Հուլիս 07, 2021 09:12 Asia/Yerevan

Մարդիկ սկսում են գրել այն ժամանակ, երբ կյանքում կուտակված փորձը դառնում է կյանքի անբաժանելի մասը: Նրանք ցանկանում են այդ փորձը կիսել ժողովրդի հետ: Արձակագիրները կամ բանաստեղծները հաճախ գրում են իրենց մայրենի լեզվով՝ բացառությամբ մի քանի գրողների, որոնք ապրելով հայրենի երկրից հեռու իրենց մտքերը ավելի լավ են շարադրում ծննդավայրի լեզվով:

Գրական ստեղծագործությունները հաճախ գրողի տիրապետած լեզվով տպված գրքերի կամ թատերական բեմադրությունների տեսքով հրամցվում են հասարակությանը: Դա շատ լավ է, բայց ոչ բավարար, քանի որ կան ստեղծագործություններ, որոնք պատկանում են ողջ մարդկությանը և խոսում են համամարդկային արժեքների մասին: Նմանատիպ ստեղծագործությունների ասելիքներից մարդկությանը զրկելը չի արդարացվում: Դա է պատճառը, որ այս պարագայում գործի են անցնում թարգմանիչները, որոնք տիրապետելով թե սկզբնական և թե նպատակային լեզվին գրական ստեղծագործությունը հասկանալի են դարձնում այդ լեզվով խոսող ու մտածող հասարակությանը: Թարգմանիչները մի ժողովրդի առջև բացում են մի այլ աշխարհ, որտեղ ապրում են իրենց նման, բայց մշակույթով ու սովորություններով և՛ նման, և՛ տարբեր ժողովուրդներ: Թարգմանությունը այն արվեստն է, որ գրական ստեղծագործությունը կրկին ապրեցնում  և որի միջոցով  տարբեր ազգությունների մարդիկ կարողանում են առնչվել միմյանց հետ։

Անդրանիկ Խեչումյան

 

Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ մեր այս հաղորդումը նվիրված է   իրանահայ ռեժիսոր, թատերական անվանի գործիչ , թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանին: Ընկերակցեք մեզ։

---

Իրանահայ թարգմանիչ, բեմադրիչ եւ մշակութային գործիչ Անդրանիկ Խեչումյանը ծնվել է 1955թ, հոկտեմբերի 17-ին, Թեհրանում: Սովորել Է Թեհրանի Սահակյան դպրոցում: 1974-75թթ մասնակցել է Թեհրանի համալսարանի կազմակերպած թատերական դասընթացներին: Հայկական դպրոցներում և Միություններում նա զբաղվել է թատերախմբերի ստեղծման ու տարբեր պիեսների բեմադրության գործով:Անդրանիկ Խեչումյանը մեկ տարի մասնակցել է Համիդ Սամանդարյանի թատերական դասընթացներին: 2000թ. Հայաստանում բեմադրել է «Ապակե գազանանոց» պիեսը պարսկերենով, 2001թ.՝ Քերմանիի «Ուսաբեռ» ներկայացումը հայերենով: 2004-05թթ բեմադրել է Մոհամմադ Ռահմանյանի «Ժան դ՛Արկը կրակի մեջ» և Էզաթոլլահ Մեհրավարանի «Համլետի դերասանը» պիեսները, որոնք ներկայացրել է նաև «Արմմոնո» միջազգային փառատոնի ժամանակ: Համագործակցել է Թեհրանում լույս տեսնող «Լույս» և «Հույս» երկշաբաթաթերթերի հետ: Որպես թատրոնի ռեժիսոր երկար տարիներ զբաղվել է թատերական խնդիրներով, հայկական թատերական խմբեր է տարել Թեհրան կամ Իրանի այլ քաղաքներ՝ փառատոների: Թարգմանություններ է կատարել հայերենից պարսկերեն և պարսկերենից հայերեն: Թարգմանել է Ժիրայր Անանյանի «Ես եմ, եկել եմ», Գուրգեն Խանջյանի «Դատավարություն», Սամվել Կոսյանի «Գուցե փրկվենք», Գևորգ Դարֆիի «Սիավաշը և Սուդաբեն», Ռահմաթ Ամինիի «Չինացի ամուսինը», Ֆարհադ Նազերզադե Քերմանիի «Ուսապարկով մարդը», Աբբաս Ջահանգիրյանի «Համուն և Դարիա», Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիները 1914-1919. անձնական հիշատակներ», «Թաղականին կնիկը», «Ընկեր Փանջունի» և այլ երկեր: Անդամակցում է Հայաստանի թատերական գործիչների միությանը և Իրանի թատերական տան ռեժիսորների և դրամատուրգների կենտրոնին: Արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մեդալի, Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալի, ՀԳՄ «Կանթեղ» մրցանակի, Իրանում կազմակերպվող կրոնական փոքրամասնությունների Գրքի շաբաթվա 16-րդ շրջանի պատվոգրի, 2006թ.՝ Իրանի «Թատրոնի տուն» կենտրոնի Պատվո շքանշանի, 2012թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

Իրանական 1397թ. Անդրանիկ Խեչումյանը ժողովրդի քվեներով ներառվել է տարվա սիրված թարգմանիչների ցուցակում:

---

Ինչպես գիտեք, Անդրանիկ Խեչումյանը այն բացառիկ անհատներից է, որ տիրապետում է երկու արվեստներին: Թատերական գործիչ լինելը նրան օգնել է ընտրել թարգմանական այնպիսի ստեղծագործություններ, որ շատ լավ կընկալվի տվյալ հասարակության կողմից  ու նաև ռեժիսորը կկարողանա կողմնակի հնարավորություններով ու էֆեկտներով ավելի լսելի դարձնել ստեղծագործության ուղերձը:

Նա իրեն առաջին հերթին համարում է Թատրոնի սիրահար և թարգմանությունը ծառայեցնում է այդ արվեստի առաջադիմությանը՝ հայ ու պարսիկ հասարակության մեջ: Բայց փաստը մնում է փաստ, որ նա երկու ոլորտներում էլ հասել է ակնառու հաջողությունների:

Անդրանիկ Խեչումյան

«Նամայեշ» պարբերականին տված հարցազրույցում, որն իդեպ տպագրվել է այս պարբերականի 234-րդ և 235-րդ համարներում Անդրանիկ Խեչումյանը իր թատերական գործունեության մասին այսպես է ասել.

-Ես էլ իմ սերնդակիցներից շատերի պես դերասանական գործունեությունը սկսել եմ վաղ տարիքից։  Ինչպես գիտեք մենք հայերս բնակվում ենք տարբեր թաղամասերում և ունենք մարզամշակութային միություններ, որոնցում իրականացվում են մարզական ու մշակութային աշխատանքներ և ցանկացած մարդ կարող է ըստ իր նախասիրությունների մասնակցել այդ միությունների աշխատանքներին: Ես էլ բացառություն չէի և մասնակցում էի միութենական աշխատանքների և հաշվի առնելով իմ նախասիրությունը մասնակցություն էի բերում թատերական բեմադրություններին: Իհարկե միություններում իմ գործունեությունը իր գագաթնակկետին է հասել Իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած տարիներին:

Լրագրողի այն հարցին, որ սկզբից Իրանում եք զբաղվել թատերական գործունեությամբ Խեչումյանը պատասխանել է.

-Այո մենք բնիկ իրանցիներ ենք: Անկախ այն բանից, որ իրանահայերը ավելի քան 400 տարի առաջ Շահ Աբասի կողմից բերվել են Իրան այս երկրի հետ հատուկ պատմական անցյալ ունեն, բայց հայ ժողովուրդը դեռ Արշակունիների ու Սասանյանների օրոք են կապի մեջ եղել Իրանի հետ: Սակայն ցավոք ընկերների մեծ մասը կարծում են, որ իրանահայերս այդ թվում նաև ես սկզբից եղել ենք Հայաստանում և այնտեղ ենք սկսել մեր գործունեությունը: Ամեն դեպքում մենք դպրոցական շրջանում էլ թատերական բեմադրություններ էինք իրականացնում,և հենց այդտեղ էլ ես սիրեցի Թատրոնը։ Իրանական 1352,1353(1973-4)թթ.,մասնակցեցի Գեղարվեստի ֆակուլտետի կողմից կազմակերպված գիշերային ազատ դասընթացներին: Այստեղ ես ծանոթացա Համիդ Սամանդարյանի հետ, որ թատրոնի մեծ վարպետ է և ես շատ բան եմ սովորել նրանից:
2018 թվականին իրանական «Էթեմադ» օրաթերթին տված հարցազրույցում Անդրանիկ Խեչումյանն ասել էր․«Թեև երկու ժողովուրդների բարեկամությունը շատ խոր արմատներ ունի, բայցև, ցավոք, քիչ է այն արտացոլված գրականության մեջ և այդ աշխատանքն իրականացնելը մեր պարտքն է»։  «Արվեստն ու գրականությունն են կարող փրկել աշխարհը»,հավելել է նա:

Անդրանիկ Խեչումյանը այսօր էլ շատ ակտիվ գործունեություն է ծավալում թատերական ու թարգմանական ոլորտներում: Նա թարգմանել է բազմաթիվ պիեսներ որոնք տպագրվել են թերթերում ու նաև գրքերի տեսքով ու նույն տեմպերով շարունակում է իր աշխատանքը:

Բարեկամներ Հայերեն Ռադիոժամը պատիվ է ունեցել իր հարկի տակ հյուրընկալել պարոն Անդրանիկ Խեչումյանին: Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցազրույցից մի հատված: