Հուլիս 25, 2019 09:45 Asia/Yerevan

Բարի օր սիրելի ունկնդիրներ, Ձեզ նեք ներկայացնում «Առողջապահական  զբոսաշրրջություն» նոր հաղորդաշարի առաջին համարը:Այս հաղորդման ընթացքում մտադիր ենք ձեզ ծանոթացնել զբոսաշրջության այն տեսակին  ,որը կոչվում է «առողջապահական զբոսաշրջություն»եւ այս բնագավառում Իրանի ծավալած աշխատանքներին:

Յուրաքնաչյուր հաղորդաշարի ընթացքում ներկայացնելու ենք իրանական մի հեղինակավոր հիվանդանոց,որը ակտիվ է միջազգային բնագավառում:Խոսելու ենք այդ կենտրոնի ձեռքբերումների  եւ դրա հետ կապ հաստատելու  միջոցների մասին: 

*** 

Ճանապարհորդելը  համարվում է մարդկային կեանքի լավագույն փորձառություններից մեկը :Անցյալում ճամփորդության նպատակները հետեւեալներն էին՝եկամուտ շահել,տնտեսական փոխանակումներ , ուխտագնացություն կամ արկածախնդրություն իրականացնել, իսկ սովորական քաղաքացին նկատի առնելով երկար ճանապարհորդության վտանգները շատ ավելի քիչ էր ճամփորդում :

Սակայն այսօր, տեխնոլոգիայի զարգացմամբ եւ զանազան փոխադրամիջոցների առկայությամբ ,Ճանապարհորդելը չի համարվում անհասանելի ցանկություն եւ դժվար փորձառություն եւ ժողովուրդը զանազան դրդապատճառներից ելնելով ճանապարհորդում է մոտիկ ու հեռու տարածքներ եւ այդ իսկ պատճառով հիմք է դրվել «զբոսաշրջության»կամ «տուրիզմ»-ի արդյունաբերության:

Այսօրվա աշխարհում զգոսաշրջությունը վերածվել է առաջատար արդյունաբերական միջոցի: Այն զարգացում է արձանագրել այնքանով ,որը այսօր համարվում է աշխարհի երրորդ շահավետ արդյիւնաբերությունը :

Տուրիզմ բառի մեջ tour տերմինը փոխառնված է լատին Tornare եւ հունարեն Tornos բառից ,որը նշանակում է պտտվել մի կենտրոնի շուրջ եւ նման շարժման յուրայատկությունը վերադարձ է դեպի սկզբնական կետ:Ուստի tour նշանակում է երթ ու դարձ:

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դիտանկյունից զբոսաշրջությունը UNWTO այլ կերպ է մեկնաբանվում: Այդ կազմակերպության դիտանկյունից ,զբոսաշրջություն այսինքն «մարդկանց ճանապարհորդելն իրենց առօրյա միջավայրից դուրս եւ 24ժամից առավել կամ մեկ տարուց պակաս այդ վայրում բնակվել՝ ժամանցային, աշխատանքային կամ ոչ աշխատանքային նպատակներով »:

Մի խոսքով զբոսաշրջության արդյունաբերությունը համարվում է այն աշխատանքը,սպասարկությունը եւ կամ արդյունաբերությունը  ,որը ճամբորդների համար ապահովում են բարեկեցության հնարավորություններ ,այդ թվում տրանսպորտ, ուտեստ,հանրախանութներ, հաճոյական միջոցներ,բուժսպասարկում  եւ այլն:

Ընդհանուր առմամբ,զբոսաշրջությունն այն արդյունաբերությունն է ,որն այսօր բազմաթիվ երկրների ուշադրության կենտրոնում է :Քանի որ զբոսաշրջությունը եկամուտ ապահովելուց եւ չքավորությունը վերացնելուց եւ շահավետ լինելուց բացի ,մշակութային փոխանակումների եւ երկրների միմյանց սերտացման պատճառ է դառնում :Հենց այդ հիմամբ ,աշխարհի զանազան  երկրներ փորձում են ներկայացնելով իրենց բնական,պատմական եւ մշակութային գրավչություններն առավել զբոսաշրջիկներ գրավել եւ բարելավել իրենց տուրիզմը: Նաեւ նկատի առնելով զբոսաշրջիկների դերը երկրների տնտեսության հարցով, նրանք զբոսաշրջիկներին գրավելու նպատակով պարտավոր են իրենց տուրիզմի ենթակառուցվածքներում  այնպիսի  ծրագրավորում կատարել ,որպեսզի ապահովեն զբոսաշրջիկների բոլոր կարիքները եւ նրանք լավ հուշերով վերադառնան իրենց երկրներ :

Այսօր զբոսաշրջությունը ,ըստ զբոսաշրջիկի հետապնդած նպատակի դասակարգվում է եւ ունի բազմազան ոլորտներ: Զբոսագրջիկը կարող է ունենալ բազմաթիվ դրդապատճառներ՝,այդ թվում ծանոթանալ երկրների պատմամշակութային արժեքներին,ծանոթանալ տեղի բնությանը եւ բնապահպանական հարցերին,ուխտագնացություն իրականացնել,հանգիստ առնել եւ կամ բուժման նպատակ ունենալ:Զբոսաշրջության ոլորտում այսօր կարեւոր համարվող տարբերակներից է առողջապահական զբոսաշրջությունը: Նման զբոսաշրջությանը ծանոթանալու նպատակով ընկերակցեք մեզ այս հաղորդաշարի ընթացքում:

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպություն(UNWTO)-ն առողջապահական զբոսաշրջության մասին հետեւեալ բացատրությունն է ներկայացնում.«Օգտագործել այն ծառայությունները ,որոնց արդյունքում բարելավում է անհատի առողջական պայմանները,հոգեկանը կապված(հանքաջրերի օգտագործման կամ բուժծառայությունից օգտվել)եւ այն տեւում է ավելի քան 24 ժամ:

Առողջապահական զբոսաշրջությունը սկիզբ է առել հունական եւ հռոմեական շրջաններից եւ աստիճանաբար ծավալվել եւրոպայում կամ աշխարհի այլ երկրներում:Դարեր առաջ մարդիկ հոգեկան անդորր ապրելու կամ բուժվելու նպատակով գնում էին գետերի կամ հանքային ջրերի մոտ: Առողջապահական զբոսաշրջությունը ունի տարբեր տեսականի,ինչպես՝բժշկական առողջապահություն,(Curative Tourism)կամ բնաբուժություն,եւ առողջարանային զբոսաշրջություն:

Ամենակարեւոր եւ զգայուն զբոսաշրջությունը համարվում է առողջապահական զբոսաշրջությունը  եւ իմասնավորի բժշկական տեսակը: Քանի որ այն ուղղակիորեն առնչվում է անհատի կյանքին ու առողջությանը: Ուստի այն զբոսաշրջիկները ,որոնք մտադիր են բուժման նպատակով ճամփորդել պիտի խիստ ուշադիր լինեն: Ճամփորդությունից առաջ իրազեկությունը համարվում է կենսական  եւ նման զբոսաշրջիկներ ճանապարհորդությունից  առաջ պիտի լավապես ճանաչեն պատկան երկրի հեղինակավոր հիվանդանոցները,ընդունելության եւ իրենց կեցության պայմանները: Նման դեպքերում կան հստակ ընկերություններ ու ներկայացցուցչություններ ,որոնց կարելի է դիմել եւ ընտրելով նպատակակետ երկիրը,հիվանդանոցը եւ բժիշկը դիմել բուժման տեսգրի:

Առողջապահական զբոսաշրջության դեպքում զբոսաշրջիկին հատկացվող հնարավորությունները բազմազան են ,ինչպես՝ ընդհանուր կամ մասնագիտական  վիրահատություն,ատամնաբուժական կամ կոսմետիկ վիրահատություն,  քանի որ առողջապահական զբոսաշրջությունը  բուժման պրոցեսից բացի ներառում է  նաեւ զբոսաշրջություն ,ուստի հիվանդը իր բուժման ընթացքում բուժման ու բժշկական ծառայությունից բացի օգտվում է նաեւ զբոսաշրջային հնարավորություններից :

Ուստի երկրները զբոսաշրջիկին գրավելու նպատակով պարտավոր են ստեղծել  ստանդարտներին համապատասխան ենթակառուցվածքներ :Հմուտ եւ մասնագետ բժիշկների առկայությունը, ստանդարտ հիվանդանոցները եւ կլինիկաները, արդի բժշկական սարքերը եւ բժշկական վերահսկողության օրենքները  համարվում են ցանկացած երկրի բուժման ենթակառուցվածքը:Երկրները անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելուց  հետո կարող են բնակության եւ զբոսաշրջության ծառայությունները մեկտեղելով ,սկսեն առողջապահական զբոսաշրջությունը : Այն երկրները ,որոնք մատչելի գներով եւ որակյալ բուժսպասրկում են տրամադրում ,առողջապահական զբոսաղրջության բնագավառում լավ շուկա են ապահովելու:

Ինչպես նշեցինք առողջապահական զբոսաշրջությունը այսօր համարվում է զբոսաշրջության կարեւորագույն տեսակը ,որը մի քանի տասնամյակ է ինչ ժողովուրդների ու պետությունների ուշադրության կիզակետում է: Նման զբոսաշրջությունը աշխարհի ամենազարգացող զբոսաշրջության մաս է  կազմում, որը յուրաքանչյուր տարի թվային աճ է արձանագրում :Նման զբոսաշրջիկներ խիստ եկամտաբեր են նպատակակետ երկրի համար: Քանի որ նրանք բուժծառայությունից բացի ,օգտվում են  են նպատակակետ երկրի զբոսաշրջային  ծառայություններից եւ այցելում տեսարժան վայրերը եւ նման երկարատեւ կեցություններ խիստ շահավետ են այդ երկրների համար:

Ասվում է թէ տարեկան ավելի քան 7 միլիոն հոգի աշխարհում ճամփորդում են առողջապահական զբոսաշրջության շրջանակներում եւ աշխարհում այս ոլորտից ապահովվում է 100 միլիարդ դոլարի եկամուտ: Իդեպ, ասիական երկրները բուժման ոլորտում համարվում են ճամփորդների ամենասիրած երկրները: Բազմաթիվ են այն պատճառները, որոնք զբոսաշրջիկներին մղում են բուժման համար ընտրել ասիական երկրները,ինչպես՝ արդյունաբերական երկրներում կենսապրուստի հսկայական ծախսը,միջազգային ճանապարհորդությունների դյուրացումը եւ ասիական բազմաթիվ երկրներում տեխնլոգիայի եւ բուժման ստանդարտների զարգացումը :Հատկանշական է, որ ասիական երկրներում հիվանդները շատ ավելի քիչ են սպասում բուժման սպասարկություն ստանալու համար ,որոնք  պատճառ են դառնում ,որ առողջապահական ոլորտի զբոսաշրջիկները հակում ունենան դեպի ասիական երկրներ: Առողջապահության ոլորտի  երկրներից են ՝Իրանը,Թուրքիան,Մալայզիան,Սաուդյան Արաբիան,Ինդոնեզիան, Հնդկաստանը ,Բահրեյնը,Չինաստանը եւ Թաիլանդը:

Սիրելի ունկնդիրներ ավարտեցինք բժշկական զբոսաշրջության հաղորդաշարի առաջին ծրագիրը:Հաջորդ ծրագրի ընթացքում ներկայացնելու ենք այս ոլորտի ամենահաջող երկրներից Իրանում առաղջապահութեան զբոսաշրջության թեման եւ այն ծառայությունները ,որ Իրանն է ներկայացնում միջազգային հիվանդներ(IPD)-ին բուժսպասարկում տրամադրելու  հարցով :

Մինչ նոր հաղորդում Տերն ընդ ձեզ:

 

 

Պիտակ