Հուլիս 28, 2019 17:24 Asia/Yerevan

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք դիմադրողական տնտեսության և այդ շրջանակներում օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում Իրանի հնարավորությունների ու առավելությունների մասին: Պետք է ասենք, որ ցանկացած արտերկրյա ընկերություն իր գործը ընդարձակելու, պայմանագրային հանձնառությունները կատարելու և Իրանում իր շուկան գտնելու համար կարող է գրանցելով մասնաճյուղ կամ ներկայացուցչություն Իրանում ստեղծել մի օրինական կենտրոն:

Օտարերկրյա ներդրողները Իրանում բազմաթիվ հովանավորչական իրավունքներ ունեն: Օրինակ սեփականության չեղարկման ու օտարերկրյա  կապիտալի ազգայնացման դեպքում տուգանք ստանալու իրավունք, ներքին ներդրողների հետ հավասար իրավունք, ներդրումային տարաձայնությունների հարցով միիջազգային ատյաններին հայց ներկայացնելու իրավունք, ներդրումային նախագծերի իրականացման հարցում օտարերկրյա մասնագետների օգտագործման իրավունք և արտահանումներից ձեռք բերած արժույթի պահպանման իրավունք:

Իրանում օտարերկրյա  ներդրումները քաջալերելու, ընդունելու, դյուրին դարձնելու և հովանավորելու նպատակով Իրանի ֆինանսների նախարարությունում ստեղծվել է օտարերկրյա  ներդրումների ծառայության կենտրոն: Այս կենտրոնը բազում ներկայացուցչություններ ունի տարբեր նախարարություններում այդ թվում աշխատանքի ու սոցիալական հարցերի, Արդյունաբերության ու հանքերի նախարարարություններում, գյուղատնտեսության ջիհադում և նույնպես Կենտրոնական բանկում, Բնապահպանության կազմակերպությունում և այլ կառույցներում:

Օտարերկրյա  ներդրումներն Իրանի տնտեսական զարգացման հարցում՝ ներքին կարողությունների լրացուցիչ գործոն

Օտարերկրյա  ներդրումների համար Իրանի բացառիկ հնարավորություններից մեկը կապված է բնական պաշարների, հանքային ու մետաղաին արդյունաբերության հետ: Իրանի տնտեսական հարցերի մասնագետ Աբոլհասան Հեյդարին ասում է.«Հանքերի բաժնում ներդրումները պետք է կատարվեն մի քանի հիմնական բաժիններում, որոնցից ամենակարևորն է երկրաբանական հետազոտությունների, հանքային նյութերի հայտնագործման ու արհեստանոցների տեխնիկավորման բաժինները»: Իրանը հայտնվելով աշխարհի լեռնակազմության հիմնական գոտիներից մեկում ավելի քան 64 տեսակ հանքանյութ ունի: Հանքային նյութերի 6 տոկոսը պղնձի հանքեր, 3.5 տոկոսը կապարի ու ցինկի, 10.5 տոկոսը քարածխի և 2 տոկոսը երկաթի հանքաքարի պաշարներ են»:

Իրանում էներգետիկ տնտեսագիտության ոլոորտի գիտաշխատող Դոկտոր Ալի Թահերիֆարդը նույնպես համոզված է.«Իրանը աշխարհոի 10 մեծ հանքային երկրներից է համարվում: Նույնպես Իրանը տարբեր զարդաքարերի մեծ պաշարներ ունեցող երկրներից մեկն է և քարի հանքերի մեծ պաշարների առումով Իրանը աշխարհի 4-րդ երկիրն է համարվում: Երկրի ֆոնդային շուկայի արժեքի ավելի քան 23 տոկոսանոց բաժնետոմսերը, ՀՆԱ-ում շուրջ 5 տոկոսանոց ավելացած արժեքը և հանքերի բաժնում 5700 հանքերով ակտիվ ներկայությունը, 20600 հանքային արդյունաբերության միավորները, տարեկան 285 մլն. տոննա արդյունահանումը և 106 հազար ուղղակի աշխատատեղերը ցույց են տալիս, որ այս բաժինը մեծ տարողություն ունի օտարերկրյա  ներդրումների համար»:

Շինանյութերն ու զարդաքարերը Իրանի հանքերի 74 տոկոսն են կազմում, 20 տոկոսը՝ ոչ մետաղային հանքերը և մնացած 6 տոկոսը մետաղային հանքերն են: Երկրի հանքային հանածոներից ամենակարևորներն են՝ պղնձի, կապարի, ցինկի, քրոմիտների, երկաթի, Ֆոսֆատի եւ մանգանի հանածոները: Հանքային արդյունաբերական հանածոներից բացի Իրանում զարդաքարերի մեծ պաշարների այդ թվում մարմարի, տրավերտինի ու փիրուզի առկայության պատճառով այս երկիրը մեծ հնարավորություն ունի ներդրումների համար:

Հարևան երկրներում հանքերի պակաս լինելու և հանքային արտադրությունները հեռու երկրներ արտահանելու հարցով Իրանի ենթակառուցվածքային հնարավորությունները մեծ տարողություն ունեն օտարերկրյա ներդրողներ գրավելու համար: Նկատի առնելով Իրանում երկաթգծի առկայությունն ու էժան բեռնափոխադրումը հնարավոր է այս բաժնում համապատասխան ներդրում կատարել: Վառելիքի ցածր գնի կողքին՝ այս առավելությունները, ենթակառուցվածքային հնարավորություններին հասանելիությունը կամ ցածր գնով այս հնարավորությունների ապահովումը, հարմար նախադրյալներ են ստեղծել Իրանի հանքային բաժնում օտարերկրյա ներդրումներ կատարելու համար:

Այդ պատճառով էլ Իրանի օրենսդիր ու գործադիր կառույցներում որոշ կարգադրություններ են կատարվել արդյունաբերության այս բաժնում առավել քան երբևէ գործարարների ներկայության ու գործունեության ծավալման համար: Այդ փոփոխություններից կարող ենք անդրադառնալ՝ մաքսային սակագների փոփոխության, հանքերի բաժնում հարկերի կրճատման և հանքերի հայտնաբերման ու շահագործման համար վարկերի ավելացման ու ոչ կանխիկ հնարավորությունների տրամադրման: Այս պարագաների կողքին կարող ենք անդրադառնալ հանքերի ոլորտում ուսում ստացած անհատներին հեշտ հասանելիությանը, որ մասնագետ աշխատուժի առկայությայն հարցում վստահության առումով հարմար առիթ է ստեղծում ներդրողների համար: Ներկա պայմաններում հանքերի, Մետալուրգիայի և երկրաբանության ճյուղերում Իրանում գոյություն ունեն ավելի քան 50 հազար Ինժեներներ և տեխնիկներ:

Իրանի բացառիկ տարողությունը պողպատի արդյունաբերության ոլորտում օտարերկրյա ներդրումներ գրավելու համար

Ներդրումների համար պողպատն ու ալյումինը մեծ տարողություն և առավելություն ունեն: Պողպատի արդյունաբերությունը տնտեսության մյուս բաժինների հետ իր ծավալուն հարաբերությունների բերումով արդյունաբերության հիմական բաժիններից է համարվում: Այնպես որ նավթի ու գազի արդյունաբերությունից հետո, այն, աշխարհի առևտրի երկրորդ ծավալուն արդյունաբերությունն է համարվում: Հաշվի առնելով Իրանի գազի մեծ պաշարներն ու մետաղների մեծ հանքերը հատկապես երկաթի հանքաքարի մեծ պաշարները Իրանը հատուկ տեղ է զբաղեցնում պողպատի արդյունաբերության ոլորտում: Քանի որ երկաթը պողպատ արտադրելու կարևոր հումքն է: Արևմտյան Ասիայում Իրանը երկաթի հանքաքարի ամենամեծ պաշարներն ունի և 38մլն. տոննա արտադրությամբ աշխարհում այս նյութը արտադրող երկրների մեջ 10-րդ տեղն է զբաղեցնում: Ավելի քան 200 երկաթի հանքաքարի հանքեր են հայտնաբերվել Իրանում, որոնց պաշարների ընդհանուր ծավալը  կազմում է 5.1 միլիարդ տոննա:

2018թ. Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Իրանը պողպատ արտադրող ամենամեծ երկիրը և աշխարհի պողպատ արտադրող հիմնական երկրների շարքում էր դասվում: Պողպատի համաշխարհային միությունն իր հրապարակած զեկույցի մեջ հայտնել էր 2018 թ. առաջին 6 ամիսների ընթացքում Իրանում պողպատի արտադրության 25.8 տոկոսանոց աճի մասին: 2017թ. առաջին 6 ամիսների ընթացքում Իրանի պողպատի արտադրությունը, որ կազմում էր ավելի քան 9.947 միլիոն տոննա, իսկ 2018թ. նույն կտրվածքում հասել էր 12.516 միլիոն տոննայի: Այս ժամանակաշրջանում Իրանի պողպատի արտադրությունը նույնիսկ գերազանցում էր Ֆրանսիայի, Իսպանիայի, Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի և Ավստրիայի պես արդյունաբերական երկրների արտադրության քանակին: 2017թ. առաջին կիսամյակի ընթացքում Իրանը ճանաչվել է, որպես պողպատի խոշոր արտադրողների 13-րդ տեղում, որ առաջ անցնելով Ուկրաինայից ու Մեքսիկայից 2018թ. առաջին կիսամյակում զբաղեցրեց 11-րդ տեղը:

Իրանի հեռանկարը 2025թ.  փաստաթղթի համաձայն, Իրանը հասնելու է տարեկան 55 տոննա պողպատի արտադրության: Այս հեռանկարի իրականացման դեպքում, կանխատեսվում է, որ Իրանը միանա աշխարհի պողպատ արտադրող 10 մեծ երկրների խմբին և աշխարհի 7-րդ տեղն զբաղեցնի: Այդ դեպքում միլիարդավոր դոլարներ ներդրումների այդ թվում երկաթի հանքերում օտարերկրյա ներդրումների և երկրի ծովափնյա տարածքներում պողպատի համալիրների կառուցման կարիքը կա:

Մետաղների ոլորտում Իրանի մյուս կարևոր արդյունաբերությունը ալյումինն է: Թթվածնից ու սիլիցինից հետո երկրագնդի կեղեվում երրորդ առատ տարրը ալյումինն է: Երկաթից հետո ալյումինը ամենակիրառական մետաղն է համարվում, լիովին վերամշակելի է և 45 տոկոսով էներգիայի պահեստավորման հնարավորություն ունի: Այս գործոնները պատճառ են դարձել, որ անցնող 3 տասնամյակների ընթացքում այս մետաղը մյուս մետաղների մեջ սպառման ամենաշատ աճն ունենա: Իրանի ալյումինի պաշարները կազմում են շուրջ 34 մլն. տոննա, որ մոտավորապես աշխարհում այդ մետաղի ընդհանուր պաշարների 0.1 տոկոսն է կազմում: Վիճակագրական տվյալների քննարկումները ցույց են տալիս, որ Իրանում այս կարևոր մետաղի արտադրությունը աճող ընթացք է ունեցել: Ալյումինի արտադրության դասակարգման ցուցակի մեջ 2011թ. Իրանը աշխարհում 22-րդ տեղն էր զբաղեցնում: 2012թ. մի աստիճան բարձրանալով կանգնեց 21-րդ տեղում: 2014թ. ալյումինի արտադրության 3 մեծ ձեռնարկություններ Ալմահդիի, Իրալքոի և Հորմոզալի առկայությամբ և 957 հազար տոննա արտադրության տարողությամբ արտադրության տարողության չափի առումով Իրանը կանգնեց աշխարհի 18-րդ տեղում: 2018թ. Լամորդի ալյումինի ձեռնարկություն կատարած այցի ընթացքում Իրանի Արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Ռեզա Ռահմանին ասել է.«Լամորդի ձեռնարկության շահարկմամբ Իրանը ալյումինի արտադրության ոլորտում աշխարհում 18-րդ հորիզոնականից կբարձրանա 14-րդ հորիզոնականի»:

Կատարված ծրագրումների համաձայն 2021թ. Իրանի ալյումինի արտադրության տարողությունը կը հասնի 780 հազար տոննայի և կանխատեսվում է, որ 2025թ. երկրի ալյումինի արտադրության տարողությունը հասնի մեկ միլիոն 200 հազար տոննայի: Բնականաբար այս մեծ ծավալը չափազանց շահավետ է օտարերկրյա ներդրողների համար:

Իրալքո ընկերության հնարավորությունների մի մասը տարեկան 175000 տոննա արտադրության տարողությամբ

Հարգելի ունկնդիրներ մոտեցել ենք հաղորդման ավարտին: Եթե ծրագրի սկզբից լսում էիք մեզ անշուշտ նկատել եք, որ Իրանը մեծ հնարավորություններ ունի հանքային ու մետաղային արդյունաբերության հատկապես պողպատի և ալյումինի ոլորտում: Պողպատի արտադրության ոլորտում 11-րդ և ալյումինի արտադրության ոլորտում 18-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում: Իրանում այս կիրառական մետաղների մեծ պաշարների առկայությունը ու դրա կողքին այլ առավելությունները ինչպես էժան աշխատուժը և մասնագետ ուժը, ազատ ջրերին հասանելիությունը և սպառող 15 երկրների հետ հարևանությունը հատուկ առավելություններ են, որ զգալիորեն մեծացնում են Իրանում պողպատի ու ալյումինի արդյունաբերության ոլորտում ներդրումներ կատարելու արդյունավետությունը:

Բարեկամներ հուսով ենք, որ «Դիմադրողական տնտեսության տեսանկյունից Իրանում օտարերկրյա ներդրումները» հաղորդաշարի այս համարը ձեր ուշադրությանը արժանացած լինի: Մինչ նոր հանդիպում մնացեք խաղաղությամբ:

Պիտակ