Փետրվար 06, 2019 20:08 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կրկին կանդրադառնանք դրախտի գեղեցկություններին:

Աստված դրախտը արարել է ելնելով իր բարությունից և ցանկացել է դրախտում իր հյուրերին, որոնք ամենամաքրակենցաղ ու երջանիկ մարդիկ են, ամենալավ կերպով հյուրընկալել: Այդտեղ գլխավոր հյուրընկալն ամենակարող Աստված է և նա է պատրաստում իր հյուրերին ընդունման համար բոլոր անհրաժեշտ պայմանները: Պարզ է, որ աշխարհն արարող ամենակարող Աստված ինչ հրաշալի պարգևներ է պատվելու իր հյուրերին: Այնպես որ Աստված «Սոջդե» սուրայի 17-րդ այայում ասում է. «Ոչ ոք չի իմանում, թե իր կատարածին որպես պարգև ինչ է պահված իր համար, որը կարող է աչքի լույսը համարվել»:

 

Երբ դրախտայինները հասնում են դրախտի մուտքի դռանը դարպասները բացվում են և դրախտի պահակներն ու հրեշտակները նրանց ընդառաջ են գալիս: Նրանք գրկաբաց և ցնծությամբ դեպի դրախտ են առաջնորդում փրկված մարդկանց: Այդտեղ ամենայն հարգանքով են վերաբերվում բարեգործների հանդեպ: Հիմա տեսնենք, թե ինչ պարգևներ են դրախտում սպասում այս հարգարժան հյուրերին:

Ղուրանը տարբեր այաներում անդրադարձել է դրախտայինների այս պարգևներին ու նվերներին: Այդ թվում «Էնսան» սուրայի 12-ից 14-րդ այաներում կարդում ենք. «Նրանց իրենց համբերության համար դրախտ և մետաքսյա հագուստ է պարգևելու: Այդտեղ նրանք թիկնել են գահերին: Այդտեղ ոչ արև են տեսնելու և ոչ էլ ցուրտ են զգալու և դրախտի շվաքը նրանց մոտիկ է ու մրգերը նրանց համար հասանելի են»:

 

Այս այաների համաձայն Աստված բարեգործների համբերատարության ու տոկունության դիմաց նրանց տեղավորում է դրախտում և այդտեղ դրախտայիններին մետաքսյա հագուստ են հագցնում: Սա ի տես բանի, որ նրանք թիկնում են գեղեցիկ գահերին: Սա նշանակում է, որ նրանք լիարժեք հանգիստ ու անդորր են զգում:

Այս այաները նաև անդրադառնում են դրախտի կլիմայի բարեխառն լինելուն: Ասվում է, որ որ նրանք ոչ արևի ջերմությունն են զգալու և ոչ է օդի պաղությունը: Այլ խոսքով դրախտում կլիման չափազանց հաճելի է: Դրախտում ոչ ամռան կիզիչ ջերմությունը գոյություն ունի, որից մարդը վատանում ու անհանգստանում է և ոչ էլ ձմռան ցուրտը: Դրախտի  կլիման միշտ գարնանային է և այդտեղ հաճելի զեփյուռ է փչում:

Դրախտը ծածկված է կանաչ ու փարթամ ծառերով: Դրախտում ծառերը գեղեցիկ ու սլացիկ են և նրանց ճյուղերն իրար խառնվելով շվաք են ստեղծում: Այս ծառերը բազմատեսակ են և համեղ մրգեր ունեն: Այս ծառերի տակ զուլալ ջրով առուներ են հոսում: Այս ծառերի կողքին մաքուր ու զուլալ աղբյուրների, առուների ու ջրվեժների գոյությունը գեղեցիկ տեսարան է ստեղծում:

Քանի որ դրախտի այգիներում ջրի հոսքը մշտական է, ծառերը միշտ կանաչ ու փարթամ ու նրանց ճյուղերը բազմատերև են, հակառակ այս աշխարհի ծառերին, որոնք մի առ ժամանակ անց թոշնում ու անտերև են դառնում: Այս նկարագրությամբ դրախտի այգիները չափազանց գեղեցիկ ու շքեղ են:

Այստեղ պիտի նշենք, որ Ղուրանը «Վաղեա» սուրայի 28-ից 30-րդ այաներում նկարագրելով դրախտայինների դիրքը նաև անդրադարձել է դրախտային ծառերին: Այդ այաներում կարդում ենք. «Նրանք անփուշ մայրիների տակ են և բանանի ծառերի, որոնց մրգերը շարված են իրար վրա և մշտական ու ընդարձակ շվաք են ստեղծում»:

Մայրին մեծ շվաք տարածող ծառ է: Այս ծառը փուշեր ունի, սակայն հիշյալ այայի համաձայն դրախտում մայրիներն անփուշ են: Վկայության համաձայն այդտեղ փուշերի փոխարեն մայրիների վրա գույնզգույն մրգեր են աճում:

Այնուհետև ասված է, որ դրախտայինները բանանի ծառերի կողքին են, որոնց մրգերը սեղմ կերպով դասված են իրար վրա: Բանանի ծառը ընդարձակ ու գեղեցիկ տերևներ և քաղցր միրգ ունի: Իհարկե որոշ մեկնաբաններ այս այայի հիշատակածը մի տեսակ ծառ են համարում, որ չափազանց անուշաբույր բողբոջներ ու ծաղիկներ ունի: Որոշ մեկնաբանների կարծիքով դրախտային ծառերն այնքան մրգաշատ են, որ նրանց ցողունն ու ճյուղերը ծածկված են մրգերով:

Այս այաներում նաև  անդրադարձ է կատարվել դրախտային մեկ այլ շնորհի և դա ընդարձակ շվաքն է, որը տարածվում է ամենուր: Հետևաբար դրախտայինները որևէ ժամանակ արևի ջերմությունից չեն անհանգստանում և շարունակ հաճելի շվաքի տակ են գտնվում:

Դրախտի կանաչ ու զվարթ այգիներում խիտ ու մրգաշատ ծառերից բացի նաև առուներ ու աղբյուրները շարունակ հոսում են, այնպես որ «Վաղեա» սուրայի 31-րդ և 32-րդ այաներում կարդում ենք. «Եվ ջրվեժներից թափվող ջրեր ու բազմաթիվ մրգեր»:

Ղուրանը դրախտի ջրերի մասին ասում է. «Դրախտայինները ապրում են ջրերի կողքին որոնք շարունակ հոսում են և ջրվեժի նման թափվում են: Անկասկած այդ ընդարձակ այգիներում վերից վար թափվող ու հոսող ջրերն արտակարգ գեղեցիկ ու աչք շոյող տեսարան են ստեղծում:

 

Անկասկած դրախտի ծառերից ու զուլալ ջրերից բազմաթիվ մրգեր են աճում, որոնցով սնվում են դրախտի բնակիչները: Այնպես որ Աստված «Մոհամմեդ» սուրայի 15-րդ այայի մի բաժնում ասում է. «Այդտեղ նրանց համար ամեն տեսակ միրգ գոյություն ունի»:

Նրանք վայելում են տարբեր համերով ու բույրերով գույնզգույն մրգեր: Կարող է պատահել, որ այդ մրգերն այս աշխարհի մրգերի նման լինեն, սակայն դրանցից շատերի նմանն այս աշխարհում գոյություն չունի: Ամեն դեպքում դրախտային մրգերը բազմատեսակ են և յուրաքանչյուրը մյուսից էլ ավելի համեղ ու գեղեցիկ է:

Դրախտային մրգերը մշտական են ու չեն փչանում: Այս մրգերը հասած ձևով են հասանելի մարդկանց համար: Նրանք առանց որևէ նեղության բաժանվում են ճյուղից ու դրանց քաղելը հեշտ է:

Հետաքրքիր կետն այն է, որ Ղուրանի այաներում դրախտային ուտելիքների միջից ամենաշատը շեշտվում են մրգերը: Տարատեսակ մրգեր, որոնք համապատասխանում են դրախտայինների ցանկությանը: Սա վկայում է այն մասին, որ մրգերը դրախտային ամենակարևոր ուտելիքներից են: Այնպես որ կարելի է ասել, որ այս աշխարհում էլ ամենալավ ու առողջ ուտելիքը մրգերն են:

Դրախտում հոսում են տարբեր առուներ ու աղբյուրներ, որոնցից յուրաքանչյուրի ըմպելն էլ դրախտայինների համար հաճելի է: Դրախտի առուներն ու աղբյուրները պատկանում են դրա բնակիչներին: Նրանք նույնիսկ կարող են իրենց կամքով ու ցանկությամբ առուներ ու աղբյուրներ ստեղծել և դրանց հոսեցնել իրենց ցանկացած ուղղությամբ:

«Մոհամմեդ» սուրայի 15-րդ այայում ակնարկ է կատարվել դրախտային չորս տեսակ առուների. «Պահեցողությամբ զբաղվողներին խոստացված դրախտի նկարագրությունն այսպես է. Այդտեղ ջրի առուներ կան, որոնց գույնը, բույրն ու համը  չի վերադառնում, կաթից առուներ կան, որոնց համը չի փոխվում, գինու առուներ կան, որոնց ըմպելը հաճույք է պատճառում և մեղրից առուներ կան»:

 

Այս այան ակնարկում է դրախտային չորս տեսակ առուների:

Նախ ասում է, որ պահեցողությամբ զբաղվողներին խոստացված դրախտում պարզ ու զուլալ ջրի առուներ կան, որոնց գույնն ու բույրը չի փոխվում: Այս դրախտային առուներում անուշաբույր ու անուշահամ զուլալ ջուր է հոսում:

Այնուհետև հավելում է, որ կաթի առուներ կան, որոնց համը չի փոխվում: Հիմնականում դրախտում փչանալն ու ոչնչանալն անիմաստն են և այդտեղ ժամանակի ընթացքում ուտելիքներն ու ըմպելիքները չեն փչանում:

Այունհետև այան ներկայացնում է դրախտային առուների մեկ այլ տեսակ և ասում է, որ այդտեղ գինու առուներ են հոսում, որոնք ըմպողին հաճույք են պատճառում:

Ոչ մի խոսք, որ դրախտային գինին որևէ առնչություն չի կարող ունենալ աշխարհիկ ապականված գինու հետ: Հենց այնպես որ Ղուրանը մեկ այլ տեղ դրան նկարագրելով ասում է. «Այդ գինին ոչ ուղեղը ոչնչացնում է և ոչ էլ դրան ըմպելով հարբում են»:

Իրականության մեջ հակառակ աշխարհիկ գինուն, որ ուղեղը բթացնում է, դրախտային մաքուր գինին զգաստություն, և հոգևոր հաճույք է պատճառում:

Ի վերջո համաձայն այս այայի դրախտային չորրորդ առուն մաքուր ու անխառն մեղրից է:

Նկատի առնելով այս այայի հստակ նկարագրությունը պարզվում է, որ դրախտում դրախտային ուտելիքներն ու ըմպելիքները պահպանում են իրենց սկզբնական թարմությունը:

Աշխարհում սննդամթերքը  նեխում է մանրեների և այլ ազդակների գոյության պատճառով ու եթե դրանք չլինեին այս աշխարհում ամեն ինչ  կմնար իր բնական ու սկզբնական տեսքով: Հակառակ այս աշխարհին դրախտի միջավայրը և նրա կլիման այնպես են, որ այդտեղ վնասատու արարածներ չեն լինում և բարիքները երբևե չեն փչանում եւ նեխում: Հետևաբար դրախտային պարգևները զերծ են ցանկացած տեսակի նեխածությունից, ախտից ու թերությունից և շարունակ մաքուր, առողջ ու անթերի են լինում:

Վերջում հիշեցնենք, որ դրախտային ծառերը, մրգերը, առուներն ու այլ բարիքները դրախտային տրված Աստծո շնորհների միայն մի մասն են: Քանի որ բառերն անկարող են մարդու համար նկարագրել այդ մեծ ճշմարտությունները: Այն ինչը, որ խոսքով չի կարելի նկարագրել ու մարդու մտքի սահմաններում չի տեղավորվում շատ ավելի մեծ է լինում: