Սեպտեմբեր 02, 2019 19:57 Asia/Yerevan

10 մասից բաղկացած «Իրանի հնարավորությունները՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար դիմադրողական տնտեսության տեսնակյունից» հաղորդաշարը նույնանուն կենտրոնի ուսումնասիրությունն է:

Բարև ձեզ թանկագին բարեկամներ, ներկայացնում ենք «Իրանի հնարավորությունները՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար դիմադրողական տնտեսության տեսնակյունից» հաղորդաշարի չորրորդ համարը:

Աշխարհին հարկավոր է Իրանի էներգետիկ ռեսուրսները, քանի որ Իրանը աշխարհաքաղաքական հարթությունում գազի պաշարների առաջին  և նավթային պաշարների չորրորդ սեփականատերն է եւ  ունի ներուժ՝ դառնալու աշխարհի  նավթի ու գազի ամենախոշոր  սպառողների էներգետիկ գործընկերներից մեկը:

Գեոստրատեգիական  բնագավառում Իրանն իր զբաղեցրած դիրքով ,առանցքային դեր է խաղում տարածաշրջանային ու համաշխարհային էներգետիկ անվտանգության առումով: Հետեւաբար կարելի է ասել ,որ Իրանի նավթի ու գազի արդյունաբերությունը հույժ կարեւոր է արտասահմանյան ներդրումների եւ արդի տեխնոլոգիաների օգտագործման առումով ,որպեսզի Իրանի գեոէկոնոմիական և գեոստրատեգիական հնարավորություններն էլ ավելի ծառայեն համաշխարհային հասարակությանը:

2016-ին, British Petrolium BP նավթային ընկերության հրապարակած տվյալերի համաձայն, Իրանն աշխարհի նավթային պաշարների 9.3 տոկոսով, Ասիայի արեւմուտքում երկրորդ եւ աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում, իսկ   ՕՊԵԿ-ի անդամ երկրների  մեջ նավթի օրական արտադրության առումով երկրորդ հորիզոնականում է: Իրանն  աշխարհում առաջին տեղում է՝ 33.5 տրիլիոն խորանարդ մետր գազի պաշարներով եւ  աշխարհի գազի պաշարների 18% -ով:

Նավթի ու գազի հսկա պաշարներից բացի,  Իրանն ունի մեծ հնարավորություններ՝ դրանց շահույթը բարձրացնելու համար: Փոխանակման (Սուափ)-ի միջոցով հում նավթի և բնական գազի առևտրի և արտահանման բարձր ներուժը և տարանցիկ ուղիներ մուտք գործելու հնարավորությունը,  հում նավթի և բնական գազի մեծածավալ արտադրության վերամշակումը   առավել արժեք ներկայացնող  արտադրանքների , նավթի և գազի միջազգային առևտրի եւ փոխանակումների մեծ  փորձը,  Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի երեք մայրցամաքների խաչմերուկում գտնվելը  և համաշխարհային էներգիայի ապահովման տեսանկյունից արտոնյալ և բացառիկ դիրքը, Իրանի հատուկ առավելություններն են   նավթի և գազի ոլորտում:

Սպահանի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս դոկտ. Էնայաթոլլահ Յազդանին անդրադառնալով աշխարհի էներգետիկ տնտեսության մեջ Իրանի կարեւորությանն ասել է.«Էներգետիկայի ռազմավարական օվալը այսպես է մեկնաբանված՝ աշխարհաքաղաքական շրջան, որը ներառում  է Իրանի տարածքը, կենտրոնում ամբողջ Պարսից ծոցը , հարավում արաբական շեյխանիստները, Արեւմտյան եւ հյուսիս արեւմտյան շրջաններում՝ Իրաքի, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի որոշ տարածքները, Կասպից ծովը, Ռուսաստանի հարավային տարածքներից հատվածներ, հյուսիսում Ղազախստանից տարածքներ եւ հյուսիս արեւելյան բաժնում Ուզբեկստանից որոշ շրջաններ: Նավթի գրանցված պաշարների ավելի քան 70 տոկոսը, եւ աշխարհի բնական գազի ավելի քան 40 տոկոսը, գտնվում են էներգետիկայի ռազմավարական օվալում: Հիշյալ օվալաձեւ  տարածքի մեծ տրամագիծը   նույն առանցքի երկայնքով է, որը Կասպից ծովը միացնում է Պարսից ծոցին և Իրանը գտնվում է դրա կենտրոնում»: 

 

Իրանի նավթի պաշարների 10% -ը և  գազի պաշարների զգալի մասը  հարևան երկրների հետ համատեղ են: Դրանք արտահանման համար կարիք ունեն արդի տեխոլոգիայի եւ արտասահմանյան ներդրումների, որպեսզի ներուժ հնարավորությունը վերածվի գործնականի: Դիմադրողական տնտեսության ընդհանուր քաղաքականությունների ծիրում, Իրանի նավթի նախարարության հիմնական քաղաքականություններից է՝ զարգացնել երկրի նավթի համատեղ հանքավայրերը, մասնավորապես՝ Իրանի արեւմուտքի համատեղ հանքավայրերը: Վերջին տասնամյակներում սկսվել է հիշյալ հանքավայրերից հում նավթի արտահանումը, որը 2017-ին գերազանցեց 300 հազար տակառը: Սակայն նախատեսվում է ,որ առավել շահագործման համար անհրաժեշտ է 50 միլիարդ դոլար արտասահմանյան ներդրում:Իր նավթի պաշարների համեմատությամբ,   Իրանի նավթի ցածր արդյունահանումը վկայում է  Թեհրանի երկարաժամկետ ապագա կարողականությունը նավթի արդյունահանման ոլորտում:  2016-ի համարժեք արտադրությունը նկատի առնելով, նախատեսվում է, որ ԱՄՆ-ը մինչեւ 10 տարի, Ռուսաստանը 26 տարի եւ Սաուդյան Արաբիան մինչեւ 59 տարի կկարողանան նավթ արդյունահանել: Մինչդեռ  2016-ի արդյունահանման ընթացքը շարունակվելով, Իրանը 130 տարի կկարողանա նավթ արտահանել: Այսպիսով, միայն երկու երկրներ՝  Լիբիան և Վենեսուելան համապատասխանաբար 275 եւ 345 տարի արտադրակյանքով, գերազանցում են Իրանին: Դա ապացուցում է, որ պահուստների և արտադրության հարաբերակցությունը (Reserves toProduction ratio), որը ներկայացնում է յուրաքանչյուր երկրի պաշարների վիճակագրական կյանքը, նավթի բնագավառում Իրանի համար շատ հարմար է: Մի խոսքով , Իրանի  նավթարդյունաբերության մեջ ներդրողների համար անվտանգությունն ու ներդրումների արդյունավետությունը  շատ ավելին  է  քան Իրանի շատ մրցակիցներինը:

 

Իրանի նավթի ազգային ընկերության տվյալների համաձայն, Իրանի նավթի ու գազի 102 հանքավայրերից 28-ը համատեղ է, որոնցից 18-ը նավթի, 4-ը գազի, եւ 6-ը նավթի ու գազի պաշարներ ունեն: Ներկայումս , Իրանի նավթարդյունաբերության հսկա բաժինը ապահովվում է նավթի անկախ հանքավայրերից, սակայն ինչպես նշվեց, վերջին տարիներին նավթի ու գազի համատեղ  հսկա հանքավայրեր հայտնաբերվելուց հետո, Իրանը բազմաթիվ նախագծեր է մշակել նավթի ու գազի բնագավառում արտասահմանյան ներդրումների համար: Իրանի ու իր հարեւանների միջեւ նավթի ու գազի համատեղ 28 հանքավայրերից, Իրանի նավթի ազգային ընկերությունը միայն 10 համատեղ հանքավայր է օգտագործել, սակայն 18-համատեղ հանքավայրերի օգտագործումը դեռ չի սկսվել: Իրանի նավթի նախարարության համար առաջնային տեղում է՝  զարգացնել հարավային Փարսը, իսկ երկրորդ տեղում են   արեւմտյան Քարունի  նավթահանքերը ,որոնք առավել ներդրումներ են պահանջում : Ծրագիրը շարունակելով կանդրադառնանք ներդրումների համար հիշյալ երկու հանքավայրերի առանձնահատկություններին :

«Հարավային Փարս» գազի հանքավայրը աշխարհի ամենամեծ գազային ռեսուրսներից մեկն է, որը գտնվում է Պարսից ծոցում  Իրանի ու Կատարի համատեղ սահմանագծում:Հանքավայրի տարածությունն է 9700 քառակուսի կիլոմետր ,որի հսկա տարածքը 3700 քառակուսի կիլոմետրը պատկանում է Իրանին: Վերջին տվյալների համաձայն, այդ տարածքի «տեղում պահեստավորում»-ը ավելի քան 14 տրիլիոն խորանարդ մետր է եւ  ունի    ավելի քան 19 միլիարդ բարել գազային կոնդենսատ: Հարավային Փարս գազի հանքավայրից բնական գազի արդյունահանումը սկսվել է 2002-ին՝  օրական շուրջ 2 միլիոն խորանարդ մետրով, որը 2016-ին աճել է օրական  մոտավորապես 550 միլիոն խորանարդ մետրի: Իրանը հնարավորություն ունի  օրական հազար միլիոն   խորանարդ մետր շահագործել «Հարավային Փարս» գազի հանքավայրը , սակայն այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ է համատեղ այդ հանքավայրում 30 միլիարդ դոլարի ներդրում, ինչը հնարավոր է օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ: 

 

1979 թվականին Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, այս երկրի   քաղաքներում և գյուղերում ներքին սպառման առումով զանազան բաժինների գազի մատակարարումը ընդլայնվել է ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրացնելու նպատակով:Երկրի գազի հանքավայրերը ընդլայնվելով եւ բնական գազի արդյունահանման ծավալները մեծանալով, Իրանի նավթի նախարարության ծրագրերից է Իրանի էլեկտրակայաններին գազի մատակարարումը,որը հեղուկ վառելանյութի խնայողական սպառումից եւ ավելցուկ արժեք ստեղծելուց բացի ,արդյունավետ է եղել կենսոլորտի պահպանման առումով:

Հարեւանների հետ  գազի համատեղ հանքավայրերից բացի, Իրանն ունի նաեւ նավթի համատեղ հանքավայրեր:  Իրանի համատեղ նավթային հանքավայրերի կարևոր մասը գտնվում է  է արևմտյան Քարուն նավթահանքերում:Արեւմտյան Քարունի կարեւորագույն նավթահանքերն են՝ Յադավարանը, հյուսիսային եւ հարավային Յարանը, հյուսիսային եւ հարավային Ազադեգանը ,որոնք սահմանակից են Իրաքի հետ: Իրանի համատեղ նավթահանքերից  կարեւորագույն եւ ամենամեծ  նավթահանքն է համարվում  Ազադեգանը: Ազադեգանի հանքավայրից նավթարտադրությունն սկսվել է 1997 թվականից  օրական մոտավորապես  25 հազար բարելով, որը  2011-ին հասավ   օրական 50 հազար  բարելի: Տվյալների համաձայն, Ազադեգանի եւ արեւմտյան  Քարունի նավթային համատեղ հանքավայրերը շահագործելու համար , անհրաժեշտ է 20 միլիարդ դոլար: Դա համարվում է նպաստավոր Իրանում արտասահմանյան ներդրումների համար:

Իրանի կարեւորագույն նավթամթերքներից են բենզինը եւ դիզելը ,որի բնագավառում Իրանը լավ պլանավորում է  կատարել: Վերամշակման նոր զտարաննների բացմամբ և հին վերամշակման զտարանների  օպտիմալացմամբ, Իրանում 2017-ին բենզինի եւ դիզելի արտադրությունը համապատասխանաբար  ավելացավ օրական 77 և 92 միլիոն լիտրի: 2017-ի ավարտին  հում  նավթի և գազի կոնդենսատի  փոխադրման ընդհանուր խողովակաշարերը հասել են 4273 կմ-ի, իսկ ընդհանուր նավթամուղները հասել են 8751 կմ-ի:Հիշյալ խաղովակաշարերը ,էժան էներգիան փոխադրում են արդյունաբերության  ու գյուղատնտության բաժիններ  եւ տնային տնտեսություններ:

Այս բնագավառում կարեւորագույն ներդրումներից է«Սեթարէ Խալիջ Ֆարս» կոնդենսատների հսկայական գործարանի մշակումը, որը ապացուցեց նավթի ու գազի բնագավառներում Իրանի դեմ պատժամիջոցների անազդեցիկ լինելը: Զտարանը ներկայումս ունի երեք փուլեր, երրորդ փուլի շահագործումը կատարվեց Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 40 ամյակին: Զտարանին  անհրաժեշտ նախանյութը ապահովվում է 388 կիլոմետր երկարությամբ եւ 90սանտիմետր տրամագծով խողովակաշարով, որը 500 հազար բարելի տարողություն ունի, և  անցնում է Բուշեհրի, Ֆարսի եւ Հորմոզգանի դժվարանցանելի տարածքներից: «Սեթարէ Խալիջ ֆարս»-ի զտարանի երրորդ փուլի շահագործման ձեռքբերումներից են՝ եվրո 5 ստանդարտով օրական 45 միլիոն լիտր  բենզինի արտադրումը, օրական 12 միլիոն լիտր նավթային  գազի եւ սպիտակ նավթի արտադրությունը  նաեւ 3 միլիոն լիտր հեղուկացված գազի արտադրությունը: Իրանի այս զտարանը ,որի 4-րդ փուլը կառուցվում է ,կարող է հեշտությամբ ապահովել հարեւան երկրների բենզինը եւ դիզելը:

Իրականությունն այն է, որ Իրանի էներգետիկ քաղաքականությունը ձևավորվել է արտադրական կարողությունների ընդլայնման , փոխադրման  եւ գազամատակարարման ցանցերի  զարգացման, ինչպես նաև գազի և նավթի արտահանման միջազգային շուկաներում  Իրանի դիրքի բարելավման  միջոցով: Մյուս կողմից, էժան , փորձառու և հմուտ աշխատուժը, Իրանի հատուկ տարանցիկ և աշխարհագրական դիրքը, տարածաշրջանային և համաշխարհային շուկաներին հասանելիության հետ միասին   արդարացնում են Իրանում ներդրումները նավթի , գազի և դրանցից ստացվող բենզինի և դիզելի բաժիններում: Հաշվի առնելով վերոհիշյալ խթանները, Իրանում  օտարերկրյա ներդրողների առավել  ներկայությամբ, Իրանի նավթի և գազի արդյունաբերությունը ավելի մեծ դեր կխաղա տարածաշրջանային և համաշխարհային էներգետիկ շուկայում:

Թանկագին բարեկամներ հուսանք ,որ  «Իրանի հնարավորությունները՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար դիմադրողական տնտեսության տեսնակյունից»հաղորդաշարի չորրորդ համարը ձեր ուշադրությանը արժանացած լինի: