Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը (27) Անտառների ոչնչացումը՝ գլոբալ տաքացման գլխավոր պատճառ
Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Եթերում է «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ հաղորդումների ընթացքում խոսեցինք օդի աղտոտվածության հետևանքների և կլիմայական փոփոխությունների մասին: Փորձագետների կարծիքով գլոբալ տաքացման հարցում դերակատար է նաև անտառների ոչնչացումը: Այսօր անդրադառնալու ենք այդ թեմային: Ընկերակցեք մեզ:
Երկրագնդի տաքացումն այն հիմնական մարտահրավերներից է, որ մտահոգություն է պատճառել մեծ թվով փորձագետներին ու մասնագետներին: Նրանց կարծիքով գլոբալ տաքացման հարցում հիմնականում դերակատար է ածխածնի երկօքսիդի մեծ ծավալը և հանածո վառելիքներն աշխարհում ածխածնի երկօքսիդի 24 տոկոսն արտադրելով, գլոբալ տաքացման գլխավոր պատճառն են համարվում: Գլոբալ տաքացման հարցում մյուս կարևոր գործոնն է անտառների ոչնչացումն ու ծառերի հատումը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ անտառները կլանում են ածխածնի երկօքսիդի ընդհանուր ծավալի 18 տոկոսը: Ուստի անտառների ոչնչացմամբ այդ ծավալով ածխածնի երկօքսիդ է ավելանում երկրում: ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի համաձայն, աշխարհում կլիմայական փոփոխությունները շարունակվելով և անտառների վրա դրանց բացասական հետևանքների պատճառով, մինչև 2100 թվականը, տարեկան մեկ տրիլիոն դոլար տուժելու է աշխարհի տնտեսությունը: Այդ հարցը հաստատվել է Ճապոնիայի անտառագիտության միության գիտնականների կողմից: Նրանց պարզ է դարձել, որ ծառի տերևների յուրաքանչյուր քառակուսի մետրը 1 դոլար արժողությամբ 5 միավոր թթվածին է արտադրում: Այդ հիման վրա հնգամյա ծառը մեկ օրվա ընթացքում 140 միավոր թթվածին է արտադրում և այդ ծառի տարեկան արտադրած թթվածնի արժեքը 10 հազար դոլար է կազմում: 20-ամյա ծառը տարեկան 120 հազար դոլար, իսկ 50-ամյա ծառը տարեկան վեց միլիոն դոլար թթվածին է արտադրում և սա անտառների էկոլոգիական արժեքներից միայն մեկն է, որը ծանոթ չէ մարդկանց ու ղեկավարությանը: Այդ անտեղյակության պատճառով աշխարհի տարբեր շրջաններում ճանապարհաշինության, գազամուղի կամ գործարանների կառուցման համար ոչնչացնում են անտառները: Այդ իսկ պատճառով, շրջակա միջավայրի փորձագետները շարունակ պնդում են, թե հնարավոր չէ 150 տարեկան ծառը հատել և այդ քայլը հատուցել 10 կամ 20 ծառեր տնկելով:
************
Բույսերը թե կլանում և թե տարածում են ածխածնի երկօքսիդը, սակայն առողջ անտառները, հատկապես արևադարձային շրջանների անձրևային անտառներն ավելի շատ են կլանում ջերմոցային գազերը: Անձրևային անտառների տարածքը նվազելով, միլիարդավոր տոննա ածխածնի երկօքսիդ կավելանա մթնոլորտում, ինչը մեծ թափ կհաղորդի գլոբալ տաքացմանը: Իսկ անձրևային անտառների տարածքը մեծանալու դեպքում, ինչ որ ժամանակով հնարավոր կլինի կանխել գլոբալ տաքացումը: Սակայն մինչ օրս ոչ միայն այդպես չի եղել, այլև շարունակ նվազել է անտառների տարածքը:
Մյուս կողմից, գլոբալ տաքացման հետևանքով առաջացած երաշտները խթանել են անտառների ոչնչացումը: Օրինակ 2005 և 2010 թվականներին, աշխարհում երաշտներ տեղի ունեցան նաև ամենախոնավ շրջաններում, որոնց հետևանքով միլիոնավոր ծառեր ոչնչացան: Բնապահպանական ոլորտի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կլիմայական փոփոխությունները կործանարար ազդեցություն են ունեցել Ամազոնի անտառներում: Ֆրանսիայի պաշտոնական լրատվական գործակալությունն այդ մասին գրել է, որ 2010 թվականից ի վեր, Ամազոնի դաշտավայրում օդի ջերմաստիճանը բարձրացել է երկու աստիճանով և մինչև 2040 թվականը 10 տոկոսով կնվազեն այդ տարածքում տեղի ունեցող անձրևները: «Երկրի թոքերը» անունով հայտնի Ամազոնի անտառները, որ շատ արագ ոչնչանում են, մեծ նշանակություն ունեն կլիմայական հավասարակշռության պահպանման հարցում:
Ամազոնի դաշտավայրը 7.5 միլիոն քառակուսի մետր տարածություն ունի և աշխարհի ամենամեծ անձրևային անտառն է համարվում: Այն գտնվում է հասարակածային գոտում և ներառում է 8 երկրներ՝ Բրազիլիան, Պերուն, Կոլումբիան, Վենեսուելան, Էկվադորը, Բոլիվիան, Սուրինամը, Գվինեան և ֆրանսիական Գվենիան: Ամազոնի խոնավ անտառները մեծ նշանակություն ունեն էկոհամակարգի պահպանման հարցում: Այդ անտառները տարեկան կլանում են 1.5 միլիարդ տոննա ածխածնի երկօքսիդ և արտադրում են թթվածնի ավելի քան 20 տոկոսը: Այդ անտառները կարգավորում են աշխարհի կլիմայական առանձնահատկությունները, օդի ջերմաստիճանը և տեղումները:
Գիտնականների կարծիքով, Ամազոնի անտառները ոչնչանալու դեպքում, կոչնչանա աշխարհի քաղցրահամ ջրի 20 տոկկոսը: 1970 թվականից ի վեր, Բրազիլիան կորցրել է մոտավորապես 600 հազար քառ. կլիոմետր անտառային տարածք, որն հավասար է Իսպանիայի և Պորտուգալիայի տարածքին: Անցած 10 տարվա ընթացքում տարեկան ոչնչացել է մոտավորապես 3 միլիոն հեկտար այդ անտառների տարածքը: Բնապահպանական հարցերի փորձագետներն զգուշացրել են, որ անձրևային անտառների ոչնչացումը շարունակվելու դեպքում, թափ կստանա գլոբալ տաքացումը և կընդարձակվեն անապատային շրջանները:
*************
Երկիր մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը դանդաղեցնում է արևադարձային անտառների վերակենդանացումը և անտառներին ավելի խոցելի է դարձնում հրդեհի բռնկման, հիվանդությունների, միջատների հարձակման նկատմամբ կամ ծառերի չորացման պատճառ է դառնում, իսկ ծառերի ոչնչացմամբ արտանետվում է դրանցում կուտակված ածխածինը: Ածխածնի արտանետումը և երկրի ջերմաստիճանի բարձրացումը ունենալու են այնպիսի հետևանքներ, ինչպիսիք են երաշտը, հիվանդությունը և մարդկանց արտագաղթը: Բնապապանության մասնագետները այն համոզման են, որ գլոբալ տաքացումը մեծացնելու է բույսերի նյութափոխանակումը, որի արդյունքում ավելի շատ էներգիա է ծախսվելու իրենց աճի համար և ավելի պակաս բուսատեսակներ ի զորու կլինեն դիմակայել ու հարմարեցվել այդ պայմաններին: Այսպիսով ժամանակի ընթացքում անտառները ավելի են փոքրանալու: Մինչ այժմ աշխարհում ոչնչացվել է մոտ 35 մլն հեկտար անտառներ, իսկ անապատների մակերեսը մեծացել է մոտ 8 մլն հեկտարով:
Բնակլիմայի փոփոխություններից բացի, այլ գործոններ ևս դերակատար են անտառների ոչնչացման գործում: Անտառահատումները իրականացվում են տարբեր պատճառներով, ինչպիսիք են հատված ծառերի փայտի օգտագործումն ու վաճառքը որպես վառելիք, անտառների օգտագործումն որպես անասունների արոտավայր, ավանների ու ագարակների կառուցումը: Պատերազմների ընթացքում ևս լուրջ վնաս է հասցվում անտառներին. Սովորաբար պատերազմի կողմերը իրենց ուժերը թաքցնելու համար հակառակորդին բուսածածկույթից զրկելու նպատակով ոչնչացնում են այս կենսական աղբյուրը: Այս տեսակ անտառահատումներից կարելի է հիշատակել Վիետնամի պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի կողմից նարնջագույն նյութի օգտագործումը, որի հետևանքները տարիներ անց առկա են այս շրջանում:
Այն անտառների տարածքում, որտեղ ոչնչացվել են ծառերը, սովորաբար հողը ենթարկվում է սաստիկ էրոզիայի և տեղատարափ տեղումների ժամանակ պայմաններ են ստեղծվում ջրհեղեների համար: Անտառների ոչնչացման կարևոր հետևանքներից կարելի է մատնանշել ջրային ցիկլերի խաթարումը և միլիոնավոր մարդկանց ու կենդանիների կյանքի իրավիճակի խանգարումը: ՄԱԿ-ի բնապահպանության ծրագրի զեկույցներից մեկի համաձայն, մինչև 2100թ. աշխարհում բնակլիմայի փոփոխության ու անտառների վրա դրա բացասական ազդեցության շարունակմամբ խնդրի է բախվելու անտառներից կախված շուրջ մեկ մլրդ մարդու կյանքը, որոնք հիմնականում ապրում են զարգացող երկրներում:
Քանի որ մարդկանց և այլ կենդանի արարածների կյանքը կախված է անտառներից, այժմ աշխարհի բոլոր պետությունները պաշտոնապես և ոչ պաշատոնապես ձեռնամուխ են եղել պահպանելու անտառները և կանխելու շրջակա միջավայրի ոչնչացումն ու ապականումը և բոլոր պետություններն էլ մարմիններ են ստեղծել անտառները պահպանելու համար: Միջազգային կազմակերպությունները հաստատակամորեն իրենց աշխատանքի օրակարգում են մտցրել անտառների պահպանության հարցը: Օրինակ՝ ՄԱԿ-ը հարուստ պետություններից խնդրել է, որպեսզի նրանք տարեկան շուրջ 10-15 մլրդ դոլար հատկացնեն ՄԱԿ-ի կանաչ բնակլիմայի հիմնադրամին: Փաստերը վկայում են այն մասին, որ նշված պետությունները հիմնականում չեն կատարել իրենց պարտավորությունները , մինչդեռ այսօր միջազգային հանրությունը ակնկալում է, որ արդյունաբերական պետությունները, աղտոտող գազերի արտանետումները նվազեցնելու համար օրենքների մշակմանը օժանդակելով, կատարեն նաև իրենց ֆինանսական պարտավորությունները զարգացող պետությունների նկատմամբ այդ խնդիրը լուծելու նպատակով, քանի որ, ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Բան Կի Մունը. «երկիրն այն մոլորակն է, որի վրա են ապրելու մեր հաջորդ սերունդները և մենք չունենք դրան փոխարինող մոլորակ» :
***************
Հարգարժան բարեկամներ,
ինչպես նշեցինք, անտառների
ոչնչացման ցավալի հետևանքներից է կենսաբանական տեսակների ոչնչացումը: Հաջորդ զրույցում կանդրադառնանք
այդ թեմային: Մինչ նոր հանդիպում եթերում, ամենայն բարիք Ձեզ: