Դեկտեմբեր 12, 2018 20:04 Asia/Yerevan

Բազար (շուկա) բառին հանդիպում ենք շատ լեզուներում: Ոմանք համոզված են, որ բառը պարսկերենից անցել է թուրքերենի, ապա իտալերենի և այդպիսով եվրոպական այլ լեզուների ՝ այդ թվում անգլերենի:

Իրանի պատմության էջերում բազարն առևտրատնտեսական դերից ավելի մեծ  նշանակություն է ունեցել: Իրանի պատմական ու հասարակական հարցերի վերլուծաբաններ խոսել են երկրի հասարակական, մշակութային ու քաղաքական երևույթների վրա շուկաների թողած մեծ ազդեցության մասին: Իրանցիների կենցաղի վրա քաղաքային ճարտարապետության այդ տարրի նշանակությունը չի վրիպել լեհ զբոսաշրջիկ Աննայի նման տուրիստների աչքից: Թավրիզ քաղաքի շուկան այցելելուց հետո Աննան համոզվել է, որ շուկաներն իրանցիների կյանքի կարևոր մասնիկն են:

Ճարտարապետական առումով, Թավրիզի պատմական բազարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցուցակում գրանցված առաջին շուկան է: Ռուս զբոսաշրջիկ ՝ Օլենա Պետրոզյակը Թավրիզի բազարը համարում է պատմական, ճարտարապետական ու տնտեսական առումներով Իրանի արժեքավոր շուկաներից մեկը: «Թավրիզի շուկան ստացել է Իրանի ծածկված գլխավոր ու ամենամեծ շուկան: Օրվա բոլոր ժամերին այն մարդաշատ է: Բազարի առաստաղի կամարներն էլ ինքնին գրավիչ են ու տեսարժան: Իրանում ճարտարապետական գեղեցիկ շինության նմանը չի կարելի տեսնել այլուր: Երբ հայտնվում ես այդ վայրում, մեծ ցանկություն է առաջանում վերցնել տեսախցիկ և հավերժացնել շուկայի գեղեցկությունը».-ասում է նա:

Բազարում վաճառվում է գրեթե ամեն ինչ՝ սկսած գորգից ու ոսկուց, վերջացրած համեմունքներով: Շուկայում վաճառվող ապրանքների տեսականին բազմազան է, ինչն էլ այցելուներին ոգևորում է երկար քայլել բազարի կամարների ներքո: Կյանքը բազարում եռում է: Իրանի հին շուկաներն ունեն տարբեր նախշազարդերով բարձր կամարներ: Շուկան ամեն օր ընդունում է մեծ թվով առևտրականների, տնային տնտեսուհիների, նույնիսկ սովորական այցելուների :  

Թեհրանի բազարը մայրաքաղաքի տնտեսության բաբախող սիրտն է: Շուկայի գույնզգույն խանութներն ու ցուցադրվող ձեռարվեստը միշտ էլ գրավել են իրանցի և արտասահմանցի զբոսաշրջիկներին: Հոնգ կոնգցի զբոսաշրջիկ Պերլ Յանն իր վեբկայքում «24 ժամ Թեհրանում» խորագրով հոդվածում, Թեհրանի մեծ շուկայի մասին գրել է.«Եթե կցանկանաք լսել Թեհրանին բնորոշ ամենագեղեցիկ հուշի մասին, պետք է ասեմ, որ չկորցնեք Թեհրանի շուկան տեսնելու շանսը: Այստեղ կա բառիս բուն իմաստով ամեն ինչ ՝ սկսած իրանական գորգերից, համեմունքներից վերջացրած ձեռարվեստով, ոսկեղենով, կահույքով: Այս բոլորը կարող եք տեսնել այս հսկայական շուկայում: Եթե հանկարծ մոլորվեք շուկայում, հոգ չէ, քանի որ առիթ կունենաք նոր գյուտեր անելու : Բազմիցս բազարի սկզբից անցել եմ ոտքով: Անցել եմ մետրոյի չորս կայարանի տարածություն և ամեն անգամ նորություններ եմ գտել: Բազարում կա մի ճաշարան, որտեղ մատուցվում է ամենահամեղ իրանական թահչինը: Դուք կարող եք նաև բազարից մինչև մետրոյի «15 խորդադի» կանգառի միջև ընկած տարածքում, վայելել տարատեսակ հյութեր ու խորտիկներ»:

 

Թեհրանի շուկան

 

Շուկան էլ ինչպես մյուս վայրերն ունի իրեն բնորոշ մշակույթ: Իրանական առևտրային աշխարհում ընդունված սովորություններից մեկը սակարկելն է: Իրանցիներն առևտրի հարցում հաճախ են սակարկում: Դա հավանաբար այդպես է , քանի որ պատմության ընթացքում իրանցիները եղել են մեծ առևտրականներ: Ամերիկացի գրաֆիստ, դիզայներ ու արվեստագետ ՝ Ջոզեֆ Քեյլին 2014 թվականին Իրան գալուց և Սպահանի գորգագործների շուկա այցելելուց հետո  ասել է .«Իրանի բոլոր շուկաներում չափազանց դժվար էր գորգ չգնել: Տեսնում եք աշխարհի ամենագեղեցիկ ու գրավիչ գորգերը և ցանկանում եք գնել: Բարի ու մարդամոտ վաճառողները քաղցր խոսքերով ու թեյ հյուրասիրելով փորձում են խրախուսել գնումներ կատարել : Սակարկելը մեծ արվեստ է և ամեն երկրում կան այդ արվեստի տարբեր նրբություններ: Իրանի ավանդական բազարներում անհարմար է 50 տոկոսանոց զեղջ պահանջել: Առավելագույնը կարելի է ակնկալել 15-20 տոկոսանոց զեղջ: Ընտրության ժամանակ, բարեբախտաբար վաճառողները սպասում են մինչև կկատարեք ձեր ընտրությունը: Ապա ներկայացնում են յուրաքանչյուրի գինը: Բարձրորակ ամենափոքրիկ գորգի գինը սկսվում է 400 դոլարից հասնելով 2000 դոլարի : Եթե մեծ գումարներ ծախսելու խնդիր չունեք, կարող եք գնել զարմանահրաշ գորգեր, որոնց երկու կողմերում կան երկու տարբեր նախշեր : Իրանցի գորգավաճառները սիրում են մասնակցել գորգի ընտրության գործում : Նրանք ձեզ տալու են այն ինչ իրապես նախընտրում եք»:

 

 

 

Պիտակ