Ողջույն բարեկամ-262
Բարև Ձեզ հարգարժան ունկնդիրներ։ Եթերում է Ողջույն բարեկամ հաղորդաշարի հերթական թողարկումը։ Թող գարնանային այս ջերմ օրերը , Ձեզ բերեն հոգու ջերմություն , և անսպառ սեր, քանզի գեղեցիկ է թվում այն ամենը, ինչին նայում եք սիրով։
Այսօր մեր երկիր Իրանում նշվում է Ուսուցչի օրը: Հարգելի ուսուցիչներ, սրտանց շնորհավորում ենք ձեզ ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ: Ձեզ մաղթում ենք երջանկություն, քաջառողջություն, աշխատանքային ու ստեղծագործական հաջողություններ:Այս օրը հաճելի առիթ է ընձեռում երախտիքի խոսքեր հղել ձեզ և մեր բոլոր ուսուցիչներին շնորհակալ աշխատանքի համար: Իրոք դժվար է գտնել ավելի բարդ, միաժամանակ ավելի պատվաբեր գործ, քան մատաղ սերունդ կրթելն ու հասարակության արժանապատիվ անդամ ձևավորելու առաքելություն ունենալը: