  բոլոր բացերը: Այս ամենը հնարավոր է իրականացնել և մենք այդ հարցում որևէ դժվարություն չունենք”:

دیدار رئیس‌جمهور و اعضای هیئت دولت با آیت الله خامنه ای

 

ԻԻՀ նախագաի և կառավարության ներկայացուցիչների հանդիպումը առաջնորդի հետ

Նրա ասելով. ”Տնտեսական ոլորտի պաշտոնյաների աշխատանքի ծավալն ու որակը պիտի լինի այնպիսին, որ նրանք ոչ գիշեր հասկանան և ոչ ցերեկ: Այս պրոցեսի առանցքը պետք է լինի ընդդիմադիր տնտեսության քաղաքականության իրականացումը, որի հիմքում ընկած է ներքին արտադրությունը: Դիմադրող տնտեսությունն արտադրող տնտեսություն է: Իսկ եթե այս համակարգը հաջողության հասնի, դա երկրի համար շատ շահութաբեր կլինի: Աշխատատեղերի բացումը, ներքին արտադրության աճը, արտահանման ծավալների աճը, դիմադրողական տնտեսության ձեռքբերումներից են”: ԻԻՀ առաջնորդը կարծում է, որ ներքին արտադրության շնորհիվ խնդիրները լուծվելու են: Իսկ տնտեսագետները ներկայացրել են հարցերի լուծման ճանապարհները, որոնց իրագործման շնորհիվ կլուծվեն տնտեսական խնդիրները: ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները, փորձում են համախմբելով իրենց ուժերը, հուսահատեցնել Իրանի ժողովրդին ու խրախուսել հրաժարվել սեփական հեղափոխությունից: Սակայն նրանք չգիտեն, որ Իրանի ժողովուրդը հեղափոխության շիվը ոռոգել է իր երիտասարդենրի արյամբ: Եվ այժմ, երբ այդ շիվը վերածվել է  մի հաստաբուն ծառի, մարդիկ իրենց ձեռքով այն չեն կտրի և կօգտվեն դրա պտուղներից: Իրանցի հեղափոխական եիտասարդները, որոնք ակտիվ են գիտության ու տեխնոլոգիայի ոլորտներում, այս հեղափոխության արժեքավոր պտուղներն են: ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները, ինչես մյուս ծրագրերը, չեն կարող հասնել իրենց արդյունքին, քանի որ  պատժամիջոցների սուրը կգուլանա ու թշնամին կհուսալքվի: Ինչպես ասել է ԻԻՀ առաջնորդը. “Դիմադրողական տնտեսության քաղաքականությունը նշանակում է պաշտպանական խրամատ սարքել ու հզորանալ` դեպի առաջ գնալու համար”:

 

Պիտակ