Ելք դեպի լույս 664
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Շոարա սուրահի 110 և 111-րդ այաներ
فَاتَّقُوا اللَّهَ وَأَطِیعُونِ
قَالُوا أَنُؤْمِنُ لَکَ وَاتَّبَعَکَ الْأَرْذَلُونَ
Երկնչեք Աստծուց ու հնազանդվեք ինձ:
(Ամբարիշտները) պատասխանեցին.«Մենք ինչպես հավատանք, երբ քեզ հետևում են ժողովրդի ամենագծուծ մարդիկ»:
Նախոր հաղորդման ժամանակ խոսեցինք այն մասին, որ Նոյն իր ժողովդրին առաքինության կոչ էր անում ու ցույց տալիս ճիշտ ճանապարհը: Այս այաները մեջբերում են Նոյի ժողովրդի խոսքերը. «Նրանք, որ հավաքվել են քո շուրջն աղքատ են և ոչ հարստություն ունեն, ոչ էլ պաշտոն: Ուրեմն ինչպե՞ս մենք նրանց հավասարվենք ու նրանց նման հետևենք քո ուսմունքներին»: Փաստորեն, այդ մարդկանց չափանիշը պաշտոնն էր, հարստությունն ու հռչակը: Եվ քանի որ Նոյի հետևորդները նման առանձնահատկություններ չունեին, հետևաբար ոչ մի արժեք չունեին: Դա այն դեպքում, երբ աստվածային պատվիրանների համաձայն, մարդու արժեքն առաքինության մեջ է
Այս այաներից սվորում ենք.
1. Հարստությունն ու հռչակն ունեն վնասներ, ինչպես՝ գոռոզատմությունը և ուրիշներին նվաստ համարելը:
2. Ճշմարտությունը պետք է գտնել ճշմարտության մեջ և ոչ թե այն խմբի, որ հավատում է դրան:
3. Մարգարեների տեսակետից, բոլոր մարդիկ հավասար են ու նրանց միջև գոյություն չունի ոչ մի տարբերություն:
Շոարա սուրահի 112 և 113-րդ այաներ
قَالَ وَمَا عِلْمِی بِمَا کَانُوا یَعْمَلُونَ
إِنْ حِسَابُهُمْ إِلَّا عَلَى رَبِّی لَوْ تَشْعُرُونَ
(Նոյը) պատասխանեց.«Ես չգիտեմ, թե նրանք ովքեր են»:
Միայն Աստված կարող է քննել նրանց արածը: Թերևս սա հասկանաք:
Ի պատասխան այս խոսքերի, Նոյն ասում է . «Իմ պարտականությունն է հասարակության բոլոր խավերին հրավիրել դեպի ճշմարտություն: Իսկ թե ո՞վ հավատացյալ կդառնա, ի՞նչ անցյալ է ունեցել այդ մարդն ու ի՞նչ գործեր է արել, ինձ չի վերաբերում: Կարևորը, որ նա հավատացյալ է դարձել: Եթե դուք էլ խորհեք, որ Աստված է ամեն ինչ որոշում, ուրեմն կհետևեք ինձ և նման պատրվակներ չեք ներկայացնի»: Ընդհանրապես, կրոնական ուսմունքների համաձայն, որևէ մեկն իրավունք չունի ուրիշների կյանքով հետաքրքրվել, գտնելով նրա թույլ կողմերը: Այստեղ կարևորը մարդու հավատքն է:
Այս այաներից սովորում ենք.
1. Եթե Աստված ցանկանա, մարգարեները կարող են մարդկանց անցյալի ու ներկայի մասին տեղյակ լինել:
2. Մարդկանց կյանքի վերաբերյալ դատողություն կարող է անել միայն Աստված:
Շոարա սուրահի 114 և 115-րդ այաներ
وَمَا أَنَا بِطَارِدِ الْمُؤْمِنِینَ
إِنْ أَنَا إِلَّا نَذِیرٌ مُّبِینٌ
Ես չեմ կարող ինձանից հեռու պահել հավատացյալներին:
Ես ուղարկված եմ միայն զգուշացնելու համար:
Նոյի ընդդիմադիրները պայման դրեցին իրենց հավատքի համար, ասելով, որ նա պետք է թույլ ու աղքատ հավատացյալներին հեռացնի իրենից: Իհարկե դա միայն պատրվակ էր և նրանք նույնիսկ այդ դեպքում հավատքի չէին գալու: Սակայն Նոյը մերժեց նրանց պահանջն ասելով,. «Իմ գործը միայն մադկանց առաջնորդելն է: Ես ոչ հարստություն եմ դիզում և ոչ էլ փորձում եմ հռչակ ձեռք բերել: Ոչ ուզում եմ աղքատներից հրաժարվել ու ոչ էլ դեպի ինձ գրավել հարուստներին»: Սա առաջին անգամը չէ, որ նման դեպք է պատահում: Պատմության մեջ եղել են էլի դեպքեր, երբ մարդիկ մարգարեների նկատմամբ նման պահանջներ են ներկայացրել
Այս այաներից սովորում ենք.
1. Ընդդիմադիրների անհիմն պահանջները պետք է կտրականապես մերժել:
2. Մարգարեների ուսմունքների մեջ արժեքը հավատքն է և ոչ թե հարստությունը կամ հասարակական դիրքը: