Իրանական ապրանքների հովանավորումը՝ հենվելով ներքին կարողությունների վրա (14)
https://parstoday.ir/hy/radio/iran-i99499-Իրանական_ապրանքների_հովանավորումը_հենվելով_ներքին_կարողությունների_վրա_(14)
ԻԻՀ առաջնորդն իր նովրուզյան ուղերձում ներկայացրեց իրանական ապրանքները հովանավորելու նոր քաղաքականություն և իրանական 1397 թվականը հռչակեց իրանական ապրանքի հովանավորության տարի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2018 21:09 Asia/Tehran

ԻԻՀ առաջնորդն իր նովրուզյան ուղերձում ներկայացրեց իրանական ապրանքները հովանավորելու նոր քաղաքականություն և իրանական 1397 թվականը հռչակեց իրանական ապրանքի հովանավորության տարի:

Այս կապակցությամբ շատ կարևոր է հատկապես օգտվել երկրի գիտական հնարավորություններից` որակյալ ապրանք արտադրելու համար: Հատկապես այնպիսի ապրանքներ, որոնք կարող են մրցունակ լինել: Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք ազգային արտադրությանը նպաստելու հարցում իրանական գիտահեն ընկերությունների դերի մասին: Այս հաղորդման ընթացքում կշարունակենք խոսել նույն թեմայի մասին:

Ներկայացված տվյալների համաձայն, Իրանի գիտնականներն ու հետազոտողներն իրենց են հատկացրել համաշխարհային գիտության 1.58 տոկոսը: Սա ցույց է տալիս, որ Իրանում մարդկային կապիտալն ունի հնարավորություն`արտադրել գիտություն և այս ստեղծարար միտքն ու նորարարությունը կարող են ծառայել ֆինանսատնտեսական ընկերությունների առաջընթացին: Վերջին տարիներին, երկրի` ծաղկում ապրող գիտական հնարավորությունները  ճիշտ օգտագործելը, կարող է բարելավել երկրի տնտեսական վիճակը և ծառայել երկրի տնտեսությանն ու հասարակությանը: Տնտեսական աճի նոր մոդելներում շատ կարևոր է արտադրության գործոնի առավել օգտագործումը, որպես տնտեսական աճի ամենակարևոր հիմքերից մեկը: Հենց այստեղ էլ կարևորվում է  գիտական  աշխատանքը: Բազմաթիվ տնտեսագետներ համոզված են, որ այսօր այլևս կապիտալի ծավալը և շուկայի չափսը դերակատար չեն երկրների տնտեսության զարգացման գործում: Այս դերը կատարում են գիտությունն ու տեխնոլոգիան: Հենց այս պատճառով, այս ընկերությունները կարևոր դեր են կատարում երկրի տնտեսության զարգացման հարցում:

ԻԻՀ առաջնորդի` դիմադրության տնտեսության վերաբերյալ 24 կետանոց հրամանի երկրորդ կետում ներկայացվում է  դիմադրողական տնտեսության ընդհանուր քաղաքականությունը: Երկրորդ կետում նշված է. “Գիտահեն տնտեսության առաջընթացը երկրի գիտական համապարփակ քարտեզի իրականացմամբ և նորարարության ազգային համակարգի ստեղծմամբ, որի նպատակն է  երկրի համաշխարհային դիրքը բարձրացնել և ավելացնել արտադրության բաժինը, նպաստել ապրանքների արտահանման աճին և գիտահեն ծառայությունների արտահանմանը,ինչը կնպաստի  գիտահեն տնտեսության շնորհիվ տարածաշրջանում առաջատար դիրք զբաղեցնելուն”:

Վերջերս, մի խումբ գիտնականների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդը կարևորեց դիմադության տնտեսության իրականացումը գիտահեն ընկերությունների հնարավորությունների հիման վրա: Այս ընկերությունները կարևոր դեր ունեն դիմադրողական տնտեսության մեջ և կարող են այն դարձնել կայուն տնտեսություն: Կայուն տնտեսությունը շատ կարևոր խնդիր է, որին Իրանի առաջնորդը բազմիցս անդրադարձել է իր ելույթում, հատկապես ներքին արտարդությանն աջակցելու շրջանակներում: Գիտահեն ընկերությունները շատ կարևոր են  ազգային արտադրությանը նպաստելու և ավելացված արժեք ստեծելու հարցում:

 Դիմադրողական տնտեսության համար ամուր հիմքեր կստեղծվեն այն ժամանակ, երբ տնտեսությունը հիմնված լինի  գիտահեն ընկերությունների վրա:
 Այս ընկերությունները կարևոր դեր են կատարում գիտահեն տնտեսության զարգացման հարցում և կարող են կիրառվել դիմադրողական տնտեսության մոդելում: Դիմադրողական տնտեսության ամենկարևոր նպատակներից մեկը հանքանյութերի, հատկապես նավթի վաճառքից հրաժարվելն է: Գիտահեն ընկերություններն իրենց առանձնահատկությունների շնորհիվ ունեն զարգացած տեխնոլոգիա ստեղծելու կարիք, որն անհրաժեշտ է երկրին: Նրանք նաև ունեն ներուժ, որպեսզի հանքային նյութերը վերածեն ավելացված արժեքով ապրանքների: Հենց այս ռազմավարության հիման վրա, երկարատև ապագայում, երկիրը կարող է ոչ միայն ինքնաբավ դառնալ,  այլ հանքային նյութերից, հատկապես` նավթից, օգտվել որպես թշնամուն սպառնալու միջոց:

ԻԻՀ առաջնորդի կարծիքով, գիտահեն ընկերությունները կարող են փոխարինել նավթային եկամուտներին: “Մենք կարող ենք օգտվել այսօր առկա հնարավորությունից և փորձել նավթը փոխարինել եկամտաբեր տնտեսության գորունեությամբ”: Եվ այսպիսով, մենք կարող ենք շատ կարևոր քայլ կատարել երկրի տնտեսության մեջ”. ասել է առաջնորդը:

Այսօր գիտահեն տնեսությունն այն ուղղությունն է, որով կարելի է լրացնել այդ բացը: Մի խոսքով, ինքնաբավ լինելու ճանապարհներից մեկը, հատկապես ռազմավարական ապրանք արտադրելու հարցում, տեխնոլոգիայի զարգացումն է  և արտադրության գործոնների զարգացումը, այն ժամանակ, երբ տնտեսությունը դառնա գիտահեն և նման ընկերությունները զարգանան: Ճիշտ ծրագրման արդյունքում, երկիրը կարող է նման ապրանքներն արտահանել:   Երկրի գիտական հնարավորությունների օգտագործումը, ինչն այս տարիներին շատ է զարգացել, կարող է զարգացնել տնտեսությունը և ծառայել հասարակությանը: ԻԻՀ առաջնորդը դիմադրողական տնտեսության մասին ասում է. “Դիմադրողական տնտեսությունը նշանակում է, երբ երկիրն ունի այնպիսի տնտեսություն, որում և պահպանվում է տնտեսական աճը և նվազագույնի է հասնում դրա  խոցելիությունը: Այսինքն` երկրի տնտեսության վիճակը և տնտեսական համակարգն այնպիսին են, որ թշնամու մշտական ու  շարունակական սադրանքներից ավելի քիչ վնասներ կրի ու չխաթարվի”:

“Դիմադրողական տնտեսությունը միայն ժխտողական իմաստով չէ: Այնպես չէ, որ դիմադրողական տնտեսություն ասելով մենք պետք է մեր շուրջը պատնեշ կառուցենք և միայն պաշտպանվողական դիրք գրավենք: Այդպես չէ: Դիմադրողական տնտեսություն ասելով պետք է հասկանանք, որ ունենք տնտեսություն, որը ժողովրդին հնարավորություն է տալիս արտաքին ճնշումների պայմաններում շարունակել իր աճն ու զարգացումը”. հավելել է Այաթոլլահ Խամենեին:

Հաշվի առնելով այն փաստը, որ Իրանում կա կրթված բնակչության ու երիտասարդ մարդկային ուժի մեծ պոտենցալ,  որը համարվում է  յուրաքանչյուր երկրի ամենակարևոր կապիտալը, կարելի է ավելի ունակ դարձնելով այդ ուժը և խրախուսելով այն մարդկանց  աշխատել գիտահեն ընկերությունների շրջանակներում: Այդպիսով Իրանը կարող է դիմանալ յուրաքանչյուր սպառնալիքի և տնտեսական պատժամիջոցի: Ներկա դրությամբ, Իրանում տեխնոլոգիայի զարգացման համար գոյություն ունեն շատ լավ հնարավորություններ և գնալով զարգանում է  գիտահեն ընկերությունների բիզնեսը` մասնավոր սեկտորի ներդրումներով: Իրանի գիտահեն արտադրանքն այսօր արտահանվում է  ավելի քան 60 երկիր: Անցյալ տարի գիտահեն ընկերություններն արտադրել են 400 միլիոն դոլարի ապրանք: Նախատեսվում է, որ երկու տարի հետո այս ծավալը կհասնի 2 միլիարդ դոլարի: