Դեկտեմբեր 12, 2018 03:17 Asia/Yerevan

«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կշարունակենք դժոխքի մասին զրույցը: Ասացինք, որ դժոխքը  Աստծո պատժի և բարկության կենտրոնը և տառապանքի, տանջանքի ու զրկվածության վայրն է, որտեղ չարագործ մարդիկ ստանում են իրենց գեշ արարքների պատիժը:

Դժոխքի գլխավոր յուրահատկություններից մեկը դրա կրակի խիստ կիզիչ լինելն է: Եթե չարագործներն ու ըմբոստները տեղյակ լինեին այս տանջանքի խստության մասին այս աշխարհում ըմբոստություն չէին կատարի, լկտիաբար պատերազմ ու արյունահեղություն չէին հրահրի ու ժողովուրդներին հրի ու սրի չէին քաշի, քանի որ դժոխքի կրակն այնքան կիզիչ է, որ որևէ մեկը չի կարող դա համբերել: Խորհել այն մասին, որ մարդու ամենավատ ճակատագիրը կարող է դժոխքի բնակիչ լինելը համարվել, չափազանց կանխարգելիչ է և նրան հեռու է պահում հանցագործական արարքներից:

«Ֆորղան» սուրայի 11-րդ և 12-րդ այաներում դժոխքում տիրող վիճակն ու դրա կրակի կիզիչ լինելը նկարագրվում է հետևյալ կերպով. «Կարող է պատահել, որ նրանք հերքած լինեն ահեղ դատաստանը, իսկ ահեղ դատաստանը հերքողների համար  մենք կիզիչ կրակ ենք նախապատրաստել: Երբ դժոխքը  նրանց կնկատի հեռվից, այնտեղ սարսափելի ցասում ու աղմուկ կառաջանա»:

 

Այս այաում դժոխքի նկարագրությունը խորհելու արժանի  է: Ասում է, որ այս կիզիչ կրակը չափազանց հսկա լինելով հանդերձ  դրա սահմռկեցուցիչ աղմուկն ու ձայնն էլ սարսափ է պատճառում սրտերին: Այս կիզիչ կրակը զայրացած մարդու նման ցասում է պարունակում  և իր այդ ցասումն աղաղակում է բարձր ձայնով: Դժոխքը հեռվից նկատելով մեղավոր մարդկանց սկսում է հուզվել և ցասումից աղաղակում է, ասես սպասում է իր որսին:

Հաջորդ՝ 13-րդ և 14-րդ այաները նկարագրում են դժոխքի կրակում հանցագործների ու մեղավորների վիճակը: «Եվ այն վիճակում երբ նրանց ձեռքերին ու ոտքերին շղթաներ են հագցված նրանք նետվելու են նեղ մի վայր ու այնտեղ է, որ սկսելու են ափսոսանքի ու մահվան ճիչեր արձակել: Եվ նրանց կասվի, այսօր ոչ թե մեկ, այլ բազմաթիվ անգամներ ձեր մահը ցանկացեք»:

 

Այն նեղ ու սահմանափակ վայրը որն այս այաներում հիշատակված է իր փոքր լինելու պատճառով դժոխքը չի կարող լինել: Դժոխքն ընդարձակ մի վայր է, իսկ այս վայրի նեղ լինելը  դժոխքի բնակչին տանջելու համար է: Նրանց նետում են այս նեղ վայրերը, քանի որ վկայությունների համաձայն նրանք դժոխք են մտնում այնպես, ինչպես մեխն է պատից ներս մտնում: Հենց այնպես որ  պատի վրա մեխի առաջացրած ծակը նեղ է լինում, սեղմ ու նեղ է լինում նաև դժոխքի բնակիչներին հատկացված վայրը:

Հանցագործներն ու մեղավորները հայտնվելով դժոխքի ծանր ու սարսափելի պայմաններում սկսում են աղաղակել ու ճչալ: Նրանք մահ են ցանկանալու:

Նրանց ասվելու է, որ այսօր ոչ թե մեկ, այլ բազմաթիվ անգամ աղաղակեք ու ձեր մահը ցանկացեք: Սակայն ձեր աղաղակները տեղ չեն հասնելու, քանի որ մահ չկա, այլ պիտի ողջ մնաք, որպեսզի ճաշակեք ձեր գեշ արարքների պատիժը:

Ահեղ դատաստանի տանջանքներից մեկն այն է, որ ամեն կողմից կրակը պատելու է դժոխքի բնակիչներին: «Անքաբութ» սուրայի 54-րդ և 55-րդ այաներում կարդում ենք. «Նրանք քեզանից շտապ պատիժ են պահանջելու, մինչդեռ դժոխքը պատում է հավատուրացներին: Այն օրը երբ աստվածային պատիժը նրանց պատելու է վերևից ու ներքևից Աստված նրանց ասելու  է. «Ճաշակեք այն ինչի համը, որ կատարում էիք»»:

Այս այաներում ընդգծված է, որ դժոխքը պատում է հավատուրացներին: Երբ կրակը բոցավառվում է ներքևից ու վերևից տեղում է նրանց վրա, պատում է նրանց ամբողջ մարմինը: Անկասկած դա ծանր ու սարսափելի օր է լինելու:

Դժոխքի կրակը հավատուրացների արարքների ու քայլերի պատճառով է նրանց պատում: Նկատի առնելով «Անքաբութ» սուրայի 54-րդ այան որ ակնարկ է կատարում տիրող իրավիճակին և ասում է, որ դժոխքը պատում է հավատուրացներին, կարելի է ասել, որ այս պահին դժոխքը երկու տեսակետից պատել է չարագործ հավատուրացներին: Նախ այն որ նրանք հենց այս աշխարհում հայտնվել են դժոխքում: Նրանք անհավատության ու տարբեր մեղքերով ապականված լինելու պատճառով այրվում են այն դժոխքում որի կրակը հենց իրենք են վառել, դա պատերազմի ու արյունահեղության, վեճերի ու բախումների, անապահովության ու անհանդարտության, չարագործության ու անարդարության և չսանձվող կրքերի դժոխքն է:

Մյուս դժոխքը վերաբերում է հավիտենական տանջանքին: Ասես հենց հիմա էլ դժոխքը նրանց պատած լինի և իհարկե այս կրակը երևան է գալիս հավիտենականության մեջ:

Այս այայում հիշատակված «Ճաշակեք այն ինչի համը, որ կատարում էիք» արտահայտությունը մի տեսակ հոգեբանական պատիժ է չարագործ մարդկանց համար ու նաև արտահայտում է այն իրողությունը, որ աստվածային պատիժը միայն հավիտենականության մեջ մարդկանց արարքների արտացոլիչն է լինելու:

 

Դժոխքի բնակիչների կրած տանջանքներից մեկն էլ նրանց ձեռքին ու ոտքին շղթաներ հագցվելն է: «Հաղա» սուրայի 30-ից 34-րդ այաներում ասված է. «Նրան բռնեք ու շղթաներ հագցրեք: Հետո նրան նետեք դժոխքը: Հետո նրան 70 կանգուն երկարությամբ շղթաներ հագցրեք, քանի, որ ի հավատում բարձրյալն Աստծուն և մարդկանց կարիքավորներին կերակրելու հարցում չի խրախուսում»:

Տանջանքի պատասխանատու հրեշտակներին հրահանգ է տրվելու՝ բռնեք այդ չարագործ հանցագործին ու նրան շղթաներ հագցրեք: Այս շղթաները չափազանց ծանր ու տառապալի են լինելու հանցագործի համար: Հետո դժոխքի պաշտոնյաներին ասվելու է՝ նրան նետեք դժոխքի կրակը: Հետո նրան շղթաներ հագցրեք, որի երկարությունը 70 կանգուն է:

Այս այաների համաձայն հանցագործի շղթայվելու պատճառն այն է, որ մարգարեների և Աստծո առաքյալների կողմից դեպի աշխարհի արարիչը կանչվելով հանդերձ նա խզել է աշխարհի արարչի հետ իր կապը: Միևնույն ժամանակ մարդկանց կարիքավորներին կերակրելու կոչ չի անում և խզել է ժողովրդի հետ կապը: Նրա դժբախտության մեծ պատճառը արարչի ու նրա արարածի հետ կապերի խզումն է:

Ժողովրդին կարիքավորներին կերակրելու ուղղությամբ կոչ չանելը, որ այս այաներում հիշատակվել է Աստծո հանդեպ հավատն ուրանալուց հետո, վկայում է Ղուրանի տրամաբանության մեջ կարիքավորներին կերակրելու նշանակության մասին: Քանի որ սովահարներին ու  ընչազուրկներին ուշադրություն ցուցաբերելը  ներկայացված է Աստծո հանդեպ հավատքի կողքին:

Նրանք ովքեր աշխարհում ուրիշներին կերակրելու հարցում առատաձեռն չեն, դժոխքում հայտնվելու են շղթաների մեջ և սա աշխարհում նրանց ընչաքաղցության մարմնացումն է լինելու:

Հետաքրքիր է, որ այս այաներում ասված է, թե ուրիշներին կարիքավորներին կերակրելու ուղղությամբ չի խրախուսել: Այսինքն միայն մեկ անձի կերակրումը չի կարող կարգավորել ընչազուրկների խնդիրը, այլ մյուսներին էլ պիտի խրախուսել այս գնահատելի արարքի ուղղությամբ, որպեսզի դա հանրային տեսք ստանա և խնդիրն արմատապես լուծվի:

«Վաղեա» սուրայում ակնարկներ կան նրանց ճակատագրի մասին, ում արարքների վկայականը տրված է ձախ ձեռքին և մի խոսքով դժբախտներ են ու դժոխք են մեկնելու: Այս սուրայի 42-ից 44-րդ այաներում նման մարդկանց ճակատագրի մասին ասված է. «Նրանք կիզիչ քամու, այրող ու եռացող ջրի և թանձր ու սև ծխի մեջ են լինելու: Հովանի, որը ոչ հով է և ոչ էլ հաճելի»:

Դժոխքի տանջանքներից մեկն էլ թունավոր ու այրող քամիներն են: Այս քամին այրող, տաք ու սարսափելի և դրա հովանին թանձր, սև ու այրող ծխի ամպեր են, որոնք տարածվելու են դժոխքի բնակիչների վրա:

Այս այաների համաձայն մահացու կիզիչ քամին, մահաբեր եռացող ջուրը և այրող ու հեղձուցիչ ծխի ստվերն այնպես են պատելու դժոխքի բնակիչներին, որ նրանց համբերությունը հատելու է: Նրանք ստվեր են ունենալու, որ ոչ հով է և ոչ էլ հաճելի և որևէ օգուտ չունի: Իրական հովանին մարդուն պաշտպանում է երբեմն կիզիչ արևից ու երբեմն էլ քամուց ու անձրևից, իսկ ինչպես ակնհայտ է դժոխքում հովանին բաղկացած է սև ու հեղձուցիչ ծխից, որ նման հատկություններ չունի:  

իմամ Ալին նկարագրելով դժոխքն ու դրա բնակիչներին ասում է. «Մեղավորների պատիժը կլինի այն, որ Աստված նրանց կնետի դժոխքի ամենավատ տեղը և նրանց ձեռքերը կկապի վզներից և  նրանց այրող կրակից հագուստներ կհագցնի: Նրանք հայտնվելու են չափազանց կիզիչ տանջանքի մեջ, որի բոցեր երկար են լինելու և սահմռկեցուցիչ ձայներ են արձակելու...Դժոխք նետված մարդն այդտեղից ազատում չի ունենա և այդտեղ նետվածից փրկագին չի պահանջվելու: Դրա կապանքներն ու շղթաները չեն ջարդվելու: Դրա ավարտի համար ժամկետ նշանակված չէ և ոչ էլ մարդն է որոշակի ժամանակի համար այդտեղ նետվում»:

Դժոխքում հավատուրացներին ու անհավատներին այրող կրակից բացի նաև ուտելիք ու ըմպելիք է լինելու, որը նրանց տանջանք է պատճառելու: Չարագործներին հրամցվող ըմպելիքներից մեկը այրող ու եռացող ջուրն է, որն այրելու է նրանց ներքին օրգանները և ձուլված մետաղի նման երբ մոտեցվելու է նրանց դեմքին, որպեսզի դա ըմպեն, նրանց դեմքը դրանից այրվելու է: Այս կապակցությամբ «Քահֆ» սուրայի 29-րդ այայում ասված է. «Մենք չարագործների համար կրակ են պատրաստել, որը պատելու է նրանց ամբողջությամբ ու եթե խիստ ծարավ զգալով օգնություն խնդրեն նրանց օգնություն են ցուցաբերելու ձուլված պղնձի նման ջրով, որն այրելու է նրանց դեմքը և դա ինչ վատ ըմպելիք և դա ինչ վատ տեղ է լինելու»: