Նոյեմբեր 20, 2018 09:00 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում շարունակելով մեռելների հարության մասին մեր զրույցը կանդրադառնանք «Փոլե Սեռաթ»-ին կամ «Սեռաթի կամուրջ»-ին:

Նախքան մեր իսկական զրույցին անցնելը հարկ ենք համարում անդրադառնալ մի կետի, որը ինչ-որ  կերպով առնչվում է «Սեռաթի կամուրջ»-ին: Համաձայն Ղուրանի այաների ահեղ դատաստանի օրը չարագործներն ու հանցագործները պատասխանատվության են կանչվելու: Այս կապակցությամբ «Սաֆաթ» սուրայի 22-ից 24-րդ այաներոում ասված է. «Իրար շուրջ  հավաքեք չարագործներին ու նրանց հետ նույն խմբում դասվողներին ու Աստծուց բացի այն ինչը որ նրանք պաշտում էին և նրանց առաջնորդեք դեպի դժոխք և նրանց պահեք, որպեսզի պատասխանատվության կանչվեն»:

Ահեղ դատաստանի փուլերից մեկը մարդկանց «Սեռաթի կամուրջ»-ն անցնելն է: Այաներում ու վկայություններում ասված է, որ «Սեռաթ»-ը կամուրջ  է, որ դժոխքի վրա, որն ուղղված է դեպի դրախտ, որի վրայով պարտավոր են քայլել բոլոր  մարդիկ: Իհարկե այս կամուրջը նման չէ աշխարհի մյուս կամուրջներին, որոնք ծառայում են մարդկանց ու փոխադրամիջոցների երթևեկին: Ղուրանում ու վկայություններում հիշատակված կամուրջն ու «Սեռաթ»-ն այն ճանապարհն է, որի միջոցով մարդը  հասնում է իրական ու հավերժական երջանկության:

 

Աստված «Մարիամ» սուրայի 71-րդ և 72-րդ այաներում ասում է. «Բոլորդ դժոխք էք մտնելու: Դա հստակ է ձեր արարչի համար, հետո բարեպաշտներին փրկելու ենք և լքելու ենք թուլության ու ստորացման պատճառով ծնկի եկած չարագործներին»:

Այս այաների համաձայն նախ բոլոր բարի ու չար մարդիկ մտնելու են դժոխք, սակայն դրանից հետո ամեն ինչ փոխվելու է: Բարեպաշտներն ու բարեգործները փրկվելու են, իսկ չարագործներն ու ըմբոստները մնալու են դժոխքում:

Մարգարեից փոխանցված մի հադիսի համաձայն. «Հավատացյալների անցման ժամանակ դժոխքի կրակը սառելու է, հենց այնպես ինչպես դա տեղի  ունեցավ Աբրահամի համար»:

Քանի որ դժոխքի կրակը որևէ առնչություն չունի հավատքի լույսի հետ, հետևաբար հավատքի լույսը դա մարեցնում է: Այնտեղ ուր ներկա են լինում հավատացյալները, դժոխքի կրակը մարում է, հետևաբար նրանք փրկվում են: Բայց դժոխքի բնակիչները, ովքեր առնչվում են դրա կրակի հետ բոցավառվող նյութի նման կրակին հասնելով անմիջապես բոցավառվում են»:

Հետևաբար պարզվում է, որ դժոխքի կրակը աշխարհի սովորական կրակների նման չէ, որը հնարավոր է մարել ջրի ու այլ նյութերի միջոցով, այլ այդ կրակը  միայն հավատքի լույսի միջոցով է մարում: Մարգարեն ասում է. «Ահեղ դատաստանի օրը կրակը հավատացյալ մարդուն ասելու է՝ «ով հավատացյալ արագ անցիր իմ կողքով քանի որ քո լույսն իմ բոցերը մարում է»:

Ամեն դեպքում արժանավոր ու բարեպաշտ մարդիկ, ովքեր բարությամբ առաջ են անցել մյուսներից արագորեն թիկունքում են թողնելու դժոխքի կրակը: Նրանք անցնելով «Սեռաթի կամուրջ»-ից խոստացյալ դրախտում վայելելու են Աստծու անհամար բարիքները:

Անկասկած  «Սեռաթի կամուրջ»-ն անցնելու մարդկանց արագությունն ուղղակի կապակցված է աշխարհում նրանց հավատքի, ազնվության ու բարի արարքների չափերի հետ: Էմամ Սադեղը «Սեռաթի կամուրջ»-ից մարդկանց անցնելու մասին ասում է. ««Սեռաթ»-ից անցնող մարդիկ մի քանի տեսակի են, իսկ «Սառաթ»-ը մազից ավելի բարակ ու սուրից ավելի կտրող է: Ոմանք կայծակի արագությամբ դրա վրայով անցնելու են, ոմանք ձիու քայլքով են դա կտրելու, ոմանք սողալու են, ոմանք ոտքով են անցնելու, իսկ ոմանք էլ անցնելու են դրանից կախված վիճակում և դժոխքի կրակը երբեմն նրանց այրելու ու երբեմն էլ լքելու է»:

Էմամն այս արտահայտություններում բացատրում է «Սեռաթի կամուրջ»-ից անցնելու մարդկանց իրավիճակը: Ոմանք կայծակի արագությամբ, ոմանք ձիու արագությամբ, ոմանք դանդաղ, ոմանք դժվարությամբ ու ոմանք էլ այն պայմաններում են այդ կամուրջից անցնելու երբ կրակի բոցերը երբեմն հասնում ու այրում են նրանց:

Իրականության մեջ «Սեռաթի կամուրջ»-ից անցնելու մարդկանց արագությունը տարբերվում է կապված նրանց արարքներից, համոզումներից ու կենցաղից: Այլ խոսքով որքան մարդու շարժումներն ու արարքներն աշխարհում առողջ ու բարի լինեն, «Սեռաթի կամուրջ»-ից նրա անցումը նույնքան հեշտ ու արագ կլինի: Բնականաբար ոմանք իրենց արարքների պատճառով ավելի երկար ժամանակ են մնալու  այդ կամուրջի վրա և ոմանք էլ ընդհանրապես չկարողանալով անցնել այդ կամուրջից նետվելու են կրակը:

«Սեռաթի կամուրջ»-ի վրա մի քանի փուլերում կայարաններ կամ խուզարկման կետեր կան: Այդ կայարաններում մարդկանց հարցնում են տարբեր թեմաների, այդ թվում աղոթքի, բարեկամների ու հարազատների իրավունքների, ժողովրդի իրավունքների և հավատարմության մասին: Եթե մարդը կարողանա բավարար պատասխան տալ հարցումների և արժանի դառնա Աստծո շնորհին, անցնելով այդ կայարանից կմտնի հաջորդը և հենց այդպես մեկը մյուսի հետևից թիկունքում կթողնի կայարանները: Եթե մարդը հաջողությամբ թիկունքում թողնի բոլոր կայարանները կմտնի դրախտ և արժանի կդառնա Աստծո անհամար բարիքներին: Իսկ եթե մեկը ճիշտ չպատասխանի այդ հարցումներին չի կարող անցնել «Սեռաթի կամուրջ»-ից և կնետվի դժոխք»:

«Սառաթ»-ում կարևոր կայարաններից մեկը վերաբերում է աստվածային արդարությանը: Այդ կայարանում հարցնելու են մարդկանց իրավունքների մասին: Աստված իր փառքով երդվել է, որ այդ կայարանում պահելու է չարագործներին: Այնպես որ «Ֆաջր» սուրայի 14-րդ ահայում ասված է. «Մի կասկածիր որ արարիչդ սպասում է չարագործներին»:

Պարզ է, որ եթե մեկը մյուսներին հանդեպ չարիք կամ ոտնձգություն կատարած լինի նրան պահելու են այդ կայարանում և թույլ չեն տալու իր ճանապարհը շարունակի, որպեսզի կրի իր  արարքին համարժեք պատիժը:

«Սեռաթի կամուրջ»-ը, որ ասվում է, թե մազից ավելի բարակ ու սուրից ավելի կտրող է, չափազանց ճշգրիտ ու հաշվարկված ճանապարհ է, որի մեկնակետն Աստված դրել է այս աշխարհում և դրա մյուս ծայրը կապել է հավիտենականության հետ: Կամուրջի բարակությունն ու սրությունը վկայում է այն մասին, որ բարի ու չարի միջև սահմանը շատ նուրբ ու բարակ է: Նաև  դա կարող է ակնարկել ահեղ դատաստանի ժամանակ մարդկանց արարքների մասին հաշվետվության ճշգրտությանը:

«Սեռաթի կամուրջ»-ը մազից էլ բարակ է: Բարու ճանապարհով ընթանալն էլ հենց այդպես է: Եթե մեկը ցանկանա հետևել բարու ճանապարհին պիտի լավ ճանաչի բարին և շարժվի համաձայն դրա, ինչը մեծ ուշադրություն ու զգուշավորություն է պահանջում:

Ուղիղ ճանապարհը , որ Աստծո ծառայության ուղին է իրականության մեջ ճշգրիտ ու բարակ ճանապարհ է, որը պիտի անցնել զգուշությամբ ու բարձր գիտակցությամբ և հեռու մնալ սայթաքումներից ու շեղումներից: Քանի որ մի փոքր թերացմամբ մարդը կարող է շեղվել իսկական ճանապարհից: Ահեղ դատաստանի ժամանակ էլ նրանք են անվտանգ անցնելու «Սեռաթի կամուրջ»-ը ովքեր աշխարհում շարժվել են ճիշտ ուղղությամբ:

Վստահաբար մարգարեի և նրա մաքուր գերդաստանի հետ շփումը կարող է մարդու համար հեշտացնել այս սարսափազդու և ճակատագրական ճանապարհի անցումը: Իրականության մեջ մինչև այնքան ժամանակ երբ մարդը հավատքի, բարոյականության ու արարքների տեսակետից օրինակ չի ծառայեցրել այս երևելի մարդկանց և իր կյանքում չի հետևել նրանց, նրա համար հնարավոր չի լինելու անցնել այս կամուրջից: Քանի որ հավիտենականություն այս աշխարհի հայելին է և այս աշխարհում մարդկանց արարքների ու համոզման և հավիտենականության մեջ նրա ճակատագրի միջև սերտ կապ գոյություն ունի: Հետևաբար եթե մարդն այդ մեծ ուսուցիչներին հետևելու փոխարեն հետևի չարագործներին ու անհավատների, հավերժական դժբախտության կմատնվի:

Էմամ Սադեղն իր արտահայտություններում ակնարկում է «Սեռաթի կամուրջ»-ին և ասում է, թե դա երկու բաժին ունի՝ մեկը այս աշխարհում և մյուսը հավիտենականության մեջ: Էմամ ասում է. «Աշխարհում այդ ճանապարհն այն էմամն է, որին հետևելը բոլորի համար պարտադիր է: Ով որ աշխարհում նրան ճանաչի ու հետևի նրա հրամաններին հավիտենականության մեջ էլ կանցնի այն կամրջի վրայով, որ քաշված է դժոխքի վրա: Իսկ եթե մեկն այս աշխարհում չճանաչի իր էմամին և չօգտվի նրա ցուցմունքներից հավիտենականության մեջ էլ այդ ճանապարհին սայթաքելու է»:

Ուրեմն նա ով ցանկանում է հեշտությամբ անցնել «Սեռաթի կամուրջ»-ը պիտի հենց այս պահից ու հենց այս աշխարհում ընտրի ճիշտ ճանապարհը և շարունակի ուշադրությամբ հետևել դրան ու չշեղվել: Եթե մեկն այս ճանապարհում հաստատակամ լինի հավիտենականության մեջ է հեշտությամբ կանցնի այդ կամուրջից, իսկ եթե մեկն այս աշխարհում սայթաքի ու շեղվի ճիշտ ճանապարհից, այնտեղ էլ «Սեռաթի կամուրջ»-ի վրա կսայթաքի և կընկնի դժոխքը, միթե այն որ արարչի բարությանն ու ողորմությանն արժանի դառնա:

Ամեն դեպքում այս կամրջի վրա ամեն մարդ իր հավատքի լույսի և բարի արարքների պաշարի չափով անցնելու կարողություն ունի ու եթե որևէ մեկը չկարողանա անվտանգ կերպով դա թիկունքում թողնել անկասկած գահավիժելու է և որևէ դեպքում չի կարող արժանի դառնալ արարչի նյութական ու բարոյական շնորհների ու բարիքների կենտրոնը համարվող դրախտին:

Վերջին կետն այն է, որ հավատացյալների դժոխքի միջով անցնելու նպատակն այն է, որ դրախտի բնակիչները նկատելով դժոխքի բնակիչների ծանր վիճակն ու դա իրենց վիճակի հետ համեմատելով գնահատեն դրախտում իրենց զբաղեցրած դիրքը: Նրանք ըմբռնում են, որ եթե մի քանի օր աշխարհում Աստծո գոհունակությանն արժանի դառնալու համար որոշ տառապանքներ են կրել, ի վերջո հասնել իրենց արժանի բարձր դիրքին: Սա նախաբան է նրա համար, որ հավատացյալները առավելագույն հաճույքը քաղեն դրախտի բարիքներից, քանի որ ինչպես ասում են երջանկության արժեքը նա է հասկանում ով դժբախտության մեջ է ընկնում: