Ճանաչենք իսլամը (211)
«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք ահեղ դատաստանի ժամանակ հաշվեքննությանն ու արարքները չափող կշռին:
Ողջույն թանկագին բարեկամներ: Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք ահեղ դատաստանի ժամանակ մեր արարքները չափող կշռին: Աստված «Էըրաֆ» սուրայի 8-րդ այայում այդ մասին ասում է. «Այդ օրը արարքների չափող կշիռը իրավացիությունն է»:
Հետևաբար ահեղ դատաստանի ժամանակ մարդու արարքները չափում են իրավացիության կշռով: Այն իմաստով, որ ինչքան մարդու արարքը իրավացի լինի նույնքան արժեք ու վարկ է ներկայացնում: Բարի արարքները իրավացի լինելով բնակաբար արժեք ու վարկ են ներկայացնում: Ընդհակառակը գեշ արարքների դեպքում իրավացիություն չի լինում և նման արարքները որևէ կշիռ չեն ներկայացնում: Այսպիսով ահեղ դատաստանի ժամանակ ցանկացած արարք չափվում է իրավացիության կշռով և ցանկացած արարքի ծանրությունը կախում ունի դրա պարունակած իրավացիությունից:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ ահեղ դատաստանի ժամանակ մարդկանց արարքների գնահատման չափանիշներից են մարգարեները, էմամներն ու բարեպաշտ մարդիկ, այսինքն նրանք որոնց կյանքի վկայականում որևէ սև բիծ գոյություն չունի: Որոշ վկայություններ էլ արդարություն են մարդկանց արարքների կշիռը համարում: Այս առերևույթ իրարից տարբերվող հասկացությունները կարող են մեկտեղվել: Քանի որ մարգարեներն ու անմեղ էմամներ իրավացիության ու արդարության մարմնացում են: Նրանք կարող են մարդկանց արարքների գնահատման չափանիշ ծառայել: Այդ պատճառով էլ ահեղ դատաստանի ժամանակ մարդկանց համեմատում են մարգարեների ու նրանց ներկայացուցիչների հետ: Ինչքան մարդու արարքները ավելի մոտիկ լինեն մեծերի արարքներին, նույնքան ավելի ծանր է լինելու նրանց արարքների կշիռն ու ընդհակառակը ինչքան հեռու լինեն նրանցից, դրանց կշիռն ավելի թեթև կլինի:
Բարի ու արժանավոր արարքները ծանրացնում են մեր կշռի նժարն ու ընդհակառակը գեշ ու անբարոյական արարքները թեթևացնում են դրանց: Ղուրանն անդրադարձել ե այդ երկու խմբի ճակատագրին, այսինքն նրանց ում արարքների նժարը ծանր և նրանց՝ ում արարքների նժարը թեթև է: «Էըրաֆ» սուրայի 8-րդ և 9-րդ այաներում ասված է. «Եվ նրանք ում արարքների նժարը ծանր է նրանք փրկվածներից են լինելու, իսկ նրանք ում նժարը թեթև կլինի դա այն չարության ու բռնության պատճառով է, որ գործադրեցին մեր նշանների հանդեպ ու կորցրեցին իրենց կապիտալը»:
Այս այաների համաձայն նրանք ում կշռի նժարը ծանր է լինում փրկվում, իսկ նրանք ում արարքները հավատք չունենալու և նման արարքներում իրավացիություն չլինելու պատճառով իրականության մեջ կորցրած կլինեն իրենց գոյության կապիտալը:
Այդ պատճառով էլ նման մարդիկ ծանր վնաս են կրում: Քանի որ երբ մարդը վնասվում է տուժում են նրանց գույքը կամ դիրքը, բայց երբեմն էլ այդ վնասը ոչնչացնում է նրա գոյությունը, առ անց այն որ դրա դիմաց որևէ արժեքավոր ապրանք կամ կապիտալ ձեռք բերած լինի: Սա ամենամեծ տուժն է:
«Ղարեաա» սուրայի 6-ից 11-րդ այաներում ասված է.« Հետևաբար նա ում արարքների նժարը ծանր է լինում ուրեմն նա գոհունակության ու ուրախության մեջ է ապրելու, բայց եթե նրանք արարքների նժարը թեթև լինի նրա ապաստարանը լինելու է դժոխքը և դու ինչ գիտես, թե դա ինչ է: Դա խիստ այրող կրակ է»:
Աշխարհիկ կյանքի յուրահատկությունն այն է, որ եթե հագեցած լինի բարությամբ, երջանկությամբ ու բարօրությամբ անցողիկ է լինում ու զերծ չի լինում նաև տառապանքից ու ցավից: Բայց հավիտենական կյանքը երջանիկների համար լիարժեք անվտանգություն, ուրախություն և առ անց վախի ու սարսափի անդորր է լինելու:
Անկասկած բարի արարքներն են ծանրացնում մեր արարքների կշռի նժարը և ում նժարն ավելի ծանր է լինում նա առավել ազնիվ ու հարգված մարդ է լինում: Սակայն չարագործությունները թեթևացնում են մեր արարքների նժարը ու նա ում արարքների նժարը թեթև է, նա ստոր ու նվաստ մարդ է և նետվելու է դժոխքի կրակը:
Իհարկե արարքների չափելն ու կշռելը վերաբերում է նրանց ովքեր գնահատման արժանի արարքներ են կատարած լինում, իսկ նրանք ովքեր չարագործություններ են կատարել ու նրանց ձեռքում որևէ բարի արարք չկա, նրանք նաև կշիռներ չեն ունենում: Այս կապակցությամբ «Քահֆ» սուրայի 105-րդ այայում անդրադարձ է կատարվում արարչի նշաններն ուրացող անձանց ովքեր իրենց արարքների պատճառով ոչնչացան: Այդ պատճառով էլ նրանց համար որևէ կշիռ չի կանգնեցվում, քանի որ նրանք ընդհանրապես չափելու ու ներկայացվելու արժանի ապրանք չունեն:
Ինչպես ասացինք հավիտենականության հանգրվաններից մեկը մարդկանց արարքների հաշվեքննություն է և այդ օրը իսկական քննիչ Աստված է: Ահեղ դատաստանի ժամանակ քննիչներից մեկն էլ մարդու խիղճն է: Ղուրանը ««ասրա» սուրայի 14-րդ այայում ասում է. «Կարդա գիրքդ, բավարար կլինի եթե այսօր ինքդ քո հաշվեքննիչը լինես»:
Էմամ Սադեղն ասում է. «Ահեղ դատաստանի ժամանակ մարդն այնպես է նկատում իր անցյալի արարքները, որ ասես դրանք հենց հիմա է կատարել ու կանչում է սա ինչ գիրք, որտեղ արձանագրված են իմ մանր ու խոշոր արարքները»:
Իհարկե Աստծո հաշվեքննությունն այնքան մանրակրկիտ ու արդար է լինում, որ մարդն իր արարքների մասին ամենաթեթև ակնարկն ստանալով ինքն իրեն դատապարտում է խղճի դատարանում: Աստծո մանրակրկիտ հաշվեքննության կապակցությամբ Ղուրանում Լողմանն իր որդուն հորդորելով ասում է. «Որդիս, եթե քո արարքը մանանեխի հատիկի չափ լինի ու պահված լինի երկնքում կամ Երկրի վրա մի քարի տակ, Աստված ահեղ դատաստանի ժամանակ դա ներկայացնելու է: Աստված տեղյակ է և մանրակրկիտ հայացք ունի»:
Ահեղ դատաստանի ժամանակ հաշվեքննության մասին այաների նկարագրությունը վկայում է այն մասին, որ այդ մեծ հաշվեքննության ժամանակ հաշվելու են նույնիսկ ամենամանր արարքները: Հետևաբար թեթև սխալներն ու հանցանքներն չպիտի անկարևոր ձևացվեն:
Հաշվեքննության հետ կապված մյուս կետը վերաբերում է այդ արարքների ներքին մղումներին ու դրդապատճառներին: Աշխարհի տարբեր երկրներում օրենքներն այնպես են սահմանված որ միայն կատարված արարքի համար է վճիռ կայացվում ու մարդկանց դրդապատճառները, մղումներն ու երազանքները նկատի չեն առնվում: Բայց իսլամում հաշվեքննություն է սահմանված թե մարդու կատարած արարքների և թե նրա մղումների ու ներքին ցանկությունների համար:
Հետևաբար ահեղ դատաստանի ժամանակ մարդուց հաշիվ են պահանջելու նաև այն արարքների մասին, որոնք կարող է պատահել արտաքին դրսևորում ունեցած չլինեն, օրինակ հավատուրացությունն ու կեղծավորությունը: Աստված «Բաղարա» սուրայի 284-րդ այայում ասում է. «Անկախ նրանից, որ թաքուն կպահեք կամ կբացահայտեք այն ինչը, որ ձեր սրտում ունենք, Աստված դա հաշվելու է ձեզ համար»:
Իհարկե մարդկանց ցանկություններն ու դրդապատճառները ժամանակով ու վայրով չեն սահմանափակվում: Օրինակ եթե մարդը արևելքում բարի կամ չար արարք գործած լինի եթե նույնիսկ դրանից դարեր անցած լինեն ու մեկ ուրիշն ասենք արևմուտքում դրանից գոհ կամ դժգոհ լինի, Աստծո դատարանում հաշվեքննության ժամանակ դա նույնպես արծարծվելու է: Այս կապակցությամբ Էմամ Ռեզան ասում է. «Մեկը որ գոհ լինի մի արարքից նման նրան, որ ինքը դա կատարած լինի: Եթե մեկն սպանվի արևելքում ու արևմուտքում դա մեկին ուրախություն պատճառի Աստծո դատարանի առջև նա նույնպես մեղսակից է համարվելու»:
Այս կետերը նկատի առնելով կարելի է ասել, որ Ղուրանը մարդկանց բարի կամ չար արարքներից ուրիշների գոհունակության հետ կախված որոշակի տեսակետ ունի: Անդրադառնանք մեկ օրինակի: Աստված «Ալե Օմրան» սուրայի 183-րդ այայում խոսքն ուղղելով մարգարեի ժամանակ ապրող հրեաներին ասում է. «Ինչո՞ւ դուք սպանեցիք ձեր մարգարեներին»:
Հիշենք, որ այդ մարգարեներին սպանողները մարգարեից դարեր առաջ են ապրած եղել: Հարյուրավոր տարիներ առաջ այդ հրեաների նախնիները սպանել էին իրենց մարգարեներին, բայց քանի որ նրանք գոհ էին իրենց հայրերի այդ արարքից, Աստված նրանց պախարակում է: Թեև հիշյալ անձինք այն ժամանակ ներկա չէին եղել, Ղուրանը նրանց է վերագրում մարգարեների սպանությունը և հարցնում է ինչո՞ւ սպանեցիք ձեր մարգարեներին:
Այս բացատրությամբ միանշանակ պարզ է դառնում, որ Աստծո դատաստանում արարքների հաշվեքննության ժամանակ մանրակրկիտ կերպով հաշվի են առնվում նույնիսկ մեր թաքուն ու բացահայտ մտքերը, ցանկություններն ու դրդապատճառները:
Ահեղ դատաստանի ժամանակ մարդու հարցնելու են Աստծո կողմից նրան շնորհված բարիքների մասին: Քանի որ ընչաքաղցությունն ու փառասիրությունը մարդուն առաջնորդում են դեպի անօգուտ քայլեր և նրան հեռու են պահում ահեղ դատաստանի ժամանակ հաշվեքննության մտքից: «Թաքասոր» սուրայի 8-րդ այայում ասված է. «Հետևաբար այդ օրը ձեզ հարցնելու են շնորհված բարիքների մասին»:
Այդ օրը մարդը պիտի պատասխանատու լինի այն մասին, թե Աստծո բարիքների հետ ինչպես է վարվել ու դրանք ինչ ուղղությամբ է օգտագործել: Արդյոք դրանք շահագործել է բարի նպատակներով, թե՝ դրանք մսխել է ու չարաշահել:
Վկայություններում ասված է, որ ահեղ դատաստանի ժամանակի մարդիկ իրենց տեղից չեն շարժվելու միթե այն որ նրանց կյանքի, երիտասարդության, ունեցվածքի և մարգարեի գերդաստանի անդամների հանդեպ սիրո մասին հարցեր տրված լինեն: Հետևաբար այս այայում նշված բարիքները լայն իմաստ են ներկայացնում, որոնք ներառում են աստվածային թե նյութական ու թե հոգևոր բոլոր բարիքները: Բնականաբար առավել կարևոր բարիքների մասին ավելի շատ հարցեր են տրվելու:
Սա այն իմաստով է, որ այս բարիքներն Աստծո կողմից մարդու տրամադրված արժեքավոր հարստություն են և պիտի դրանց համար երախտապարտ լինել ու դրանք բարի նպատակների ծառայեցնել: